Գլխավոր տեղեկություն
Номер
N 170-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.05.17/12(364) Հոդ.124
Принят
Մշակույթի նախարար
Дата принятия
19.04.2010
Подписан
Մշակույթի նախարար
Дата подписания
19.04.2010
Дата вступления в силу
27.05.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11110180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 ապրիլի 2010 թ.

N 170-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 379-Ն, N 380-Ն, N 381-Ն ԵՎ N 382-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման 14-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման պահանջներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 379-Ն, «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 380-Ն, «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 381-Ն և «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձանաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 382-Ն հրամաններից և դրանցով հաստատված հավելվածներից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 382-Ն հրամանով հաստատված հավելվածի 1-ին բաժնի 4-րդ կետի «4» և «3» թվերը փոխարինել համապատասխանաբար «3» և «2» թվերով, «գործիչ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ» բառերը:

 

Նախարար`

Հ. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան