«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
23 մարտի 2011 թ. |
N 665-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 111 հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքի տրամադրման կարգ» (այսուհետ` կարգ) և «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք» (այսուհետ` տեղեկանք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կարգի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչություն» բառերով,
2) կարգի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Կենտրոնական գանձապետարանի հաշվառման հարկային տեսչությունը» բառերով,
3) տեղեկանքի 1-ին կետում «դրամ» բառերից հետո լրացնել __________________ բառերը,
«(գումար, արտարժույթ)»
4) տեղեկանքում «ՀՀ ԿԱ ՀՊԾ» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ» բառերով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |