«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2010 թ. |
N 147-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում, հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մեկ անձից կատարող գնումների անվանացանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանը։
Նախարար |
Տ. Դավթյան |
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի մարտի 2-ի N 147-Ն հրամանի |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները՝
1) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում՝
ա. հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում՝ պատվիրատուի մոտ առկա են հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը,
բ. մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում՝
- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ համայնքների մասնակցությամբ առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունից գնման առարկայի ձեռքբերումը հանդիսանում է տվյալ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և դա ուղղակիորեն ամրագրված է վերջինիս կանոնադրությամբ, կամ
- գնման առարկան ներառված է սույն հրամանով հաստատված N 2 հավելվածում, կամ
- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից։ Այլ նպատակներով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել մրցակցության բացակայությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, եթե ընտրված մասնակիցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համարվում է որպես տվյալ շուկայում մրցակից չունեցող,
գ. լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում՝ պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա.
2) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված դեպքում՝
ա. ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար, կամ
բ. կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռք բերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25, իսկ պետության կարիքների համար գնումներ կատարելու դեպքում՝ 35 աշխատանքային օրվա ընթացքում.
3) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում՝ լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը։
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի մարտի 2-ի N 147-Ն հրամանի
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
N |
Գնման առարկայի անվանումը |
1 |
Բնական գազի մատակարարման ծառայություններ |
2 |
Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություններ |
3 |
Ֆիքսված հեռախոսակապ |
4 |
Ոռոգման և խմելու ջրի մատակարարման ծառայություններ |
5 |
Տեխնիկական և արդյունաբերական ջուր |
6 |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
7 |
Զանգվածային լրատվության միջոցների՝ դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում, բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների ձեռքբերման |
8 |
Հանրակրթական դպրոցների ուսուցում |
9 |
Երաժշտական դպրոցների ուսուցում |
10 |
Երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում |
11 |
Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
12 |
Արտադպրոցական ուսուցում |
13 |
Արհեստագործական ուսուցում |
14 |
Անշարժ գույքի վարձակալություն |
15 |
Հիվանդանոցային բուժօգնություն |
16 |
Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն |
17 |
Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն |
18 |
Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
19 |
Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման |
20 |
Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն |
21 |
«Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում |
22 |
Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ |
23 |
Բանկային սպասարկման ծառայություններ |
24 |
Փոստային ծառայություն |
25 |
Գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների, ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում |
26 |
Օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում |
27 |
Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության մեդալների և դրանց տուփերի պատրաստում |
28 |
Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում, պայմանով, որ գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները պետք է հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից |
29 |
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերում |
(հավելվածը լրաց. 24.11.10 թիվ 781-Ն, 25.11.10 թիվ 786-Ն)