Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.06.2011-11.07.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.217
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
03.05.2011
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
03.05.2011
Дата вступления в силу
11.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12111234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մայիսի 2011 թ.
ք. Երևան

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 25-Ն հրամանը:

 

Ա. Գևորգյան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման  նախարարի
2011 թվականի մայիսի 3-ի
N 05-Ն հրամանի

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողների (այսուհետ՝ համայնքային ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները։

2. Համայնքային ծառայողների վերապատրաստումը՝ նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է։

3. Համայնքների ղեկավարների աշխատակազմերում (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ՝ համայնքի ղեկավարի աշխատակազմ) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն է (այսուհետ՝ աշխատակազմի քարտուղար)։

4. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման։

Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների և պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ։

5. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի քարտուղարի հայտի հիման վրա։

6. Վերապատրաստման ընթացքում համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝ համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ։

7. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի (վկայական) պատճենը կցվում է համայնքային ծառայողի անձնական գործին։

8. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

9. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություն)։

10. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը (այսուհետ՝ ծրագիր), որոնք ընդգրկում են համայնքային ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության և կառավարչական հմտություններին առնչվող բնագավառների հարցեր, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորած մարմին):

 

II. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Կազմակերպությունը համայնքային ծառայողների վերապատրաստումը կազմակերպում և անցկացնում է լիազորած մարմնի հաստատած ծրագրին, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ համատեղ կազմված պլան-գրաֆիկին համապատասխան՝ վարելով վերապատրաստվող խմբերի մատյաններ: Պլան-գրաֆիկում առնվազն նշվում են վերապատրաստման ենթակա համայնքային ծառայողների թիվը, վերապատրաստման ծրագրի անվանումը և վերապատրաստման անցկացման նախատեսված ժամկետները։

12. Համապատասխան աշխատակազմի քարտուղարը վերապատրաստման դասընթացներին համայնքային ծառայողների մասնակցությունը, պլան-գրաֆիկին համապատասխան, ապահովելու նպատակով կազմակերպությանը ներկայացնում է հայտ (Ձև N 1)՝ կցելով պլան-գրաֆիկի պատճենը։

13. Պարտադիր վերապատրաստման ծրագիրը պետք է իրականացվի դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով։

14. Պարտադիր վերապատրաստման արդյունքում համայնքային ծառայողին կազմակերպության կողմից տրվում է վկայական, որն առնվազն պետք է բովանդակի Ձև N 2-ում նշված տեղեկատվությունը։

15. Պարտադիր վերապատրաստման դասաժամերի ավելի քան մեկ երրորդից համայնքային ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան սույն կարգի 14-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում։

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում համայնքային ծառայողին տրվում է տեղեկանք՝ ծրագրի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին։

17. Պարտադիր վերապատրաստման դասաժամերի կեսից ավելիին համայնքային ծառայողի հարգելի բացակայության (հիվանդություն, գործուղում և այլն) դեպքում, համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատակազմի քարտուղարը կազմակերպության հետ համաձայնեցնում է համայնքային ծառայողին տվյալ տարում վերապատրաստելու հնարավոր ժամկետները, որին համապատասխան վերջինիս ներկայացնում է հայտ։

18. Կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված համայնքային ծառայողի վերապատրաստումը կազմակերպում է ընդհանուր հիմունքներով։

19. Համայնքի ղեկավարի աշխատակազմը վարում է վերապատրաստման հաշվառման մատյան, որտեղ նշվում են վերապատրաստված համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացած փաստաթղթի համարը։

20. Կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ Է ներկայացնում տեղեկանք՝ վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին (Ձև N 3):

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

21. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման անցկացումն ապահովում է լիազորված մարմինը՝ կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

________________________________________________________ - ին

Կազմակերպության անվանումը

______________________________________________________ - ից
Համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի անվանումը

NN

Վերապատրաստման մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և հեռախոսահամարը

Զբաղեցրած պաշտոնը

Վերապատրաստման ծրագրի անվանումը

Վերապատրաստման ժամանակահատվածը

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

Աշխատակազմի քարտուղար`

_____________________________
ստորագրություն

_____________________________
անուն, ազգանուն

«___» ____________________20__թ.

 

Կ. Տ.

Ձև N 2

 

ՎԿԱՅԱԿԱՆ N__________

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Տրվում է _______________________________________________________________________
________________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
   (համայնքի ղեկավարի աշխատակազմի անվանումը, համայնքային ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Առ այն, որ նա վերապատրաստվել է __________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
_______________________________________________
      (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամանակահատվածը)

_____________________________
(կազմակերպության անվանումը)

_____________________________
(ստորագրություն)

____________________________
(պաշտոնատար անձի անուն, ազգանուն)

 

Կ. Տ

Ձև N 3

Տեղեկանք
_______________________________________________ կողմից
(կազմակերպության անվանումը)

 

________________________________________________________________________________
(վերապատրաստման ժամանակահատվածը և ծրագրի անվանումը)


Համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

N

Համայնքի ղեկավարի աշխատակազմի անվանումը

Վերապատրաստված համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը)

Զբաղեցրած պաշտոնը

Վկայականի համարը

 

 2

 3

 4

 5

         
         
         
         
         
         
         
         
         
 

Ընդամենը

     

____________________________
Վերապատրաստող

____________________________
ստորագրություն

____________________________
անուն, ազգանուն

«____» ____________________20__թ.

 

Կ. Տ.