Գլխավոր տեղեկություն
Номер
N 231-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.36
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
21.12.2010
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
21.12.2010
Дата вступления в силу
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32011034

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

21 դեկտեմբերի 2010 թ.

 N 231-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Նախկին ԽՍՀՄ արտադրության այն օդանավերի տիպերը (Հավելված 13), որոնք չեն բավարարում սույն կետի «բ» ենթակետի պահանջներին, սակայն երկար ժամանակ շահագործվել են Հայաստանի Հանրապետությունում, կարող են գրանցվել և շահագործվել նախագծող կազմակերպության կողմից որոշված անհատական ժամկետներով և փաստաթղթերի հիման վրա՝ ուղևորատար օդանավերի դեպքում՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այլ նշանակության օդանավերի դեպքում՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:»։

2) Կարգի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«Կետ 5-ի պայմանները բավարարող օդանավը ժամանակավորապես ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրի հավելվածում հետևյալ դեպքերում`

ա) այդ օդանավի տիպը ունի շահագործման ժամանակի սահմանափակում,

բ) օդանավին որոշակի ժամանակ չի կարող տրվել թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատ (օդանավը գտնվում է տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման գործընթացի մեջ և այլն),

գ) հայտատուի հայտի հիման վրա, եթե սեփականատիրոջ ու շահագործողի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ժամկետային սահմանափակում:»։

3) Կարգի 9-րդ կետից հանել «կամ գրանցման ժամանակավոր Սերտիֆիկատ» բառերը:

4) Կարգի 11-րդ կետում.

ա. «բ» ենթակետը «նկարահանման,» բառից հետո լրացնել «ուսումնական,» բառով.

բ. վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառություն են կազմում օդանավերի տիպերը, որոնք չեն բավարարում սույն կետի պահանջներին, սակայն նշված են Հավելված 13-ում, ուղևորատար օդանավերի դեպքում՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այլ նշանակության օդանավերի դեպքում՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

5) Կարգի 14-րդ կետում.

ա. «Մաս BԴ (ԱՊ-BԴ)» բառերը փոխարինել «Մաս ՎԴ (ԱՊ-ՎԴ)» բառերով.

բ. 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են նաև օդանավերի մասերի անձնագրերը, որոնք տրված են համաձայն Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Ավիացիոն Ռեգիստրի ԴՊ 4-2004 (ДП 4-2004), ԳՈՍՏ 27693-88 (ГОСТ 27693-88), մասերի թռիչքային պիտանիության կտրոնները` տրված համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) Ֆորմ 1 (Form 1), ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) 8130-3, ՏՍիԱ Ֆորմ 24-0078 (TCA Form 24-0078) և Միջպետական Ավիացիոն Կոմիտեի նշանակված ներկայացուցիչների կողմից վավերացված թռիչքային պիտանիության հաստատման կտրոնները:

Նշված փաստաթղթերը հանդիսանում են հաստատված կառուցվածքին արտադրանքի համապատասխանությունը հավաստող համարժեք փաստաթղթեր և ընդունելի են Գլխավոր Վարչության կողմից:»:

6) Կարգի 16-րդ կետի «է» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

7) Կարգի 29-րդ կետի «բ» ենթակետից հանել «և 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Գլխավոր Վարչությունը համապատասխան որոշում չի կայացրել,» բառերը:

8) Կարգի 34-րդ կետը լրացնել նոր «դ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«դ) նախագծող կամ արտադրող կազմակերպության կողմից օդանավի անհատական ժամկետների երկարաձգման վերաբերյալ փաստաթղթերի, եթե այդպիսիք նախատեսված են:

Եթե օդանավը նախկինում գրանցված է եղել այլ պետության ռեգիստրում, ապա թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի տրման ժամանակ կարող են հիմք ընդունվել նաև օտարերկրյա պետության կողմից տրված Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը կամ գործող Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը:»:

9) Կարգի 58-րդ կետի երկրորդ պարբերությունը, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ կետերը «Արտահանման» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառով:

10) Կարգի Հավելվածներ 1-ում, 3-ում, 4-ում, 5-ում, 6-ում, 8-ում և 9-ում.

«"___"_________ 200_թ.» թվերը փոխարինել «"___"_________ 20__թ.» թվերով:

11) Կարգի Հավելվածներ 1-ում, 3-ում, 4-ում, 6-ում, 8-ում և 9-ում «ստանդարտների վարչության թռիչքային պիտանիության վերաբերյալ եզրակացությունը» բառերը փոխարինել «պիտանիության վարչության եզրակացությունը» բառերով:

12) Կարգի Հավելվածներ 1-ում և 3-ում «/օդանավի թռիչքային պիտանիության մասին/» բառերը հանել:

13) Կարգի Հավելված 5-ում.

ա. «ինքնաթիռը հանձնեց» բառերը փոխարինել «օդանավը հանձնեց» բառերով.

բ. «ինքնաթիռը ընդունեց» բառերը փոխարինել «օդանավը ընդունեց» բառերով:

14) Կարգի Հավելվածներ 2-ում, 7-ում, 10-ում, 11-ում, 12-ում և 14-ում.

ա. «Թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ

Director Fligհt Safety Inspection Department» բառերը փոխարինել

«Թռիչքային պիտանիության վարչության պետ

Director of Airworthiness Department» բառերով.

բ. «___________ "___" 200__թ.» թվերը փոխարինել

«___________ "___" 20___թ.» թվերով:

15) Կարգի Հավելված 13-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 «Հավելված 13

 

ՑԱՆԿ

 

ԿԱՐԳԻ 5-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԻՊԵՐԸ

 

Հ/հ

Օդանավի տիպը

1

 ԻԼ - 76, ԻԼ - 76Տ, ԻԼ - 76ՏԴ

2

 ՏՈՒ - 134Ա-3, ՏՈՒ - 134Բ-3

3

 ԱՆ - 12, ԱՆ - 12Բ, ԱՆ - 12ՏԲ, ԱՆ -12ԲԿ, ԱՆ - 12ԲՊ

4

 ԱՆ - 26, ԱՆ - 26Բ

5

 Մի - 8Տ, Մի-8ՄՏՎ

 

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան