Գլխավոր տեղեկություն
Номер
N 2056-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2010-11.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.328
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
10.09.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
10.09.2010
Дата вступления в силу
11.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410369

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

10 սեպտեմբերի 2010 թ. 
ք. Երևան

 N 2056-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» 1997 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-107 Հայաստանի Հանրապետության oրենքի 15.1-րդ հոդվածը և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Հարկային մարմին հաշվետվությունների, հայտարարագրերի, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման մասին» հրահանգչական նամակը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

 Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

2010 թ. հոկտեմբերի 4-ի

N 659-Ն հրաման

 Հավելված`
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2010 թ. սեպտեմբերի 10-ի
N 2056-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

Հարկային մարմին հաշվետվությունների, հայտարարագրերի, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման մասին

 

1. Հարկ վճարողները և հարկային գործակալները հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հայտարարագրերը, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, ապահովադիրները և գործատուները պարտադիր սոցիալական ապահովության վճարների օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները և հայտարարագրերը սահմանված ժամկետում հարկային մարմիններ`

1) ներկայացնում են էլեկտրոնային եղանակով (համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգ»), կամ`

2) ուղարկում են փոստով (համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածի` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին փոստի միջոցով ներկայացնելու կարգ»), կամ`

3) հանձնում են ըստ պատկանելության:

2. Հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, այլ փաստաթղթերի և տեղեկությունների (այսուհետ` հաշվետվություն) էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացման պահանջը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի փետրվարի 8-ի N 119-Ն հրամանով հաստատված «Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով համակարգի ներդրման» ժամանակացույցում նշված` գործող հաշվետվության անվանումներին և էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրման ժամկետներին համապատասխան:

3. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների պարտադիր ներկայացման ժամանակացույցը 2010 թվականի ընթացքում վերաբերում է.

1) 2010 թվականի հունվարի 1-ից`

ա. բանկերին,

բ. վարկային կազմակերպություններին,

գ. վճարահաշվարկային կազմակերպություններին,

դ. արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողներին,

ե. ներդրումային ընկերություններին,

զ. կարգավորող շուկայի օպերատորին,

է. կենտրոնական դեպոզիտարիային,

ը. ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններին,

թ. 2009 թվականի արդյունքներով 100,0 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող` պետական կառավարչական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, 50 % և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերություններին` 2010 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվետվությունների մասով,

ժ. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր համարվող կազմակերպություններին, ընդ որում` 2010 թվականի ընթացքում գործունեությունից հասույթը 1,0 մլրդ դրամ գերազանցելու դեպքում 2010 թվականի ընթացքում խոշոր դարձած կազմակերպություններին` խոշոր համարվելու ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների (ըստ առանձին հարկատեսակների և վճարատեսակների) և հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար, իսկ 2010 թվականի ավարտին խոշոր դարձած կազմակերպություններին` 2011 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացվող (այդ թվում` 2010 թվականի դեկտեմբերի 31-ով ավարտվող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող) հաշվետվությունների (ըստ առանձին հարկատեսակների և վճարատեսակների) մասով.

2) 2010 թվականի հուլիսի 1-ից`

2009 թվականի արդյունքներով 100,0 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող բոլոր կազմակերպությունների համար` 2010 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվետվությունների մասով:

4. Օրենքով հաշվետվությունները պարտադիր էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դրույթը չի սահմանափակում հաշվետվությունները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով կամավոր ներկայացնելու վճարողների (հարկ վճարող, հարկային գործակալ, ապահովադիր, գործատու) իրավունքը, որն իրացվում է հարկային մարմնի հետ օրենքով սահմանված պայմանագրի կնքման միջոցով` գործող ընթացակարգերին համապատասխան:

Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010 թվականի փետրվարի 8-ի «Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 120-Ն հրամանով:

5. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու օրենքով պարտադրված լինելու պայմաններում վճարողների (հարկ վճարող, հարկային գործակալ, ապահովադիր, գործատու) կողմից հարկային մարմին հաշվետվությունները փոստով ուղարկելու կամ ըստ պատկանելության հանձնելու դեպքերում հաշվետվությունները համարվում են չներկայացված հարկային մարմին` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-րդ հոդվածի երկրորդ մասով կամ 169.12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման հետևանքներով (հարկային մարմին սահմանված ժամկետներում չներկայացված հաշվետվությունների համար):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 2056-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան