«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հուլիսի 2011 թ. |
թիվ 530-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 73-րդ հոդվածով և հաշվի առնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի հիման վրա կիրառելի է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-160-Ն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» թիվ 1166-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1166-Ն հրամանով հաստատված ցանկի 21-րդ կետը ճանաչել վերացված:
2. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2009 թվականի սեպտեմբերի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա, և նույն օրվանից «Հանքավան» հանքային ջրերի գործարան բաց բաժնետիրական ընկերությունը համարվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում չընդգրկված:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|