Գլխավոր տեղեկություն
Номер
N 220-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2010-27.02.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.06.01/13(365) Հոդ.134
Принят
Մշակույթի նախարար
Дата принятия
03.05.2010
Подписан
Մշակույթի նախարար
Дата подписания
03.05.2010
Дата вступления в силу
11.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.03.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11110197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մայիսի 2010 թ.

 N 220-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 53 արձանագրային որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ավետիսյանին:

 

Նախարար`

 Հ. Պողոսյան
 

 

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2010 թվականի մայիսի 3-ի

N 220-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) ներքին գործավարության կազմակերպումն ու իրականացումը։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմում գործավարության համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում) կամ գործավարության համար պատասխանատու պաշտոնատար անձը (այսուհետ` պատասխանատու պաշտոնատար անձ)` աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:

3. Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է յունիկոդ տառատեսակով էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման միջոցով, բացառությամբ այն պետական մարմինների, որտեղ համակարգը ներդրված չէ կամ ժամանակավորապես չի գործում, ինչպես նաև քաղաքացիներից ստացված դիմումների դեպքում:

(3-րդ կետը լրաց. 28.06.10 N 368-Ն)

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր աշխատողի տրվում է համակարգից օգտվողի անուն աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից:

6. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը)։

7. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատողին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկությունը (փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը) ներկայացվում է աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին` համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

8. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող բոլոր փաստաթղթերը (նաև անավարտ գործերը) հանձնել իրեն փոխարինող անձին կամ անմիջական ղեկավարին:

9. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:

10. Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկել համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքներ:

11. Եթե էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի վավերության հետ կապված անճշտություններ կան, ապա ՀՀ մշակույթի նախարարության (այսուհետ` մարմին) պատասխանատու պաշտոնատար անձը չեղարկում է փաստաթուղթը և ուղարկող մարմնին տեղյակ է պահում տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին:

12. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

 

II. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը աշխատակազմում ստացված ամբողջ թղթակցությունն ընդունում և գրանցում է համակարգում, բացառությամբ հավելվածի ցանկում նշված` նախարարությունում ստացված տեղեկատվական բնույթի փաստաթղթերի:

14. Էլեկտրոնային թվային ստորագրության վավերականության հետ կապված անճշտությունների դեպքում աշխատակազմի Պատասխանատու ստորաբաժանման պետը չեղարկում է փաստաթուղթը և ուղարկող մարմնին տեղյակ է պահում փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտությաւն մասին:

15. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ պատասխանատու ստորաբաժանման աշխատողը կից նյութերով գրանցում է համակարգում՝ նշելով համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: Աշխատակազմի մտից փաստաթղթի համարը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները` փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը, ուղարկող մարմնի պայմանանիշը: Կից նյութերի համակարգով գրանցման անհնարինության դեպքում աշխատողը հաղորդագրության մեջ նշում է կատարում` դրանք կատարող ստորաբաժանմանը առձեռն տրամադրելու մասին:

16. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`

1) գրություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի, կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումներ, խորհրդակցության արձանագրություններ, քաղվածքներ արձանագրությունից, հանձնարարականներ,

2) գրություններ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և գերատեսչություններից,

3) դիմումներ, այդ թվում` առաջարկություններ, բողոքներ,

4) զեկուցագրեր, տեղեկանքներ,

5) այլ փաստաթղթեր:

17. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը (ելքը) իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

18. Հայաստանի Հանրապետության Նախագահից, ՀՀ Ազգային ժողովի նախագահից, ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված նյութերն ու «Շտապ» նշումն ունեցող թղթակցությունն անհապաղ գրանցվում և զեկուցվում է հասցեատիրոջը:

19. Աշխատակազմ ստացված փաստաթղթի թղթային տարբերակի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է փաստաթղթի գրանցման մտից համարը և ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի տվյալ մտից համարին:

20. Գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնիքը դրվելուց և պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո միայն փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է պատասխանատու պաշտոնատար անձին` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

21. Օտար լեզվով ստացված փաստաթուղթը գրանցվում է համակարգում, ապա պատասխանատու ստորաբաժանման պետի կողմից փոխանցվում համապատասխան պատասխանատու ստորաբաժանմանը, որտեղ թարգմանվում է և վերադարձվում` սահմանված կարգով գրանցելու և մակագրման ներկայացնելու համար:

22. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են պատասխանատու ստորաբաժանումում, բացառությամբ աշխատակազմ մուտքագրված այն փաստաթղթերի, որոնք պատասխանատու պաշտոնատար անձի ու աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, կամ մուտքագրումից հետո ենթակա են տրամադրման աշխատակազմի ստորաբաժանումներին ստորագրությամբ` թղթային տարբերակով:

23. «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում գրանցամատյանում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը, ուղարկողը և հասցեատերը: Այդ ծրարները չեն բացվում և փակ վիճակում ստորագրությամբ հանձնվում են հասցեատիրոջը։

24. Պատասխանատու պաշտոնատար անձը` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի, փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը մակագրության է ուղարկում նախարարին, նախարարի տեղակալին կամ աշխատակազմի ղեկավարին, որից հետո համապատասխան մակագրությամբ այն ուղարկվում է կատարող ստորաբաժանման ղեկավարին` կատարման ժամկետ սահմանելով:

25. Համակարգի միջոցով փաստաթղթի հիմնական վերջնաժամկետը տվյալ աշխատանքի կատարման համար նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել կատարման առավել սեղմ վերջնաժամկետ:

26. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկման ենթակա հարցերի համար (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ) աշխատակազմում սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող նախագծեր` մինչև 7 աշխատանքային օր.

2) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծեր` մինչև 15 աշխատանքային օր:

27. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանության արժանացած իրավական ակտերի ձևակերպման համար (եթե այլ ժամկետ նախատեսված չէ) սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) առանց դիտողությունների ընդունված իրավական ակտեր` 1 աշխատանքային օր.

2) լրամշակման ենթակա իրավական ակտեր` մինչև 3 աշխատանքային օր.

3) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող իրավական ակտեր` մինչև 15 աշխատանքային օր:

28. Դիմումներն ուսումնասիրվում և դրանց ընթացք են տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

29. Ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացվում են պատասխանատու ստորաբաժանմանը` փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելու, ըստ անհրաժեշտության պատկերամուտով մուտքագրելու և այդ փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով տվյալ մարմնում համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (աշխատակազմի ղեկավար, համակարգող, մարմնի ղեկավար` այսուհետ` հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ) ներկայացնելու համար:

30. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համակարգով համապատասխան հանձնարարական է տալիս կատարող ստորաբաժանման ղեկավարին:

31. Ի պատասխան տվյալ հանձնարարականի փաստաթուղթը նախապատրաստած (հանձնարարական, գրություն և այլն) կատարող ստորաբաժանման ղեկավարը այն ներկայացնում է հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հաստատմանը:

32. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, հաստատելով տրված հանձնարարականը, այն համակարգով ուղարկում է պատասխանատու պաշտոնատար անձին` պատասխանատու ստորաբաժանումում անհրաժեշտ քանակով տպելու, բազմացնելու, ինչպես նաև հանձնարարականում նշված հասցեատերերին առաքումն ապահովելու համար:

33. Ներքին շրջանառության փաստաթղթերը կամ համապատասխան հանձնարարականները հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մերժվելու դեպքում նրա համապատասխան մակագրությամբ ուղարկվում է պատասխանատու պաշտոնատար անձին` տվյալ փաստաթղթի ընթացքն ավարտելու համար:

34. Աշխատակազմի մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի հետ կապված` մարմնի ղեկավարը համակարգով աշխատակազմի ղեկավարին փոխանցում է հանձնարարական դրանց առնչությամբ մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

35. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող, ինչպես նաև իրավական այլ ակտերի` Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը (այսուհետ` նախագիծ) նախապատրաստած աշխատողը դրանք ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

36. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը կարող է վերադարձնել աշխատողին` խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:

37. Աշխատողը լրամշակված փաստաթուղթը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

38. Կատարող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը և նախապատրաստած փաստաթուղթը համապատասխան ստորաբաժանման (իրավաբանական) հետ համաձայնեցնելուց հետո այն ուղարկում է խմբագրման, այնուհետև փաստաթուղթը համաձայնեցման է ուղարկվում շահագրգիռ ստորաբաժանումներին, ապա ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու պաշտոնատար անձի համաձայնեցմանը: Համաձայնեցումից հետո վերադարձվում է կատարող ստորաբաժանման ղեկավարին, որն էլ ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացնելու համար:

39. Համակարգողը, շահագրգիռ և իրավաբանական ստորաբաժանումները կատարող ստորաբաժանման ղեկավարին են վերադարձնում նախագիծն ու նախապատրաստված փաստաթուղթը` կից եզրակացություններով և կարծիքներով:

40. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` կատարող ստորաբաժանումում կամ համակարգողի կամ մարմնի ղեկավարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն:

41. Խորհրդակցության արդյունքում նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման:

42. Խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է շահագրգիռ ու իրավաբանական ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգողի համաձայնեցմանը:

43. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

44. Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նիստերի օրակարգերի՝ նախարարությանն առնչվող հարցերը տրամադրվում են համապատասխան ստորաբաժանմանը` նշված հարցի վերաբերյալ նախարարին ամփոփ տեղեկանք ներկայացնելու համար:

 

IV. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

45. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության նախարարական կոմիտեի նիստի և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն կրում է այն պաշտոնատար անձը, ում հասցեագրված է հանձնարարականը:

46. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացած հանձնարարականը կարող է համակարգով «1-ին, 2-րդ, … n-րդ կատարող(ներ)» մակագրությամբ` համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը:

47. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացած հանձնարարականը կարող է համակարգով «Հավասարազոր» մակագրությամբ փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին կամ «Ի գիտություն», «Ի տնօրինություն», «Ի ղեկավարումն», «Ի կատարումն» մակագրություններով ուղարկել համապատասխան ստորաբաժանման ղեկավար(ներ)ին:

48. Հանձնարարականում կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ է սահմանվում 15 աշխատանքային օր:

49. Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը պետք է սահմանի կատարման վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել հանձնարարականում նշված կամ սույն կարգով նախատեսված վերջնաժամկետը կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները:

50. Հանձնարարական ստացած կատարող ստորաբաժանումներից յուրաքանչյուրը հանձնարարականի արդյունքում իր նախապատրաստած փաստաթուղթը` հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարին, վերջինս էլ դրանց հիման վրա ձևավորված փաստաթուղթը հանձնում է համակարգողի համաձայնեցմանը:

51. Կատարող ստորաբաժանումը համակարգողի հետ համաձայնեցված փաստաթուղթը հանձնում է աշխատակազմի ղեկավարին` մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացնելու համար:

52. Հիմնավոր պատճառներով հանձնարարականը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում մարմնի ղեկավարը, նախքան հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը, կարող է միջնորդել հանձնարարականը տված պաշտոնատար անձին` հանձնարարականում նախատեսված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը:

53. Հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգելու մասին հանձնարարականը տված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգվում է:

54. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան կամ ընդունվել է հանձնարարականը տվողի կողմից:

 

V. ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ

 

55. Կատարող ստորաբաժանման ղեկավարը նախապատրաստում է մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից տրված գրավոր հանձնարարությունը (այսուհետ` հանձնարարական)` անհրաժեշտության դեպքում ստանալով նաև այդ հանձնարարականի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (օրինակ` դիմում, զեկուցագիր, տեղեկանք և այլ նյութեր):

56. Ստորաբաժանման ղեկավարը հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հանձնարարականը` փոխանցելով նաև հանձնարարականի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:

57. Հանձնարարականը հաստատման ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է համաձայնեցնել ստորաբաժանման ղեկավարի, ոլորտը համակարգող նախարարի տեղակալի, իրավաբանի և աշխատակազմի ղեկավարի հետ: Ստորագրված հանձնարարականը (նաև թղթային առաքվող օրինակները՝ համապատասխան նշագրերով թղթային տարբերակով), ըստ հասցեատերերի ցուցակի հանձնվում է աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանմանը` ձևակերպելու և օրինակները հասցեատերերին առաքելու համար:

58. Հանձնարարականը ձևակերպվում է, ապա մուտքագրվում համակարգ և համակարգով ուղարկվում է հասցեատերերին` նշելով կատարման ժամկետները: Համակարգով չաշխատող հասցեատերերին առաքվում է հանձնարարականի թղթային օրինակը` կնքված ընդհանուր բաժնի կնիքով:

59. Հանձնարարականների ստորագրված թղթային բնօրինակները պահվում են ընդհանուր բաժնում:

60. Հանձնարարականի մեկ օրինակը տրամադրվում է հանձնարարականի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանմանը:

61. Հանձնարարական տվող պաշտոնատար անձը սահմանում է հանձնարարականի կատարման ժամկետ:

62. Սահմանված ժամկետներում հիմնավոր պատճառներով հանձնարարականի կատարման անհնարինության դեպքում, նախքան դրա կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը, կատարման պատասխանատուն ժամկետը երկարաձգելու նպատակով դիմում է հանձնարարականը տված պաշտոնատար անձին:

63. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան կամ ընդունվել է հանձնարարականը տվողի կողմից:

 

VI. ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ

 

64. Մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարող ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտի նախագծի (այսուհետ` հրաման) նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում ստանալով նաև այդ հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (օրինակ` դիմում, զեկուցագիր, տեղեկանք և այլ նյութեր):

65. Կատարող ստորաբաժանման ղեկավարը, վերջնաժամկետի նշմամբ, որը չի կարող գերազանցել մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի սահմանած վերջնաժամկետը, կամ տվյալ հրամանի նախապատրաստման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետները, հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հրամանը` փոխանցելով նաև հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը:

66. Հրամանը նախապատրաստած աշխատողն այն ուղարկում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

67. Կատարող ստորաբաժանման ղեկավարը հրամանը կարող է վերադարձնել աշխատողին` այն խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:

68. Աշխատողը հրամանի լրամշակված նախագիծը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

69. Կատարող ստորաբաժանման ղեկավարը ձևաթղթով հրամանն անհրաժեշտության դեպքում ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին: Հրամանի նախագծի հիմնավորվածության, արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն է կրում այն նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը:

70. Համաձայնեցված փաստաթուղթը ուղարկվում է աշխատակազմի ղեկավարին` մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացնելու համար:

71. Աշխատակազմի ղեկավարի ստորագրմանն է ներկայացվում նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) ֆինանսական, գույքային, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` աշխատակազմի անձնակազմի հետ կապված համապատասխան հրամանները:

72. Նախարարի հրամանների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:

73. Մարմնի ղեկավարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները համարակալվում են առանձին:

74. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

75. Անձնակազմի կառավարման ստորաբաժանման նախապատրաստած հրամանները համարակալվում, թղթային տարբերակով պահպանվում, արխիվացվում են անձնակազմի կառավարման ստորաբաժանումում, իսկ մյուս ստորաբաժանումների նախապատրաստած հրամանները համարակալվում, թղթային տարբերակով պահպանվում, արխիվացվում են պատասխանատու ստորաբաժանումում:

76. Էլեկտրոնային տարբերակով հրամանը անձնակազմի կառավարման և պատասխանատու ստորաբաժանումները համակարգով ուղարկում են հասցեատիրոջը (տերերին): Անհրաժեշտության դեպքում անձնակազմի կառավարման բաժնի համապատասխան հրամանի պատճենը կարող է աշխատողին տրամադրվել նաև թղթային տարբերակով:

77. Պատասխանատու ստորաբաժանման կողմից այլ անձանց (ֆիզիկական և իրավաբանական), ինչպես նաև նախարարության աշխատողներին հրամանների լրացուցիչ օրինակներ տրամադրվում են միայն աշխատակազմի ղեկավարի գրավոր թույլտվությամբ: Սկզբնական հասցեատերերին արգելվում է իրենց տրամադրված հրամանների օրինակներից լուսապատճենած օրինակներ տրամադրել որևիցե մեկին:

78. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով և առաքվում սկզբնական հասցեատերերին:

79. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների համարակալված ձևաթղթերը պահպանվում են աշխատակազմում գույքի գրանցման և տեղաշարժման համար պատասխանատու ստորաբաժանումում, որոնք տրվում են ստորաբաժանման ղեկավարների պահանջի հիման վրա` անմիջապես` ստորագրությամբ, իսկ սպառվելու դեպքում ստորաբաժանման ղեկավարի կողմից պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացվում է տեղեկույթ օգտագործված ձևաթղթերի հերթական համարների վերաբերյալ, խոտանված բլանկների հետ միասին, որից հետո միայն տրվում են նոր ձևաթղթեր:

(79-րդ կետը խմբ. 17.07.10 N 433-Ն)

80. Իրավական նորմ պարունակող հրամանները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, ներկայացվում են պետական փորձաքննության և պետական գրանցման:

81. Աշխատակազմի ներքին իրավական ակտերն ու փաստաթղթերը տեղադրվում են համակարգում կատարող ստորաբաժանման կողմից` հասու դարձնելով համապատասխան ստորաբաժանումներին և աշխատողներին:

 

VII. ՆԱԽԱՐԱՐԻ, ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

82. Նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների սպասարկման աշխատանքը, հրավիրվող անձանց ծանուցումը իրականացվում է նրանց օգնականների կողմից: Խորհրդակցությունների արձանագրումը, ինչպես նաև արձանագրությունների ձևակերպումը և օրինակների հանձնումը հասցեատերերին իրականացնում է կատարող ստորաբաժանումը:

83. Նախարարի մոտ կայացվող թռուցքաժողովների արձանագրումը, արձանագրությունների ձևակերպումը և ընդհանուր բաժնի կնիքով օրինակների հանձնումը հասցեատերերին իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Թռուցքաժողովների արձանագրությունները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:

84. Թռուցքաժողովների արձանագրությունների հանձնարարականների կատարման հսկողությունը իրականացնում է հսկողությունն իրականացնող համապատասխան ստորաբաժանումը:

85. Արձանագրությունների բնագրերը պահվում են պատասխանատու ստորաբաժանումում, յուրաքանչուր նիստի արձանագրությանը տրվում է հերթական համար՝ միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ: Հաջորդ տարվա սկզբին այն արխիվացվում է:

86. Պետական և ծառայողական գաղտնիքներ պարունակող տեղեկությունների քննարկմանը վերաբերող` ՀՀ մշակույթի նախարարության խորհրդակցությունների արձանագրությունները պահվում են աշխատակազմի առաջին բաժնում:

 

VIII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

87. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալի կողմից:

88. Աշխատակազմի կատարող ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում աշխատողը լրացնում է համակարգով պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը:

89. Եթե ելից նամակում ակնկալվում է որոշակի ժամկետում պատասխանի (կատարման) ներկայացում, ապա աշխատողը պետք է նշի կատարման ժամկետը: Ելքի պահից պատասխանատու ստորաբաժանման կողմից վերցվում է վերահսկողության` արձանագրելով կատարման վերջնաժամկետ:

90. Կատարող ստորաբաժանման ղեկավարը գրության նախագիծը և նախապատրաստած փաստաթուղթը ներկայացնում է իրավական համաձայնեցման, որից հետո փաստաթուղթը համաձայնեցման է ուղարկվում շահագրգիռ ստորաբաժանումներին:

91. Նախքան ոլորտը համակարգողին ներկայացնելը փաստաթղթերը ուղարկվում են ընդհանուր բաժին` խմբագրման, որից հետո այն վերադարձվում է կատարող ստորաբաժանմանը` ուղղումները կատարելու համար:

92. Ստորաբաժանման ղեկավարը համաձայնեցված փաստաթուղթը ներկայացնում է ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու պաշտոնատար անձի համաձայնեցմանը: Համաձայնեցումից հետո վերադարձվում է կատարող ստորաբաժանման ղեկավարին, որն էլ ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` մարմնի ղեկավարի /կամ նախարարի տեղակալի/ հաստատմանը ներկայացնելու համար:

93. Եթե էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթի պատասխանն առաքվում է թղթային տարբերակով, ապա վավեր էլեկտրոնային ստորագրություն ունեցող փաստաթղթի թղթային տարբերակը պետք է վավերացվի պատասխանատու ստորաբաժանման կնիքով:

94. Ելից գրությունների` համակարգով առաքման ոչ ենթակա առդիրները (մեծ փաթեթ, CD …) ենթակա են առաքման սուրհանդակի միջոցով:

95. Նախարարի, նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի համարակալված ձևաթղթերը պահպանվում են աշխատակազմում գույքի գրանցման և տեղաշարժման համար պատասխանատու ստորաբաժանումում, որոնք տրվում են ստորաբաժանման ղեկավարների պահանջի հիման վրա` անմիջապես` ստորագրությամբ, իսկ սպառվելու դեպքում ստորաբաժանման ղեկավարի կողմից պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացվում է տեղեկույթ օգտագործված ձևաթղթերի հերթական համարների և ելից համարների վերաբերյալ, խոտանված բլանկների հետ միասին, որից հետո միայն տրվում են նոր ձևաթղթեր:

(95-րդ կետը խմբ. 17.07.10 N 433-Ն)

96. Ձևաթղթերն օգտագործման համար պիտանի չլինելու, ինչպես նաև ձևաթղթերի վրա զետեղված տեքստում վրիպակներ, բացթողումներ հայտնաբերվելու դեպքերում այդ մասին տվյալ ձևաթուղթը տրամադրելու իրավասություն ունեցող աշխատողը կազմում է ակտ` նշելով ձևաթղթի տեսակը, համարը, տվյալ աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը և ոչնչացնելով խոտանված ձևաթղթերը` թուղթը մանրացնող սարքի միջոցով:

97. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է պատասխանատու պաշտոնատար անձին` փաստաթղթի առաքումն ապահովելու համար և այդ մասին համակարգով տեղյակ է պահում կատարողին:

98. Կատարողը գրության թղթային առաքման ենթակա տարբերակը համեմատում է էլեկտրոնային ստորագրված տարբերակի հետ, որից հետո հանձնում է պատասխանատու ստորաբաժանման աշխատողին` ստորագրման ներկայացնելու և հասցեատիրոջն (տերերին) առաքումն ապահովելու համար:

(98-րդ կետը խմբ. 17.07.10 N 433-Ն)

99. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան աշխատակազմ ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան դաշտում» այն կցվում է համապատասխան մտից գրությանը:

100. Ելից փաստաթղթի հերթական համարը տրամադրվում է պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով: Աշխատակազմի ելից փաստաթղթի համարը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները` փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը, ստորագրողի պայմանանիշը, կատարող ստորաբաժանումը:

101. Ելից նամակի` էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված օրինակը կարող է հասցեատիրոջը փոխանցվել նրա էլեկտրոնային հասցեով կամ ֆաքսով:

102. Թույլատրվում է առձեռն առաքում, եթե կատարող ստորաբաժանումը համակարգում հաղորդագրությամբ նշել է դրա մասին և ստացել է աշխատակազմի ղեկավարի համաձայնությունը: Փաստաթուղթը պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի կողմից ստորագրությամբ հանձնվում է կատարող ստորաբաժանման աշխատակցին` հասցեատիրոջը առձեռն փոխանցելու համար, որն էլ պատասխանատու է փաստաթուղթը հասցեատիրոջը հանձնելու համար:

103. Աշխատակազմում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում աշխատակազմի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ աշխատակազմի ղեկավարի տեղակալը կամ պատասխանատու պաշտոնատար անձը:

104. Աշխատակազմի կատարող ստորաբաժանում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

 

IX. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ ԵՎ ԱՌՑԱՆՑ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ

 

105. Քաղաքացիների կողմից ստացված դիմումները, առաջարկությունները և բողոքները (այսուհետ` դիմում) ստացման օրը գրանցվում են աշխատակազմում:

106. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպում` առաջին ազգանունը:

107. Անստորագիր դիմումները (որոնք չեն համապատասխանում օրենքով` դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջներին) գրանցման ենթակա չեն:

108. Դիմումներին տրված ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):

109. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձևավորում է 12-նիշանոց ծածկագիր-համարը, որը կամ անձամբ տրվում է դիմումատուին կամ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան:

110. Նշված համարը մուտքագրելով` դիմումատուն առցանց համակարգով կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը` տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

111. Եթե դիմումատուին պատասխանվել է, ապա առցանց համակարգով դիմումատուն կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, պատասխանի համարը, պատասխանը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

112. Դիմումների պատկերամուտով մուտքագրումը, դրանց շարժն ու ելքն իրականացվում է սույն գործավարության կարգով նախատեսված ընթացակարգով:

 

 X. ԹՂԹԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ

 

113. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերը պահպանվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

114. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

115. 5 տարին լրանալուց հետո ստորաբաժանումներում պահվող համապատասխան տարեթվի փաստաթղթերը (կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (5 օրինակ) և գործերի նիշերի) փոխանցվում են աշխատակազմի արխիվ` Հայաստանի Հանրապետության ազգային արխիվին հանձնելու համար:

116. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետն աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

117. Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մեկ օրինակը մնում է աշխատակազմի արխիվում, մյուս 3 օրինակները գործերի հետ հանձնվում են Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

118. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից թույլատրվում է գործը դուրս բերել կամ փաստաթղթերի պատճեններ տրամադրել միայն աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

119. Համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում (արխիվացվում) է համակարգում` 3 տարի ժամկետով:

120. Ցանկացած ժամանակ, ըստ համակարգից օգտվելու հասանելիության, համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը:

121. 3 տարին լրանալուց հետո համակարգում պահպանված արխիվացված բոլոր փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ:

122. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կենտրոնական արխիվում փաստաթղթերը պահպանվում են 10 տարի ժամկետով:

 

ՀՀ մշակույթի նախարարության

աշխատակազմի ղեկավար`

Ս. Ավետիսյան
 
 

Ց Ա Ն Կ

 

Գրանցման ոչ ենթակա փաստաթղթերի

 

1. Նիստերի, խորհրդակցությունների և օրակարգերի ծանուցումներ

2. Ի գիտություն ուղարկված ամփոփագրեր, տեղեկույթ

3. Գովազդային ծանուցումներ, պաստառներ, խորհրդակցությունների, կոնֆերանսների ծրագրեր և այլն

4. Գնացուցակներ, պատճեններ

5. Շնորհավորական նամակներ և հրավիրատոմսեր

6. Տպագիր հրատարակություններ (գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր)

7. Գիտական հաշվետվություններ` ըստ թեմաների

8. Վիճակագրական հաշվետվություններ