Գլխավոր տեղեկություն
Номер
N 396-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2011-26.05.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հոդ.185
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
18.05.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
18.05.2010
Дата вступления в силу
25.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010252

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիսի 2010 թ.

 N 396-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

Հրամայում եմ.

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 396-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հավաստագրման հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով և իրավական նորմատիվ այլ ակտերով:

3. Հավաստագրման հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար սահմանված կարգով վերապատրաստում անցած անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննությունների կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:

4. Հավաստագրման հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:

5. Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` Նախարար)` յուրաքանչյուր տարին երկու անգամ` հիմք ընդունելով հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկից համակարգչային ընրության արդյունքները:

6. Հավակնորդների քանակից ելնելով, յուրաքանչյուր խմբի (20-25 անդամ) համար, Նախարարի հրամանով ձևավորվում են հանձնաժողովներ:

(6-րդ կետը փոփ. 08.02.11 N 96-Ն)

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն), պետական կառավարման տարածքային մարմինների (այսուհետ` Մարզպետարան), Երևան քաղաքում (Երևանի քաղաքապետարանի) կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչներից, գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ուսումնական հաստատությունների առնվազն 5 տարվա մանկավարժական (ուսուցչական) աշխատանքի փորձ ունեցող մասնագետներից: Հավաստագրման հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ:

8. Հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկում ընդգրկվում են թեկնածուների վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը,

2) զբաղեցրած պաշտոնը,

3) բնակության վայրը, հասցեն,

4) հեռախոսահամարները,

5) էլեկտրոնային փոստի հասցեն,

6) այլ տվյալներ:

(8-րդ կետը խմբ. 08.02.11 N 96-Ն)

9. Հավաստագրման հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 7 թեկնածուներից, քննությունն անցկացնելուց 24 ժամ առաջ` հետևյալ համամասնությամբ.

1) Նախարարության ներկայացուցիչներ` 3 անդամ

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և (կամ) Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` ընդամենը 2 անդամ,

3) Գիտական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` 2 անդամ:

(9-րդ կետը խմբ. 08.02.11 N 96-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետով կազմավորված Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Նախարարը:

(10-րդ կետը խմբ. 08.02.11 N 96-Ն)

11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման հանձնաժողովի կազմավորումից հետո 12 ժամվա ընթացքում, Հավաստագրման հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հավաստագրման քննություն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

(11-րդ կետը խմբ. 08.02.11 N 96-Ն)

12. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկվելն անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

13. Քննությունների ընթացքում Հավաստագրման հանձնաժողովի կազմի համալրում կամ փոփոխություն չի կատարվում:

14. Հավաստագրման հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում լիազորությունները սույն կարգի 26-րդ կետով սահմանված կարգով:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հավաստագրման հանձնաժողովի խնդիրը ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման համար վերապատրաստված անձի համար սահմանված քննության անցկացման կազմակերպումն է:

16. Հավաստագրման հանձնաժողովի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.

1) 17-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթի կրկնակի ուսումնասիրմանը (անհրաժեշտության դեպքում),

2) քննությունների անցկացմանը,

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացնելը,

4) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայման իրականացումը:

17. Հավաստագրման հանձնաժողովը`

1) Նախարարության աշխատակազմից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդ անձանց ցանկը և Նախարարության 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգը» հաստատելու մասին N 395 հրամանով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը.

2) փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացնում հավակնորդին քննությանը մասնակցելու կամ ներկայացրած փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված կամ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին չհամապատասխանելու դեպքում, մերժելու մասին.

3) անցկացնում է հավաստագրման քննությունները համաձայն Նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգի» պահանջներին համապատասխան.

4) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)

6) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)

7) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)

8) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)

9) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)

10) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(17-րդ կետը խմբ., փոփ. 08.02.11 N 96-Ն)

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Հավաստագրման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

19. Հավաստագրման հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հավաստագրման հանձնաժողովի անդամների առնվազն 5-ի մասնակցության դեպքում:

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 ձայներով:

21. Հանձնաժողովի անդամի կողմից սույն կարգի 25-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի թիվ 395-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման և անցկացման» կարգի պահանջները խախտելու, անհարգելի բացակայության դեպքում, Հավաստագրման հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դիմում է Նախարարին` միջնորդելով կասեցնել խախտումներ կատարած հանձնաժողովի անդամի լիազորությունները:

22. Նախարարը միջնորդությունը բավարարելու դեպքում իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է տվյալ անդամին ներկայացնող կազմակերպությանը կամ մարմնին` միաժամանակ տեղեկացնելով տվյալ անդամին Հավաստագրման հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկից հանելու մասին:

 

V. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

23. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հավաստագրման հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է քննությունների և հավաստագրման գործընթացների հսկողությունը.

4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հավաստագրման հանձնաժողովի անդամների հետ.

5) ստորագրում և կնքում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդի հավաստագրման թերթը և հավաստագրման քննության ամփոփիչ արձանագրությունը.

6) հավաստագրման քննությունների արդյունքների դատական կարգով բողոքարկման դեպքում դատարանում Նախարարության որոշմամբ կարող է հանդես գալ որպես պատասխանող.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

24. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը (կամ հանձնաժողովի նախագահի որոշմամբ նրան փոխարինող անձը).

1) արձանագրում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

25. Հավաստագրման հանձնաժողովի անդամը.

1) Հանձնաժողովի որոշմամբ, Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում վարում է նիստերը.

2) մասնակցում է քննությանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.

3) մասնակցում է հավակնորդների հարցազրույցի անցկացմանը.

4) մասնակցում է քննության արդյունքում Հավաստագրման հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թերթը, իսկ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

26. Հավաստագրման հանձնաժողովի լիազորությունները դադարում են բողոքարկման ժամկետը ավարտվելուց հետո:

(26-րդ կետը խմբ. 08.02.11 N 96-Ն)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)

28. (27-րդ կետն ուժը կորցրել է 08.02.11 N 96-Ն)