Գլխավոր տեղեկություն
Номер
N 1262-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2011-21.06.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.10.15/23(375) Հոդ.295
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
02.08.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
02.08.2010
Дата вступления в силу
25.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 օգոստոսի 2010 թ.

N 1262-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 516 Ն/Ք ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատությունում մանկավարժական կադրերի աշխատանքի նշանակման կարգը հաստատելու մասին» 2003 թվականի հուլիսի 23-ի N 516 Ն/Ք հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ ԿԳ նախարարի

2010 թվականի օգոստոսի 2-ի

N 1262-Ն հրամանի

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգ

 

1. Ընդհանուր դրույթները

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ` հաստատություն) ուսուցչի թափուր աշխատատեղը համալրելու մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված գործատուի և աշխատողի միջև ծագող հարաբերությունները:

2. Թափուր աշխատատեղ է համարվում` մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` ուսուցչի չզբաղեցված աշխատատեղը:

(2-րդ կետը լրաց. 22.04.11 N 386-Ն)

2.1 Ուսուցչի թափուր աշխատատեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը կարող է բաշխել նույն դպրոցում համատեղությամբ չաշխատող համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին:

(2.1-ին կետը լրաց. 22.04.11 N 386-Ն)

3. Մրցույթի մասնակցելու իրավունք ունեն հաստատության տվյալ թափուր աշխատատեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 26-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնի նկարագրով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող անձը:

(3-րդ կետը խմբ. 22.04.11 N 386-Ն)

4. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում և թափուր պաշտոնը զբաղեցվում է ոչ մրցութային ընթացակարգով, եթե.

1) պաշտոնը թափուր է ժամանակավորապես (մինչև 3 տարի տևողությամբ),

2) թափուր ժամերը տնօրինվել են 2.1 կետով սահմանված կարգով,

3) նույն տեղի համար 2 անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ընտրությունը չի կայացել, այդ դեպքում աշխատանքի կարող են ընդունվել սույն կարգի 3-րդ կետի պահանջին բավարարող անձինք, ինչպես նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի ավարտական կուրսի համապատասխան մասնագիտությամբ ուսանողները` ուսման անհատական գրաֆիկի տեղափոխվելուց հետո,

4) թափուր ժամերը զբաղեցվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից գործուղվել է մասնագետ ուսուցիչ:

(4-րդ կետը խմբ. 22.04.11 N 386-Ն)

5. Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումը անցկացվում է երկու փուլով` գրավոր և բանավոր:

(5-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

6. Մրցույթը երաշխավորում է մասնակիցների համար` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան մասնակցության հավասար հնարավորություններ և անցկացվում է հրապարակայնության սկզբունքով:

7. Մրցութային առաջադրանքների բովանդակությունը կազմվում է.

1) գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (խնդիրներ, վարժություններ, թեստեր, թելադրություններ, փոխադրություն, շարադրություն, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից.

2) բանավորի դեպքում` մանկավարժական, մասնագիտական գործնական հմտությունները ստուգող առաջադրանքներից:

(7-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

 

2. Մրցույթի մասին հայտարարությունը

 

8. Թափուր աշխատատեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է հաստատության տնօրենը ԶԼՄ-ներով (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո և այլ միջոցներ), առկայության դեպքում հայտարարությունը տեղակայվում է նաև հաստատության պաշտոնական կայքէջում:

8.1 Մինչև ուսուցչի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տնօրենը այդ մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:

(8.1-ին կետը լրաց. 22.04.11 N 386-Ն)

9. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 2 անգամ 5-օրյա պարբերությամբ, մրցույթը անցկացնելուց առնվազն 1 ամիս առաջ։

10. Հայտարարության տեքստում պարտադիր նշվում է.

1) հաստատության անվանումը, տեսակը ըստ իրականացվող ծրագրի,

2) թափուր պաշտոնի անվանումը, ժամերի քանակը, կնքվելիք պայմանագրի տեսակը և մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակություններին և կարողություններին ներկայացվող պահանջները, հիմնական պարտականությունները` ըստ պաշտոնի նկարագրի,

3) սույն կարգի 5-րդ կետով մրցույթի անցկացման ձևերը, 7-րդ կետով սահմանված առաջադրանքների բովանդակությանը վերաբերող դրույթները,

4) սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,

5) տվյալ պաշտոնի համար նախատեսված վարձատրության համակարգը,

6) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը:

(10-րդ կետը լրաց. 22.04.11 N 386-Ն)

11. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև երկրորդ հայտարարության հրապարակման երեսուներորդ օրը ներառյալ:

12. Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ շուտ, քան երրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը:

 

3. Մրցույթին մասնակցելու դիմումի ներկայացման ԵՎ ընդունման կարգը

 

13. Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում, նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),

2) միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

3) անձնագրի պատճենը,

4) ինքնակենսագրություն (Ձև 4),

5) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկը:

14. Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

15. 13-րդ կետում նշված որևէ փաստաթղթի բացակայության կամ թերությունների առկայության դեպքում մրցույթին դիմող մասնակիցը (այսուհետ` մասնակից) կարող է, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, վերացնել թերությունները և լրացնել բացակայող փաստաթղթերը:

16. (կետն ուժը կորցրել է 22.04.11 N 386-Ն)

17. Հանձնաժողովը մինչև մրցույթի անցկացման օրը հրավիրված նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը, ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին որոշում և հաստատում է մրցույթի անվանացանկը:

18. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում` հանձնաժողովը մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը (օրենսդրական կամ գերատեսչական ակտի անվանումը, դրույթը):

19. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:

20. Հանձնաժողովը մշակում է գրավորի և բանավորի առաջադրանքները, որոնք նպատակաուղղված են մասնակցի մասնագիտական գիտելիքների ստուգմանը, գնահատմանը, մանկավարժական փորձառության տրամաբանության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունների, հմտությունների և կարողությունների բացահայտմանը:

(20-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

 

4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

(բաժինը խմբ. 22.04.11 N 386-Ն)

 

21. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է 6 կամ 7 անդամից:

22. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), տնօրենի տեղակալները, համապատասխան մասնախմբի ղեկավարը, մասնագետ ուսուցիչը, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից (առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող), մեկ ներկայացուցիչ լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, ինչպես նաև հաստատության արհմիության ներկայացուցիչը (առկայության դեպքում)։

Եթե հաստատությունը չունի մասնագետ ուսուցիչ, այլ հաստատություններից ընդգրկվում է` երկու ներկայացուցիչ,

2) հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 5 անդամ,

3) հանձնաժողովի որոշումները ընդունվում են առնվազն 4 ձայնով:

23. Հանձնաժողովի անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը:

24. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):

 

5. Գրավոր ստուգման փուլ

 

25. Գրավոր ստուգումը անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում.

1) Գրավոր աշխատանքի մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, գիտական հաշվիչներ:

2) Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին բացատրում է գրավոր փուլի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում է մասնակիցների հարցերին:

3) Գրավոր փուլի սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ կատարում է համապատասխան գրառումներ:

4) Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը հանձնում է առաջադրանքների պատասխանների ձևաթուղթը (տետրը) հանձնաժողովի նախագահին:

5) Գրավոր աշխատանքի ավարտից 15 րոպե առաջ հանձնաժողովի կողմից մասնակիցը նախազգուշացվում է:

(25-րդ կետը լրաց. 22.04.11 N 386-Ն)

26. Հանձնաժողովի որոշմամբ գրավոր աշխատանքի համար տրվում է.

1) թեստային առաջադրանքի համար` 90-150 րոպե,

2) ոչ թեստային աշխատանքի դեպքում` մինչև 90 րոպե:

(26-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

27. Հանձնաժողովը յուրաքանչյուր մրցույթի համար կազմում է թեստերի 3 կամ 4 տարբերակ (յուրաքանչյուրում առնվազն 30 առաջադրանք).

1) յուրաքանչյուր թեստային առաջադրանք ունի 3 կամ 4 այլընտրանքային պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ,

2) վիճակահանությամբ որոշված մրցույթի մասնակցի կողմից ընտրվում է թեստային առաջադրանքի տարբերակը,

3) վիճակահանված տարբերակը պատճենահանվում է մրցույթի մասնակիցների քանակով,

4) յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր,

5) սխալ պատասխաններ են համարվում.

ա. ոչ ճիշտ պատասխան նշելը,

բ. մեկից ավելի պատասխաններ նշելը,

գ. ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը,

դ. ընդհանրապես հարցին չպատասխանելը,

6) ոչ թեստային առաջադրանքները ստուգվում են հանձնաժողովի մասնագետ անդամների կողմից միասին և գնահատվում են 10 բալային համակարգով,

7) գրավոր աշխատանքի գնահատականի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները (անհրաժեշտության դեպքում կցվում է նաև մասնագետի հատուկ կարծիքը),

8) գրավորի ստուգման ավարտից հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են քննասենյակ։

(27-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

28. Գրավոր փուլի անցումային շեմը համարվում է.

1) թեստային առաջադրանքի դեպքում՝ առնվազն 80% ճիշտ պատասխանը,

2) ոչ թեստային առաջադրանքի դեպքում` առնվազն 8 բալ գնահատված գրավորը:

(28-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

29. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է մրցույթի բանավոր փուլ անցած մասնակցի(ների) անուն-ազգանունը և գրավորի արդյունքը:

30. Գրավորի արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` մրցույթի մասնակիցների կողմից հավաքած միավորների հրապարակումից հետո` 1 ժամվա ընթացքում:

31. Բողոքարկումը որևէ առաջադրանքի հարցադրման, կամ ենթադրյալ «ճիշտ» պատասխանի, ինչպես նաև գրավորի արդյունքում մասնակցի հավաքած բալը հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է.

1) եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ թեստի համար բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով,

2) եթե հանձնաժողովը պարզում է, որ «ճիշտ» համարվող պատասխանը «սխալ է», ապա այդ դեպքում տվյալ հարցի համար զրո ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով,

3) թեսթավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված սխալի վերաբերյալ մասնակցի պահանջը ճիշտ լինելու դեպքում, հանձնաժողովը կատարում է թեստի միավորների վերահաշվարկ:

32. Մասնակցի բողոքի դեպքում ոչ թեստային գրավոր առաջադրանքը վերստուգվում է:

33. 29-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովը կայացնում է որոշում և հրապարակում է գրավորի վերջնական արդյունքը և բանավորի փուլ անցած մասնակցի (ների) անուն-ազգանունը:

(33-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

 

6. ԲԱՆԱՎՈՐի անցկացումը

(վերնագիրը փոփ. 22.04.11 N 386-Ն)

 

34. Հանձնաժողովի կողմից բանավորի համար մշակվում է 3-5 առաջադրանքներից կազմված 20-30 տոմս:

(34-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

35. Յուրաքանչյուր մասնակցի տոմսը որոշվում է վիճակահանությամբ:

36. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 15 րոպե ժամանակ պատրաստվելու համար.

1) հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ բանավորն անցկացնում է առանձին,

2) բանավոր ընթացքը արձանագրվում է, բոլոր հարցերը և մասնակցի հնչեցրած պատասխանները ձայնագրվում են,

3) հանձնաժողովը կարող է մասնակցին ուղղել մինչև 5 հարակից հարց։

(36-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

37. Բանավորի ավարտից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանների հիման վրա, ըստ գնահատված հարցերի որոշում է ընդհանուր գնահատականը և անհատական քվեաթերթի «կողմ» կամ «դեմ» սյունակում կատարում է նշում (Ձև 30).

1) հանձնաժողովի անդամները քվեաթերթերը լրացնելուց հետո գցում են քվեատուփի մեջ,

2) անվավեր (ջնջումներով, ուղղումներով, ոչ լրիվ լրացված, վնասված) անհատական քվեաթերթերը հանձնաժողովի կողմից ճանաչվում են անվավեր և հանձնաժողովի անդամին տրվում է նոր քվեաթերթ կրկնակի քվեարկության համար,

3) հաղթող է համարվում այն մասնակիցը, որը ստացել է առնվազն 4 «կողմ» ձայն:

(37-րդ կետը փոփ. 22.04.11 N 386-Ն)

 

7. Մրցույթի արդյունքների հրապարակումը

 

38. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հաջորդ օրը` նախօրոք հայտարարված ժամին:

39. Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում է (Ձև 2).

1) մրցույթի անցկացման վայրը,

2) հաստատության լրիվ անվանումը,

3) թափուր աշխատատեղի անվանումը,

4) թափուր աշխատատեղի քանակը,

5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը,

6) մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը,

7) գրավոր փուլի ձևը,

8) գրավորի արդյունքը մասնակիցների հավաքած միավորների կամ բալերի նշումով,

9) փակ քվեարկության արդյունքը (հավաքած ձայների նշումով),

10) հաղթող ճանաչվածների անվանացանկը, հավաքած ձայների քանակը,

11) հանձնաժողովի անդամների ստորագրությունները,

12) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

40. Ամփոփիչ արձանագրությանը կից տրվում է.

1) անհատական քվեաթերթերը (քվեարկված և չմարված),

2) քվեաթերթերի խոտանման արձանագրությունը (այդպիսիք լինելու դեպքում),

3) հատուկ կարծիքը (այդպիսիք լինելու դեպքում):

 

8. Մրցույթի արդյունքներով աշխատանքային պայմանագրի կնքումը

 

41. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո արձանագրությունը ներկայացվում է հաստատության տնօրենին:

42. Հաստատության տնօրենը երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից ընդունում է աշխատանքի ընդունվելու համար դիմումներ:

43. Եթե մրցույթում հաղթող ճանաչվածների դիմումների քանակը ավելին է, քան թափուր աշխատատեղերը, ապա վերջնական ընտրությունը կատարում է հաստատության տնօրենը:

44. Մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակցի հետ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր:

 

9. Եզրափակիչ դրույթներ

 

45. Մրցույթի չկայանալու կամ դիմումներ չներկայացնելու դեպքում 10-օրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ.

1) նոր մրցույթը անցկացվում է սույն կարգին համապատասխան,

2) եթե նոր մրցույթը նույնպես ճանաչվում է չկայացած, այն` ոչ մի մասնակից հաղթող չի ճանաչվում, կամ ոչ ոք չի մասնակցում մրցույթին, այդ դեպքում թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել ոչ մրցութային կարգով:

46. Սույն կարգով ուսուցչի պաշտոն զբաղեցրած մասնակիցը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պարտադիր ատեստավորման:

47. Մրցույթի արդյունքը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Դիմումի նմուշ

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական

 ուսումնական հաստատության

 (նշվում է հաստատության լրիվ անվանումը)

——————————————————————

 (նշվում է առարկայի անվանումը) ——————————

ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին<

 մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին____________________-ին

_____________________________-ից

 դիմողի անուն հայրանուն ազգանունը

_______________________________________

 (դիմողի հաշվառման վայրը)

_______________________________________

 (դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

 ______________________________________________

 անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծնված` _______________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով ուսուցչի թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը և մրցույթի պայմաններին և անցկացման կարգին, խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից

 

Ø Քաղաքացիությունը _____________________________

 

Ø Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Ø Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ (ընդգծել)_______________

 

Ø Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվել եմ`

այո, ոչ (ընդգծել)__________________

 

Ø Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Ø ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի թիվ 284-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ

տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________

 

Ø Համակարգչային գրագիտությունը ______________________________________________

_____________________________________________________________________________

 (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Դիմող` ...........................................

 «........» ......................... 20..... թ.

 

Ամփոփիչ արձանագրության նմուշ

 

Ձև 2

 

 

Հայաստանի Հանրապետության ____________________________ մարզի _______ ____________

_________________________________________________________________________________

(հանրակրթական ուսումնական հաստատության լրիվ անվանումը)

 

ուսուցչի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը) ___________________

_________________________________________________ համար հայտարարված մրցույթի:

1. թափուր աշխատատեղի քանակը______________,

2. մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը__________,

3. մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը____________,

4. գրավոր փուլի ձևը ___________________________ ,

 

5. գրավորի արդյունքը (մասնակիցների անուն-ազգանունները, հավաքած միավորները կամ բալերը)

1)

2)

3)

 

6. փակ քվեարկության արդյունքը (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած ձայները)

1)

2)

3)

 

7. հաղթող ճանաչված մասնակիցների անվանացանկը, հավաքած ձայների քանակը`

 

1)

2)

3)

 

8. Հանձնաժողովի անդամների անուն-ազգանունը և ստորագրությունները

 

1) Հանձնաժողովի նախագահ`____________________________ (_____________)

2) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

3) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

4) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

5) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

6) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

7) հանձնաժողովի անդամ` ______________________________ (_____________)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` ___________________________( _____________)

 

Ն մ ու շ

 

 Ձև 3

 

Անհատական քվեաթերթի

 

1. հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը _________________ ____________________________

2. առարկան _____________________

3. հանձնաժողովի անդամի անուն-ազգանունը__________________________

4. մասնակցի անուն-ազգանունը____________________________________

5. տոմսի համարը___________

6. հարցերի գնահատականները (0-ից մինչև 10 բալ)

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

7. հարակից հարցերի գնահատականները`

1) _______

2) _______

3) _______

4) _______

5) _______

8. միջին գնահատականը ________

 

Ք Վ Ե Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն` (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՍԵՎ ԳՈՒՅՆԻ ԳՐՉՈՎ, ԱԶԱՏ ՎԱՆԴԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՆՇՈՒՄԸ «V»)

 

 

«  » ԿՈՂՄ

«  » ԴԵՄ

 

Հանձնաժողովի

նախագահ`___________________

 

Կ. Տ.

 

(ձևը փոփ., լրաց. 22.04.11 N 386-Ն)

 

Ն մ ու շ

 

 Ձև 4

 

Ինքնակենսագրության

 

1. աշխատանքային գործունեությունը (վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը)

2. կրթությունը (մասնագիտական կրթության որակավորման աստիճանը, կրթության վկայագրերը (դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ)

3. կոչումներ

4. որակավորման տարակարգ

5. հրատարակած հոդվածներ

6. լեզուների իմացություն

7. այլ տվյալներ