Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (27.10.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.10.17/24(407) Հոդ.380
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
08.09.2011
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
08.09.2011
Дата вступления в силу
27.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32611435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2011 թ.

ք. Երևան

N 93-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՁԵՎՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Ալեքսանյանին` ապահովել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառումը, գրանցումը և վարումը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1505-Ն որոշման պահանջներին համապատասխան:

4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին` սույն հրամանն օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Երիցյան

 

 

Հավելված N 1
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի 
2011 թ. սեպտեմբերի 8-ի
N 93-Ն հրամանի


Ձ ԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ

 

Պայմանագրի հաշվառման համարը

Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը

Պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան ու համարը (իրավաբանական անձի դեպքում իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավա-կան ձևը, գործունեու-թյան իրականացման վայրը)

Պայմանագրի առարկան

Պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

Ծանոթագրություն

1.

         

2.

         

3.

         

4.

         

5.

         

 

Հավելված N 2
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի 
2011 թ. սեպտեմբերի 8-ի
N 93-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) հաշվառման և գրանցման գրքի (այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը,

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, 1-Ա, Ա-1-Բ),

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը,

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան,

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը (օրինակ` 23.12.2010թ-22.08.2011թ.),

6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլ տեղեկություններ: