«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411176
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
23 մարտի 2011 թ. |
N 666-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 1-05/03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 111 հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգը և տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 1-05/03-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կարգի 1-ին կետում և հավելված 2-ով հաստատված տեղեկանքում «հարկային պետական ծառայություն» բառերը դրանց հոլովաձևերով փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց հոլովաձևերով,
2) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դիմողը Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով սույն հրամանի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է իր հաշվառման վայրի, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Վերջինս, սույն հրամանի Հավելված 3-ով սահմանված գրանցամատյանում կատարում է համապատասխան նշումներ և երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ տրամադրում է տեղեկանքը` հաստատելով այն հարկային տեսչության կնիքով և ամրագրելով հարկային տեսչության պետի ստորագրությամբ, կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:»,
3) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) Իրավաբանական անձանց դեպքում.
ա) օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`
- պայմանագիրը,
- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը,
- հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղված միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն:
Նշված փաստաթղթերի պատճենները հաստատում են կազմակերպության կնիքով և ամրագրվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ.
2) Հայաստանյան և օտարերկրյա ֆիզիկական անձանց դեպքում.
ա. օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`
- պայմանագիրը,
- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և այլն.
բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները.
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` հաստատող փաստաթղթերի պատճենների հետ հանդերձ:
Որպես հաստատող փաստաթղթեր կարող են ծառայել`
- տեղեկանքը բնակության վայրից,
- տեղեկանքը աշխատանքի վայրից,
- ավիատոմսերը,
- սեփականության վկայականը և այլն:
Մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող փաստաթղթերի պատճենները նախկինում ներկայացված լինելու դեպքում դրանց կրկնակի ներկայացում չի պահանջվում: Այդ դեպքում դիմումի մեջ պետք է կատարել հղում այն գրության վրա, որով նախկինում ներկայացվել է տվյալ փաստաթուղթը:»:
2. Հրամանը լրացնել նոր «Հավելված 3.»-ով (կցվում է):
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված 3. |
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
N Փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը), կազմակերպա-իրավական ձևը Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն (ֆիզիկական անձանց դեպքում` բնակության հասցեն կամ հաշվառման վայրը) ՀՎՀՀ(առկա-յության դեպքում) Տեղեկանքի ներկայացման երկիրը ՀՀ ռեզիդենտ հանդիսա-նալու տարին (ները) Տեղեկանքի ստացման ամսաթիվը և դիմողի ստորա-գրությունը 1
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|