«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2010 թ. ք. Երևան |
N 186-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 8-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան |
Հավելված թիվ 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 186-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է: Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են մինչև մեկ ամիս ժամկետով:
3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումն է (այսուհետ` անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում), իսկ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը համակարգում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) կամ նրա տեղակալը:
4. Վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների կամ այլ կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Վերապատրաստման գործընթացին որպես դասախոս կարող են ներգրավվել նաև քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների փորձառու ծառայողներ` պայմանագրային հիմունքներով:
5. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման դասընթացներին ընդգրկելը ձևակերպվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով:
6. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:
7. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
8. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացնում տեղեկանք (Ձև 1)` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:
9. Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը, եռամսյակը մեկ անգամ, քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար կառուցվածքային ստորաբաժանումներում կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական ցուցակները` համաձայնեցնելով նրանց ղեկավարների հետ:
11. Ցուցակների հիման վրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացնում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական հայտերը:
12. Անվանական հայտերը անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը ներկայացնում է այն ուսումնական հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնց հետ ունի վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ կնքված պայմանագիր:
13. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան ստորաբաժանումների ընդհանուր իրավասության (այսուհետ` մասնագիտական) և/կամ համապատասխան ստորաբաժանումների համանման գործառույթներին առնչվող (այսուհետ` ընդհանուր բնույթի) բնագավառների ծրագրեր:
14. Քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և ընդհանուր բնույթի ծրագրերը (մոդուլները) և մասնագիտական ծրագրերը (մոդուլները) ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվում են անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում` քրեակատարողական վարչության պետի հաստատման համար` տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Սույն կետով նախատեսված ծրագրերը ներկայացվում են ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի կամ մասնագիտությունների:
Սույն կետով նախատեսված ծրագրերի հետ միաժամանակ քրեակատարողական վարչության պետին պետք է ներկայացվի նաև այդ ծրագրերով վերապատրաստողների ցուցակը:
15. Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը կազմակերպում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը` վերապատրաստողին ներկայացնելով անվանական հայտ (Ձև 2):
16. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը իրականացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:
17. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև 3):
18. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի, քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան` սույն կարգի 17-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում: Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:
19. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան` անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման թույլտվությամբ հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ քրեակատարողական վարչության պետի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացվում տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
21. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների, ընդհանուր բնույթի բնագավառների ծրագրերով վերապատրաստման առաջարկությունը` հիմնավորմամբ, անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Այդ առաջարկության հիման վրա համապատասխան ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացվում սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով:
22. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերով սահմանվում են նաև վերապատրաստման ձևերը և գնահատման մեխանիզմները:
Հավելված թիվ 2 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 186-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման դասընթացները կազմակերպվում են մեկ ամսից ավելի ժամկետով:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղումը ձևակերպվում է քրեակատարողական վարչության պետի կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձի հրամանով:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել քրեակատարողական վարչության պետի կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձի հայեցողությամբ:
5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում քրեակատարողական վարչության պետին կամ քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն` կցելով համապատասխան նյութերը:
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________________կողմից (վերապատրաստող) |
_________________________________________ (վերապատրաստման ժամկետները և ծրագրերը) |
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
N |
Ստորաբաժանման անվանումը |
Վերապատրաստման մասնակիցները (անուն, ազգանուն, հայրանուն) |
Զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի |
Վկայականի համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը |
___________________ (վերապատրաստող) |
Ձև 2
Հ Ա Յ Տ
_________________________________________ներկայացվող (վերապատրաստող) |
_________________________________________ (համապատասխան ստորաբաժանման անվանումը) |
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
N |
Վերապատրաստման մասնակիցները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոս) |
Զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի |
Ծրագրի անվանումը |
Ժամկետները (սկիզբ-ավարտ) |
___________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է (համապատասխան ստորաբաժանման անվանումը) |
նշանակված _________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ) |
Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար _______________________________________ (անուն, ազգանուն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2011, N 216-Ն | 19.01.2012, N 186-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|