Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-ՄԱ-05-3729
Տիպ
Պարզաբանում
Тип
Ինկորպորացիա (21.11.1994-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Принят
Գյուղատնտեսության նախարարություն
Дата принятия
21.11.1994
Дата подписания
21.11.1994
Дата вступления в силу
21.11.1994

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.94 թ.
N 3-05/5

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
21.11.94 թ.
N 03265/3-2
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.94 թ.
N ԱՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.94 թ.
N 06-ՄԱ-05-3729

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

1994 թ. հողի հարկի հաշվարկման ժամանակ հողի կադաստրային արժեքի ԵՎ զուտ եկամտի որոշման վերաբերյալ

 

Կապված տեղերից ստացվող հարցումների հետ և հիմնվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 1-ի «1994 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 251 և սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշումների վրա` ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ հարկային պետական տեսչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում են հետևյալը.

1994թ. հողի հարկը հաշվարկելիս հողի կադաստրային գնահատման արժեքի (ԿԳԱ) և կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի (ԿԳՈ ՀԶԵ) որոշման համար անհրաժեշտ է վերցնել.

Ա. գյուղատնտեսական նշանակության հողերի համար.

1. գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների` բացառությամբ կոլտնտեսությունների (կոլտնտեսություններին հող է հատկացվում միայն վարձակալությամբ), ոչ գյուղատնտեսական ձեռնարկությունների և կազմակերպությունների հողերի համար`

բնակավայրերի սահմանագծի մեջ - ՀՀ կառավարության 01.06.1994թ. N 251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ միջին չափերը ըստ վարչական շրջանների բնակավայրերի, բնակավայրերի սահմանագծից դուրս - ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ համապատասխան չափերը ըստ վարչական շրջանների բնակավայրերի,

2. քաղաքացիների տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի համար - ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ միջին չափերը ըստ վարչական շրջանների բնակավայրերի,

Եթե բնակավայրը առանձին չի նշված, ապա բոլոր դեպքերում էլ վերցվում են

ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ համապատասխան հողատեսքերի համար հաստատված ԿԳՈ ՀԶԵ միջին չափերը ըստ վարչական շրջանների (որոշման հավելված 1), Երևան քաղաքի շրջանների համար` Շահումյանի շրջանի, իսկ հանրապետական ենթակայության քաղաքների համար, որոնք տեղաբաշխված են վարչական շրջանների տարածքի ներսում, բայց հանդես են գալիս որպես առանձին վարչական միավոր` այդ շրջանների կադաստրային տվյալները,

Բ. ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար.

1. արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի)`

բնակավայրերի սահմանագծի մեջ - ՀՀ կառավարության 28.06.1994թ. N 462 որոշմամբ հաստատված ԿԳԱ միջին չափերը ըստ քաղաքների և քաղաքատիպ ավանների,

բնակավայրերի սահմանագծից դուրս - ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ հողակադաստրային շրջանների անօգտագործելի հողերի համար հաստատված ԿԳԱ միջին չափերը (որոշման հավելված 2),

2. անտառային ֆոնդի հողերի համար - ՀՀ կառավարության 01.06.1994 թ. N 251 որոշմամբ հողակադաստրային շրջանների անօգտագործելի հողերի համար հաստատված ԿԳԱ միջին չափերը,

3. բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող մյուս հողերի համար - ՀՀ կառավարության 28.09.1994 թ. N 462 որոշմամբ հաստատված ԿԳԱ միջին չափերը ըստ քաղաքների և քաղաքատիպ ավանների:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան