«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 753-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 324-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
1. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրի օրինակելի ձևի լրացման պահանջները՝ համաձայն հավելված 2-ի։
Նախարար |
Տ. Դավթյան |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Հավելված 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 753-Ն հրամանի |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հավելված 1-ով սահմանված «Վճարման հանձնարարագրի օրինակելի ձևը» լրացվում է (այդ թվում՝ էլեկտրոնային ձևով վճարման հանձնարարագրի ներկայացման դեպքում) հետևյալ կերպ.
1. Ստացողի բանկի «ՍՎԻՖԹ (SWIFT)» դաշտը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող վճարումների դեպքում։
2. «Միջնորդ բանկը», միջնորդ բանկի «ՍՎԻՖԹ (SWIFT)» դաշտերը լրացվում են միայն միջնորդ բանկի միջոցով կատարվող վճարումների դեպքում։
3. «Վճարման հետ կապված միջնորդավճարների գանձման հաշիվ», «Միջնորդ բանկի միջնորդավճար» դաշտերը լրացվում են միջնորդ բանկի միջոցով կատարվող վճարումների ժամանակ, եթե առկա է միջնորդավճար, և նախատեսվում է, որ վճարման ենթակա գումարը ստացողն ամբողջությամբ պետք է ստանա։ Հակառակ պարագայում միջնորդավճարը կգանձվի վճարման ենթակա գումարից։
4. Բացառությամբ «Հիմք, վճարման նպատակը» դաշտի և սույն լրացման պահանջների 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված դաշտերի, վճարման հանձնարարագրի օրինակելի ձևի մնացած բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման։