Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.30/31(383).1 Հոդ.410.7
Принят
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата принятия
14.12.2010
Подписан
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата подписания
14.12.2010
Дата вступления в силу
09.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 33010508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2010 թ.

ք. Երևան

 N 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված հավելված 1-ի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանով հաստատված հավելված N 1-ի 28-րդ կետի՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-իրավաբան Ս. Գագինյանին՝ սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

 

 

Ա. Պետրոսյան

 

 

Հավելված
ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 14-ի
N 3-Ն հրամանի

 

 

«Հավելված N 2
ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2009 թվականի փետրվարի 6-ի
N 1-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արթուր Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ),
   
Սամվել Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ,
   
Լևոն Խալիկյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավար,
   
Արտաշես Նազարյան - Աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ,
   
Բագրատ Բուռնազյան - Աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ,
   
Էդուարդ Պետրոսյան

- Աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության պետ,

   
Ռազմիկ Ստեփանյան

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ),

   
Հրաչյա Ռոստոմյան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ),
   
Դերենիկ Գաբրիելյան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ),
   
Հրաչյա Պետիկյան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ),
   
Սմբատ Լպուտյան - «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր (համաձայնությամբ)։»։

 

Աշխատակազմի ղեկավարի

ժամանակավոր պաշտոնակատար

Լ. Խալիկյան