Գլխավոր տեղեկություն
Номер
N 183-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հոդ.282
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
09.09.2010
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
09.09.2010
Дата вступления в силу
11.10.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210345

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 սեպտեմբերի 2010 թ.

ք. Երևան

 N 183-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 50-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մարտի 27-ի «Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ 50-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 2-րդ կետի «կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` կադրային ստորաբաժանում)» բառերը փոխարինել «կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողը» բառերով.

2) 7-րդ կետը «իրականացվում է» բառերից հետո լրացնել «համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ուսումնական դասընթացի վերաբերյալ ծրագրի համաձայն`» բառերով.

3) 9-րդ կետը «ուսումնասիրում է» բառերից հետո լրացնել «ուսումնական դասընթացի վերաբերյալ ծրագրով նախատեսված» բառերով.

4) Կարգի 5, 6, 11, 12-րդ կետերից և «Ձև 2»-ից հանել «կադրային» բառերը.

5) Կարգի 11-րդ կետը և «Ձև 2»-ը «վարչության պետի» բառերից հետո լրացնել «կամ քրեակատարողական հիմնարկի պետի» բառերով.

6) Կարգի «Ձև 2»-ից հանել «Քրեակատարողական ծառայության» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Գ. Դանիելյան