Գլխավոր տեղեկություն
Номер
N 452-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.29/31(383) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
20.12.2010
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
20.12.2010
Дата вступления в силу
21.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

20 դեկտեմբերի 2010 թ. 
ք. Երևան

 N 452-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 20.12.2010թ. կայացած նիստերի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 09.12.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Մարշալ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0736 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊԸ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

«Երիցուկ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Ա. Խաչատրյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

 

Կոմիտեի նախագահ`

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(20.12.2010թ. հր. 452 -Լ)

 

Հ/հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
 (ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Գործո-ղության ժամկետը

Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1

«Կա Էն Ֆորեվեր Ռիելթի» ՍՊԸ

Ք. Երևան, Օրբելու 4շ.,բն. 26

ԱԳ0729

14.12.07թ.

00253843

725

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով

 

2

«Մարշալ Ռիելթի» ՍՊԸ

Ք. Երևան, Աբովյան 34ա, բն. 33

ԱԳ0736

28.12.07թ.

01561851

732

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկետ

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

3

«Երիցուկ» ՍՊԸ

Ք. Աբովյան,
3-րդ մ/շ, 10ա շենք

ԱԳ0937

20.12.10թ.

03501587

932

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկետ

 

Լիցենզիայի տրամադրում