Գլխավոր տեղեկություն
Номер
N 83-Ա/1
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.09.15/21(373)
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
06.09.2010
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
06.09.2010
Дата вступления в силу
07.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 սեպտեմբերի 2010 թ.

ք. Երևան

N 83-Ա/1

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 7-րդ կետի բ) ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմերի՝ մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների վրա տարածման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը՝ համաձայն հավելվածի։

2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ սույն հրամանը հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական պարզաբանումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն հրապարակման նպատակով։

 

 

Ա. Գրիգորյան

 

 

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2010 թվականի
սեպտեմբերի 6-ի N 83-Ա/1 հրամանի

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ` ՄԻՆՉԵՎ ԴՐԱ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԾԱԳԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84.1-րդ հոդվածի համաձայն.

1. Աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին)։

2. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոններն են սահմանում, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա։ Օրենսդրությամբ ավելի բարենպաստ պայմաններ սահմանվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին։

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների վրա գործողության տարածման վերաբերյալ տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի պահանջով, պաշտոնապես պարզաբանում եմ՝

1. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը կնքված աշխատանքային պայմանագրերը յուրաքանչյուր աշխատողի համար պետք է համապատասխանեցվեն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար ավելի բարենպաստ պայմաններ սահմանող նորմերին։

2. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների կարգավորման վրա «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար նվազ բարենպաստ պայմաններ սահմանող նորմերը չեն տարածվում։

3. 2010թ. օգոստոսի 7-ից հետո աշխատանքային հարաբերությունների ծագումը և աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է համապատասխանի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքով սահմանված նորմերին։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան