«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411442
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
5 սեպտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 2060-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
Հրամայում եմ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
|
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարարության հետ |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի «ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 01/10 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 01/8 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
1. Հրահանգի 5.2-րդ կետի «ե» ենթակետում «(այդ թվում` շահութահարկի կանխավճարների ամսական գումարները և նվազագույն շահութահարկի ամսական գումարները)» բառերը փոխարինել «(այդ թվում` շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները)» բառերով:
2. Հրահանգի 5.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`
«ե. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը կոնցեսիոների մոտ շահութահարկով հարկման նպատակով հաշվառվում է որպես ոչ նյութական ակտիվ, որի գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են սույն հրահանգի 5.2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան: Ընդ որում`
ե.1. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նյութական ակտիվի գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանների համար` դրա հաշվեկշռային արժեքից` մնացորդային ամորտիզացիոն ժամկետում: Այդ նպատակով հարկ վճարողները որոշում են ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը և մնացորդային ամորտիզացիոն ժամկետը` 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններին վերաբերող ամորտիզացիոն մասհանումները ենթակա չեն նվազեցման համախառն եկամտից,
ե.2. նշված ամորտիզացիոն մասհանումները կատարվում են միայն այն դեպքում, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից 2011 թվականի հունիսի 25-ից հետո` 90-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որակվեն որպես կոնցեսիայի պայմանագրեր,
ե.3. սույն հրահանգի իմաստով կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով, իսկ կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում,
ե.4. կոնցեսիոների (օպերատորի) կողմից բարելավված կամ գնված կամ կառուցված, սակայն կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով չհանձնված ակտիվների գծով մինչև 2011 թվականի հունվարի 1-ը կատարված ամորտիզացիոն մասհանումների գծով վերահաշվարկներ չեն կատարվում:»:
3. Հրահանգի 6.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերի գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտները և նվազեցումները հաշվի են առնվում ռեզիդենտի հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս (չեն պակասեցվում համախառն եկամտից և նվազեցումներից)` այդ դեպքում վճարված հաստատագրված վճարի գումարը համարվում է գերավճարից տարբերվող գումար:»:
4. Հրահանգի 7.3-րդ կետի առաջին երկու պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից` օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը ազատ տնտեսական գոտու շահագործում իրականացնելու ժամանակահատվածի համար նվազեցվում է 100%-ով:»:
5. Հրահանգի 9.8-րդ կետի`
1) «գ» ենթակետի օրինակ 10-ի վերջին պարբերությունում «այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը» բառերը փոխարինել «այդ եռամսյակի շահութահարկի եռամսյակային վճարման գումարը» բառերով.
2) «ե» ենթակետի օրինակ 18-ի վերջին պարբերությունում «մինչև 2004թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ)» բառերը փոխարինել «մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը (ներառյալ)» բառերով.
3) «է» ենթակետի օրինակ 21-ի և օրինակ 22-ի առաջին պարբերություններում «նվազագույն շահութահարկի ամսական գումարը» բառերը փոխարինել «նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարը» բառերով:
6. Հրահանգի հավելվածում`
1) «Շահութահարկի հաշվարկ»-ի [1500] տողում «16» թիվը փոխարինել «6» թվով և հաշվարկը լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ 7-ով`
«Աղյուսակ 7. Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդը) |
Տեսակարար կշիռը | ||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս | ||
»: |
2) Շահութահարկի հաշվարկի լրացման ցուցումներում`
ա. 15-րդ կետում 1500 տողի բացատրությունում «500000 հազ. դրամը» բառերը փոխարինել «500,0 հազ. դրամը» բառերով»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով`
«22. Աղյուսակում նշվում են հաշվետու տարում ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:»։
3) «Շահութահարկի պարզեցված հաշվարկ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ 4-ով`
«Աղյուսակ 4. Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդը) |
Տեսակարար կշիռը | ||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս | ||
»: |
4) Շահութահարկի պարզեցված հաշվարկի լրացման ցուցումները լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով`
«18. Աղյուսակում նշվում են հաշվետու տարում ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Աղյուսակ 4-ում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|