Գլխավոր տեղեկություն
Номер
N 381-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հոդ.316
Принят
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Дата принятия
09.08.2005
Подписан
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Дата подписания
09.08.2005
Дата вступления в силу
25.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105343


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

9 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

 N 381-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերության՝

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

(հրամանը փոփ. 19.04.10 N 170-Ն)

 

Նախարար`

Հ. Հովեյան

 

 

Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2005 թ. օգոստոսի 9-ի
N 381-Ն հրամանի

(գլխագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)


Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 19.04.10 N 170-Ն)


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (այսուհետ՝ տնօրեն) պաշտոնում նշանակված անձի (այսուհետ՝ տնօրեն) ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողովներ) աշխատակարգը:

(1-ին կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորում անցկացնելու մասին» 379-Ն հրամանով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

(2-րդ կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)

3. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից: Ցուցակում ընդգրկված անձինք նախարարության աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

(3-րդ կետը փոփ. 19.04.10 N 170-Ն)

4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով: Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից վիճակահանությամբ, մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարությունից՝ 4 աշխատակից և տվյալ ոլորտից՝ ճանաչված 3 գործիչ: Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

5. Առնվազն 6 ժամ առաջ նախարարության աշխատակազմի միջոցով տեղեկացվում են հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է համապատասխանաբար՝ հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

7. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով՝ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:


2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Հանձնաժողովի խնդիրներն են՝ ատեստավորման միջոցով որոշել տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:

9. Հանձնաժողովը՝

ա) նախարարության աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա տնօրենների ցանկը, աշխատանքային բնութագրերը, առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և հանձնաժողովի կնիքը.

բ) իրականացնում է քննարկումներ տարբեր հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) սահմանված կարգով կազմում է թեստեր թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է տնօրենների թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է տնօրենների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված տնօրենների բողոքները.

թ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը. 

ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժա) տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ) կազմում է քվեաթերթեր.

ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ, գաղտնի քվեարկություն.

ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժե) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժզ) յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթիկ.

ժէ) նախարարության աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.

ժը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամներից կեսից ավելիի մասնակցության դեպքում:

13. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է նախարարին: Նախարարը իր հրամանով կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

15. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

16. Հանձնաժողովի անդամը՝

ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

բ) մասնակցում է տնօրենի հարցազրույցի անցկացմանը և հարցեր տալիս մասնակիցներին.

գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.

ե) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

 18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 19.04.10 N 170-Ն)