Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (30.12.2011-11.02.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2011.12.21/13(30) Հոդ.412
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.11.2011
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
15.11.2011
Дата вступления в силу
30.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011542

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 նոյեմբերի 2011 թ. 
ք. Երևան

 N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգ»-ի 12-րդ կետի պահանջներին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորությունները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկում:

 

 

 Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

N 21-Ն հրամանի

 

Լ Ի Ա Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորություններն են`

1) դեղերի պետական գրանցման կամ այդ գրանցումը մերժելու, ինչպես նաև անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության փորձաքննության արդյունքներով եզրակացությունների քննարկումն ու ընդունումը,

2) դեղագործական արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի, դրա կիրառելիության վերաբերյալ եզրակացությունների ընդունումը,

3) դեղագործական արտադրանքի տեսակի որոշումը,

4) դեղագործական արտադրանքի պետական գրանցման ներկայացված հայտերի փորձաքննության արդյունքների գնահատումը և պետական գրանցման կամ գրանցման մերժման նպատակահարմարության մասին եզրակացությունների տրամադրումը,

5) դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության տրամադրումը,

6) փորձաքննության մեջ գտնվող դեղերի` դեղատոմսային, առանց դեղատոմսի տրվող, հիմնական և հսկվող դեղերի ցանկերին պատկանելության որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

7) պետական գրանցման ենթակա դեղերի կիրառման հրահանգների հաստատումը: