Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.15/29(381) Հոդ.378
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
15.11.2010
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
15.11.2010
Дата вступления в силу
25.12.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210450

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 նոյեմբերի 2010 թ.
ք. Երևան

N 222-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 189-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի մայիսի 15-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 189-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։

2) Հրամանի 1-ին կետից և 1-ին հավելվածի 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը, իսկ «պաշտոններ» բառերը փոխարինել «պաշտոն» բառով։

3) Հրամանի 1-ին կետով հաստատված հավելված N 1-ի՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ».

բ. 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.

գ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.

դ. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

ե. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.

զ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.

է. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.»։

4) Հրամանի 2-րդ կետով հաստատված հավելված N 2-ի՝

ա. 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ) բառերով, իսկ «դառնում են» բառերը փոխարինել «դառնում է» բառերով.

բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Գ. Դանիելյան