«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2011 թ. |
N 1096-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի և ատեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 1120-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
1) «Սույն կարգերը վերաբերում են մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների գործադիր մարմիններին»:
2. Հրամանի հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի N 1-ի IV գլխի 23 կետի 3) ենթակետի «/մարզառազմական և արտաուսումնական դաստիարակչական հաստատությունների/» բառերը փոխարինել «/մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների/» բառերով.
2) հավելված N 1-ի VII գլխի 66 կետը լրացնել նոր պարբերություններով.
«Մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ»:
«Հասարակական կազմակերպությունները կարող են դիմումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա ձևավորում և վարում է տվյալների շտեմարան, որից յուրաքանչյուր մրցույթի դեպքում` համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է մեկ հասարակական կազմակերպություն»:
3. Հրամանի հավելված N 2-ի I գլխի 1 կետի «/մարզառազմական և արտաուսումնական դաստիարակչական հաստատությունների/» բառերը փոխարինել «/մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների/» բառերով։
4. Աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Այվազյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|