ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 ապրիլի 2010 թ. |
N 621-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Կեռամա Սալոն» ՍՊԸ | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Ֆարմաֆակտ» ՍՊԸ | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Սաս-Գրուպ» ՍՊԸ | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Հոգա Սիլգա» ՍՊԸ | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
Ա/Ձ Արտակ Խաչատրյան | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
«Գուգլաս» ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Ամիդա» ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Հասու» ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Մակտուս Դենտ» ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Հեփի Սմայլ» ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Տարերք-Թվայն» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
Ա/Ձ Անդրանիկ Մամիկոնյան | բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 21.04.2010թ. N 621-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ- |
Ֆիզ. անձ՝ |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության |
Գործողու-թյան ժամկետը |
1 |
Ա/Ձ Արտակ Խաչատրյան |
Արարատի մարզ, |
Ա-XX-000635 |
21.04.2010 |
114 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
Արարատի մարզ, գ. Նոր Կյանք, Արարատյան 58/1 |
անժամկետ |
2 |
«Հոգո-Սիլգա» ՍՊԸ |
Արագածոտնի մարզ, գ. Ագարակ |
Կ-XX-001328 |
21.04.2010 |
112 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
Արագածոտնի մարզ, հ/մ Ագարակ, 2 փող. N 44 շին. |
անժամկետ |
3 |
«Սաս-Գրուպ» ՍՊԸ |
ք.Երևան, Մաշտոցի պող., թիվ 18 |
Կ-XX-001331 |
21.04.2010 |
116 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
ք.Երևան, Քաջազնունու փող. 20/1շ., 30շին. |
անժամկետ |
4 |
«Ֆարմաֆակտ» ՍՊԸ |
ք.Երևան, Սունդուկյան փող., շ.13, բն.9 |
Կ-XX-001330 |
21.04.2010 |
121 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
ք. Երևան, Կոմիտասի պող., թիվ 39 տարածք |
անժամկետ |
5 |
«Կեռամա Սալոն» ՍՊԸ |
Սյունիքի մարզ, |
Կ-XX-001337 |
21.04.2010 |
108 |
Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
ք. Երևան, Նոր Նորք փող., 5 մ/շ, Միկոյան 14շ. |
անժամկետ |
6 |
«Տարերք-Թվայն» ՍՊԸ |
ք.Երևան, Տերյան փող., շ.52, թիվ 8 |
Կ-XX-001409 |
21.04.2010 |
120 |
Բժշկական օգնություն և սպասարկում |
ք.Երևան, Սայաթ-Նովայի N 11/2 տարածք |
անժամկետ |
7 |
«Մակտուս դենտ» |
ք.Երևան, Ջիվանու փող., շ.2, 43 ար. |
Ա-XX-001414 |
21.04.2010 |
119 |
Բժշկական օգնություն և սպասարկում |
ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա վ/տ., Ջիվանու շ.2, N 43 ար. |
անժամկետ |
8 |
«Հասու» ՍՊԸ |
ք.Երևան, Ռոստոմի փող., շ.29, N 189շին. |
Կ-XX-001415 |
21.04.2010 |
104 |
Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) |
ք.Երևան, Ռոստոմի փող., շ.29, N 189շին. |
անժամկետ |
9 |
«Ամիդա» ՍՊԸ |
ք.Երևան Վարդանանց 5ա, բն. 352 |
Կ-XX-001417 |
21.04.2010 |
70 |
Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական, կոսմետոլոգիական, մաշկաբանական) |
ք.Երևան Իսահակյան փող., շ.8, N 12 |
անժամկետ |
10 |
Ա/Ձ Անդրանիկ Մամիկոնյան |
ք.Երևան, Մոլդովական շ.17, բն.35 |
Կ-XX-000369 |
21.04.2010 |
68 |
Բժշկական օգնություն և սպասարկում |
ք.Երևան, Գայի պող., շ.36, թիվ 46 |
անժամկետ |
11 |
«Գուգլաս» ՍՊԸ |
ք.Երևան, |
Կ-XX-001418 |
21.04.2010 |
117 |
Բժշկական օգնություն և սպասարկում |
ք.Երևան, |
անժամկետ |
12 |
«Հեփի Սմայլ» ՍՊԸ |
ք.Երևան, Պուշկինի փող., շ.21/3 |
Կ-XX-001416 |
21.04.2010 |
163 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) |
ք.Երևան, Պուշկինի փող., շ.21/3, N 1/1 |
անժամկետ |
13 |
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ |
ք.Երևան, Կորյունի 2 |
Կ-XX-001408 |
21.04.2010 |
155 |
Բժշկական օգնություն և սպասարկում |
ք.Երևան, Կորյունի 2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|