«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2011 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի «Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» թիվ 66-Ն հրամանի 1-ին կետով հաստատված 1, 2, 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1, 2, 3-ի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
Հ. Թովմասյան |
Հավելված 1 ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 16-ի N 29-Ն հրամանի |
«Հավելված 1 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի |
«Կազմված է «_____»______________20 թ.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների (միակ հիմնադրի) «_____»______________20 թ. կայացած (կայացրած) հիմնադիր ժողովի որոշմամբ (միանձնյա որոշմամբ) արձանագրություն (որոշում) թիվ ____ տնօրեն` _____________ ___________________ «_____»______________20 թ. |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
____________________________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
«_____»______________20 թ.
բաժնի պետ՝ ____________ ________________
«_____»______________20 թ.
|
« » |
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
201_ թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «__________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում` Ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
1.2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3. Ընկերության ֆիրմային անվանումն է`
հայերեն լրիվ՝ «__________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
կրճատ՝ «_________________________________________ » ՍՊԸ
ռուսերեն լրիվ՝ « __________________________________________» Обшество с Ограничеенной Ответственностью
կրճատ՝ «_______________________________________________» ՕՕՕ
անգլերեն լրիվ՝ «__________________________________________________» LIMITED LIABILITY COMPANY
կրճատ՝ «__________________________________________» LLC
1.4. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է`
_________________________________________________________________________________
2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից Ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա որպես այդպիսին գրանցվելու պահից:
2.2. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը.
2.2.1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ` օրենքով չարգելված ձևով, օտարել Ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ Ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե Ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա Ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:
2.2.2. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով Ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:
2.2.3. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:
2.3. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:
2.4. Ընկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ, ընկերության գործունեության մասին գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ:
2.5. Ընկերության մասնակիցները պարտավոր են`
– Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանված կարգի համաձայն կատարել ներդրումներ Ընկերության կանոնադրական կապիտալում:
3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
3.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է __________________________________ (____________________________________________________________________) դրամ, որը բաժանված է ___________ բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է _____________ դրամ:
Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
Ընկերության բոլոր __________ բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակցին (մասնակիցներին):
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
4.1. Ընկերության կառավարման մարմիններն են Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և Ընկերության գործադիր մարմինը՝ տնօրենը:
4.2. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
4.3. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է Ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս ոչ ուշ, քան չորս ամիս անց: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը` Ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատելու համար:
4.4. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից:
Տնօրենը իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել Ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ից:
« _______________________» ՍՊԸ կանոնադրության հավելված |
« __________________________»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
մասնակիցների ցուցակ
Մասնակցի քաղաքացիությունը, անունը, ազգանունը |
բաժնե-մասերի |
բաժնեմասի |
ստորագրություն |
Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________ |
|||
Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________ |
|||
Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________ |
|||
Պետությունը որտեղ հիմնադրվել է __________________ |
Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 16-ի N 29-Ն հրամանի |
«Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի |
«___________________________»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրի որոշում թիվ 1
/ՈՐՈՇՈՒՄ/
(Կազմված է «_____»______________20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)
____________________ |
«_____»______________20 թ. |
Ես «______________________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիր ___________________________________________________ միանձնյա որոշեցի`
1. Հիմնադրել «________________________________________ » անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի ստեղծման նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել ______________________________ (________________________________________________________________________________) դրամ, որը բաժանված է __________________ բաժնեմասերի` յուրաքանչյուրը ____________ դրամ անվանական արժեքով:
3. Ընկերության բոլոր բաժնեմասերը պատկանում են ինձ` _________________________________:
4. Հաստատել «__________________________________________» ՍՊԸ կանոնադրությունը:
5. Ընկերության տնօրեն հաստատել ________________________________________________ -ին անձ. ________________ տրվ. «______» «______________________» ______________թ. ________ -ի կողմից, հասցե` _______________________________________________________________________ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր _____ տարի ժամկետով:
Ընկերության միակ հիմնադիր` ______________ ____________________________________ »։
Հավելված 3 ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 16-ի N 29-Ն հրամանի |
«Հավելված 3 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի |
«____________________________________»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ թիվ 1
(Կազմված է «_____»______________20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)
«_____»_____________20 թ.
Մասնակցեցին ընկերության բոլոր հիմնադիրները 1 ______________________________ 2 ______________________________ 3 ______________________________ 4 ______________________________ Քվեարկությամբ հիմնադիր ժողովը որոշեց (միաձայն) Ժողովի նախագահ ընտրել ______________________, քարտուղար`_____________________ Օրակարգ. 1. Ընկերության կանոնադրության հաստատում 2. Ընկերության տնօրենի հաստատում ______________________________ առաջարկեց քվեարկության դնել հիմնադիր ժողովի օրակարգի հարցերը «__________________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովը բաց քվեարկությամբ որոշեց (քվեարկության դրված բոլոր հարցերով միաձայն). 1. Հիմնադրել «_____________________________________» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը: 2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել ________________________ (_________________________________________________________) դրամ, որը բաժանված է _________ բաժնեմասերի, յուրաքանչյուրը ______________________ դրամ անվանական արժեքով: 3. Հաստատել ընկերության մասնակիցների ցանկը և նրանց ունեցած բաժնեմասերի չափը (տոկոսներով) 1 ____________________________ _____% 2 ____________________________ _____% 3 ____________________________ _____% 4 ____________________________ _____% 4. Հաստատել « _________________________________ » ՍՊԸ կանոնադրությունը: 5. Ընկերության տնօրեն հաստատել _______________________________________________-ին, անձ. ______________________ տրվ. «_____» «______________» ______________թ. _______-ի կողմից, հասցե` __________________________________________________________ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր _____ տարի ժամկետով: |
Ընկերության հիմնադիրներ |
_______________ ____________________________ _______________ ____________________________ _______________ ____________________________ _______________ ____________________________»։ |