ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 մարտի 2011 թ. |
N 533-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԻՆԱ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, Ա/Ձ Ալինա Մուսինյանի 16.03.2011 թվականի N 5165 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Ալինա Մուսինյանի (2009 թվականի հուլիսի 24-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000565 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն-2, ՔՇՀ-3, թիվ 11 բ հասցեն տեղափոխել Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն-2, ՔՇՀ-4 թիվ 35 շենքի թիվ 2 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան |