Գլխավոր տեղեկություն
Номер
N 34-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.04.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հոդ.145
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
04.02.2011
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
04.02.2011
Дата вступления в силу
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 4 փետրվարի 2011 թ.

 N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի մայիսի 30-ի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության
հետ
_______________

22 փետրվարի 2011 թ.N 83-Ն

Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության
հետ
_______________

14 փետրվարի 2011 թ.

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի
նախարարության
հետ
_______________

___ ___________

Հավելված
Հայաստանի
Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի
_________________

4 փետրվարի 2011 թ.

N 34-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

1. Հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 3-րդ կետում`

1) «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժա) վարձու աշխատողները` սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված դեպքերում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) արտոնագրային վճար վճարողները` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

2. Հրահանգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Պետական գրանցում (հաշվառում) (այդ թվում` սույն հրահանգի 23-րդ կետում նշված դեպքում վարձու աշխատողները որպես ապահովադիր), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած ապահովադիրները համարվում են հաշվառված լիազորված մարմնում, որը հանդիսանում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմինը (այսուհետ` հարկային մարմին), գրանցում (հաշվառում) ստանալու պահից:

Ապահովադիրների հաշվառումը լիազորված մարմնում կատարվում է ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:»:

3. Հրահանգի 5-րդ կետը «նոտարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արտոնագրային վճար վճարողները` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով» բառերով:

4. Հրահանգի 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վարձու աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող 14-ից մինչև 16 տարեկան անձինք:»:

5. Հրահանգի 8-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վարձու աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների կարգավորման Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները:»:

6. Հրահանգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Հայաստանի Հանրապետությունում գործատուները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի և նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում:

Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողները (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` օտարերկրացիներ)) Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ:

Սույն կետի դրույթները վերաբերում են նաև այն դեպքերին, երբ անհատ ձեռնարկատերը այլ գործատուի մոտ ձևակերպված է որպես վարձու աշխատող ֆիզիկական անձ:»:

7. Հրահանգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր (այդ թվում` օտարերկրացիները) կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձինք Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ:»:

8. Հրահանգի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

9. Հրահանգի 23-րդ կետում՝

1) առաջին պարբերությունում «բնակության վայրի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը.

2) վերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Այս դեպքում վարձու աշխատողների կողմից վճարված սոցիալական վճարները համարվում են նաև իրենց կողմից հաշվարկված սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն կետով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո: Լիազոր մարմին ներկայացրած տեղեկության մեջ հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն հարկային մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:»:

10. Հրահանգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25. Գործատուները (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպությունների, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում) յուրաքանչյուր ամսվա համար սոցիալական վճարները հաշվարկում և պետական բյուջե են փոխանցում (վճարում) մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ): Լուծարվող գործատուները սոցիալական վճարները կատարում են մինչև լուծարման գործընթացի ավարտն ընկած ժամանակաշրջանի համար:

Գործատուները հաշվետու եռամսյակի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 3ա-ով սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ): Հաշվետվություններում ներառվում են նաև սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից հաշվետու ամսում վճարված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվետվություն հարկային մարմին չեն ներկայացնում, եթե հաշվետու եռամսյակում չեն հանդիսանում գործատու (չունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող (վարձու աշխատող) և փաստացի չեն օգտագործում ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները):

Գործատուն նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմին ներկայացնել սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից գործատուների մոտ իրականացվող` սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ընթացքում գործատուի կողմից ներկայացված ստուգվող ժամանակաշրջաններին վերաբերող հաշվետվությունների ճշտում չի իրականացվում (սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ չեն ներկայացվում): Սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված` սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված հաշվետու ժամանակաշրջանների համար: Ստուգված ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն գործատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:»:

11. Հրահանգի 27-րդ կետում`

1) երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող» բառերը հանել.

2) վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

12. Հրահանգի 28-րդ կետում`

1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվետու տարում պետական գրանցում ստացած (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը և նոտարները այդ տարվա նվազագույն սոցիալական վճարի գումարները վճարում են պետական գրանցում (հաշվառում) ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջին օրը ընկած ժամանակահատվածի ամիսների համար: Լուծարվող (գործունեությունը դադարեցնող) անհատ ձեռնարկատերերը և նոտարները սոցիալական վճարները կատարում են մինչև գործունեության դադարեցման պետական գրանցումն (պետական հաշվառումից հանելը) ընկած ժամանակաշրջանի համար: Մինչև հաշվետու տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետութունից մեկնելու դեպքում անհատ ձեռնարկատերը տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնում և պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնում է հարկային մարմին ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ` այս դեպքում հայտարարագրով հաշվարկված սոցիալական վճարի գումարը վճարվում է վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո 5-օրյա ժամկետում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Արտոնագրային վճար վճարողները (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր) արտոնագիրն ստանալիս արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար իրենց հայեցողությամբ կատարում են անհատ ձեռնարկատերերի համար Օրենքով սահմանված նվազագույն սոցիալական վճարներ, որն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է սոցիալական վճարների պարտավորության վերջնական գումար և այդ դեպքում արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ: Արտոնագրային վճար վճարողները արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածում սոցիալական վճարների մասով Օրենքով սահմանված հայտարարագրեր (հաշվետվություններ) հարկային մարմին չեն ներկայացնում: Հաշվետու տարվա ընթացքում արտոնագրային վճար վճարող լինելուց դադարելու դեպքում անհատ ձեռնարկատերը այդ պահից սկսած տվյալ տարվա մնացած ժամանակահատվածի համար սոցիալական վճարները կատարում է և հայտարարագիրը ներկայացնում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Ընդ որում` այդ դեպքում սոցիալական վճարի տարեկան գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում միայն արտոնագրային վճար վճարող լինելուց դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ստացված եկամուտները և կատարված ծախսերը, արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի համար վճարված սոցիալական վճարները հաշվի չեն առնվում (անկախ տվյալ տարում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի փաստացի տևողությունից), տարեկան նվազագույն սոցիալական վճարի չափը որոշվում է արտոնագրային վճար վճարող լինելուց դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածի համար նվազագույն սոցիալական վճարների հանրագումարի չափով, տվյալ տարվա հայտարարագրում ներառում են միայն արտոնագրային վճար վճարող համարվելու դադարելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածին վերաբերող տվյալները:»:

13. Հրահանգի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«30. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում վարվում են անձնական հաշվի քարտեր:

Սոցիալական վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև սոցիալական վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները անձնական հաշվի քարտում հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հաշվետվություններում (հայտարարագրերում), տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում սոցիալական վճարների մինչև 100 դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

Սոցիալական վճարների պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն սոցիալական վճարների ամսական գումարները) անձնական հաշվի քարտում հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ սոցիալական վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվետվությունների (հայտարարագրերի) ներկայացման ամսաթվից: Նշվածը վերաբերում է նաև ճշտված հաշվետվություններով (հայտարարագրերով) առաջացող սոցիալական վճարների պարտավորություններին:

Որևէ հաշվետու ժամանակաշրջան (գործատուների կողմից ներկայացվող հաշվետվությունների համար` եռամսյակ, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից ներկայացվող հայտարարագրերի համար` տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված ապահովադրի համար` պետական գրանցման (հաշվառման) պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հարկային մարմին հաշվետվությունները (հայտարարագրերը) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` ապահովադրի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունների (հայտարարագրերի) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը (վերջնաժամկետը) և դրանից հետո ներկայացված մեկից ավելի հաշվետվություններ (հայտարարագրեր) ներկայացված լինելու դեպքում առաջինը ներկայացված հաշվետվությունը (հայտարարագիրը) համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվետվություն (հայտարարագիր), իսկ մյուսները` ճշտված հաշվետվություն (հայտարարագիր):

Ապահովադրի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հաշվետվությունները (հայտարարագրերը) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններ (հայտարարագրեր), եթե այդ հաշվետվությունները (հայտարարագրերը) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ապահովադիրը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ապահովադրի` միջանկյալ և (կամ) լուծարային հաշվետվությունները (հայտարարագրերը) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնք չեն համարվում ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր):

Անհատ ձեռնարկատիրոջ` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):

Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները և հաշվանցվող գումարները չեն կարող փոփոխվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի` այդ ժամկետը լրանալուց հետո սոցիալական վճարների պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել (այսինքն` ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն ներկայացվում):

Օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող 3 տարի հետո (նշված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից, և կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին): Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները ստուգմամբ չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի:

Ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը, սոցիալական վճարների գերավճարի հաշվին պետական բյուջեի նկատմամբ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը իրականացվում է Օրենքի 7-րդ հոդվածով և Օրենքի 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:»:

14. Հրահանգի 31-րդ կետում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով`

«ե) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են ընտրված ժամանակահատվածի համար ընտրովի պաշտոն զբաղեցնողներին հաշվարկվող գումարից.

զ) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են փոխարինող աշխատողին վճարվող գումարից, մինչև բացակայող աշխատողի աշխատանքի վերադառնալը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Աշխատանքի ընդունման մասին գործատուի անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների հետ կապված Օրենքի դրույթները:»:

15. Հրահանգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Ամենամյա արձակուրդի (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում միջին աշխատավարձը:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով վարձու աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում: Օրենքով սահմանված դեպքերում վարձու աշխատողին կարող է տրվել ամենամյա երկարացված արձակուրդ կամ ամենամյա լրացուցիչ արձակուրդ (ամենամյա լրացուցիչ արձակուրդը կարող է տրամադրվել ամենամյա նվազագույն արձակուրդի հետ միասին կամ առանձին): Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում` օրենքով սահմանված կարգով:

Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն վարձու աշխատողի համաձայնությամբ: Այդ դեպքում աշխատանքի վերադարձած աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է միջին աշխատավարձ:

Ամենամյա արձակուրդի տեղափոխումը (մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը կամ ամենամյա արձակուրդի ընթացքում) կատարվում է վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ամենամյա արձակուրդի չօգտագործված (տեղափոխված) մասը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում (բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը), իսկ վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի: Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին օրական աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը աշխատած օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում նախորդ վերջին 12 ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն)` անկախ վճարման աղբյուրներից և նույն գործատուի մոտ այդ ժամանակահատվածում (միջին աշխատավարձը հաշվարկելու անհրաժեշտություն առաջանալու նախորդող 12 ամսվա ընթացքում) այլ աշխատանքի անցնելուց (այլ հաստիքային միավոր զբաղեցնելուց):

Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

Տրամադրվող արձակուրդի տևողությունը և արձակուրդայինի գումարը հաշվարկելիս, եթե`

1) արձակուրդը տրամադրվում է ամբողջությամբ, ընդ որում` արձակուրդը սկսվում է մինչ 07.08.2010թ. և ավարտվում է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի (այդ թվում` լրացուցիչ արձակուրդի) համար տևողությունը որոշվում է օրացուցային օրերով: Արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի օրացուցային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին օրացուցային օրերի թվի (30.4) վրա բաժանելու միջոցով.

2) արձակուրդը տրամադրվում է մաս-մաս, ընդ որում` արձակուրդի մի մասը տրամադրվել (օգտագործվել) է մինչ 07.08.2010թ., իսկ մյուս մասը տրամադրվում (սկսվում) է մինչ 07.08.2010թ. և ավարտվում է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի մնացած մասի (այդ թվում` լրացուցիչ արձակուրդի) համար տևողությունը որոշվում է օրացուցային օրերով: Արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի օրացուցային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին օրացուցային օրերի թվի (30.4) վրա բաժանելու միջոցով.

3) արձակուրդը տրամադրվում է մաս-մաս, ընդ որում` արձակուրդի մի մասը տրամադրվել (օգտագործվել) է մինչ 07.08.2010թ., իսկ մյուս մասը տրամադրվում (սկսվում) է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի մնացած մասի համար տևողությունը որոշվում է աշխատանքային օրերով` հաշվի առնելով չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերում առկա աշխատանքային օրերի թիվը: Արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի աշխատանքային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին աշխատանքային օրերի թվի (21 կամ 25) վրա բաժանելու միջոցով.

4) ամբողջ արձակուրդը կամ դրա առաջին մասը տրամադրվում (սկսվում) է 07.08.2010թ-ին կամ դրանից հետո, ապա արձակուրդի տևողությունը որոշվում է աշխատանքային օրերով: Այս դեպքում արձակուրդի գումարը որոշվում է տվյալ աշխատողին հասանելի արձակուրդի աշխատանքային օրերի և միջին օրական աշխատավարձի արտադրյալով: Միջին օրական աշխատավարձը որոշվում է միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա միջին աշխատանքային օրերի թվի (21 կամ 25) վրա բաժանելու միջոցով.

