Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.08.2010-13.09.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.237
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.07.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
29.07.2010
Дата вступления в силу
27.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010306

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 հուլիսի 2010 թ.

N 14-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 6-ի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թվականի հուլիսի 29-ի

N 14-Ն հրամանի

ՁԵՎ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

 

1. Սույն թերթիկով Ձեզ իրազեկվում է, որ հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացման ողջ ընթացքում Դուք ունեք հետևյալ իրավունքները`

1) կոչվելու Ձեր անվամբ կամ ազգանվամբ.

2) օգտվելու Ձեր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.

3) հանգստի, ներառյալ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունք, որի ընթացքում արգելվում է Ձեզ ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.

4) Ձեր միջոցների հաշվին հաստատել նամակագրական կապ յուրաքանչյուր անձի հետ և օգտվել հոգեբուժական հաստատության փոստարկղից` նկատի ունենալով, որ հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան պետք է ապահովի Ձեր գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը և փոստային առաքման անդորրագրի հանձնումը Ձեզ.

5) օգտվելու հեռախոսակապից` ընդ որում, հոգեբուժական հաստատության հասանելի վայրում տեղադրված տաքսոֆոնից հանրապետության տարածքում կատարել մեկ անվճար զանգ, իսկ մեկ զանգից ավելի հեռախոսային խոսակցության վճարումները՝ Ձեր միջոցների հաշվին.

6) հանդիպել այցելուների հետ` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության տնօրենի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը (անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց դեպքում` հանդիպել այցելուների հետ բուժքույրի ուղեկցությամբ).

7) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, որոնք կարող եք ձեռք բերել անձամբ, եթե հոգեբուժական հաստատության տարածքում տեղակայված է վաճառք իրականացնող կրպակ, կամ օրինական ներկայացուցչի միջոցով, կամ հոգեբուժական հաստատության ավագ բուժքրոջ միջոցով` ստանալով գնումը հավաստող հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոն.

8) օգտվելու անձնական հագուստից.

9) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով, ընդ որում՝ բաժանորդագրված թերթերը և ամսագրերը Ձեզ են հանձնվում հոգեբուժական հաստատության ադմինիստրացիայի կողմից.

10) ստանալու բավարար սնունդ` պետության կողմից սահմանված հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժիններին համապատասխան.

11) անմիջականորեն դիմելու բուժհաստատության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին` բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված Ձեր իրավունքների պաշտպանության հարցերով` նկատի ունենալով, որ հոգեբուժական հաստատության տնօրենը Ձեր գրավոր կամ բանավոր հարցմանը ի պատասխան երկօրյա ժամկետում տրամադրում է տեղեկատվություն բարձրացված հարցերի վերաբերյալ.

12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.

13) պահանջելու Ձեր ընտրած հոգեբույժ-մասնագետի մասնակցությունը «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին` ընդ որում՝ Ձեր գրավոր կամ բանավոր դիմումին ի պատասխան՝ հոգեբուժական հաստատության տնօրենը 2-օրյա ժամկետում ձեռք բերելով տվյալ հոգեբույժի համաձայնությունը, մասնագետին ընդգրկում է հանձնաժողովի կազմում.

14) ստանալու իրավական հարցերով օժանդակություն` գրավոր կամ բանավոր կարգով դիմելով բուժհաստատության տնօրենին` Ձեր գտնվելու և բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ` ընդ որում՝ հրավիրված իրավաբանը չպետք է լինի տվյալ հոգեբուժական հաստատության աշխատակից.

15) հոսպիտալացումից անմիջապես հետո իրազեկվել հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին, ինչպես նաև Ձեր իրավունքների և պարտականությունների մասին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.08.2018, N 16-Ն 13.09.2018, N 14-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան