ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 մարտի 2010 թ. |
N 361-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Կարո Թելլիյան | դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
Ա/Ձ Ազատուհի Պոկացյան | բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Էնդովիժն» կենտրոն ՍՊԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 12.03.2010թ. N 361-Ա հրաման)
Հ/հ |
Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն)իրավ. անձ-(անվանումը) |
Ֆիզ. անձ՝ |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման |
Գործողու- |
1 |
Ա/Ձ Կարո Թելլիյան |
Արարատի մարզ, |
Ա-XX-000624 |
12.03.2010 |
31 |
Դեղատնային գործունեություն |
Արարատի մարզ, |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Ազատուհի Պոկացյան |
ք. Գյումրի, Ծննդատան փող. 21 |
Ա-XX-000365 |
12.03.2010 |
28 |
Բժշկական օգնություն և սպասարկում |
ք. Գյումրի, |
անժամկետ |
3 |
«Էնդովիժն» կենտրոն ՍՊԸ |
ք. Երևան, Սիամանթոյի 4, բն. 15 |
Կ-XX-001399 |
12.03.2010 |
35 |
Բժշկական օգնություն և սպասարկում(Ներզննական, մաշկաբանական, ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային)) |
ք. Երևան, Դեմիրճյան փող., |
անժամկետ |