Գլխավոր տեղեկություն
Номер
N 1298-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՄՊՀՀՊՏ 2008/Հատուկ թողարկում Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
18.08.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
18.08.2010
Дата вступления в силу
19.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2010 թ.

 N 1298-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 004 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացության`

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել «Երևանի Մենեջմենթի համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թվականի օգոստոսի 24-ի N 286-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 004 լիցենզիայի գործողությունը` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» (բակալավրի կրթական ծրագիր` առկա և հեռակա ուսուցման ձևերով, մագիստրոսի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով), «Լրագրություն» (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր` առկա ուսուցման ձևով), «Իրավագիտություն» (բակալավրի կրթական ծրագիր` հեռակա ուսուցման ձևով, մագիստրոսի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով), «Թարգմանչական գործ» (մագիստրոսի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով) մասնագիտությունների մասով` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, 4-րդ ենթակետի ա. պարբերությամբ նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (ուսումնական տարածք և լաբորատոր ապահովվածություն, ուսումնամեթոդական ապահովվածություն) կոպիտ խախտման հիմքերով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան