«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 32010410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 հոկտեմբերի 2010 թ. |
N 178-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԻԷՍ ԴԵՖԻՆԻՏԻՈՆ-Ի ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.
Հրամայում եմ`
1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Հապավումներ և հասկացություններ» ՍիԷս Դեֆինիտիոն (CS Definitions) փաստաթուղթը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Հապավումներ և հասկացություններ» ՍիԷս Դեֆինիտիոն (CS Definitions) փաստաթղթով սահմանված հապավումները և հասկացությունները օգտագործվում են Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) և Միացյալ ավիացիոն իշխանությունների (JAA) փաստաթղթերի կիրառման ժամանակ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|