Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 4-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (26.08.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.08.16/20(403) Հոդ.328
Принят
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата принятия
09.07.2011
Подписан
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата подписания
09.07.2011
Дата вступления в силу
26.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11211358

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

9 հուլիսի 2011 թ.
ք. Երևան

 թիվ 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման 2-րդ հավելվածի 11-րդ կետի համաձայն.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին որոշման ձևը` համաձայն հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունների հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` ապահովել սույն հրամանի 1-ին կետով հաստատված ձևաթղթերի տպագրումը` ըստ Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված հայտերի:

 

Ոստիկանության

գեներալ-լեյտենանտ

 Ա. Սարգսյան

 

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի հուլիսի 9-ի

N 4-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին

 

«____» __________________ 20____թ.

 N _________

 

Ուսումնասիրելով _____________________________________ դիմումը և դրան կից

            դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը

փաստաթղթերը ________________________________________________ պատկանող

 սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը

_________________________ մակնիշի, տիպարի ___________ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլին Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն ստանալու մասին.

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

_________________________ մակնիշի, տիպարի ___________ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլին Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալը ենթակա է մերժման, քանի որ _________

_______________________________________________________________________

                                    մերժման պատճառը

_______________________________________________________________________:

Հաշվի առնելով, որ առկա է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման 2-րդ հավելվածի 7-րդ կետի _____ ենթակետով նախատեսված հիմքը և ղեկավարվելով նույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Մերժել _____________________________ մակնիշի, տիպարի _______________ հաշվառման համարանիշի ավտոմոբիլին Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալը:

2. Սույն որոշումն ուղարկել դիմումատուին:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

 Պետ, ոստիկանության _______________

 _______________

 _______________

        կոչումը

     ստորագրությունը

       ազգանունը

 

                                                   Կ.Տ.

 

 

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի հուլիսի 9-ի

N 4-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունների հաշվառման

 

Ճանապարհային ոստիկանության ___________________________________________

                                                                  (ստորաբաժանման անվանումը)

 

 Սկսված է` «____» _______________ 20___թ.

Ավարտված է` «____» _______________ 20___թ.

 

Հ/հ

Թույլտվության համարը

Ավտոմոբիլի մակնիշը, տիպարը

Հաշվառման համարանիշը

Տրման ժամկետը

Տրման ամսաթիվը

           
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան