Գլխավոր տեղեկություն
Номер
N 1398-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
11.09.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
11.09.2010
Дата вступления в силу
12.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 սեպտեմբերի 2010 թ.

 N 1398-Ա/Ք

.

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգ»-ի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, ըստ կուրսերի սովորողնորի նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` հեռակա ուսուցմամբ, միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով, 3 տարի ուսուցման տևողությամբ` 0601-«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ», առկա ուսուցմամբ, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով համապատասխանաբար 4 և 3 տարի ուսուցման տևողությամբ` 0207-«Թարգմանություն և գործավարություն», առկա ուսուցմամբ, միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով 3 տարի ուսուցման տևողությամբ` 2203-«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», առկա ուսուցմամբ, միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով, 2 տարի ուսուցման տևողությամբ` 0301-«Սպասարկման կազմակերպում» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 Ա. Աշոտյան