Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 56-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.03.01/5(388) Հոդ.89
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
07.02.2011
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
07.02.2011
Дата вступления в силу
11.03.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11811093

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 փետրվարի 2011 թ.

թիվ 56-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 899-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 855-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 899-Ն հրամանում /այսուհետ՝ Հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանով հաստատված հավելված N 3-ի տիտղոսային մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Գնման ձևը` Օ Բաց ընթացակարգ, Օ Մրցակցային երկխոսություն, Օ Սահմանափակ ընթացակարգ, Օ Բանակցային ընթացակարգ հայտարարությամբ, Օ Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության, Օ Շրջանակային համաձայնագիր, Օ Պարզեցված ընթացակարգ, Օ Բորսաներից գնումներ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

 Վ. Գաբրիելյան