ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
8 նոյեմբերի 2010 թ. |
N 2427-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԻ ՎԻ ԲՐՈՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով՝
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 30.08.2010 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, «Սի Վի Բրոք» ՍՊԸ-ին տրամադրել «Մաքսային միջնորդական գործունեության» լիցենզիա։
Նախագահ` |
Գ. Խաչատրյան |