Գլխավոր տեղեկություն
Номер
N 729-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.07.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.259
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
19.04.2011
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
19.04.2011
Дата вступления в силу
11.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

19 ապրիլի 2011 թ.

 N 729-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 27-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/7 հրամանը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

 Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության հետ  

Հավելված 
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական
եկամուտների
կոմիտեի նախագահի

«10» մայիսի 2011 թ.
N 272-Ն

«19» ապրիլի 2011 թ.
N 729-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 2.3.5-րդ կետի օրինակ 7-ում`

1) «50,0 մլն դրամ» բառերը փոխարինել «5,0 մլն դրամ» բառերով.

2) «120,0 մլն դրամ» բառերը փոխարինել «12,0 մլն դրամ» բառերով։

2. Հրահանգի 2.4.5-րդ կետում «(բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների)» բառերը փոխարինել «(բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարների, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները)» բառերով:

3. Հրահանգի 2.5.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.5.4. Օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:»:

4. Հրահանգը 2.5.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5.5-րդ, 2.5.6-րդ և 2.5.7-րդ կետերով`

«2.5.5. Ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ոչ ռեզիդենտի անհատույց ստացված ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները.

2.5.6. Յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև 100 դրամ պարտավորությունների գումարները, որոնք ոչ ռեզիդենտի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում անտեսվում են:

2.5.7. Ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից): Ընդ որում` ներդրումային ֆոնդերի մասնակիցների հարկվող շահույթը որոշելիս ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ) համախառն եկամտից չեն նվազեցվում:»:

5. Հրահանգի 4.1.1-րդ կետում`

1) «զ» ենթակետը «օրենքով» բառից հետո լրացնել «կամ գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «լ» և «լա» ենթակետերով`

«լ) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրվա համար գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտի միջոցների հաշվին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների) գումարները.

լա) գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարները: Ընդ որում` մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտավորության ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը, ոչ ռեզիդենտի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ոչ ռեզիդենտի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ոչ ռեզիդենտի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50%-ի չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 2.5%-ի չափով) և այդ նվազեցումը, սույն հրահանգի 4.4-րդ կետի «ժբ» ենթակետում նշված նվազեցման թույլատրելի չափի հետ չպետք է գերազանցի ոչ ռեզիդենտի կատարած` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 7.5%-ը:»:

6. Հրահանգի 4.2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ) և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:»:

7. Հրահանգը 4.3.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3.4-րդ, 4.3.5-րդ և 4.3.6-րդ կետերով`

«4.3.4. ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ոչ ռեզիդենտի անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

4.3.5. յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև 100 դրամ գերավճարների և գերավճարից տաբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են.

4.3.6. ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման հետ կապված ծախսերը:»:

8. Հրահանգի 4.4-րդ կետում`

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) պետական կամ համայնքների բյուջեներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները (բացառությամբ` քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողների).».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) գործատու հանդիսացող ոչ ռեզիդենտի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 5%-ը գերազանցող մասը:»:

9. Հրահանգի 4.8.1-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» բառերով:

10. Հրահանգի 4.8.4-րդ կետում «սոցիալական ապահովություն» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովություն, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումներ» բառերով:

11. Հրահանգի 6.2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը կիրառվում է հետևյալ գործունեության մասով`

ա. մինչև 2009 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով անմիջապես բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների) մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը.

բ. մինչև 2011 թվականի հունվարի 1-ը իրականացված ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:

12. Հրահանգի 9.2-րդ կետի`

1) աղյուսակից հետո մինչև օրինակ 19-ը նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) հարկային գործակալը իրականացնում է ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից: Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում: Ընդ որում` եթե ոչ ռեզիդենտին վճարումները կատարվում են Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճի դիմաց, ապա վճարումներն մաս-մաս իրականացնելու դեպքում շահութահարկը պահվում (գանձվում) է այն գումարներից, որոնցից հետո առաջանում է զուտ գույքի արժեքի հավելաճը:».

2) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով:»:

13. Հրահանգի 9.6-րդ կետում «5-ից» բառը փոխարինել «20-ից» բառով:

14. Հրահանգի 9.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9.7. Հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդող տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սույն հրահանգի հավելված 1-ով սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած տարում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով): Ընդ որում` ոչ ռեզիդենտներին բացառապես սույն հրահանգի 2.2.1-րդ կետում նշված արտաքին տնտեսական գործունեությունից եկամուտներ և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 07.10.2004թ. «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետութան գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին» սերտիֆիկատ-դիմումի հիման վրա առանց հարկի պահման (գանձման) եկամուտներ վճարելու դեպքում ամփոփ հաշվարկ չի ներկայացվում: Նույն մոտեցումը կիրառվում է նաև գործող միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալների համար սահմանված` ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով հարկային արտոնությունների դեպքերում:»:

15. Հրահանգի 11.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

1) Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող ոչ ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում փաստացի ստացել են նախորդ տարիներին վերաբերող` հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան գումարներ (եկամուտներ), վերջիններիս գծով հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարները վճարում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ) և շահութահարկի այդ գումարները հաշվի են առնում հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները հաշվարկելիս:

2) Շահութահարկի կիսամյակային կանխավճարների հաշվարկման ժամանակ շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարների գումարի մեջ շահութահարկին բաժին ընկնող շահութահարկի գումարները հաշվի չեն առնվում: Այսինքն`

ա. այն ոչ ռեզիդենտը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ ընթացիկ տարում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները հաշվարկում է` առանց հաշվի առնելու նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները.

բ. այն ոչ ռեզիդենտը, որը 1-ին կիսամյակում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ 2-րդ կիսամյակում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է կիսամյակի սկզբից), 2-րդ կիսամյակի շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով.

գ. այն ոչ ռեզիդենտը, որը ընթացիկ կիսամյակի մի ժամանակահատվածում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ մյուս ժամանակահատվածից սկսած իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է կիսամյակի ընթացքում), ապա այդ կիսամյակից սկսած շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով:

3) Ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմնին տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու դեպքում կատարվում է նաև հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկ (հայտարարագիր), ինչպես նաև վերահաշվարկված և չվճարված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների նկատմամբ տույժերի վերահաշվարկ:

4) Ընթացիկ տարում ոչ ռեզիդենտի կողմից ինքնուրույն հայտնաբերված` նախորդ տարիներում ավելի կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները (որոնք բխում են հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին), եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիներին, և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների վերահաշվարկ չի կատարվում:

5) Ընթացիկ տարում շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարները հաշվարկելիս հաշվի են առնվում նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ տարիներին են վերաբերում հայտնաբերված լրացուցիչ գումարները), եթե հայտնաբերված գումարները վերաբերում են այն տարիներին, որոնց համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված են եղել տարեկան եկամուտների մասին հաշվարկները (հայտարարագրերը):

6) Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում ավելի կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին) և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների վերահաշվարկ չի կատարվում, բացառությամբ եթե ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիների արդյունքներով վճարման ենթակա լրացուցիչ շահութահարկի գումարներից որևէ մեկը վերաբերում է այն հաշվետու տարվանը, որի համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված չի եղել տարեկան եկամուտների մասին հաշվարկը (հայտարարագիրը), ապա շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների հաշվարկը (կամ վերահաշվարկը) կատարվում է այդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկի (հայտարարագրի) օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած:

Հետագայում ոչ ռեզիդենտի կողմից այդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու դեպքում այն պետք է համապատասխանի ստուգման արդյունքներին` ստուգված ժամանակաշրջանի համար ստուգման արդյունքներին չհամապատասխանող տարեկան եկամուտների մասին հաշվարկի (հայտարարագրի) ներկայացումը և շահութահարկի գծով պարտավորությունների ճշտումը կարող է տեղի ունենալ միայն ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

7) Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում պակաս վճարված (կամ չվճարված) շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկվում են միայն տույժեր` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, և հարկային օրենսդրությամբ սահմանված տուգանքները (այդ թվում` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տուգանքը) չեն կիրառվում:

Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկների «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց ոչ ռեզիդենտի կողմից նախորդ տարվա տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ ոչ ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ շահութահարկի գումարներ, ապա հաշվարկված տուգանքները ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ստուգման ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարը` մինչև ընթացիկ տարվա ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված շահութահարկի գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը ոչ ռեզիդենտի կողմից տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու պահին չի դադարեցվում:

8) Սահմանված ժամկետներում ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների մուծումներ չկատարելու դեպքում տույժերը կիրառվում են ժամանակին չմուծված շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով: Հաշվետու տարվա շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը հարկային մարմնին հաշվետու տարվա շահութահարկի գումարի հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու) օրը (բայց ոչ ուշ հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 25-ը) չի դադարեցվում, իսկ հաշվետու տարում հաշվարկված, սակայն չվճարված կանխավճարների գումարները այդ տարվա շահութահարկի գումարից ավելի լինելու դեպքում, տարեկան շահութահարկի գումարից ավելի հաշվարկված կանխավճարների գումարը առաջնային նվազեցվում է 2-րդ կիսամյակի համար հաշվարկված կանխավճարի գումարից, ապա` 1-ին կիսամյակի համար հաշվարկված կանխավճարի գումարից: Շահութահարկի կիսամյակային կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն (բացառությամբ` սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի):»:

16. Հրահանգի 11.2-րդ, 11.3-րդ, 11.4-րդ և 11.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11.2. Բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում սույն հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ: Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

Հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հաշվարկ չեն ներկայացնում միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտները հայաստանյան աղբյուրներից եկամուտներ են ստացել բացառապես արտաքին տնտեսական գործունեությունից և (կամ) ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա:

Ոչ ռեզիդենտները հայտարարում են հաշվետու տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված և սույն հրահանգի 9.9-րդ կետում նշված եկամուտները), բացառությամբ այդ ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության արդյունք չհանդիսացող այն եկամուտների, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա:

Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում ունեցող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնում են անկախ շահութահարկի գծով արտոնություններից օգտվելու և հարկվող շահույթ չունենալու հանգամանքից, ինչպես նաև հարկվող շահույթի որոշման մեթոդներից (ուղղակի, անուղղակի):

11.3. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն հրահանգի դրույթները և հիմնվելով սույն հրահանգի 5.1-րդ կետում նշված դրույքաչափի վրա: Տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին:

Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

11.4. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմիններին ներկայացնում են նաև`

1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված ոչ ռեզիդենտները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված ու այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը.

2) ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ոչ ռեզիդենտները, եթե ստացված միջոցները բացառապես սույն հրահանգի 2.5.1-2.5.7-րդ կետերի համաձայն եկամուտ չեն համարվում.

3) բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտները:

11.5. Սույն հրահանգի 9.9-րդ կետում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր չունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն հրահանգի դրույթները և հիմնվելով սույն հրահանգի 9.2-րդ կետում նշված դրույքաչափերի վրա: Ընդ որում`

1) ոչ ռեզիդենտի հարկվող շահույթը որոշելիս այդ եկամուտներից նվազեցումներ չեն կատարվում (բացառությամբ` այն դեպքերի, երբ այդ եկամուտները չեն հանդիսանում պասիվ եկամուտներ և դրանց մեծությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ծախսերից ելնելով).

2) տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացվում է այն հարկային տեսչության մարմին, որտեղ հաշվառված է կենտրոնական գանձապետարանը (մինչև 01.01.2011թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող տարեկան եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացվում են այն հարկային տեսչության մարմին, որտեղ հաշվառված է տվյալ եկամտի աղբյուրը):»:

17. Հրահանգի 11.8-րդ և 11.9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

18. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ բաժնով`

«11.1. Շահութահարկի պարտավորությունների հաշվառումը

«11.1.1. Ոչ ռեզիդենտի շահութահարկի և շահութահարկի կանխավճարների գումարները, հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահվող շահութահարկի գումարները, շահութահարկի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, ինչպես նաև ոչ ռեզիդենտի և հարկային գործակալի կողմից այդ գումարների վճարումները հարկային մարմինների կողմից հաշվառվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում:

Շահութահարկի պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև շահութահարկի պարտավորություններից ավելի վճարված գումարները անձնական հաշվի քարտում հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հաշվարկներում, ամփոփ հաշվարկներում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում շահութահարկի պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում շահութահարկի մինչև 100 դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Շահութահարկի պարտավորությունները անձնական հաշվի քարտում հաշվառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ շահութահարկի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ տարեկան եկամուտների մասին հաշվարկների կամ ամփոփ հաշվարկների ներկայացման ամսաթվից: Նշվածը վերաբերում է նաև տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկներով կամ ամփոփ հաշվարկներով առաջացող շահութահարկի պարտավորություններին:

 11.1.2. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (տարի) սկսվում է տվյալ հաշվետու տարվա հունվարի 1-ից (նոր ստեղծված ոչ ռեզիդենտների կամ հարկային գործակալների համար` պետական գրանցման (հաշվառման) պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ով: Հարկային մարմին տարեկան եկամուտների մասին հաշվարկները կամ ամփոփ հաշվարկները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի տարեկան եկամուտների մասին հաշվարկների կամ ամփոփ հաշվարկների ներկայացման համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը (վերջնաժամկետը) և դրանից հետո ներկայացված մեկից ավելի տարեկան եկամուտների մասին հաշվարկներ կամ ամփոփ հաշվարկներ ներկայացված լինելու դեպքում առաջինը ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկը կամ ամփոփ հաշվարկը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հաշվարկներ:

Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հաշվետվություններ) և դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):

11.1.3. Հաշվարկված շահութահարկի պարտավորության գումարները և հաշվանցվող գումարները չեն կարող փոփոխվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի` այդ ժամկետը լրանալուց հետո շահութահարկի պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող տարեկան եկամուտների մասին հաշվարկներ (հայտարարագրեր) կամ ամփոփ հաշվարկներ չեն կարող ներկայացվել (այսինքն` տարեկան եկամուտների մասին հաշվարկներ (հայտարարագրեր) կամ ամփոփ հաշվարկներ չեն ներկայացվում):

Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում շահութահարկի գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող 3 տարի հետո (նշված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ շահութահարկի գծով պարտավորությունների հաշվարկման հարկային մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2010թ. «Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» N 972-Ն որոշմամբ սահմանված կարգով արձանագրելու պահից, և կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին): Հաշվարկված շահութահարկի պարտավորության գումարները ստուգմամբ չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի:

11.1.4. Ոչ ռեզիդենտի կամ հարկային գործակալի շահութահարկի պարտավորությունների դիմաց հաշվանցումը, շահութահարկի գերավճարի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը իրականացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և այդ օրենքի 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:»:

19. Հրահանգի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

20. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 2-ով`

 

«Հավելված 1

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի

Փաստաթղթի հերթական համարը

N __________________________

 (լրացվում է հարկային մարմնի  կողմից)

 ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ (20__թ.)

Պետական գրանցման ամսաթիվը

[1]

                     
Պետական գրանցման համարը

[2]

               
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[3]

               
Կազմակերպության անվանումը

[4]

 
Ֆիզիկական անձի անուն, ազգանունը

[5]

 
Գործունեության ոլորտը (ոլորտները)

[6]

 
Գտնվելու (բնակության) վայրը

[7]

 
Հեռախոսը

[8]

 
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

[9]

 

Չափման միավոր

Դրամ

 [1] և [2] տողերում նշվում է հարկային գործակալի պետական գրանցման (հաշվառման) համարը և օրը, ամիսը, տարին

 [3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 [4] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

 [5] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

 [6] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեություն իրականացնելու վերաբերյալ

 [7] և [8] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

 [9] տողում նշվում է հարկային մարմին ամփոփ հաշվարկի ներկայացման օրը, ամիսը, տարին

Կոդ [10]

Վճարված եկամուտների գումարը` ըստ ամիսների [11]

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

001

                       

002

                       

003

                       

004

                       

005

                       

006

                       

007

                       

008

                       

009

                       

010

                       

Կոդ [10]

Պահված հարկի գումարը` ըստ ամիսների [12]

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

001

                       

002

                       

003

                       

004

                       

005

                       

006

                       

007

                       

008

                       

009

                       

010

                       

 [10] սյունակում նշվում է եկամտի տեսակը (կոդը). 001` ապահովագրական հատուցումները, 002` վերաապահովագրական վճարները, 003` փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտները, 004` շահաբաժինները, 005` տոկոսները, 006` ռոյալթիները, 007` գույքի վարձակալության դիմաց եկամուտները, 008` գույքի արժեքի հավելաճը, 009` այլ եկամուտները (բացառությամբ` արտաքին տնտեսական գործունեությունից եկամուտների), 010` ընդամենը (որպես 001-009 կոդերին համապատասխանող տողերի հանրագումար)

[11] սյունակներում նշվում են փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունները` ըստ եկամտի տեսակների

[12] սյունակներում նշվում են [11] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարները` ըստ եկամտի տեսակների

Ամփոփ հաշվարկում չեն ներառվում ոչ ռեզիդենտներին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասում նշված` արտաքին տնտեսական գործունեությունից վճարված եկամուտները, ինչպես նաև ՀՀ կառավարության 07.10.2004թ. «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետութան գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին» սերտիֆիկատ-դիմումի հիման վրա առանց հարկի պահման (գանձման) վճարված եկամուտները:

 

 Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

___________________________

___________________________

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

___________________________

___________________________

  (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից:

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկային գործակալին:»:

 

20. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 2-ով`

 

«Հավելված 2

 

ՀԱՇՎԱՐԿ
Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին

Փաստաթղթի հերթական համարը
_________________________________(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը

2. Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը

3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում

4. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանում

5. ՀՎՀՀ

               

6. Հեռախոսի համարը

7. Հաշվետու տարի

8. Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

9. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հարկվող շահույթի որոշման եղանակը (0, 1, 2 կամ 3)

Չափման միավոր

Դրամ

 

Ցուցանիշները

Տողը

Գումարը

1. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները

   

1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները

   

ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները

0101

 

բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները

0102

 

գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները

0103

 

դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները

0104

 

ե) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում

0105

 

զ) հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)

0106

 

է) ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները

0107

 

ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները

0108

 

Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները
(0101-ից 0108 տողերի հանրագումարը)

0110

 

1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները

   

ա) պասիվ եկամուտները

   

- շահաբաժինները

0111

 

- տոկոսները

0112

 

- ռոյալթիները

0113

 

- Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը (վարձավճարները)

0114

 

- Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված
գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը

0115

 

- այլ պասիվ եկամուտները

0116

 

Ընդամենը պասիվ եկամուտները
(0111-ից 0116 տողերի հանրագումարը)

0120

 

բ) այլ եկամուտները

   

- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները

0121

 

- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին
տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները

0122

 

- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները

0123

 

- ապահովագրական հատուցումները

0124

 

- ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները

0125

 

- վերաապահովագրական վճարները

0126

 

- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ստացված եկամուտները

0127

 

- հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները

0128

 

Ընդամենը այլ եկամուտները
(0121-ից 0128 տողերի հանրագումարը)

0130

 

գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

   

Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

0140

 

Ընդամենը հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները`
եկամուտների հանրագումարը (տող0110+տող0120+տող0130+տող 0140)

0100

 

- այդ թվում`
հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով

0100Ա

 

2. Համախառն եկամտից նվազեցումները

   

2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը

   

ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը

0201

( )

բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը

0202

( )

գ) իրացված ծառայությունների (այդ թվում` միջնորդական գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը

0203

( )

դ) այլ ուղղակի ծախսերը

0204

( )

Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը
(0201-ից 0204 տողերի հանրագումարը)

0205

( )

ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը

0206

( )

բ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների,
ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը

0207

( )

գ) ոչ արտադրական այլ ծախսերը

0208

( )

դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը

0209

( )

Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի
ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը)

0210

( )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը
(տող0205+տող0210)

0220

( )

2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները

   

ա) պատահական կորուստները

0221

( )

բ) բնական կորուստները

0222

( )

գ) փաստացի այլ կորուստները

0223

( )

դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող
կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս)

0224

( )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման կորուստները
(0221-ից 0224 տողերի հանրագումարը)

0225

( )

2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները

   

ա) հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը)

0226

( )

բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք,
23-րդ հոդված, «ա» կետ)

0227

( )

գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված
աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը

0228

( )

դ) այլ նվազեցումները

0229

( )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման
այլ նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը)

0230

( )

Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման նվազեցումները
(տող0220+տող0225+տող0230)

0240

( )

2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար`

   

ա) կատարված ծախսերը (այդ թվում` բաշխված ծախսերը)

0241

( )

բ) կրած կորուստները (բաշխված կորուստներ)

0242

( )

Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար
կատարված ծախսերը և կրած կորուստները (տող0241+տող0242)

0245

( )