5) 07.08.2010թ-ին և դրանից հետո լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային օրերով հետևյալ տևողությամբ. 2 օրացուցային օրը` 2 աշխատանքային օր, 4 օրացուցային օրը` 4 աշխատանքային օր, 7 օրացուցային օրը` 5 աշխատանքային օր և 12 օրացուցային օրը` 9 աշխատանքային օր:

Նշված առաջին երկու դեպքերում պարգևատրումները ներառվում են միջին վաստակի մեջ հիմնական աշխատավարձին համանման, ընդ որում` միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում պարգևատրման այն գումարները, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց:

Այն դեպքերում, երբ տրամադրվում է չօգտագործված արձակուրդ նախորդ տարվա համար, ապա այդ արձակուրդի վարձատրությունը հաշվարկվում է արձակուրդը տրամադրելու ամսվան նախորդող 12 ամսվա միջին վաստակից (այլ ոչ թե նախկին աշխատանքային տարվա այն ժամանակաշրջանի վաստակից, երբ առաջացել է արձակուրդ գնալու իրավունքը):

Ամենամյա արձակուրդի վճարումների դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Օրինակ 3. Կազմակերպության վարձու աշխատողը գնում է ամենամյա արձակուրդ 2010թ. օգոստոսի 9-ին և վերադառնում է 2010թ. սեպտեմբերի 6-ին (արձակուրդի տևողությունը` 20 աշխատանքային օր): Արձակուրդային գումարը հաշվարկվել է 130,0 հազ. դրամի չափով և վճարվել է աշխատողին 2010թ. օգոստոսի 6-ին: 2010թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների աշխատավարձը կազմում է ամսական 120,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա աշխատավարձից և այդ ամսվան վերաբերող արձակուրդային գումարի ընդհանուր գումարից (ԱՎՈՒՄ):

Օգոստոս ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ (120,0:22/օր/x5/օր/+130,0:20/օր/x17/օր/)` 137,8 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(137,8-100,0)x5%)` 20,9 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (137,8x3%)` 4,1 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (20,9+4,1)` 25,0 հազ. դրամ:

Օգոստոս ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (137,8 հազ. դրամ) և սոցիալական վճարները (25,0 հազ. դրամ) արտացոլվում են օգոստոս ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.09.2010թ. (ներառյալ):

Սեպտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ (130,0:20/օր/x3/օր/+120,0:21/օր/x18/օր/` 122,4 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(122,4-100,0)x5%)` 20,1 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (122,4x3%)` 3,7 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (20,1+3,7)` 23,8 հազ. դրամ:

Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (122,4 հազ. դրամ) և սոցիալական վճարները (23,8 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2010թ. (ներառյալ):»:

16. Հրահանգի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«35. Գործատուները յուրաքանչյուր ամսվա սոցիալական վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) հաշվարկում ու վճարում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (բացառությամբ` հիվանդության (վնասվածքի), պրոթեզավորման, առողջարանային բուժման անհրաժեշտության և ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքերում երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարվող ժանամանակավոր անաշխատունակության նպաստների), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը, որից հետո սոցիալական վճարների մնացորդ գումարները փոխանցում են պետական բյուջե: Ընդ որում` գործատուները յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարներից փաստացի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների և թաղման նպաստների գումարների չափով պակասեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը) կատարում են սոցիալական վճարների համար Օրենքով սահմանված վճարման ժամկետի վերջին օրվա (այսինքն` այդ նպաստների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ի) հաշվով:

Օրինակ 4. Կազմակերպության վարձու աշխատողին (օտարերկրացու) ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2011թ. հունվարի 10-ին վճարվում է 2010թ. դեկտեմբեր ամսվա համար հիվանդության նպաստ 25,0 հազ. դրամ, որից 15,0 հազ. դրամը վերաբերում է ժամանակավոր անաշխատունակության երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային օրերին, իսկ ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար գործատուն իր հայեցողությամբ վարձու աշխատողին ևս վճարում է 5,0 հազ. դրամ: 2011թ. հունվար ամսվա աշխատավարձը կազմում է 120,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում 2011թ. հունվար ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ`

120,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(120,0-20,0)x15%)`

 22,0 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (120,0x3%)`

 3,6 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (22,0+3,6)`

 25,6 հազ. դրամ,

- անհատույց տրված գումար`

 5,0 հազ. դրամ,

- հիվանդության նպաստ (ընդամենը)`

 25,0 հազ. դրամ,

- հաշվարկված սոցիալական վճարից պակասեցվող

      հիվանդության նպաստ (25,0-15,0)`

10,0 հազ. դրամ,

- վճարման ենթակա սոցիալական վճար (25,6-10,0)`

15,6 հազ. դրամ:

Հունվար ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (120,0 հազ. դրամ), սոցիալական վճարները (25,6 հազ. դրամ) և հիվանդության նպաստը (10,0 հազ. դրամ) արտացոլվում են 2011թ. 1-ին եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ կազմակերպության կողմից մինչև 20.02.2011թ. (ներառյալ) ենթակա է վճարման 15,6 հազ. դրամ հունվար ամսվա սոցիալական վճարների գումարը: Ընդ որում` 2011թ. հունվարի 10-ին վճարված հիվանդության նպաստի չափով սոցիալական վճարի ապառքի գումարի պակասեցումը կատարվում է 2011թ. փետրվարի 20-ին:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների ստացման իրավունք ունեն գործատուների մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք, ում համար Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ են կատարվում պետական բյուջե: Նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ` փորձաշրջանը): Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացիները ժամանակավոր անաշխատունակության նպաստների իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար: Ժամանակավոր անաշխատունակության նպաստները նշանակվում են, եթե դրանց համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից 6 ամսվա ժամկետում: Ժամանակավոր ապահովագրական նպաստ վճարվում է նաև արտադրությունում դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում:

Վարձու աշխատողին հիվանդության նպաստը տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության` օրենքով սահմանված կարգով հատկացված (գործատուի կողմից ձևակերպված) արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է օրենքով սահմանված դեպքերում և ժամանակահատվածի` աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում` նաև առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վարերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի պատճենը:

Բացառությամբ հղիության և ծննդաբերության դեպքի, ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար գործատուի հայեցողությամբ վարձու աշխատողին վճարվող գումարները համարվում են անհատույց տրված գումարներ, որոնց մասով սոցիալական վճարներ չեն հաշվարկվում, այդ գումարները չեն նվազեցվում սոցիալական վճարների գումարներից և պետական բյուջեից փոխհատուցման ենթակա չեն:

Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստը (բացառությամբ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում անաշխատունակության դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստի): Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի: Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար:

Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս: Հղիության և ծննդաբերության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը):

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի միջին աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է սույն հրահանգի 33-րդ կետում նշված կարգով: Եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 5-ապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նշված օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկից ելնելով, իսկ եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը պակաս է անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ նշված օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նշված օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից ելնելով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 25-ի) և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության և ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը իրականացնում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն սոցիալական վճարների հաշվին վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների և թաղման նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն ժամանակավոր անաշխատունակության նպաստների և թաղման նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված` համապատասխան տեղեկանքի հիման վրա (հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում):

Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստները և թաղման նպաստը ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին: Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստները նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման կամ ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում` լիազոր մարմինը:

Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` վարձու աշխատողներին պակաս վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալի կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով: Ավելի վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում` հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստի կամ աշխատավարձի 20%-ը: Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալով, ապա ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավելի: Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվել և վճարվել է սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով, ապա ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման: Այս դեպքերում սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկման համար գործատուն Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է ճշտված հաշվետվություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստը վերահաշվարկվում է, և ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

17. Հրահանգի 36-րդ կետում`

1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գործատուի լուծարման, արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման կամ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման, աշխատողին նախկին աշխատանքում վերականգնման հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Օրենքով նախատեսված այլ հիմքերով (աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում, աշխատողի երկարատև անաշխատունակության դեպքում, աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում (եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ), աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում) աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ վարձու աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` մինչև 1 տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 1-ից մինչև 5 տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 5-ից մինչև 10-ը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 10-ից մինչև 15 տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով, 15 տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով:».

2) նախավերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

18. Հրահանգի 39-րդ հոդվածի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սոցիալական վճարները հաշվարկվում են տեղեկատվություն տրամադրող ֆիզիկական անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) հետ կնքված քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրի առկայության դեպքում, եթե պայմանագրով այդ ֆիզիկական անձի համար նախատեսվում է վարձատրություն կամ պայմանագրի շրջանակներում այդ ֆիզիկական անձին կատարվում են վճարումներ և այդ գումարները (վարձատրությունը, վճարումները) չեն դիտվում (դիտվելու) որպես ռոյալթի:»:

19. Հրահանգի 42-րդ կետում «ապահովագրական» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով:

20. Հրահանգի հավելված 3-ը ուժը կորցրած ճանաչել:

21. Հրահանգի հավելվածներ 2-ը, 3ա-ն և 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 2

 

Վարձու աշխատողների, նրանց վճարվող
աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին

 Փաստաթղթի հերթական համարը
 N _____________________________
               (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ  20__թ. ___եռամսյակ)

      Գործատուի տվյալները

 

Պետական գրանցման համարը [1]

                     

Պետական գրանցման ամսաթիվը                      [2]

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    [3]

               

Ապահովադրի կոդը                                             [4]

               

Կազմակերպության անվանումը                         [5]

               

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  [6]

               

Հասցեն                                                                 [7]

               

Հեռախոսը                                                            [8]

               

Տեղեկության ներկայացման ամսաթիվը             [9]

               
 

 Չափի միավոր
 

Դրամ

[1] և [2] տողերում նշվում է գործատուի պետական գրանցման (հաշվառման) համարը և օրը, ամիսը, տարին

[3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր) կոդը

[5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

[6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

[7] և [8] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[9] տողում նշվում է հարկային մարմին տեղեկության ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Տվյալներ վարձու աշխատողի մասին

 

Սոցիալական քարտի համարը                                                [10]

 

    

             

Ազգանուն                                                                               [11]

        

Անուն     [12]

 

Անձնագրի սերիան, համարը                                                 [13]

     

Տրված    [14]

 

Մշտական բնակության հասցեն                                                    [15]

 

ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն                                [16]

 

 

[10] տողում նշվում է վարձու աշխատողի սոցիալական քարտի համարը

[11] և [12] տողերում նշվում են վարձու աշխատողի ազգանունը և անունը

[13] տողում նշվում է վարձու աշխատողի անձնագրի սերիան և համարը

[14] տողում նշվում է լիազորված մարմնի կոդը և անձնագրի տրման օրը, ամիսը, տարին

[15] և [16] տողերում նշվում է վարձու աշխատողի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը) և ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակության հասցեն

 

Տվյալներ վարձու աշխատողի եկամուտների մասին

 

 Հաշվարկված ԱՎՈՒՄ 

 [17]

     

 

[17] տողում նշվում է վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) գումարը՝ ըստ ամիսների

 

 Կ.Տ.    
     
 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     
 Գլխ. հաշվապահ

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, տեղեկությունը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:

 

Հավելված 3ա

 

Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների

 Փաստաթղթի հերթական համարը
 N _____________________________
               (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  20__թ. ___եռամսյակ)

 

Պետական գրանցման համարը[1]

                     

Պետական գրանցման ամսաթիվը                                                        [2]

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                                      [3]

               

Ապահովադրի կոդը                                                                               [4]

               

Կազմակերպության անվանումը                                                           [5]

 

Ֆիզիկական անձի անուն, ազգանունը                                                 [6]

 

Գործունեության ոլորտը (ոլորտները)                                                  [7]

 

Գտնվելու (բնակության) վայրը                                                             [8]

 

Հեռախոսը                                                                                              [9]

 

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը                                       [10]

 
 

Չափի միավոր

Դրամ

 

[1] և [2] տողերում նշվում է գործատուի պետական գրանցման (հաշվառան) համարը և օրը, ամիսը, տարին

[3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) կոդը

[5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

[6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

[7] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեութուն իրականացնելու վերաբերյալ

[8] և [9] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[10] տողում նշվում է հարկային մարմին հաշվետվության ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Աղյուսակ 1

 

Սոցիալական վճարների օբյեկտի (ԱՎՈՒՄ) միջակայքերը և քանակը

Հաշվարկված
ԱՎՈՒՄ [11]

Սոցիալական
վճար [12]

 Վարձու աշխատողների մասով

 [13] 

           

 20000 դրամից ոչ ավել  

    [13ա] 

           

 վարձու աշխատողների թվաքանակ

   [13ա-1] 

     

x

x

x

 100000 դրամից ոչ ավել

  [13բ] 

           

 վարձու աշխատողների թվաքանակ    

  [13բ-1] 

     

x

x

x

 100000 դրամից ավել

  [13գ] 

           

 վարձու աշխատողների թվաքանակ    

 [13գ-1] 

     

x

x

x

 Այլ աշխատողների մասովի   

 [14] 

           

 20000 դրամից ոչ ավել

 [14ա] 

           

 աշխատողների թվաքանակ     

[14ա-1] 

     

x

x

x

 100000 դրամից ոչ ավել     

[14բ] 

           

 աշխատողների թվաքանակ     

[14բ-1] 

     

x

x

x

 100000 դրամից ավել

[14գ] 

           

 աշխատողների թվաքանակ     

[14գ-1] 

     

x

x

x

 Ընդամենը   

[15] 

           

 

[11] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (ԱՎՈՒՄ)

[12] սյունակներում նշվում են [11] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները (սոցիալական վճարները)

[13] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատողների (վարձու աշխատողներ) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13ա]+տող[13բ]+տող[13գ])

[13ա], [13բ], [13գ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողների նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

[13ա-1], [13բ-1] և [13գ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատող վարձու աշխատողների թվաքանակը, որոնց հաշվարկված ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [13ա], [13բ] և [13գ] տողերում

[14] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրերով (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում) աշխատողների (այլ աշխատողներ) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[14ա]+տող[14բ]+տող[14գ])

[14ա], [14բ], [14գ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից այլ աշխատողներին նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարմերը

[14ա-1], [14բ-1] և [14գ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ այլ աշխատողների թվաքանակը, որոնց ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [14ա], [14բ] և [14գ] տողերում

[15] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ վարձու և այլ աշխատողներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13]+տող[14])

Աղյուսակ 2

 

Առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ և դրա նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարներ

ԱՎՈՒՄ[16]

Վճարված ԱՎՈՒՄ-ի սոցիալական վճար [17]

 Մնացորդը ամսվա սկզբին   

 [18] 

           

 Վճարվել է տվյալ ամսում ԱՎՈՒՄ 

 [19] 

           

 Վճարված ԱՎՈՒՄ-ների քանակը

 [20] 

     

x

x

x

 Մնացորդը ամսվա վերջում

[21] 

           

 

[16] սյունակներում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ները

[17] սյունակներում նշվում են [16] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հարկման տարբեր կարգերին (ընդհանուր, հաստատագրված վճարով, պարզեցված հարկով) համապատասխան հաշվարկված սոցիալական վճարների գումարները (հաշվարկային պարտքերը)

[18] տողում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա սկզբին

[19] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (գումարը) և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

[20] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (քանակը)

[21] տողում նշվում են առ 01.04.2003թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա վերջում (տող[18]-տող[19])

Աղյուսակ 3

 

Ժամանակավոր անաշխատունակության և
թաղման նպաստներ

Նպաստառուներ
[22]

Օրեր
[23]

Վճարված
գումարը [24]

 Հիվանդության նպաստ

[25] 

           

( )

( )

( )

 Պրոթեզավորման նպաստ

[26] 

           

( )

( )

( )

 Առողջարանային բուժման նպաստ

[27] 

           

( )

( )

( )

 Հղիության և ծննդաբերության նպաստ

[28] 

           

( )

( )

( )

 Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

[29] 

           

( )

( )

( )

 Թաղման նպաստ 

[30] 

     

x

x

x

( )

( )

( )

 Ընդամենը

 [31] 

           

( )

( )

( )

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը

  [32] 

                 

 

[22] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուից Ժամանակավոր անաշխատունակության և թաղման նպաստներ (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) (այսուհետ` նպաստներ) ստացած վարձու աշխատողների (նպաստառուների) թիվը

[23] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) հաշվարկման աշխատանքային օրերի թիվը

[24] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) գումարները և ՀՀ պետական բյուջեից վերականգնված միջոցները

[25], [26], [27], [28], [29] և [30] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) յուրաքանչյուր տեսակների վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, աշխատանքային օրերի թիվը, վճարված գումարները)

[31] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) գումարների հանրագումարը (տող[25]+տող[26]+տող[27]+տող[28]+տող[29]+տող[30])

[32] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավել վճարված նպաստի հետպահվող գումարների վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, աշխատանքային օրերի թիվը, հետպահվող գումարները)

 

Աղյուսակ 4

 

Հաշվարկված սոցիալական վճարի գումարը

 [33]  

     

Կատարված ծախսեր

 [34]  

( )

( )

( )
Վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը

 [35]  

     
Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար1 

[36]  

     
Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար2

[37]  

     

 

[33] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարը (տող[15]/սյունակ[12]+տող[19]/սյունակ[17]+տող[32]/սյունակ[24])

[34] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների (բացառությամբ` գործատուի միջոցների հաշվին վճարված և ՀՀ պետական բյուջեից չփոխհատուցվող նպաստների) ընդհանուր գումարը (տող[31]/սյունակ[24])

[35] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների և դրանց հաշվին կատարված ծախսերի դրական տարբերությունը (տող[33]+տող[34], եթե տող[33]տող[34]) կամ 0 (եթե տող[33]=<տող[34])

[36] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60000 դրամ)

[37] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ հարկային մարմինների կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60000 դրամ)

 

 Կ.Տ.    
     
 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար)

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     
 Գլխ. հաշվապահ

  ________________

  ________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հաշվետվությունը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:

 

Հավելված 4

 

Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի
պարտադիր
սոցիալական ապահովության
վճարի տարեկան
եկամուտների մասին

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Բաժին I

Փաստաթղթի հերթական համարը

N ________________________________
  (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 1. Պետական գրանմցման (հաշվառման) համարը
                                                                                       

 2. Պետական գրանցման ամսաթիվը (օր,ամիս,տարի)
                                                               

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

4. Հաշվետու տարի 
                               

 

 

 

 

 

 

 

 

6. Սոցիալական քարտի համարը

5. Ապահովադրի կոդը

                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

8. Մշտական բնակության հասցեն

7. Անունը, ազգանունը, հայրանունը

9. ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն

10. Տան հեռախոսի համարը

11. Աշխատանքային հեռախոսի համարը

12. Գործունեության վայրի հասցեն

13. Վկայականի համարը
                                                               

14. Անձնագրի սերիան 

15. Անձնագրի համարը 
                                                               

 
 

16. Տրված
                   

17. Գործունեության ոլորտ(ներ)ը

  18. Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի)
            
            
                  

19. Հարկային մարմին ներկայացման ամսաթիվը

20. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անուն(ներ)ը, գտնվելու վայրը)

 

Չափի միավոր

Դրամ

1 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պետական գրանցման (հաշվառման) համարը

2 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը

3 - նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

4 - նշվում է հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հայտարարագիրը

5 - նշվում է ապահովադրի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կոդը

6 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի սոցիալական քարտի համարը

7 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը և հայրանունը

8 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը)

9 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակության հասցեն

10, 11 - նշվում են անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի տան և աշխատանքային հեռախոսի համարները

12 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի գործունեության իրականացման վայրը (հասցեն)

13 - նշվում է պետական ռեգիստրի կողմից անհատ ձեռնարկատիրոջը տրված վկայականի համարը

14, 15 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անձնագրի սերիան և համարը

16 - նշվում է անձնագիր տված լիազորված մարմնի անվանումը (կոդը)

17 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտը (ոլորտները), իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեութուն իրականացնելու վերաբերյալ

18 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ծննդյան թիվը և ամիսը

19 - նշվում է հարկային մարմին հայտարարագրի ներկայացման ամսաթիվը

20 - նշվում են անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի բանկային հաշիվների համարները (պարտադիր նշելով բանկի կամ բանկի մասնաճյուղի անվանումը)

 

Բաժին II. Գործունեությունից ստացված եկամուտներ

 

Գործունեությունից ստացված եկամուտները 

[21]  

 

Եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսերը 

 [22]  

   

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը

[23]  

         

 

Սոցիալական վճարի գումարը       

[24]  

                      

 

 

[21] տողում անհատ ձեռնարկատերերի կողմից նշվում են հաշվետու տարում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, իսկ նոտարների կողմից` նոտարական և դրա հետ կապված գործունեությունից ստացված եկամուտները (առանց նվազեցվող եկամուտների)

[22] տողում անհատ ձեռնարկատերերի կողմից նշվում են հաշվետու տարում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը (այդ թվում` նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը), իսկ նոտարների կողմից` նոտարական և դրա հետ կապված գործունեությունից ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը

[23] տողում նշվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկման օբյեկտը (տող[21]-տող[22])` պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկման ժամանակ անձնական նվազեցումները հաշվի չեն առնվում

[24] տողում նշվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումարը

 

Բաժին III. ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկ

 

Հաշվետու տարում հաշվարկված սոցիալական վճարի գումար

[25]  

 

Հաշվետու տարվա սոցիալական վճարի նվազագույն գումարը

[26]  

 

Հաշվետու տարվա վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը

[27]  

 

 

[25] տողում նշվում է հաշվետու տարում գործունեությունից ստացված եկամուտներից հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումարը (տող[24])

[26] տողում նշվում է հաշվետու տարվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարի նվազագույն գումարը

[27] տողում նշվում է հաշվետու տարվա համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումարը ([25] և [26] տողերի առավելագույնը)

 

Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը
 

Հայտարարագրի ընդունման ամսաթիվը

Հայտարարագիրը ընդունողի անուն, ազգանունը
 

Ստորագրությունը

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հայտարարատուին:»: