Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 473-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.240
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
14.07.2010
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
14.07.2010
Дата вступления в силу
27.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հուլիսի 2010 թ.

թիվ 473-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 12-րդ կետի 4-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորման հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 265-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները`

1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության`

ա. 2-րդ կետում «լիցենզավորման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աուդիտորների և աուդիտորական ծառայություններ իրականացնող` լիցենզավորված անձանց կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման» բառերով:

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3) և 4) ենթակետերով`

«3) իրականացնում է լսումներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքում աուդիտորական ծառայություններ իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի շրջանակներում և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություն,

4) քննարկում է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աուդիտորի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը և տալիս է համապատասխան եզրակացություն:»:

 

Նախարար

Տ. Դավթյան