Գլխավոր տեղեկություն
Номер
N 42-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2011-27.07.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.176
Принят
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Дата принятия
07.04.2011
Подписан
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Дата подписания
07.04.2011
Дата вступления в силу
12.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11411182

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

7 ապրիլի 2011 թ.
ք. Երևան

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման 2-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

 

Վարչության պետ`

Կ. Կիրակոսյան

 

 

Հավելված

ՀՀ ԿԱ պետական գույքի

կառավարման վարչության պետի

2011 թ. ապրիլի 7-ի N 42-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

N

 

ք. Երևան

 —————————————— թ.

 

Սույն պայմանագիրը կնքված է.

Հայաստանի Հանրապետության, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (ք. Երևան, Տիգրան Մեծի 4), (այսուհետ՝ Նվիրատու), ի դեմս վարչության պետ՝ _________________________, որը գործում է վարչության

   (անուն, ազգանուն)

կանոնադրության հիման վրա մի կողմից, և ———————————————————————

   (անուն, ազգանուն)
(այսուհետ՝ Նվիրառու), ի դեմս լիազորված անձ` ———————————————, մյուս կողմից, միջև:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն պայմանագիրը կնքված է հիմք ընդունելով.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 20——— թվականի ————————— -ի թիվ ——————— որոշումը:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Սույն պայմանագրով Նվիրատուն անհատույց Նվիրառուի սեփականությանն է հանձնում —————————————————— հասցեում գտնվող` —————————— քառ. մետր անշարժ գույքը (այսուհետ՝ Գույք):

2.2. Գույքի հաշվեկշռային /կամ գնահատված/ արժեքը կազմում է —————————————————————————— ՀՀ դրամ:

2.3. Գույքը, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ——————————- տարածքային ստորաբաժանման կողմից —————— թվականի ———————————— -ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ —————————— վկայականի` սեփականության իրավունքով պատկանում է Նվիրատուին:

2.4. Նվիրատուն երաշխավորում է, որ Գույքն ազատ է որևէ ծանրաբեռնումից, գրավ դրված կամ արգելանքի տակ չէ, ինչպես նաև ազատ է երրորդ անձանց պահանջներից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի —————————————————————— տարածքային ստորաբաժանման կողմից ———————————— թ-ին տրված թիվ ————— միասնական տեղեկանքի հիման վրա:

 

3. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

3.1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Նվիրառուին սույն պայմանագրից ծագող իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով պետական լիազորված մարմնում գրանցվելու պահից:

 

4. ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

4.1. Գույքը Նվիրատուի կողմից Նվիրառուին պետք է հանձնվի սույն պայմանագրի նոտարական վավերացման պահից ————— օրվա ընթացքում:

 

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Սույն Պայմանագրի նոտարական վավերացման, սեփականության իրավունքի պետական գրանցման համար օրենքով սահմանված պետական պարտադիր վճարները կատարվում են Նվիրառուի կողմից և հաշվին:

5.2. Սույն Պայմանագրի կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում, ենթակա են լուծման դատական կարգով:

5.3. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով 4 /չորս/ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակը մնում է նոտարի մոտ, իսկ մեկ օրինակը ներկայացվում է Կադաստրի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն Պայմանագիրը ստորագրեցին՝

 

«Նվիրատու»

Հայաստանի Հանրապետության կողմից՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

————————————————————-

 

Ստորագրություն

 __________________________

 

 Կ.տ.

    «Նվիրառու»

Լիազորված անձ`

Անուն, ազգանուն

_________________________

Անձնագիր`

——————————————
   

Հասցե`

——————————————
   

Ստորագրություն

________________________

 

  « » ———————————— 20 թ.