Գլխավոր տեղեկություն
Номер
N 31-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2011-05.07.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.18
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.12.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.12.2010
Дата вступления в силу
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 31-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-013-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ Եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում դիֆթերիայի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-013-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. դեկտեմբերի 14-ի

N 31-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ N 3.1.1-013-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Դիֆթերիայի համաճարակաբանական հսկողության սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը ներառում են դիֆթերիայի դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, դիֆթերիայի դեմ պատվաստումների, կոնտակտավորների հսկողության, կանխարգելման և այլ հարցեր, որոնք ուղղված են դիֆթերիայի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԴԻՖԹԵՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ, ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԴԻՖԹԵՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

3. Դիֆթերիայով հիվանդների, կամ հիվանդության կասկածով կամ թունածին (տոքսիգեն) կորինեբակտերիաներ կրող անձանց հայտնաբերումն իրականացնում են կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները հետևյալ դեպքերում`

1) բնակչության բժշկական օգնության դիմելիս,

2) տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս,

3) մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ,

4) դիֆթերիայով հիվանդների հետ շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնելիս,

5) հավելված 1-ում ներկայացված դիֆթերիայի դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող անձանց լաբորատոր հետազոտություններն իրականացնելիս,

6) նախնական և պարբերական բժշկական զննություններ իրականացնելիս,

7) հակատուբերկուլոզային առողջարան ընդունվող երեխաների և մեծահասակների դիֆթերիայի նկատմամբ կանխարգելիչ մանրէաբանական հետազոտություններ իրականացնելիս:

4. Դիֆթերիայի վաղ հայտնաբերման նպատակով`

1) հավելված 1-ում ներկայացված դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող յուրաքանչյուր անձ 24 ժամվա ընթացքում ենթարկվում է դիֆթերիայի նկատմամբ մանրէաբանական հետազոտության,

2) ախտաբանական փառով պատված (ներառյալ հարնշիկային թարախակույտերը) անգինայով յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ սահմանվում է 7 օր բժշկական հսկողություն,

3) ախտաբանական փառով պատված անգինայով հիվանդների հոսպիտալացման ուղեգրում նշվում է հիվանդության առաջնային ախտանշանները, ստացած բուժումը, պատվաստումային կարգավիճակի և դիֆթերիայով հիվանդի կամ մանրէակրի հետ շփման վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՒՄ

 

5. Դիֆթերիայի կասկածելի յուրաքանչյուր դեպքի մասին, հայտնաբերող բուժանձնակազմի (այդ թվում` լաբորատորիայի անձնակազմի) կողմից անմիջապես հեռախոսով տրվում է հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով շտապ հաղորդման «Ձև ՇՀ 1» ձևը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի «Շտապ բժշկական օգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

6. Դիֆթերիայի կասկածելի յուրաքանչյուր դեպքի մասին նաև կատարվում է արտահերթ հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ:

7. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոնների կողմից կասկածելի դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

8. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):

9. Դեպքի ախտորոշումը փոփոխելու (կամ ժխտելու) կամ հաստատելու կամ մահվան մասին կազմակերպության կողմից անմիջապես տրվում է հեռախոսով շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով նոր շտապ հաղորդման ձևը (Ձև ՇՀ 1)` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (կամ ժխտված) կամ հաստատված ախտորոշման կամ մահվան ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

10. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և տարածքային կենտրոնների կողմից ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

11. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):

12. Դիֆթերիայի դեպքի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունը, նաև լիովին և օպերատիվ հաղորդումը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ապահովում են կազմակերպությունների ղեկավարները:

13. Բոլոր կազմակերպություններում դիֆթերիայի յուրաքանչյուր դեպք գրանցվում և հաշվառվում է «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

14. Դիֆթերիայի դեպքերի և դիֆթերիայի թունածին (տոքսիգեն) կորինեբակտերիաներ կրողների դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 19-Ն` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի: «Դիֆթերիա» տողի համարիչում նշվում են դիֆթերիայի դեպքերի թիվը, իսկ համարիչում` դիֆթերիայի թունածին (տոքսիգեն) կորինեբակտերիաներ կրողների թիվը:

15. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:

16. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետի նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» թիվ 351-Ն որոշմամբ սահմանված ժամկետների:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ (ՀԻՎԱՆԴՆԵՐ, ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՏՈՔՍԻՆԱԾԻՆ ԿՈՐԻՆԵԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԿՐՈՂՆԵՐ) ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

17. Դիֆթերիայով հիվանդը կամ կասկածելի դեպքը, կամ դիֆթերիայի թունածին կորինեբակտերիաներ կրողները հոսպիտալացվում են ինֆեկցիոն հիվանդանոցների (բաժանմունք) բոքսային բաժիններում (բաժանմունք) կամ կյանքի ցուցումով սոմատիկ հիվանդանոցների վերակենդանացման բաժինների բոքսերում:

18. Փակ տիպի կազմակերպություններում (հանրակացարան, մանկատուն, ծերանոց, գիշերօթիկ և այլն) անգինայով, հարնշիկային թարախակույտերով, ստենոզով ընթացող լարինգոտրախեիտներով հիվանդները ենթակա են հոսպիտալացման դիմելու առաջին օրը:

19. Հավելված 1-ում ներկայացված դիֆթերիայի կասկածելի դեպքի բնորոշմանը համապատասխանող յուրաքանչյուր հիվանդ ենթակա է պարտադիր հոսպիտալացման:

20. Դիֆթերիայով հիվանդների կամ դրա կասկածով դեպքերի հոսպիտալացման ուղեգրի ձևաթղթում կամ ստացիոնարում հիվանդության պատմության «Համաճարակաբանական վերհուշ» բաժնում նշվում են նաև հիվանդության առաջնային ախտանշանները, տվյալներ հիվանդի կամ մանրէակրի հետ շփման առկայության, պատվաստումային կարգավիճակի, բնակության վայրում համաճարակային իրավիճակի և այլնի մասին:

21. Կասկածելի դեպքին համապատասխանող յուրաքանչյուր հիվանդի և դիֆթերիայի տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողների մոտ ստացիոնար ընդունման օրը և հետագա 2 օրվա ընթացքում, անկախ հակաբիոտիկների նշանակումից, իրականացվում է մանրէաբանական հեազոտություն դիֆթերիայի նկատմամբ:

22. Դիֆթերիայով հիվանդի կամ տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողների ստացիոնարից դուրս գրումն իրականացվում է լրիվ կլինիկական առողջացումից և դիֆթերիայի հարուցչի նկատմամբ կոկորդից ու քթից առնվազն 24 ժամ ընդմիջումով վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության կրկնակի բացասական արդյունքների դեպքում: Հետազոտություններն իրականացվում են հակաբիոտիկային բուժման ավարտից առնվազն 24 ժամ հետո:

23. Դիֆթերիայով հիվանդի կամ դիֆթերիայի տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողների մոտ մանրէաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում բուժումը կրկնվում է:

24. Հիվանդները կամ տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողները 21-րդ կետում սահմանված կարգով ստացիոնարից դուրս գրումից հետո թույլատրվում են հաճախել կազմակերպություն:

25. Կազմակերպություններում միամոմենտ 10-15% և ավելի դիֆթերիայի տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողներ հայտնաբերվելու դեպքում թույլատրվում է բուժումը կազմակերպել ամբուլատոր պայմաններում` իրականացնելով.

1) ամենօրյա բժշկական հսկողություն (քիթ-կոկորդ-ականջի բժշկի կողմից զննում, ջերմաչափում),

2) անգինայով բոլոր հիվանդների պրովիզոր հոսպիտալացում,

3) մանրէակիրների հետ սերտ շփված անձանց մանրէաբանական հետազոտություն` ոչ պակաս ամիսը 1 անգամ մինչև նրանց մանրէակրության ընդհատումը,

4) բոլոր չպատվաստված անձանց շրջանում դիֆթերիայի դեմ պատվաստումներ` շփումից 7 օրվա ընթացքում:

26. Ոչ տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողները հոսպիտալացման և հակաբիոտիկներով բուժման ենթակա չեն: Նրանց թույլատրվում է հաճախել կազմակերպություններ: Նրանց նշանակում են քիթ-կոկորդ-ականջի բժշկի խորհրդատվություն` վերին շնչուղիների քրոնիկական ախտահարումների ախտորոշման նպատակով: Հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ՕՋԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

27. Դիֆթերիայի վարակի օջախում հակահամաճարակային միջոցառումները (դիֆթերիայով հիվանդների, դիֆթերիայով կասկածելի հիվանդների, մանրէակիրների հայտնաբերում և նրանց հոսպիտալացում, քիթ-կոկորդ-ականջ օրգանների ախտահարմամբ հիվանդների հայտնաբերում և բուժական-առողջացուցիչ համապատասխան միջոցառումներ, դիֆթերիայի դեմ պատվաստումներ, շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման և քարոզչության աշխատանքներ) կազմակերպում և իրականացնում են բուժկանխարգելիչ կազմակերպությունները:

33. Դիֆթերիայով կամ դրա կասկածի դեպքում հիվանդի կամ տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողների հոսպիտալացումից հետո կազմակերպ օջախում անձնակազմը կազմակերպում և իրականացնում է սպիտակեղենի, ամանեղենի, խաղալիքների ախտահանում` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի: Տնային օջախներում այդ միջոցառումներն իրականացվում են բնակիչների ուժերով` բուժկանխարգելիչ կազմակերպության բուժանձնակազմի հսկողության ներքո:

28. Դիֆթերիայով կամ դրա կասկածով հիվանդի կամ տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողների հոսպիտալացումից հետո օջախում (տնային և կազմակերպ) իրականացվում է եզրափակիչ ախտահանում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴԻՖԹԵՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

29. Դիֆթերիայով կամ դրա կասկածով հիվանդի կամ մանրէակրի և նրանց հետ շփված անձանց նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն` տեղամասային բժշկի, քիթ-կոկորդ-ականջի բժշկի, վարակաբանի կողմից (բկանցքի զննում և ջերմաչափում) վարակի աղբյուրի մեկուսացման պահից սկսած 7 օր տևողությամբ` տվյալները գրանցելով համապատասխան բժշկական փաստաթղթերում:

30. Դիֆթերիայով կամ դիֆթերիայի կասկածով հիվանդի կամ մանրէակրի հետ շփված անձինք ենթարկվում են դիֆթերիայի հարուցչի նկատմամբ միանվագ մանրէաբանական հետազոտության` «դիֆթերիա» ախտորոշման պահից 48 ժամվա ընթացքում: Տվյալ օջախում շփված անձանց շրջանում դիֆթերիայի տոքսինածին կորինեբակտերիայի մանրէակիրներ հայտնաբերելու դեպքում դիֆթերիայի նկատմամբ մանրէաբանական հետազոտությունները կրկնվում են մինչև մանրէակրության ընդհատումը:

31. Կոնտակտավորների արյան շճաբանական հետազոտության անհրաժեշտությունը որոշում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ տարածքային կենտրոնի համաճարակաբանը: Շճաբանական հետազոտությունն իրականացվում է վարակի աղբյուրի հայտնաբերման պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում:

32. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում, դպրոցներում, դպրոց-ինտերնատներում, մանկատներում և առողջարարական կազմակերպություններում կոնտակտավորների հսկողությունը, կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են նշված կազմակերպությունների բժշկի և բուժքրոջ կողմից: Այդ կազմակերպություններում բուժաշխատողների բացակայության դեպքում աշխատանքներն իրականացվում են տվյալ կազմակերպությունը սպասարկող բուժկանխարգելիչ կազմակերպությունների կողմից:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

33. Դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը, իրականացումը, հաշվառումը, հաշվետվությունների ներկայացումը, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և համաճարակաբանական հետազոտությունն իրականացվում են համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

34. Դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում և պատվաստանյութերով:

35. Կոնտակտավորների շրջանում կանխարգելիչ պատվաստումների ենթակա են`

1) դիֆթերիայի դեմ չպատվաստված անձինք,

2) երեխաները և դեռահասները, որոնց մոտ հերթական պատվաստման կամ կրկնապատվաստման ժամանակն է,

3) մեծահասակները, որոնց մոտ համաձայն բժշկական փաստաթղթերի դիֆթերիայի դեմ պատվաստումից անցել է 10 տարի և ավելի,

4) անձինք, որոնց մոտ շճաբանական հետազոտությամբ չեն հայտնաբերվել դիֆթերիայի հակամարմինների պաշտպանիչ տիտրեր (1:20 և ավելի),

5) կազմակերպությունների դիֆթերիայի դեմ չպատվաստված անձնակազմը, որտեղ աշխատում են տոքսիգեն կորինեբակտերիաներ կրողներ:

36. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով բուժկանխարգելիչ կազմակերպությունների ղեկավարների կողմից ապահովվում է`

1) 12 ամսական (11 ամսական 29 օրական) երեխաների առնվազն 95%-ի ընդգրկվածություն երեք դեղաչափ պատվաստումներում,

2) 23 ամսական 29 օրական երեխաների առնվազն 95%-ի ընդգրկվածություն 4 դեղաչափ պատվաստումներում,

3) 6, 16, 26, 36, 46, 56 տարեկանների ընդգրկվածությունը յուրաքանչյուր տարիքային խմբում` առնվազն 90%:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԴԻՖԹԵՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

37. Դիֆթերիայի ցանկացած ձևով հիվանդանալու փաստը չպատվաստված երեխաների և դեռահասների մոտ գնահատվում է որպես առաջին պատվաստում, մինչև հիվանդանալը մեկ պատվաստում ստացած աձանց մոտ` հիվանդացումը համարվում է որպես երկրորդ պատվաստում: Հետագա պատվաստումներն իրականացվում են համաձայն կանխարգելիչ պատվաստումների գործող օրացույցի:

38. Դիֆթերիայի դեմ պատվաստված (վերջին պատվաստումը, մեկ կամ մի քանի կրկնապատվաստում) մինչև 16 տարեկան երեխաները դիֆթերիայի թեթև ձևով, առանց բարդությունների, հիվանդանալու դեպքում` հիվանդությունից հետո ենթակա չեն լրացուցիչ պատվաստման: Նրանց հերթական տարիքային կրկնապատվաստումն իրականացվում է համաձայն պատվաստումների գործող օրացույցով սահմանված ինտերվալների:

39. Երկու և ավելի դեղաչափ պատվաստումներ ստացած երեխաները և դեռահասները, ինչպես նաև դիֆթերիայի ծանր ձևով հիվանդացած անձինք պատվաստվում են` ելնելով տարիքից և առողջական վիճակից, միանվագ 0.5 մլ, բայց ոչ շուտ, քան հիվանդությունից հետո 6 ամիս անց: Նրանց վերջին կրկնապատվաստումներն իրականացվում են համաձայն կանխարգելիչ պատվաստումների գործող օրացույցի:

40. Դիֆթերիայի թեթև ձևով հիվանդացած մեծահասակները դիֆթերիայի դեմ լրացուցիչ պատվասման ենթակա չեն: Նրանց կրկնապատվաստումներն իրականացվում են 10 տարին մեկ անգամ:

41. Դիֆթերիայի ծանր (տոքսիկ) ձևով հիվանդացած մեծահասակները դիֆթերիայի դեմ պատվաստվում են երկնվագ` հիվանդությունից հետո 6 ամիս անց: Կրկնապատվաստումներն անհրաժեշտ է իրականացնել 10 տարին մեկ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

42. Համաճարակաբանական ցուցումով դիֆթերիայի դեմ կանխարգելիչ պատվաստումների իրականացման կարգը, բնակչության խմբերի և պատվաստումների կատարման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

43. Համաճարակաբանական ցուցումով դիֆթերիայի դեմ պատվաստումների կատարման, պատվաստման ենթակա քանակակազմի ընտրության չափանիշներն են`

1) հիվանդացածների շրջանում դիֆթերիայի տոքսիկ ձևերով հիվանդացության բարձր ցուցանիշ` 15% և ավելի,

2) դիֆթերիայի դեմ պատվաստվածների շրջանում մահացու ելքերի առկայություն,

3) պատվաստումներում ընդգրկվածության ցածր ցուցանիշներ` մինչև 80% և հակադիֆթերային հակամարմինների ցածր ցուցանիշներ` հակամարմինների տիտրը ոչ պակաս 80%:

44. Պատվաստումների կատարման որոշումն ընդունվում է առնվազն 2 չափանիշի առկայության դեպքում:

 

Հավելված 1

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

Դեպքի սահմանում

Կլինիկական նկարագիր

Դիֆթերիան վերին շնչառական ուղու սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է նշիկների, քիթ-ըմպանի, կոկորդի լորձաթաղանթի բորբոքումով, ոչ հավասարահեռ գորշասպիտակավուն փառի առաջացումով: Դիֆթերիային բնորոշ նշաններն են՝ ա) տեղային` փառ, ըմպանաբորբ, կոկորդաբորբ, նշիկաբորբ, շրջանային ավշային հանգույցների մեծացում, բ) հարաճուն (տարածուն) ստրիդոր, գ) պարանոցի չարորակ կարծր այտուց/եզան պարանոց կամ սեզարի պարանոց), եղնջացան, մաշկի և լորձաթաղանթների հեմոռագիա, տոքսիկ անոթային կոլապս, սուր երիկամային անբավարարություն, միոկարդիտ, հիվանդության սկզբից 1-6 շաբաթ հետո շարժողական կաթված:

Ախտորոշման լաբորատոր չափանիշ

Կորինեբակտերիայի (C. diptհeriae) տոքսինածին շտամի անջատում

 Քսուքի կլինիկական նմուշի մանրադիտակային հետազոտությունը բավարար ստույգ մեթոդ չէ և չի կարող փոխարինել մանրէաբանական հետազոտությանը

 Մանրէակրություն՝ կորինեբակտերիաների անջատում այն անձանց մոտ, որոնք չունեն ախտաբանական փառ անամնեզում (նույնիսկ մնացած կլինիկական ախտանիշների առկայության դեպքում)

Դեպքի դասակարգում

Դիֆթերիայի դեպքերը դասակարգվում են՝ կասկածելի, հավանական և հաստատված:

Հաստատված դեպքերը դասակարգվում են տեղական և բերովի:

Կասկածելի կոկորդի բորբոքում, քիթ-ըմպանի բորբոքում կամ նշիկների բորբոքում, կեղծ թաղանթ (փառ)։

Հավանական

կասկածելի դեպք գումարած

 ներքոհիշյալ ախտանիշներից որևէ մեկը.

 - մոտակա ժամանակաշրջանում (երկու շաբաթվա ընթացքում) շփում հաստատված

 դեպքի հետ,

 - տվյալ բնակավայրում ընթացող բռնկում,

 - կոկորդի լորձաթաղանթի այտուց,

 - ենթալորձաթաղանթային կամ մաշկային արյունազեղումներ,

 - երիկամային սուր անբավարարություն,

 - սրտամկանի բորբոքում կամ (և) շարժիչ նյարդի կաթված՝ հիվանդության սկզբից

 հաշված՝ 1-6 շաբաթ անց,

 - շնչահեղձություն/(ստրիդոր),

 - մահ:

Հաստատված

 հավանական դեպք գումարած

  հարուցչի տոքսիկ շտամի անջատում ախտահարված տեղից

 (քիթ, մաշկային խոց, վերք, աչքի լորձաթաղանթ, ականջ,

 հեշտոց) կամ արյան մեջ անտիտոքսինների տիտրի

 բարձրացում՝ չորս անգամ, եթե շիճուկների առաջին երկու

 նմուշը վերցրել են մինչև հակադիֆթերիային շիճուկի ներարկումը։

Բերովի

կլինիկական ախտանիշները զարգանում են երկու շաբաթվա

 ընթացքում, այլ վայրից վերադառնալուց հետո։

Տեղային

հիվանդը բնակավայրից դուրս չի եկել:

 

 Հավելված 2

 

ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՔԱՐՏ

 

1. Մարզ___________________ Տարածք_______________________________________________

2. Նույնականացման համար_________________________________________________________

3. Շտապ հաղորդման ստացման ամսաթիվ _____________________________________________

4. Շտապ հաղորդում ուղարկող ԲԿԿ-ի անվանում ________________________________________

5. Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ __________________________________

 

I. Ընդհանուր տվյալներ

 

1. Հիվանդի ազգանուն, անուն, հայրանուն ______________________________________________

2. Տարիք (մինչև 2 տարեկան երեխաների համար նշել ծննդյան թիվ, ամիս, օր) _________________

3. Սեռ ___________________________________________________________________________

4. Հիվանդը տեղացի է, եկվոր է (ընդգծել)

5. Որտեղից է ժամանել, ամսաթիվ _____________________________________________________

6. Բնակավայրի հասցե ______________________________________________________________

  մարզ

 տարածք  բնակավայր

7. Աշխատանքի վայր (երեխաների համար` մանկական նախադպրոցական կազմակերպության կամ դպրոցի անվանում) ________________________________________________________________

8. Մասնագիտություն_______________________________________________________________

9. Վերջին հաճախման ամսաթիվ ______________________________________________________

10. Հիվանդության սկիզբ, ամսաթիվ ___________________________________________________

11. Առաջնակի դիմած ԲԿԿ-ի անվանում և ամսաթիվ ______________________________________

12. Հիվանդանոց ուղարկելու ամսաթիվ և բժշկի ազգանուն ________________________________

13. Հոսպիտալացման ամսաթիվ և վայր_________________________________________________

14. Հոսպիտալացման փոխադրամիջոց ________________________________________________

15. Կլինիկական ախտորոշումն ընդունման ժամանակ ____________________________________

16. Հիվանդի գանգատներ ___________________________________________________________

17. Հիվանդության վերջնական ախտորոշում և ելք (բուժված, մահացած), ամսաթիվ ____________

 

II. Հիվանդության պատմություն

 

1. Հիվանդության պատմության համար ________________________________________________

2. Ախտանիշներ`(ընդգծել)

 Ախտաբանական փառի առկայություն

 Նշիկների բորբոքում

 Քիթ-ըմպանի բորբոքում

 Կոկորդի բորբոքում

 Կոկորդի լորձաթաղանթի այտուց

 Ենթալորձաթաղանթային կամ մաշկային արյունազեղումներ

 Երիկամային սուր անբավարարություն

 Սրտամկանի բորբոքում կամ շարժիչ նյարդի կաթված, հիվանդության սկզբից հաշվված մեկից մինչև վեց շաբաթ անց

 Շնչահեղձություն

3. Բուժման սկիզբ, ամսաթիվ _________________________________________________________

Բուժման տեսակ՝ հակաբիոտիկներ, (1), հակաբիոտիկ +շիճուկ (2), շիճուկ (3), բուժում չի ստացել (0) (ընդգծել)

4. Շփում հաստատված կամ կասկածելի դեպքի հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում ________

5. Հիվանդը մինչև հիվանդանալը երկու շաբաթվա ընթացքում դուրս է եկել, արդյոք, հանրապետությունից (բնակավայրից) (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)

6. Եթե այո, մեկնելու ամսաթիվ______________վայր______________________________

7. Բռնկման առկայություն տվյալ բնակավայրում (այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)

8. Հիվանդն ունի արդյոք հետազոտության համար մատչելի պատվաստման քարտ

(այո, ոչ, անհայտ է) (ընդգծել)

 

Տվյալներ պատվաստման մասին

 

Ստացած պատվաստանյութի դեղաչափեր
(ԱԿԴՓ+ՎՀԲ+ՀԻԲ, ԱԿԴՓ, ԱԴՓ)

դեղաչափ

I

II

III

IV

V

VI

VI I

VI I I

IX

X

ամսաթիվ

                   

ԱԿԴՓ, ԱԴՓ
սերիա

                   

9. Դեպքի դասակարգում (նշել)

Կասկածելի

 Հավանական

 Հաստատված (տեղային, բերովի)

 

III. Լաբորատոր հետազոտություններ

 

Լաբորատոր հետազոտության ամսաթիվ _______________________________________

 

Ամսաթիվ

Անջատված է տոքսինածին շտամ

Անջատված է ոչ տոքսինածին շտամ

Հարուցիչ անջատված չէ

       
       
       

 

IV. Օջախի հիգիենիկ-համաճարակային նկարագրություն

 

1. Բնակարանային պայմաններ (առանձին բնակարան, սեփական տուն, հանրակացարան և այլն) (նշել) _______________________________________________________________________________

2. Հիվանդի հետ շփված անձանց թիվ _________________________________________________

3. Հիվանդացման դեպքեր մանկական նախադպրոցական կազմակերպությունում (դպրոց) անվանում _____________________________________________ դեպքերի թիվ _______________________

քանի խումբ (դասարան) է ընդգրկվել __________________________________________________

խմբում (դասարան) եղած երեխաների թվաքանակը______________________________________

խումբը (դասարան) մեկուսացված է՝ այո, ոչ (ընդգծել)

 

V. Վարակի աղբյուր

 

1. Վարակի կասկածելի աղբյուր` (հիվանդ, կասկածելի, առողջացած, անախտանիշ մանրէակիր)

 

ԱԱՀ

Հասցե

Ե՞րբ է
հիվանդա-ցել

Նույնականացման համար

Շփման տեղ և ամսաթիվ

Հետազոտության արդյունքներ

1

2

3

4

5

6

           
           

 

VI. Օջախում ձեռնարկվող միջոցառումներ

 

Օջախում հիվանդի հետ շփում ունեցող անձանց նկատմամբ հսկողություն

ազգանուն, անուն, հայրանուն

տարիք

հասցե

հիվանդի հետ շփման ամսաթիվ

աշխատանքի վայր, մասնագիտություն (մանկական կազմակերպություն)

պատվաստու-մային կարգա-վիճակ

լաբորատոր հետազո-տության ամսաթիվ և արդյունք

դիտարկ-ման ժամկետ

դիտարկման արդյունք

միջոցառումների անվանում (իմունո-գլոբուլին, պատվաստում և այլն)

առողջ

հիվանդ/
նույնակա-նացման համար

                     
                     

 

VII. Դեպքի վերջնական դասակարգում (ճիշտ պատասխանն ընդգծել)

 

1. Հաստատված (այո, ոչ)

2. Ժխտված (այո, ոչ)

3. Հաստատված կլինիկորեն (այո, ոչ)

4. Տեղական (այո, ոչ, անհայտ է)

5. Հիվանդության աղբյուրը հայտնաբերված է (այո, ոչ)

 

Լրացուցիչ տեղեկատվություն

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Եզրակացություն __________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Հետազոտություն կատարող

համաճարակաբան

_____________________________________________________________________

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Հավելված 3

 

Դիֆթերիայի մանրէաբանական ախտորոշման նպատակով նմուշառմանը ԵՎ նմուշի տեղափոխմանը ներկայացվող պահանջներ

 

1. Դիֆթերիայի կասկածի դեպքում հետազոտման է ենթարկվում վիրախծուծով քիթըմպանից, բկանցքից վերցված քսուքը և փառի առկայության դեպքում` նաև փառը:

2. Դիֆթերիայի հարուցիչների (Corynebakterium dipհtհeriae) նկատմամբ մանրէաբանական հետազոտության նպատակով քսուքի նմուշառումն իրականացվում է բուժաշխատողների կողմից (բժիշկ, բուժակ, բուժքույր, լաբորանտ) համապատասխան հրահանգավորումից հետո: Ախտաբանական տարբեր օջախներից նմուշառումը կատարվում է առանձին վիրախծուծներով: Բկանցքից, ըմպանից և նշիկներից նմուշառումը կատարվում է` մինչ սննդի կամ խմիչքի ընդունումը կամ 2 ժամ անց, ինչպես նաև բուժման տարբեր եղանակներից առաջ:

3. Դիֆթերիայի հազվադեպ տեղակայման դեպքում` աչք, ականջ, մաշկ, վերքեր, նմուշառումը կատարվում է ախտահարված հատվածներից: Դրան զուգահեռ նմուշառում է իրականացվում նաև բկանցքից և քթից:

4. Բկանցքից քսուքը պետք է վերցնել լավ լուսավորված տեղում` օգտագործելով մածկաթիակ: Վիրախծուծի պտուտակաձև շարժումներով ախտահարված նշիկից անհրաժեշտ է վերցնել լորձը փառով պատված բորբոքային օջախի և առողջ հյուսվածքի սահմանից: Փառի բացակայության դեպքում լորձը վերցնում են նշիկի մակերեսից, քմային աղեղներից, լեզվակից` չդիպչելով լեզվի և այտի լորձաթաղանթին:

5. Քթից լորձը վերցնելուց առաջ պետք է նախօրոք մաքրել քթային ուղիները, կամ լորձաթաղանթը մաքրել չոր բամբակե վիրախծուծներով և հեռացնել կեղևները: Վիրախծուծը մտցնել խորը երկու քթանցքերը և հպվել բոլոր պատերին և միջնապատին: Լարինգոսկոպիայի ժամանակ լորձը վերցնում են անմիջապես կոկորդից: Մանրէաբանական հետազոտության նպատակով վիրահատական միջամտության դեպքում լորձն անհրաժեշտ է վերցնել ինտուբացիոն տրախեոտոմիկ խողովակից: Ախտահարված մաշկից նմուշ վերցնելու դեպքում անհրաժեշտ է մաշկի այդ հատվածը մաքրել մանրէազերծ ֆիզիոլոգիական լուծույթով թրջված թանզիֆե անձեռոցիկով կամ վիրախծուծով, որից հետո զգուշորեն տեղաշարժել կեղևները և վիրախծուծով վերցնել արտազատուկը:

6. Նմուշառումից հետո նմուշները տեղափոխվում են լաբորատորիա ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում` արագ ցանքս իրականացնելու համար: Եթե հնարավոր չէ ապահովել հետազոտվող նյութի արագ տեղափոխումը լաբորատորիա, ապա անհրաժեշտ է օգտագործել տրանսպորտային միջավայրեր` օրինակ «կոմերցիոն Amies միջավայր», իսկ եթե տեղափոխման գործընթացը կազմակերպվում է 24 ժամից ուշ, ապա օգտագործվում է սիլիկագելով միջավայր:

7. Ստացիոնարում թերմոստատի առկայության դեպքում նմուշառումն իրականացվում է շուրջօրյա` օգտագործելով ընտրովի սննդային միջավայրերով թասեր: Երեկոյան և գիշերային ժամերին ընդունված հիվանդներից վերցված նմուշների առաջնակի ցանքսերն առավոտյան ուղարկվում են մանրէաբանական լաբորատորիա:

8. Դիահերձման ժամանակ հետազոտության համար նյութ է վերցվում դիակի շնչուղիներից և կենսական կարևոր օրգաններից (նշիկներից, կոկորդից և քթի խոռոչից` լորձ, թաղանթ):

9. Մեկ հիվանդից վերցված նմուշների փորձանոթներն ամրացվում են միմյանց: Յուրաքանչյուր փորձանոթի վրա հստակ նշվում է հերթական համարը ցուցակին համապատասխան:

10. Ուղեկցող փաստաթղթում նշվում է անուն, ազգանուն, հասցե, նմուշն ուղարկող կազմակերպության անվանումը, կենսանմուշ` ըստ օջախի տեղակայման (քիթ, բկանցք), հետազոտության նպատակը` ախտորոշում, համաճարակաբանական ցուցում, նմուշառման ամսաթիվ, ժամ, նմուշառողի ազգանուն:

11. Նմուշառման համար անհրաժեշտ են`

1) հզոր լույսի աղբյուր բկանցքի լուսավորման համար,

2) ստերջ (մանրէազերծ) վիրախծուծ փորձանոթի մեջ, կամ սննդային միջավայրով,

3) ստերջ շպատել (մածկաթիակ),

4) ստերջ ֆիզիոլոգիական լուծույթ մաշկի ախտահարված օջախներից նմուշառման համար:

12. Անհրաժեշտ են ներքոհիշյալ սննդային միջավայրերը`

1) Արյունային ագար «Կոլումբիա»,

2) Արյունային-տելուրիտային ագար (կամ շճային տելուրիտային ագար կամ Հոյլի միջավայր),

3) Ընտրովի միջավայրեր (Բուչինա և այլ)։

13. Կողմնորոշիչ թեսթեր

1) Տինսդալի (կամ Պիզուի մոդիֆիկացված) միջավայր,

2) Պիրազինամիդ (պիրազինամիդային թեսթ),

3) Լյոֆլերի միջավայր:

14. Կենսաքիմիական հատկությունները որոշելու համար անհրաժեշտ են`

1) Նիտրատային բուլյոն,

2) Կրիստենսենի միջավայր միզանյութով,

3) Հիսի ածխաջրատային միջավայրեր (գլյուկոզա, սախարոզա, մալտոզա), օսլա կամ թեսթ-համակարգեր (API CORYNE (BioMerieux), ROSCO Diagnostica)։

15. Տոքսիգենության որոշման համար անհրաժեշտ են`

1) Իլեկի միջավայր,

2) Հակադիֆթերիային հակատոքսիկ շիճուկով դիսկեր կամ ստրիպեր (ժապավեններ),

3) Տոքսինածին, թույլ տոքսինածին և ոչ տոքսինածին դիֆթերիայի հարուցիչների ստուգիչ (կոնտրոլ) շտամեր: