«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 33110461
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 նոյեմբերի 2010 թ. |
N 183-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 126-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 126-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագրում «առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ» բառերը փոխարինել «առաջատար թափուր պաշտոններ» բառերով.
2) հրամանի 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
3) հրամանով հաստատված N 1 հավելվածի՝
ա. վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
բ. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
գ. 11-րդ կետի ա) ենթակետում «առաջատար և կրտսեր խմբերի» բառերը փոխարինել «առաջատար խմբի» բառերով,
դ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «և քվեարկության» բառերը,
ե. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
է. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
ը. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
4) հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Պետրոսյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար՝ Կ. Քոչարյանին:
Կոմիտեի նախագահ` | Ա. Անդրեասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|