2.5. Ոչ ռեզիդենտի կողմից կատարված այլ ծախսերը`

   

Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված այլ ծախսերը

0250

( )

Ընդամենը ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված
եկամուտներից նվազեցումները (տող0240+տող0245+տող0250)

0200

( )

- այդ թվում`
հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով

0200Ա

( )

3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100–տող0100Ա)+(տող0200–տող0200Ա), եթե 9-րդ մասում 0 է)

0300

( )

4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները

   

ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

0401

( )

բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները

0402

( )

Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները
(տող0401+տող0402)

0400

( )

 5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման
արտոնությունները (տող0300+տող0400)

0500

 

 6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը

0600

 

 - այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը

0600Ա

 

 7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները

   

 Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը

0701

( )

 Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված
 շահութահարկի գումարը

0702

( )

 Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի  գումարները

0703

 

Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը (տող0600+տող0702+տող0703)

0700

 

 Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը
 (տող0701+տող0702+տող0703)

0700Ա

( )

 8. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները

0800

 

 9. Շահութահարկի գումարը` արտոնությունները կիրառելուց հետո
(տող0700+տող0800)

0900

 

10. Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահ-ված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները

1000

( )

 11. Հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գումարը, որը`

   

 ա) գերազանցում է հարկային գործակալների կողմից պահված (գանձված)
 շահութահարկի գումարները ((տող0900+տող1000)>0)

1101

 

 բ) ենթակա է հաշվանցման կամ վերադարձման ոչ ռեզիդենտին
 ((տող0900+տող1000)<0)

1102

( )

12. Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարը

   

 Շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարի հաշվարկման բազա

1201

 

 Հաջորդ տարվա շահութահարկի կիսամյակային կանխավճարներին վերաբերող արտոնության գումարը

1202

( )

 Հաջորդ տարվա կանխավճարների կիսամյակային գումարը
 ((տող1201:4+տող1202), եթե տող0900>2000000, կամ 0)

1200

 

 

Տնօրեն (ազգանուն, անուն և ստորագրություն)
___________________________
___________________________

Հարկ վճարողի
կնիքը՝

Հաշվապահ (ազգանուն, անուն և ստորագրություն)
____________________________
____________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է 2 օրինակից:

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը:

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման

 

Տարեկան եկամուտների մասին հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) նշվում են. «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել), «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում, «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում և «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի (ստորաբաժանման) հարկ վճարողի հաշվառման համարը (եթե ոչ ռեզիդենտը Հայաստանում չունի առանձնացված ստորաբաժանում, ապա այս դաշտերը չեն լրացվում), «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկ ներկայացնելու ամսաթիվը:

«Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հարկվող շահույթի որոշման եղանակը (0, 1, 2 կամ 3)» մասում նշվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածին համապատասխան ոչ ռեզիդենտի կողմից հարկվող շահույթի որոշման եղանակը (0` ուղղակի եղանակը, 1` իրացումից հասույթի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը, 2` ծախսերի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը, 3` անձնակազմի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը), ընդ որում` անուղղակի եղանակներով հարկվող շահույթի որոշման դեպքում Հաշվարկի 1-ին և 2-րդ բաժինները (Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները և Համախառն եկամտից նվազեցումները) ու 0401 և 1000 տողերը (Արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները և Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները) չեն լրացվում:

Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով` առանց լումաների, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից, և Հաշվարկը կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով (առկայության դեպքում):

1. Հաշվարկի 1-ին բաժնում («Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` Օրենքի 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:

1) Հաշվարկի 1.1-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը): 0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում: 0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավելի ցույց տված նվազեցումները: 0107 տող` ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները: 0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները: 0110 տող` ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի հանրագումար:

2) Հաշվարկի 1.2-րդ ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ): Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները: 0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները: 0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները: 0114 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները: 0115 տող` Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը: 0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները: 0120 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:

0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները: 0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0124 տող` ապահովագրական հատուցումները: 0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները: 0126 տող` վերաապահովագրական վճարները: 0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները: 0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:

0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:

3) Հաշվարկի 0100 և 0100Ա տողերում լրացվում են.

0100 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները), 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 56-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):

1) Հաշվարկի 2.1-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված` հայաստանյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացման համապատասխան): 0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան): 0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացման համապատասխան): 0204 տող` այլ ուղղակի ծախսեր, 0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:

0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը: 0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը: 0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը: 0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը: 0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:

0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:

2) Հաշվարկի 2.2-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0221 տող` գույքի պատահական կորուստները: 0222 տող` գույքի բնական կորուստները (ՀՀ կառավարության 29.04.1999թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները` համաձայնեցնելով վերադաս հարկային մարմնի հետ): 0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը): 0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում): 0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:

3) Հաշվարկի 2.3-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում ավելի ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները: 0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում): 0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն: 0229 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները: 0230 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ` 0226Ա տողի) հանրագումար:

4) Հաշվարկի 0240 տողում լրացվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:

5) Հաշվարկի 2.4-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը: 0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված կորուստները: 0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերի և կորուստների ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:

6) Հաշվարկի 2.5-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից կատարված այլ ծախսերը») և 0250 տողում ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված այն ծախսերը, որոնք վերաբերում են Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում հարկային գործակալ չհանդիսացողներից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին, եթե այդ եկամուտները չեն հանդիսանում պասիվ եկամուտներ և դրանց մեծությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ծախսերից ելնելով:

7) Հաշվարկի 0200 և 0200Ա տողերում լրացվում են.

0200 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240, 0245 և 0250 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները: 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:

3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)`

1) ուղղակի եղանակով հարկվող շահույթի որոշման դեպքում` որպես 0100 և 0100Ա տողերի տարբերության ու 0200 և 0200Ա տողերի տարբերության հանրագումար.

2) Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան անուղղակի եղանակով հարկվող շահույթի որոշման դեպքում` իրացումից հասույթի, ծախսերի կամ անձնակազմի հիման վրա հաշվարկված հարկվող շահույթը:

4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: 0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը: 0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401-ից 0402 տողերի հանրագումար:

5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:

6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող0600)` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող0600Ա): Ընդ որում` Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտի շահութահարկը որոշելիս հարկվող շահույթի (որը համապատասխանում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին) նկատմամբ կիրառվում են նույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափերը (տոկոսներով):

7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 401-րդ հոդվածով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.

0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տաում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` որպես 0600, 0702 և 0703 տողերի հանրագումար: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը` որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես 0701, 0702 և 0703 տողերի հանրագումար:

8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 0800 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները, որոնք նվազեցվում են հաշվետու տարվա շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողից):

9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Շահութահարկի գումար` արտոնությունները կիրառելուց հետո») և 0900 տողում ցույց են տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո` որպես 0700 և 0800 տողերի հանրագումար (եթե [տող0700]+[տող0800]<0, ապա ]+[տող0600]=0):

10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները») և 1000 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային գործակալների կողմից ոչ ռեզիդենտին եկամուտներ վճարելիս եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) շահութահարկի գումարները, որոնք չեն հանդիսանում ոչ ռեզիդենտի շահութահարկի վերջնական գումար և ենթակա են հաշվանցման ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկից (մասնավորապես` Օրենքի 58-րդ հոդվածով սահմանված դեպքերում):

11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գումարը, որը`») ցույց են տրվում Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա ադյունքներով շահութահարկի գումարի և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների տարբերությունը, ընդ որում` եթե 0900 և 1000 տողերի հանրագումարը դրական է, ապա լրացվում է 1101 տողը, իսկ եթե 0900 և 1000 տողերի հանրագումարը բացասական է, ապա լրացվում է 1102 տողը:

12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարները` Օրենքի 59-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում` հաշվետու տարվան հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ոչ ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվանը հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Համապատասխան տողերում լրացվում են.

1201 տող` շահութահարկի գումարը` օրենքով սահմանված արտոնությունները կիրառելուց հետո (համապատասխանում է 0900 տողին): 1202 տող` հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի կիսամյակային կանխավճարներին վերաբերող շահութահարկի նվազեցման արտոնության գումարը: 1200 տող՝ հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարը` որպես 1201 տողի գումարի 1/4-ի և 1202 տողի հանրագումար: Ընդ որում` այն ոչ ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում հանդիսացել են բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 2,0 մլն դրամը (տող1201<2000000 կամ տող1201=2000000), այդ տողը չեն լրացնում:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան