«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
13 փետրվարի 2006 թ. |
N 1-05/03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգում կանոնակարգել ու միասնականացնել կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի (կոնվենցիաների) կիրարկումը, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգը և տեղեկանքի միասնական ձևը` համաձայն կից հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների պետերին` այսուհետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերի (կոնվենցիաների) կիրառման նպատակներով Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակը հաստատելիս առաջնորդվել սույն հրամանով հաստատված կարգով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
Պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին գործող պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառման նպատակով հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության կարգավիճակը: Վերջինս որոշելու համար հիմք են ընդունվում.
(1-ին կետը փոփ. 23.03.11 N 666-Ն)
1.1 Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների:
1.2 Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող` ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:
2. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը ձևակերպվում է.
- տեղեկանքի տեսքով (ձևը կցվում է) կամ
- օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևը հաստատելու եղանակով: Ընդ որում, նշված ձևերը համարվում են ռեզիդենտության փաստը հաստատող, եթե պարունակում են հետևյալ կամ իմաստով նմանատիպ ձևակերպում.
«Հաստատվում է, որ …(կազմակերպության անվանումը կամ անձի անունը, ազգանունը)… հանդիսանում է(էր) …(ժամանակահատվածը)… թվական(ներ)ին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ` Հայաստանի Հանրապետության կառավարության և …(պետության անվանումը)… կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով»:
3. Դիմողը Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով սույն հրամանի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է իր հաշվառման վայրի, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Վերջինս, սույն հրամանի Հավելված 3-ով սահմանված գրանցամատյանում կատարում է համապատասխան նշումներ և երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ տրամադրում է տեղեկանքը` հաստատելով այն հարկային տեսչության կնիքով և ամրագրելով հարկային տեսչության պետի ստորագրությամբ, կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:
(3-րդ կետը խմբ. 23.03.11 N 666-Ն)
4. Հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ տարվա, այնպես էլ նախորդ տարիների համար, եթե առկա են նախորդ տարիներին վերաբերող և ռեզիդենտության փաստը հաստատող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
5. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) Իրավաբանական անձանց դեպքում.
ա) օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`
- պայմանագիրը,
- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը,
- հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղված միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն:
Նշված փաստաթղթերի պատճենները հաստատում են կազմակերպության կնիքով և ամրագրվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ.
2) Հայաստանյան և օտարերկրյա ֆիզիկական անձանց դեպքում.
ա. օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`
- պայմանագիրը,
- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և այլն.
բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները.
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` հաստատող փաստաթղթերի պատճենների հետ հանդերձ:
Որպես հաստատող փաստաթղթեր կարող են ծառայել`
- տեղեկանքը բնակության վայրից,
- տեղեկանքը աշխատանքի վայրից,
- ավիատոմսերը,
- սեփականության վկայականը և այլն:
Մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող փաստաթղթերի պատճենները նախկինում ներկայացված լինելու դեպքում դրանց կրկնակի ներկայացում չի պահանջվում: Այդ դեպքում դիմումի մեջ պետք է կատարել հղում այն գրության վրա, որով նախկինում ներկայացվել է տվյալ փաստաթուղթը:
(5-րդ կետը խմբ. 23.03.11 N 666-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 23.03.11 N 666-Ն)
Հավելված 2 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Սույնով հաստատվում է, որ ____________________________________________ _____________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը / ֆիզիկական անձի անունը և ազգանունը) ____________________________________________________________ (բնակության վայրը)
(տարեթիվ)
Եկամուտների և գույքի կրկնակի հարկման մասին համաձայնագրի իմաստով՝ կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և _________________________________ միջև (պետության անվանումը)
(հարկային տեսչության անվանումը)
Կ.Տ.
____/____/____ (օր / ամիս / տարի)
|
(հավելվածը փոփ. 23.03.11 N 666-Ն)
Հավելված 3
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
2006թ. փետրվարի 13-ի
N 1-05/03-Ն հրամանի
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
N Փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը), կազմակերպա-իրավական ձևը Կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեն (ֆիզիկական անձանց դեպքում` բնակության հասցեն կամ հաշվառման վայրը) ՀՎՀՀ(առկայության դեպքում) Տեղեկանքի ներկայացման երկիրը ՀՀ ռեզիդենտ հանդիսանալու տարին (ները) Տեղեկանքի ստացման ամսաթիվը և դիմողի ստորա- 1
(հավելվածը լրաց. 23.03.11 N 666-Ն)
գրությունը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 1-05/03-Ն | |
23.03.2011, N 666-Ն | 12.05.2011, N 1-05/03-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|