Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.01.2011
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.01.2011
Дата вступления в силу
13.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հունվարի 2011 թ.
ք. Երևան

N 05-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶՈՐԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Զորիկ Խանդանյանի 30.12.2010թ. N 23574 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի դեկտեմբերի 29-ին անհատ ձեռնարկատեր Զորիկ Խանդանյանին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Ա-XX-000385 լիցենզիան։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Զորիկ Խանդանյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին։

 

 

Հ. Քուշկյան