Գլխավոր տեղեկություն
Номер
N 104-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2011-25.06.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.137
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
14.03.2011
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
14.03.2011
Дата вступления в силу
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտի 2011 թ.
ք. Երևան

 N 104-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 797-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակարգ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հաստատել 2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Փոստային վճարման պետական նշանի նմուշները հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 797-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Գործողության մեջ դնել V նույնատիպ թողարկմանը նվիրված «Տիգրան Մեծ» տասը նամականիշը, սահմանելով` անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 400 000 հատ, անվանագինը 35 դրամ, տպաքանակը` 200 000 հատ, անվանագինը 50 դրամ, տպաքանակը` 400 000 հատ, անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 160 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 220 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 400 000 հատ, անվանագինը 1100 դրամ, տպաքանակը` 300 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

 Մ. Վարդանյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի մարտի 14-ի

թիվ 104-Ն հրամանի

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

Հ/Հ

Փոստային վճարման պետական
նշանների անվանումը

Քանակը

Գործողու-
թյան մեջ
դնելու
ժամկետը

Անվանա- գինը
(դրամ)

Տպաքա-
նակը
(հատ)

1.

Հինգերորդ նույնատիպ թողարկում. Տիգրան Մեծ

10 նամականիշ

I եռամսյակ

10
35
50
70
120
160
220
280
350
1100

400 000

200 000

400 000

1 000 000

1 000 000 300 000 300 000 300 000 400 000 300 000

2.

Հայոց մեծ եղեռն. Գրիգոր Զոհրապի ծննդյան 150-ամյակը

1 նամականիշ

II եռամսյակ

170

40 000

 3.

Հայաստանի ֆլորա և ֆաունա.
Թռչուններ. Սպիտակափող սոխակ, Երկբծավոր արտույտ

 2 նամականիշ

II եռամսյակ

230
330

40 000x2

4.

Միջազգային. Եվրոպա 2011. Անտառներ

2 նամականիշ

II եռամսյակ

350

350

40 000x2

5.

Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման
20-ամյակը

 1 նամականիշ

II եռամսյակ

200

40 000

6.

Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան
150-ամյակը

 1 նամականիշ

II եռամսյակ

350

40 000

7.

Համատեղ թողարկում. Հայ-ռուսական

2 նամականիշ

II եռամսյակ

120
230

40 000x2

8.

Համատեղ թողարկում. Հայ-ղազախական

2 նամականիշ

II եռամսյակ

120
230

40 000x2

9.

Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը

2 նամականիշ

II եռամսյակ

350
200

40 000x2

10.

Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան
125-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

230

40 000

11.

Հայոց պետականություն. ՀՀ և ԼՂՀ Անկախության 20-ամյակը

2 նամականիշ

III եռամսյակ

330
380

40 000x2

12.

Պատմաճարտարապետական հուշարձաններ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ. Սանահին. Հաղպատ

Գեղաթերթիկ
2 նամականիշով

III եռամսյակ

330
230

30 000

13.

Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Էդուարդ Ազարյան, Լևոն Ջուլֆալակյան, Օքսեն Միրզոյան

Գեղաթերթիկ
 3 նամականիշով

III եռամսյակ

160
160
160

30 000

14.

Սպորտ. Հինգերորդ համահայկական խաղեր

Գեղաթերթիկ
1 նամականիշով

III եռամսյակ

380

20 000

15.

Կրոն. Էջմիածնի գանձեր

3 նամականիշ

III եռամսյակ

200
220
450

40 000x3

16.

Միջազգային. ՀՓՄ. ՄԻԱՎ-ի դեմ պայքար

Գեղաթերթիկ
2 նամականիշով

III եռամսյակ

280
200

30 000

17.

Հայաստանի մարզեր

1 նամականիշով բացիկ

III եռամսյակ

240

1000

18.

Գարեգին Նժդեհի ծննդյան
125-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

200

40 000

19.

Միսաք Մեծարենցի ծննդյան
125-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

280

40 000

20.

Մանկական ֆիլատելիա

2 նամականիշ

III եռամսյակ

100
120

40 000x2

21.

Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ

1 նամականիշ

IV եռամսյակ

220

40 000

22.

Հայոց պատմություն. Կիլիկիայի հայկական թագավորություն

2 նամականիշ
Գեղաթերթիկ 2 նամականիշով

IV եռամսյակ

350
330
200
280

40 000x2
30 000

23.

Հայոց պատմություն. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը

Գեղաթերթիկ
 1 նամականիշով

IV եռամսյակ

560

20 000

24.

Հայկական ավանդական
արհեստներ.
Քարի գեղարվեստական մշակում. Խաչքարեր

2 նամականիշ

IV եռամսյակ

280
200

40 000x2

25.

Հայաստանի ազգային
պատկերասրահ

2 նամականիշ

IV եռամսյակ

230
230

40 000x2

26.

Հայ սփուռքի ականավոր դեմքեր.
Անրի Թրուայայի ծննդյան 100-ամյակը

2 նամականիշ

IV եռամսյակ

 240
110

40 000x2

27.

Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ

1 նամականիշով միակողմանի բացիկ

IV եռամսյակ

240

1000

28.

Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը

2 նամականիշ
Գեղաթերթիկ 3 նամականիշով

IV եռամսյակ

350
870
350
500
600

50 000x2
40 000

29.

Պավել Լիսիցյանի ծննդյան 100-ամյակը

 1 նամականիշ

IV եռամսյակ

220

40 000

30.

Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

1 նամականիշ

IV եռամսյակ

220

50 000

(Հավելվածը խմբ. 04.04.11 N 144-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

 Մ. Վարդանյան