ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 փետրվարի 2011 թ. |
N 261-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՄԵԴԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ալմեդա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 10.02.2011 թվականի N 2447 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Ալմեդա» փակ բաժնետիրական ընկերության (2007 թվականի սեպտեմբերի 24-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001080 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Կենտրոն համայնք, Մաշտոցի պող., շ. 37, թիվ 86 հասցեն տեղափոխել ք. Երևան, Թումանյան փող., թիվ 23 շենքի տարածք հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |