Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.59
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
14.01.2011
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
14.01.2011
Дата вступления в силу
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10611053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունվարի 2011 թ. 
ք. Երևան

 N 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ա. Կարապետյան

 

 

Հավելված 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թվականի հունվարի 14-ի

N 4-Ն հրամանի

 

Ձ ԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ

Պայմանագրի հաշվառման համարը

Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը

Պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան ու համարը (իրավաբանական անձի դեպքում իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գործունեության իրականացման վայրը)

Պայմանագրի առարկան

Պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

Ծանոթագրություն

           

 

Հավելված 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թվականի հունվարի 14-ի

N 4-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում պայմանագրերի /այսուհետ` պայմանագրեր/ հաշվառման և գրանցման գրքի /այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք/ վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով.

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը.

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանները փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլնի վերաբերյալ տեղեկություններ: