ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2010 թ. |
N 176-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2010 թվականի մարտի 23-ի N 8 եզրակացությունը.
1. «ՀՈՎԹԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001 և N 00002:
2. «ԼՅՈՆԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:
3. «ԼԻԼԻԹ ՄԱՐԻԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00003 լիցենզիայի ներդիրներ` N 00029 և N 00030:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Մ. Վարդանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|