Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2011-21.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.17
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.12.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.12.2010
Дата вступления в силу
11.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 30-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-015-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ Եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-015-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. դեկտեմբերի 14-ի

N 30-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

N 3.1.1-015-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողության սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը ներառում են կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, կարմրուկի և կարմրախտի դեմ կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների բժշկական հսկողության և այլ հարցեր, որոնք ուղղված են կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԿԱՐՄՐՈՒԿՈՎ, ԿԱՐՄՐԱԽՏՈՎ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐՄՐՈՒԿՈՎ ԿԱՄ ԿԱՐՄՐԱԽՏՈՎ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ/ՎԱՐԱԿՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

3. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով դեպքերի հայտնաբերումն իրականացվում է պասիվ և ակտիվ ձևերով:

4. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով հիվանդների, ինչպես նաև հիվանդության կասկածով անձանց պասիվ հայտնաբերումն իրականացնում են կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները հետևյալ դեպքերում`

1) բնակչության բժշկական օգնության դիմելիս,

2) տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս,

3) մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ,

4) կարմրուկով կամ կարմրախտով հիվանդների հետ շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնելիս,

5) հավելված 1-ում ներկայացված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող անձանց լաբորատոր հետազոտություններն (այդ թվում նաև` կարմրուկի կամ կարմրախտի նկատմամբ) իրականացնելիս:

5. Հավելված 1-ում ներկայացված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպք հետազոտվում է (կլինիկական, համաճարակաբանական և լաբորատոր) կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի նկատմամբ:

6. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով կասկածելի դեպքերի հոսպիտալացման ուղեգրի ձևաթղթում, բացի անկետային տվյալներից նշվում են նաև հիվանդության առաջնային ախտանշանները, ցանի դրսևորման ժամկետը, կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների, հիվանդի կարմրուկի կամ կարմրախտի առումով անբարենպաստ տարածք մեկնելու կամ ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:

7. Ստացիոնարում հիվանդության պատմության «Համաճարակաբանական վերհուշ» բաժնում նշվում են հիվանդության առաջնային ախտանշանները, ցանի դրսևորման ժամկետը, կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների, հիվանդի կարմրուկի կամ կարմրախտի առումով անբարենպաստ տարածք մեկնելու կամ ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:

8. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր կասկածելի դեպք ենթակա է լաբորատոր հետազոտության և հաստատման` համապատասխան հավելվածներ 1 և 2-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԿԱՄ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

9. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր կասկածելի դեպքի մասին, հայտնաբերող բուժանձնակազմի (այդ թվում` լաբորատորիայի անձնակազմի) կողմից անմիջապես հեռախոսով տրվում է շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով շտապ հաղորդման «Ձև ՇՀ 1» ձևը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի «Շտապ բժշկական օգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

10. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից կասկածելի դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես ընթացքում կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

11. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):

12. Դեպքի ախտորոշումը փոփոխելու (կամ ժխտելու) կամ հաստատելու կամ մահվան մասին կազմակերպության կողմից անմիջապես տրվում է հեռախոսով շտապ հաղորդում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ըստ տարածքի), այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով նոր շտապ հաղորդման ձևը (Ձև ՇՀ 1)` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (կամ ժխտված) կամ հաստատված ախտորոշման կամ մահվան ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները բացառությամբ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Արմենիկում ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության, որոնք հաղորդում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

13. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

14. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կամ տարածքային կենտրոններին (ըստ բնակության վայրի):

15. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունը, նաև լիովին և օպերատիվ հաղորդումը Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ապահովում են կազմակերպությունների ղեկավարները:

16. Բոլոր կազմակերպություններում կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր կասկածելի դեպք գրանցվում և հաշվառվում է «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

17. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի կամ բնածին կարմրախտային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 19-Ն` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի: «Կարմրախտ» տողի դիմաց համարիչում ներկայացվում են կարմրախտի դեպքերի թիվը, իսկ հայտարարում` բնածին կարմրախտային համախտանիշի կամ բնածին կարմրախտային վարակի դեպքերի թիվը:

1. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:

18. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետի նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» թիվ 351-Ն որոշմամբ սահմանված ժամկետների:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

19. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով հաստատված կամ կասկածելի հիվանդներին` կլինիկական ընթացքի բարդությունից կախված ցուցաբերվում է ամբուլատոր կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:

20. Հիվանդները հոսպիտալացվում են ինֆեկցիոն հիվանդանոցների (բաժանմունք) բոքսային բաժիններում (բաժանմունք) կամ կյանքի ցուցումով սոմատիկ հիվանդանոցների վերակենդանացման բաժինների բոքսերում:

21. Կարմրախտի կասկածով կամ լաբորատոր հաստատված ախտորոշումով հղի կանանց բժշկական հսկողությունն իրականացվում է հղիության ողջ ընթացքում և հղիության ելքը (բնածին կարմրախտային համախտանիշ կամ անախտանիշ բնածին կարմրախտ կամ պտղի մահ բնածին կարմրախտային վարակից կամ ինքնաբեր վիժում կամ նորմալ երեխայի ծնունդ և այլն) գրանցվում է բժշկական փաստաթղթերում (հղիի հսկողության կամ հիվանդության պատմություն և այլն):

22. Կարմրախտի կասկածով կամ լաբորատոր հաստատված ախտորոշումով կանանց նորածինները հետազոտվում են կարմրախտի նկատմամբ (հավելված 1):

23. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով կամ վարակով հաստատված կամ կասկածելի դեպքերի լաբորատոր հետազոտության համար նմուշառումը կատարվում է համաձայն հավելված 2-ի:

24. Կարմրուկով կամ կարմրախտով բոլոր հիվանդները, որոնք հայտնաբերվել են նախադպրոցական կամ դպրոցական կամ միջին կամ բարձրագույն ուսումնական կազմակերպություններում կամ մանկական հանգստյան և այլ կազմակերպություններում մեկուսացվում են ցանավորման սկզբից հաշված 4 օր` կարմրուկի և 7 օր` կարմրախտի դեպքում, իսկ կարմրուկի բարդությունների (թոքաբորբ) դեպքում` 10 օր տևողությամբ:

25. Հիվանդանոցում կարմրուկով հիվանդի մեկուսացումը կիրառվում է հիվանդության նախանշանային փուլում կատառալ երևույթների դրսևորումից սկսած մինչև ցանավորումից հետո 4 օր կամ բարդությունների (թոքաբորբ) առկայության պայմաններում` 10 օր տևողությամբ: Կարմրախտով հիվանդի մեկուսացումը սահմանվում է հիվանդության նախանշանային փուլում կատառալ երևույթների դրսևորումից սկսած մինչև ցանավորումից հետո 7 օր տևողությամբ:

26. Բնածին կարմրախտային վարակով մինչև 12 ամսական երեխաները մեկուսացվում են մինչև կարմրախտի վիրուսազատման դադարումը (հետազոտությունները կատարվում են յուրաքանչյուր ամիս):

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԿԱՄ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

27. Կազմակերպություններում չպատվաստված անձանց առկայության դեպքում սահմանվում է կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողություն` 21 օր տևողությամբ, ինչպես նաև կատարվում է ամենօրյա խոնավ մաքրում և հաճախակի օդափոխում:

28. Վարակի օջախներում (կազմակերպություններում և տնային) հակահամաճարակային միջոցառումներն (հիվանդների բուժօգնություն, շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում պատվաստումների իրականացում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման և քարոզչության աշխատանքներ) իրականացնում են կազմակերպությունների բուժաշխատողները:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԿԱՐՄՐՈՒԿՈՎ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏՈՎ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

29. Լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդի հետ շփված 1 տարեկանից բարձր չպատվաստված կամ չհիվանդացած (բժշկական փաստաթղթերում չկան տեղեկություններ պատվաստումային կարգավիճակի կամ հիվանդացման փաստի մասին) կամ 6 տարեկանից բարձր չհիվանդացած կամ չպատվաստված (կամ 1 դեղաչափով պատվաստված (բժշկական փաստաթղթերում չկան տեղեկություններ պատվաստումային կարգավիճակի կամ հիվանդացման փաստի մասին) կոնտակտավորները, հակացուցումների բացակայության դեպքում, պատվաստվում են կարմրուկի դեմ` շփման պահից 72 ժամվա ընթացքում կամ իրականացվում է պասիվ իմունիզացիա հակակարմրուկային իմունագլոբուլինով:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

30. Կարմրուկի կամ կարմրախտի դեմ կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:

31. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով բուժկանխարգելիչ կազմակերպությունների ղեկավարների կողմից ապահովվում է`

1) 1 տարեկան (23 ամսական 29 օրական) երեխաների առնվազն 95%-ի ընդգրկվածություն առաջին դեղաչափ պատվաստումներում,

2) 6 տարեկան (6 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների առնվազն 95%-ի ընդգրկվածություն երկրորդ դեղաչափ պատվաստումներում:

 

Հավելված 1

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կլինիկական չափանիշներն են`

 ջերմություն, գումարած

 տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային) գումարած

 հազ, ռինիտ (քթից արտազատություն, հարբուխ) կամ կոնյուկտիվիտ (կարմիր աչքեր):

 

Ախտորոշման լաբորատոր չափանիշներն են`

Կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ

Կարմրուկի վիրուսի անջատում ԿԱՄ

 Կարմրուկի վիրուսի ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով

 Իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:

 

Կարմրուկի դեպքի դասակարգում

 

Կասկածելի (կլինիկորեն հաստատված) դեպք

Կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք

Լաբորատոր հաստատված դեպք

Կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող դեպք

Համաճակաբանորեն հաստատված դեպք

Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 7-18 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք:

Ժխտված

Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք:

 

Կարմրախտի դեպքի բնորոշում

Կարմրախտի կլինիկական բնորոշման չափանիշներն են`

 մակուլապապուլոզ (բծավոր) ցան գումարած,

 պարանոցային՝ հետծոծրակային, հարականջային ավշային հանգույցների մեծացում, ԿԱՄ

 հոդացավ՝ արթրիտ:

 

Լաբորատոր հաստատման չափանիշները (ոչ հղի դեպքի համար)`

 Կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ

 Կարմրախտի վիրուսի անջատում ԿԱՄ

 Կարմրախտի վիրուսի ռիբոնոկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով

 Շճաբանորեն իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի աճ՝ առնվազն 4 անգամ:

 Իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:

Կարմրախտի դեպքի դասակարգում

 

Կասկածելի (կլինիկորեն հաստատված) դեպք

Կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք

Լաբորատոր հաստատված դեպք

Կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող դեպք

Համաճակաբանորեն հաստատված դեպք

Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 12-13 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք:

Ժխտված

Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք ԿԱՄ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք:

 

Բնածին կարմրախտային համախտանիշի` ԲԿՀ-ի դեպքի բնորոշում

Կլինիկական չափանիշնեն են` Ցանկացած մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտանբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից

 

Ա խումբ

Բ խումբ

Նեյրոսենսոր լսողության խանգարումներ

Պուրպուրա

Սրտի բնածին արատներ

Սպլենոմեգալիա

Պիգմենային ռետինոպաթիա

Միկրոցեֆալիա

Կատառակտ

Զարգացման ուշացում

Բնածին գլաուկոմա

Մենինգոցեֆալիտներ

 

Ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ

 

Ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն

 

Լաբորատոր չափանիշներ ԲԿՀ-ի հաստատման համար`

 Կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում ԿԱՄ

 Կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների առկայություն 6-ից 12 ամսական հասակում առնվազն երկու հետազոտությունների ժամանակ` եթե կատարված չէ պատվաստում ԿԱՄ

 Կարմրախտի վիրուսի անջատում ԿԱՄ

 Կարմրախտի վիրուսի ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով

 

Բնածին կարմրախտային համախտանիշի դեպքի դասակարգում

 

Կլինիկական ԲԿՀ դեպք

Նորածին, ում մոտ կլինիցիստը առանց որևէ էթիոլոգիկ պատճառի հայտնաբերում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից

Լաբորատոր-հաստատված ԲԿՀ-ի դեպք

Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ
Ա խմբից և համապատասխանում է բնածին կարմրախտային վարակի համար լաբորատոր չափանիշներին

Համաճարակաբանորեն կապված ԲԿՀ դեպք

Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ
Ա խմբից և մայրը հղիության ընթացքում ունեցել է հաստատված կարմրախտ

Ժխտված դեպք

Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ
Ա խմբից, որը չի համապատասխանում ԲԿՀ-ի դասակարգումների հետ` կլինիկական, լաբորատոր-հաստատված և համաճարակաբանորեն կապված:

 

Բնածին կարմրախտային վարակի բնորոշում

Եթե մայրն ունի հաստատված կամ կասկածելի կարմրախտ հղիության ընթացքում, երեխան ունենում է կարմրախտային հատուկ իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք: ԲԿՀ-ի կլինիկական ախտանշաններ չունեցող նորածինը դասակարգվում է բնածին կարմրախտային վարակակիր, եթե վերջինիս մոտ առկա է կարմրախտային հատուկ իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք:

 

Հավելված 2

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Ախտորոշիչ թեստերն առավել զգայուն են ցանի ի հայտ գալու 4-ից 28-րդ օրվա ընթացքում, հետևաբար արյան մեկ նմուշը, որը վերցվել է հիվանդից, նշված օրերի ընթացքում, բավարար է կարմրուկի շճաբանական հետազոտության իրականացման համար:

Սակայն ցանավորումից սկսած 72 ժամվա ընթացքում նմուշառված արյան շիճուկի բացասական պատասխանը պետք է անպայման վերստուգել: Այդ պատճառով հիվանդից պետք է վերցնել արյան ևս մեկ նմուշ՝ ցանավորումից 72 ժամ անց: Կարմրուկին բնորոշ Իմունոգլոբուլին-Մ հակամարմիններն արյան մեջ հայտնաբերվում են նվազագույնը 28 օրվա ընթացքում, իսկ հաճախ՝ ավելի ուշ:

1. Նմուշառման տեխնիկա

Հիվանդից մանրէազերծված ներարկիչով վերցրած 3-5մլ երակային արյունը տեղափոխվում է մանրէազերծ փորձանոթի մեջ: Անոթը պիտակավորվում է՝ նշելով հիվանդի տվյալները, արյուն վերցնելու և ցանի ի հայտ գալու ամսաթվերը:

Շիճուկի առանձնացման համար արյունը ենթարկվում է ցենտրիֆուգման՝ 1000 շրջապտույտով 10 րոպեի ընթացքում:

Արյունը չպետք է սառեցնել:

Լաբորատորիայում ցենտրիֆուգի բացակայության դեպքում արյունը դրվում է թերմոստատ` + 370C 20 րոպե տևողությամբ կամ սենյակային պայմաններում 2 ժամ տևողությամբ` մինչև մակարդուկի անջատումը (շիճուկի առանձնացումն էրիթրոցիտների մակարդուկից):

Զգուշորեն, խուսափելով էրիթրոցիտների վնասումից, շիճուկը տեղափոխվում է մեկ ուրիշ պիտակավորված և վարակազերծված պտուտակավոր կափարիչ ունեցող փորձանոթի մեջ:

Պիտակի վրա նշվում են հիվանդի տվյալները, կամ նույնականացման համարը (հիվանդության պատմության համարը կամ ամբուլատոր հսկողության քարտի համարը), նմուշառման ամսաթիվը և նմուշի տեսակը:

Մինչ շիճուկի ուղարկելն այն անհրաժեշտ է պահել սառնարանում՝ +4 - +80 C ջերմաստիճանի պայմաններում:

2. Արյան շիճուկի նմուշների պահպանումը

Բուժկանխարգելիչ կազմակերպությունում, որտեղ վերցվել է արյան նմուշը`

 Եթե թեստավորման համար վերցրած արյան նմուշը հնարավոր է տեղափոխել լաբորատորիա վերցնելու պահից 24 ժամվա ընթացքում, ապա այդ դեպքում արյունը կարելի է պահել սառնարանում +40 - +80C ջերմաստիճանի պայմաններում:

 Եթե արյունը 24 ժամվա ընթացքում հնարավոր չէ տեղափոխել, ապա այն պետք է ցենտրիֆուգել:

 Եթե չկա ցենտրիֆուգ, ապա արյունը պետք է պահել սառնարանում 24 ժամ՝ մինչև մակարդուկի առաջանալը, իսկ հետո շիճուկը հարկավոր է տեղափոխել այլ վարակազերծված փորձանոթի մեջ տեղափոխման համար:

 Պիտակի վրա նշվում են հիվանդի տվյալները, կամ նույնականացման համարը (հիվանդության պատմության համարը կամ ամբուլատոր հսկողության քարտի համարը), նմուշառման ամսաթիվը և նմուշի տեսակը:

 Մանրէազերծված փորձանոթի շիճուկը կարելի է պահել կամ սառույցի վրա՝ 48 ժամ, կամ էլ սառնարանում՝ ոչ ավելի, քան 7 օր:

 Երկարատև պահելու համար շիճուկը կարելի է սառեցնել -200C, այնուհետև սառեցված սառցե էլեմենտների առկայության պայմաններում տեղափոխել լաբորատորիա: Շիճուկի կրկնակի սառեցումը և հալեցումը իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների վրա կարող է ունենալ քայքայիչ ազդեցություն:

3. Արյան շիճուկի նմուշների տեղափոխում

 Նմուշները պետք է տեղափոխել լաբորատորիա հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Չպետք է թողնել, որ առաջանան նմուշների կուտակումներ`

- նմուշները տեղադրել պլաստմասսե տարողության մեջ,

- տեղափոխման համար օգտագործել թերմակոնտեյներ, թերմոս, կամ պենոպլաստե արկղ,

- պոլիէթիլենային ծրարի մեջ տեղադրած ուղեկցող փաստաթղթերը (լաբորատոր հետազոտության ուղեգիր) դնել թերմակոնտեյների կափարիչի կամ արկղի մեջ,

- եթե օգտագործվում են սառցային տարրեր (դրանք պետք է լինեն սառեցված), ապա վերջիններս տեղադրել թերմակոնտեյների (արկղի) հատակին և կողմնային մասերում, ներսում տեղադրել նմուշը, իսկ վերևից ծածկել սառեցված տարրերով,

- պայմանավորվել նմուշի տեղափոխման ժամանակացույցի մասին,

- տեղափոխման նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո տեղեկացնել ընդունողին՝ նմուշի առաքման ժամանակի և տեղափոխման միջոցի վերաբերյալ:

IgM հակամարմինների հայտնաբերումը չորացրած արյան նմուշում

4. Նախօրոք կտրել և պատրաստել ֆիլտրի թուղթը

 

Ա.Ա.Հ.----------------------------------

Ծննդյան տարեթիվը-------/----/--------Տ/Կ

Նմուշի վերցման ամսաթիվը----/-----/------

O O O O

 

5. Նախընտրելի է մատից արյունը վերցնել միջնամատից կամ անանուն մատից, բարձիկի կողքից, եղունգից 3մմ հեռավորության վրա

6. Մատը մշակել սպիրտով և թողնել չորանա

7. Ստերիլ, միանվագ օգտագործման հատուկ ասեղով ծակել մատը

8. Արյան առաջին կաթիլը սրբել չոր մաքուր թանզիֆով

9. Մեկական կաթիլ կաթեցնել ֆիլտրի թղթի յուրաքանչյուր օղակի վրա` համոզվելով, որ արյունը լրիվ ներծծվել է թղթին և ծածկել օղակի ամբողջ մակերեսը

10. Թողնել ֆիլտրի թուղթը չորանա (60 րոպեից ոչ պակաս) և դնել ծրարի մեջ (պոլիէթիլենի կամ ֆոլգայի)

11. Պահել նմուշները սառը պայմաններում +40C և հնարավորինս շուտ ուղարկել լաբորատորիա:

12. Նմուշին կից ներկայացնել ուղեգիր`

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

 

 Ուղեգրող կազմակերպության անվանում, հասցե, հեռախոս, ֆաքս ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիվանդի անուն, ազգանուն ---------------------------------------------------------------------------------------------------
Նախնական ախտորոշում ---------------------------------------------------Նույնականացման համար------------


Հիվանդի բնակության հասցե, հեռախոս -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հիվանդի ծննդյան ամսաթիվ /օր/ամիս/տարի/ --------------- Ցանավորման սկիզբ /օր/ամիս/տարի/ -------------------
Կարմրուկի և կարմրախտի վերջին պատվաստման ամսաթիվ /օր/ամիս/տարի/ ------------------------------

 

Դեպքը կապված է բռնկման հետ Այո □ Ոչ □ ՉՏ □ Բռնկման գրանցման համարը ____________

 

Նմուշի համարը

Նմուշի տեսակ

Նմուշառման ամսաթիվ

Նմուշի տեղափոխ-
ման ամսաթիվ

Նմուշի լաբորատորիա ժամանման ամսաթիվ

Նմուշի վիճակ

Հետազոտու-
թյան արդյունքի ամսաթիվ

Կարմրուկի թեսթ

Կարմրախտի թեսթ

IgM

այլ

IGM

այլ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկատառում`1. Նմուշի համարը պետք է համապատասխանի նմուշի տարողության վրա գրվածին
2. Նմուշի տեսակը ներառում է շիճուկ, ամբողջական արյուն` հեպարինով, չոր արյան կաթիլ և այլն,
---------------------------------------------------------------------------------------------------------------------

Այլ մեթոդաբանություն /նշել/---------------------------------------------------------------------------------

Հետադարձ կտրոն
-------------------------------------------------------------------------------------------------------------------------

Նմուշի հետազոտության արդյունքները ստացող կազմակերպության /քաղաքացու/ անվանում, հասցե, հեռախոս, ֆաքս ---------------------------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Հետազոտության արդյունք----------------------------------------------------------------------------------------------------
Հետոզոտությունն իրականացնողի անուն, ազգանուն ----------------------------------------------------------------

 

 Հավելված 3

ԿԱՐՄՐՈՒԿԻ / ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՊՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ


Նույնականացման համար ___________ Դեպքի գրանցման ամսաթիվը ___________ Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ _____________ Համաճարակաբանական հետազոտության քարտի ներկայացման ամսաթիվ ___________

Նախնական դասակարգում   կարմրուկ □  կարմրախտ □  ցան, տենդ □

Դեպքը կապված է բռնկման հետ Այո □ Ոչ □ ՉՏ □ Բռնկման գրանցման համարը ____________

Հիմնական տեղեկատվություն

Անուն, ազգանուն 

 Սեռը Արական □ Իգական □

Ծննդյան ամսաթիվ /օր/ ամիս/ տարի/ ____------------____Հասցեն_______________
Գրանցումն արվել է  Բուժաշխատող □ Լաբորատորիա □    Ակտիվ փնտրում □
Պատվաստումային կարգավիճակ
Կարմրուկ  1□  2□ >2 □ ՉՏ□  Վերջին պատվաստման ամսաթիվը --------------------

Կարմրախտ   1□ 2□   >2 □ ՉՏ □  Վերջին պատվաստման ամսաթիվը -------------------
Պատվաստումային կարգավիճակի աղբյուր` □ Բժշկական փաստաթուղթ □ Ծնող □ Այլ □
Հղիություն Այո □ Ոչ □ Հղիության ժամկետը ________________________շաբաթ

Կլինիկական տվյալներ


Մակուլոպապուլոզ ցան Այո □ Ոչ □ ՉՏ □ Եթե այո, ի հայտ գալու ամսաթիվը ______ Տևողությունը (օր) _______
Առաջին ցանավորման տեղակայում` Ականջի հետևը □ Դեմքին □, Պարանոցին □ Կրծքին □ Այլ □ Նկարագրեք-----------------------------------------------------------------------------------------------------------
Այլ ախտանիշներ Բարդություններ

 Այո □  Ոչ □

Տենդ   Այո □  Ոչ□  ՉՏ□ Պնևմոնիա  Այո □  Ոչ□  ՉՏ□
Սուր ռինիտ  Այո □  Ոչ□  ՉՏ□ Հյուծվածություն  Այո □  Ոչ □  ՉՏ □
Հազ  Այո □  Ոչ □  ՉՏ □ Դիարեա  Այո □  Ոչ □  ՉՏ □
Կոնյունկտիվիտ  Այո □  Ոչ□  ՉՏ□ Էնցեֆալիտ  Այո □  Ոչ □  ՉՏ □

Ադենոպաթիա կամ արթրալգիա կամ արթրիտ  Այո □  Ոչ □  ՉՏ □  Այլ □
Հոսպիտալացում  Այո □ Ոչ □ ՉՏ □
Հիվանդանոցի անվանումը____________________________________
Կլինիկական ելքը` Մահ □ Մահվան ամսաթիվը-------- -------- Հսկողության դադարեցում □ Անհայտ □ Մահվան պատճառը ___________________________________________________

           Վարակի հնարավոր աղբյուրը


Շփվել է հիվանդը ցանավորումն ի հայտ գալուց 7-18 օր առաջ կարմրուկի կասկածով հիվանդի հետ կամ 12-23 օր առաջ կարմրախտի կասկածով հիվանդի հետ   Այո □  Ոչ □  ՉՏ □
Եթե այո, ապա ում հետ _______________________/անուն, ազգանուն, նույնականացման համար/
Որտեղ ___________________________ /երկիր, հասցե/
Երբ___________________________ /ամսաթիվ/
Տվյալ տարածքում մինչև տվյալ հիվանդի գրանցման պահը գրանցվել է`   Կարմրուկ □ Կարմրախտ □ Երկուսն էլ □  ՉՏ □
Տվյալ հիվանդը ցանավորումն ի հայտ գալուց 7-23 օր առաջ գնացել է արդյոք ուրիշ տարածք  Այո □  Ոչ□
ՉՏ □
Եթե այո, ապա ուր __________________________________/երկիր, հասցե/ Երբ_________________________________________________ /ամսաթիվ/
Ճանապարհորդության մանրամասներ ____________________________

Լաբորատոր տվյալներ

Նմուշառում կատարված է  Այո □  Ոչ □  ՉՏ □
Եթե Այո, նմուշի տեսակը` Շիճուկ □ Թուք/բերանի կենսահեղուկ □ Քիթըմպանային քսուք □
Արյան չոր կաթիլ □ Մեզ □ Ամբողջական արյուն □ Այլ □

Նմուշառման ամսաթիվ -----/-----/---- Նմուշի լաբորատորիա ուղեգրման ամսաթիվ ------/-------/-----

Կարմրուկի իմունագլոբուլին Էմ /IgM/ -ի նկատմամբ` Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □ Չպարզաբանված □
Կարմրախտի իմունագլոբուլին Էմ/ IgM/-ի նկատմամբ` Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □ Չպարզաբանված □
Կարմրուկի վիրուս ` Չի հայտնաբերվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □ Չպարզաբանված □
Կարմրախտի վիրուս ` Չի հայտնաբերվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □ Չպարզաբանված □

Վերջնական դասակարգում

0 Ժխտված
1 Կարմրուկ –լաբորատոր հաստատված □ 2 Կարմրուկ –համաճարակաբանական կապ □ 3 Կարմրուկ-կլինիկական □
4 Կարմրախտ –լաբորատոր հաստատված □ 5 Կարմրախտ –համաճարակաբանական կապ □ 6 Կարմրախտ-կլինիկական □
Վարակի աղբյուր □

Համաճարակաբանական հետազոտությունը կատարվել է

 

Ա.Ա.Հ. ___________________________________ Պաշտոն _________________________________

Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվը ____-____-____

Ստորագրություն ______________________________________
Նկատառումներ` _________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________

ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ


Նույնականացման համար ___________ Դեպքի գրանցման ամսաթիվը ___________ Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ _____________ Համաճարակաբանական հետազոտության քարտի ներկայացման ամսաթիվ ___________

Տվյալներ երեխայի մասին

Երեխայի անունը _______________ Ծննդյան ամսաթիվը ________-___-______ Համայնք /Քաղաք, գյուղ/ _______________
Սեռը Արական " Իգական " Երեխայի ծնվելու վայրը ______________________ Ազգությունը ___________________

Երեխայի մոր անուն, ազգանուն _____________________________Ծննդաբերության վայր _____________________________________

 Կլինիկական ախտանշաններ և բժշկական տվյալներ


Պտուղը (շաբաթներով) _______________________  Քաշը ծնվելիս (գրամ) _________________
Խումբ Ա (Լրացնել բոլոր տողերը)  Խումբ Բ (Լրացնել բոլոր տողերը)
Սրտի բնածին արատ

Այո □  Ոչ □  ՉՏ □

Պուրպուրա 

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Կատարակտա

Այո □  Ոչ □  ՉՏ □

Միկրոցեֆալիա

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Գլաուկոմա

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Մենինգոէնցեֆալիտ

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Պիգմենտային ռետինոպաթիա

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Դեղնախտ

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Լսողության վատացում

Այո □  Ոչ □  ՉՏ □

Սպլենոմեգալիա

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Ոսկրային բարձր
ռադիոանցանելությամբ հիվանդություն



Այո □  Ոչ □  ՉՏ □

Զարգացման ուշացում

 Այո □  Ոչ □  ՉՏ □

Այլ շեղումներ նորմայից  Այո □ Ոչ □ Եթե այո, ապա նկարագրեք ______________________
_________________________________________________________

Երեխային զննող բժշկի ԱԱՀ _______________________
Քաղաք/Ավան/Գյուղ __________________   Հեռախոսահամարը _____________
Երեխայի վիճակը ներկայումս  ողջ է □  մահացել է □
Եթե երեխան մահացել է, նշեք մահվան պատճառը _____________________________________________________________
Աուտոպսիան անցկացվել է Այո □ Ոչ □ ՉՏ □

ՉՏ` Չկա տեղեկատվություն

 

Տվյալներ մոր մասին/ նախածննդյան հսկողություն

Հղիությունների քանակն
անամնեզում _________________
Մոր տարիքը
(տարիներ)____________________

Պատվաստվել է կարմրախտի դեմ  Այո □  Ոչ □  ՉՏ □
Եթե այո, պատվաստման ամսաթիվը ______ ___ _____

Կոնյունկտիվիտներ 
Այո □  Ոչ □  ՉՏ □
Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ___ _____

Սուր ռինիտ  Այո □  Ոչ □  ՉՏ □
Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ___ _____

Հազ 
Այո □  Ոչ □  ՉՏ□
Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ___ _____

Մակուլոպապուլոզ ցան  Այո □  Ոչ □  ՉՏ □
Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ___ _____

Ավշային հանգույցների մեծացում  Այո □  Ոչ □  ՉՏ□
Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ___ _____

Արթրալգիա/արթրիտներ  Այո □  Ոչ □  ՉՏ □ 
Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ___ _____

Այլ բարդություններ  Այո □  Ոչ □  ՉՏ□
Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ___ _____

Եթե այո, նկարագրել ______________________________

Մոր մոտ լաբորատոր
հաստատվել է
Հղիության

կարմրախտ    Այո □  Ոչ □  ՉՏ□
Եթե այո, որտեղ_____________երբ_____________

 ընթացքում կոնտակտ

մակուլոպապուլոզ (ոչ վեզիկուլար)

ցանով կամ տենդով հիվանդի հետ  Այո □  Ոչ □  ՉՏ □

Եթե այո, որտեղ__________երբ_____________

Հղիության ընթացքում շրջագայություն

այլ տարածքներ  Այո □  Ոչ □  ՉՏ □

Որտեղ _____________________

 

Հղիությունների քանակն անամնեզում _________________
Մոր տարիքը
(տարիներ)____________________

Պատվաստվել է կարմրախտի դեմ  Այո □  Ոչ □  ՉՏ □
Եթե այո, պատվաստման ամսաթիվը ______ ___ _____

Տվյալներ մոր մասին/ նախածննդյան հսկողություն

Նմուշառում կատարվել է   Այո □ Ոչ □ ՉՏ □    

Եթե այո, նմուշի տեսակը` Շիճուկ □ Կոկորդի քսուք □ Մեզ □ Ուղեղողնուղեղային հեղուկ □ Այլ □

Նմուշառման ամսաթիվը ----------/---------/---------- Լաբորատորիայի անվանումը -------------------------------------

Կարմրախտի IgM` Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □ Չպարզաբանված □

/ *Կայուն IgG մակարդակ 6-12 ամսականում կատարված առնվազն երկու հետազոտության դեպքում/

Կարմրախտի վիրուս անջատում` Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □

Կարմրախտի ՊՇՌ Չի հետազոտվել□ Դրական□ Բացասական□ Հետազոտման մեջ է□ Գենոտիպ□

Նմուշառում կատարվել է    Այո □  Ոչ □  ՉՏ□     

Նմուշառման ամսաթիվը ----------/---------/---------- Լաբորատորիայի անվանումը -------------------------------------

Կարմրախտի IgM` Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □ Չպարզաբանված □

/ *Կայուն IgG մակարդակ 6-12 ամսականում կատարված առնվազն երկու հետազոտության դեպքում/

Դեպքի վերջնական դասակարգում


ԲԿՀ □ Ժխտված □ Եթե ժխտված է , նկարագրել ______________________________________________________
Լաբորատոր-հաստատված □ Համաճարակաբանական կապ □ ԲԿՀ կլինիկական □
Բերովի □ Բերովի դեպք չէ, կապ չունի բերովի դեպքի հետ □ Կապված է բերովի դեպքի հետ □ ՉՏ □
Ա.Ա.Հ. ___________________________________ Պաշտոն _________________________________
Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվը ___ ___ ___ Դիտողություններ ______________
Ստորագրություն _____________