Գլխավոր տեղեկություն
Номер
N 777-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.08.2011-25.06.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.08.02/19(402) Հոդ.296
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
01.07.2011
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
01.07.2011
Дата вступления в силу
12.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011353

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հուլիսի 2011 թ.

N 777-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին» N 1391-Ն որոշմամբ հաստատված կարգի հավելված 1-ի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի «ա» ենթակետով՝

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) «Ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար կազմակերպություններին ներկայացվող չափանիշները»` համաձայն հավելված 1-ի:

2) «Ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը»` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման տասներորդ օրը:

 

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված 1
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2011 թվականի հուլիսի 1-ի
N 777-Ն հրամանի

 

 ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում (այսուհետ` Ցանկ) կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և առնվազն երկու տարվա պետական գրանցում ունեցող`

1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական, բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ,

2) վերապատրաստումների փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, մասնագիտացված կառույցներ,

3) պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

2. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) պետք է համապատասխանի որակի և փորձի հետևյալ պահանջներին.

1) ունենա մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական կայունություն և աշխատանքային ռեսուրսներ,

2) հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների, ղեկավարների կամ կրթության կառավարման ոլորտի աշխատողների պատրաստման և (կամ) մասնագիտական զարգացման և վերապատրաստման առնվազն 2 տարվա փորձ,

3) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար անհրաժեշտ սեփական կամ վարձակալված տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (20-30 մարդ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

4) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան գույք, ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցներ, սարքավորումներ,

5) փորձառու վարչական, ֆինանսահաշվապահական և վարչատնտեսական աշխատողներ,

6) որակյալ դասախոսներ, ովքեր ունենան համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն և նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում, գիտելիքներ` հանրակրթության ոլորտը համակարգող օրենսդրական, իրավանորմատիվային և ուսումնամեթոդական փաստաթղթերից (օրենքներ, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներ, առարկայական ծրագրեր, գնահատման ընթացակարգեր, ուսուցիչների ատեստավորմանը առնչվող կարգեր և այլն), ինչպես նաև ուսուցիչների կատարելագործման և վերապատրաստման գործընթացում առկա հիմնախնդիրների և նրանց մասնագիտական զարգացման կարիքների մասին:

3. Կազմակերպությունը պետք է կարողանա.

1) ապահովել ուսուցիչների վերապատրաստման ընթացիկ թեմատիկ պլան-ծրագրերի, հայտորոշիչ և ամփոփիչ թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,

2) ապահովել վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքների պլանավորումը և դասընթացի յուրացման արդյունքների գնահատումը,

3) վերապատրաստումներից հետո շարունակական աջակցություն ցուցաբերել ուսուցիչներին` իրենց աշխատանքի ընթացքում,

4) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և ներկայացնել միջանկյալ և ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:

4. Օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում:

5. Կազմակերպության համապատասխանությունը սույն չափանիշներին գնահատվում է «Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի» համաձայն:

 

 

Հավելված 2
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2011 թվականի հուլիսի 1-ի
N 777-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) ցանկի (այսուհետ` Ցանկ) ձևավորման և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում ընդգրկված կազմակերպությունների գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրակացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին» N 1391-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն:

3. Կազմակերպության ընտրությունը իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում նրա գործունեությունը մեկ տարով երաշխավորում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` Նախարարություն):

 4. Երաշխավորված կազմակերպություն կարող է ճանաչվել միայն հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին բավարարող կազմակերպությունը:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

6. Վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությունների ցանկի (այսուհետ` Ցանկ) կազմման նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ Նախարարությունը հայտարարում է մրցույթ:

7. Մրցույթի հայտարարություն-հրավերում, որը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով և Նախարարության պաշտոնական կայք-էջում, նշվում են սահմանված որակավորման չափանիշները, մրցույթին մասնակցելու պայմանները և հայտերի ընդունման վայրը, օրերը, ժամերը, վերջնաժամկետը, ինչպես նաև սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը:

8. Նախարարությունը երաշխավորման ենթակա վերապատրաստող կազմակերպություններից հայտերը ընդունում և գրանցում է առաջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված` առնվազն 20 օր:

9. Հայտին կից ներկայացվում է փաստաթղթերի փաթեթ, որտեղ ներառվում են.

1) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

2) 20-30 մարդու վերապատրաստման անցկացման համար անհրաժեշտ տարածքների, այդ թվում` ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը հավաստող փաստաթղթերը (սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր),

3) աշխատողների, այդ թվում` դասախոսների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք և յուրաքանչյուր դասախոսի ինքնակենսագրությունը,

4) տվյալներ` կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ,

5) տեղեկություններ ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքների մասին,

6) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները,

7) սահմանված որակավորման չափանիշներին, մրցույթին մասնակցելու պայմաններին կազմակերպության համապատասխանությունը հավաստող տեղեկանքներ և այլն:

10. Հայտերի գնահատման արդյունքով դիմող կազմակերպությունը` որպես վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպություն ճանաչելու նպատակով Նախարարության կողմից ստեղծվում է 5-7 անդամներից կազմված գնահատման հանձնաժողով:

11. Հայտերի գնահատման հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում հետևյալ ընթացակարգով.

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր Կազմակերպության գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ, որը տրամադրվում է հանձնաժողովի նախագահին և անդամներին` սույն Կարգի 12-րդ կետում սահմանված չափանիշներին համապատասխան տվյալ Կազմակերպության փորձի և որակավորման անհատական գնահատում իրականացնելու համար,

2) հանձնաժողովը նախագահի և անդամների կողմից լրացված Կազմակերպությունների գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ, որտեղ նշվում են հայտ ներկայացրած բոլոր Կազմակերպությունների անվանումները և անհատական գնահատման արդյունքները (ստացած միավորները),

 3) հիմք ընդունելով անհատական և հանրագումարային գնահատման արդյունքները` հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունում է որոշում` հայտ ներկայացրած Կազմակերպությունը հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպություն ճանաչելու և առաջին գնահատման արդյունքով 1 տարի ժամկետով Ցանկում ընդգրկելու կամ հայտը մերժելու մասին:

12. Հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) Կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում - 10 միավոր,

2) Կազմակերպության փորձը ուսուցիչների վերապատրաստման ոլորտում - 20 միավոր,

3) Կազմակերպության աշխատակազմի և դասախոսական կազմի որակավորումը, փորձառությունը և պաշտոնների նկարագրերի համապատասխանությունը առաջադրանքին - 60 միավոր,

4) Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածությունը - 10 միավոր:

13. Երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվում են առնվազն 70 և ավելի միավոր վաստակած կազմակերպությունները:

14. Գնահատման հանձնաժողովի որոշումները հաստատվում են Նախարարության կողմից:

15. Ցանկը հրապարակվում է Նախարարության կողմից` մեկշաբաթյա ժամկետում:

16. Հանրակրթական ուսումնական հաստատությունը Ցանկից ընտրում է վերապատրաստող կազմակերպություն և կնքում պայմանագիր:

 

II. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

17. Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպության գործունեությունն իրականացվում է Նախարարության կողմից հաստատված վերապատրաստման ծրագրին և չափորոշիչներին համապատասխան:

18. Երաշխավորված Կազմակերպությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան պարտավոր է ապահովել իր կողմից ներկայացված հայտում նշված վարչական տարածքի, տարածաշրջանի, մարզի, Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը` առարկայական-մասնագիտական գիտելիքների հարստացման, մեթոդամանկավարժական հմտությունների կատարելագործման և նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրման ուղղությամբ:

19. Յուրաքանչյուր տարի նոր կազմակերպությունների ներառումը Ցանկ իրականացվում է սույն կարգի 11-րդ կետով, իսկ ժամկետը լրանալուց հետո նրանց գործունեության գնահատումը կատարվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով:

20. Ելնելով Ցանկում ներառված Կազմակերպության մեկ տարվա գործունեության արդյունքներից, հանձնաժողովը որոշում է կայացնում ևս 3 տարի ժամկետով Կազմակերպությունը հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությունների Ցանկում ընդգրկելու կամ նոր հայտը մերժելու մասին` հետևյալ ընթացակարգով.

առաջին անգամ Ցանկում ընդգրկված Կազմակերպությունը ժամկետը լրանալուց 10 օրվա ընթացքում Նախարարությանը ներկայացնում է հաշվետվություն` 1 տարվա ընթացքում իրականացրած վերապատրաստումների արդյունքների մասին:

21. Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկատվություն հետևյալի մասին.

1) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ պլանների առկայությունը, դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,

2) դասավանդման ժամանակ կիրառված մեթոդները,

3) ուսումնական նյութերի և անհրաժեշտ գրականության առկայությունը և համապատասխանությունը վերապատրաստման ծրագրերին,

4) դասընթացների ժամանակ օրինակելի և ցուցադրական դասերի անցկացման ընթացքը,

5) դասախոսների կողմից օգտագործված աղբյուրները, ուսումնական ձեռնարկները, դրանց համապատասխանում է վերապատրաստումների համար հաստատված ծրագրի բովանդակությանը,

6) վերապատրաստման դասընթացի մասնակիցների քանակը, ըստ խմբերի` էլեկտրոնային կրիչով (Adobe Acrobat/Ադոբ Ակրոբատ) ծրագրով,

7) քաղվածք վերապատրաստման դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանից,

8) տեղեկանք մինչ վերապատրաստումները և վերապատրաստումներից հետո յուրաքանչյուր մասնակցի թեստավորման արդյունքների մասին,

9) տեղեկանք կազմակերպության կողմից վերապատրաստված ուսուցիչների ատեստավորման (առկայության դեպքում նաև տարակարգերի շնորհման) արդյունքների մասին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2012, N 496-Ն 25.06.2012, N 777-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան