«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 12404077
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2 ապրիլի 2004 թ. ք. Երևան |
N 1-05/7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 01/10 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 01/8 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/10 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի հուլիսի 17-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/36 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի սեպտեմբերի 3-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/44 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 19-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/3 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի փետրվարի 11-ի «Ստուգումներով հայտնաբերված հարկերի, դրանց գծով հաշվարկված ֆինանսական պատժամիչոցների հաշվապահական ձևակերպումների և հաշվետվություններում ու հարկային հաշվարկներում դրանց արտացոլման վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/8 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 1999 թվականի նոյեմբերի 30-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/35 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1292 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի հունիսի 25-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/921 հրամանը,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թ. հուլիսի 17-ի N 01/36 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 02/244 հրամանը:
ՀՀ կառավարությանն |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է |
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի 71-րդ հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը:
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորվում են առանձին հրահանգով:
1. Շահութահարկի հասկացությունը եվ հաշվարկման ընդհանուր հիմքը
1.1. Շահութահարկը` շահութահարկ վճարողների կողմից «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
1.2. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով (այսուհետ` հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն) սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե Օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները:
1.3. Հաշվապահական հաշվառման սկզբունքները և կանոնները նախատեսում են շահութահարկ վճարողի կողմից հաշվապահական հաշվառման քաղաքականության (հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և ընթացակարգերի ամբողջություն) և չափման հիմունքների ձևավորումը:
Հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին տեղեկատվությունը (հաշվապահական հաշվառման քաղաքականության յուրաքանչյուր կոնկրետ մոտեցումը) ներկայացվում է ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում, որտեղ նկարագրվում են նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար կիրառված չափման հիմունքները (ճշգրիտ չափման անհնարինության դեպքում՝ գնահատումները): Ընդ որում`
- հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ կոնկրետ հարցի վերաբերյալ մեկից ավելի մոտեցումների հնարավորության դեպքում ընդունվում է շահութահարկ վճարողի կողմից ընտրված մոտեցումը,
- հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու որևէ հարցի վերաբերյալ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությունում մոտեցումների բացակայության դեպքում շահութահարկ վճարողը մշակում է դրանք ինքնուրույն,
- հաշվառման մոտեցումների սխալ կիրառումը չի ուղղվում կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության բացահայտմամբ կամ կից ծանոթագրություններում ներկայացված բացատրություններում:
Շահութահարկ վճարողները ինքնուրույն են որոշում իրենց հաշվառման և վերահսկողության կոնկրետ ձևերն ու մեթոդները: Հաշվապահական հաշվառման սկզբունքները և կանոնները (ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները) ձևավորվում են շահութահարկ վճարող կազմակերպության ղեկավարի կողմից՝ համապատասխան կարգադրական փաստաթղթերով (հրաման, որոշում, կարգադրություն և այլն):
Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին գրավոր տեղեկացնում են հաշվետու տարում իրենց ընտրած հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների (եթե իրավական ակտերով իրենց վերապահված է նման ընտրության իրավունք), ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին: Հաշվետու տարվա համար ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները կարող են հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մասին տեղեկություններ (որոշ տեղեկություններ) չներառել, եթե դրանց մեջ նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները ներկայացվելուց հետո փոփոխություններ չեն կատարվել:
Յուրաքանչյուր տարում կիրառվում է հաշվապահական հաշվառման նույն քաղաքականությունը՝ փոփոխություններ կատարվում են, երբ տեղի են ունեցել փոփոխություններ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության մեջ, կամ երբ այդ փոփոխությունը նպաստում է ֆինանսական հաշվետվություններում դեպքերի և գործառնությունների առավել ճշգրիտ ներկայացմանը (մասնավորապես՝ կազմակերպության վերակազմակերպման կամ սեփականատերերի փոփոխման դեպքերում):
Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը հարկման նպատակով ներառում է տեղեկություններ հետևյալի վերաբերյալ`
- հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները (ամորտիզացիոն ժամկետների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում այդ ժամկետները ընդունվում են հիմնական միջոցների տվյալ խմբի (դասի) համար սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակատին համապատասխան որոշվող ամորտիզացիոն նվազագույն ժամկետներին հավասար,
- ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները (ամորտիզացիոն ժամկետների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում այդ ժամկետները ընդունվում են ոչ նյութական ակտիվների տվյալ խմբի (դասի) համար սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակետին համապատասխան որոշվող ամորտիզացիոն նվազագույն ժամկետներին հավասար),
- դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (բացառությամբ` բանկերի և վարկային կազմակերպությունների):
1.4. Հարկվող շահույթը որոշելիս.
ա) ակտիվները և պարտավորությունները (այդ թվում` արտարժույթը և արտարժույթով արտահայտված ակտիվները ու պարտավորությունները) հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով (բացառությամբ` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների).
բ) հաշվի են առնվում միայն Օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:
2. Շահութահարկ վճարողները
2.1. Շահութահարկ վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ` ռեզիդենտ).
ա) իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություններ՝
- տնտեսական ընկերություններ (բաց բաժնետիրական ընկերություններ, փակ բաժնետիրական ընկերություններ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններ),
- տնտեսական ընկերակցություններ (լիակատար ընկերակցություններ, վստահության վրա հիմնված (կոմանդիտային) ընկերակցություններ),
- այլ առևտրային կազմակերպություններ (այդ թվում` առևտրային կոոպերատիվները).
բ) իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ՝
- հասարակական միավորումներ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ (այդ թվում՝ գյուղատնտեսական վարկային ակումբների միությունները),
- այլ ոչ առևտրային կազմակերպություններ (այդ թվում՝ ոչ առևտրային կոոպերատիվներ, համատիրություններ, գյուղատնտեսական վարկային ակումբներ, հասարակական կազմակերպություններ, կրոնական կազմակերպություններ, կուսակցություններ, արհեստակցական կազմակերպություններ և արհեստակցական կազմակերպությունների միություններ, սպառողական ընկերություններ և սպառողական ընկերությունների միություններ).
գ) առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հիմնարկները.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված և դեռևս չլուծարված ձեռնարկությունները:
Սույն հրահանգի կիրառման առումով` շահութահարկ վճարող իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների (ձեռնարկությունների) նկատմամբ կիրառվում են շահութահարկին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկման միևնույն կարգը (հաշվարկման կարգ, դրույքաչափ, արտոնություններ, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության սկզբունքների և կանոնների ընտրելու հնարավորություն, հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացման կարգ, շահութահարկի վճարման կարգ և այլն):
2.2. Շահութահարկ վճարող չեն հանդիսանում.
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և պետական ոչ առևտրային կազմակերպությունները` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե (պետական, համայնքների) փոխանցվող եկամուտների մասով:
Բյուջետային հատկացումներին են վերաբերում բյուջետային տարվա բյուջեների ընթացիկ ծախսերը (պետական և համայնքային հիմնարկների աշխատողների աշխատավարձը, տոկոսավճարները, սուբսիդիաները, սուբվենցիաները, դոտացիաները և ընթացիկ այլ տրանսֆերտները, ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսերը), կապիտալ ծախսերը (կապիտալ ներդրումների ծախսերը, կապիտալ նորոգումների ծախսերը) և բյուջեների ներքին վարկավորումը (հանած մարումը):
Բյուջետային հատկացումներից բացի ստացվող այլ եկամուտների մասով բյուջետային հիմնարկները չեն հանդիսանալու շահութահարկ վճարող, եթե այդ եկամուտները դրանց ստացման բյուջետային տարում ամբողջությամբ փոխանցվելու (փոխանցվել) են համապատասխան բյուջե (այսինքն` եթե եկամուտները պետական կամ համայնքների բյուջե փոխանցումները հաստատող վճարման հանձնարարականները ակցեպտավորվել են համապատասխան բյուջեի բանկի կողմից այդ եկամուտների ստացման բյուջետային տարում):
Սույն կետի կիրառման առումով` բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում է նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը շարունակելու (եզրափակիչ շրջանառություն) դեպքում բյուջետային տարին ընդգրկելու է նաև այդ ամիսը` եզրափակիչ շրջանառության մեջ ներառվող բյուջետային հատկացումների և այլ եկամուտներին վերաբերող փոխանցումների մասով:
Հաշվետու տարում ստացած եկամուտները մինչև բյուջետային տարվա ավարտը պետական կամ համայնքային բյուջե ամբողջությամբ չփոխանցելու դեպքում պետական ոչ առևտրային կազմակերպությունները հանդիսանում են շահութահարկ վճարող` այդ եկամուտները ստանալու պահից մինչև հաշվետու տարվա վերջը.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև նրա կողմից ստեղծված հիմնարկները:
3. Շահութահարկով հարկվող օբյեկտը
3.1. Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:
3.2. Հարկվող շահույթը ռեզիդենտի համախառն եկամտի (հաշվետու տարում ռեզիդենտի բոլոր եկամուտների հանրագումարի` անկախ ստացման աղբյուրներից) և սույն հրահանգի 5-րդ բաժնում նշված նվազեցումների (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ` հաշվի առած նաև համախառն եկամտից նվազեցվող արտոնությունները) դրական տարբերությունն է: Ընդ որում` նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:
3.3. Սույն հրահանգի իմաստով`
ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը (աճը) կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են ռեզիդենտի սեփական կապիտալի ավելացմանը.
բ) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը (նվազումը) կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են ռեզիդենտի սեփական կապիտալի նվազեցման.
գ) սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.
դ) ակտիվ է համարվում ռեզիդենտին սեփականության իրավունքով պատկանող գույքը (նյութական և ոչ նյութական ակտիվներ).
ե) պարտավորություն է համարվում ռեզիդենտի առկա պարտքը այլ անձանց:
4. Ռեզիդենտի եկամուտները
4.1. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես.
ա) ապրանքների, արտադրանքի (այսուհետ` նաև ապրանքներ), ծառայությունների, ինչպես նաև ռեզիդենտի հիմնական միջոցների, արժեթղթերի և այլ ակտիվների իրացումից (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում) ստացվող հասույթը (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի).
բ) վարկի, փոխառության, ֆինանսական վարձակալության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ` տոկոսներ).
գ) գործառնական վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ` վարձավճարներ).
դ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).
ե) այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունում (ձեռնարկությունում) մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտները (այսուհետ` շահաբաժիններ).
զ) ապահովագրական հատուցումները, որոնք ստացել են՝ ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովադիր հանդիսացող ռեզիդենտները, վերաապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրող հանդիսացող ռեզիդենտները.
է) պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.
ը) ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.
թ) առևտրային կազմակերպությունների անհատույց ստացվող (ընդունման-հանձնման փաստաթղթերով, իսկ փաստաթղթերում արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքը) ակտիվները, պարտավորությունների զեղչումից (ներումից) ստացվող եկամուտները (բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների), ընդ որում` անհատույց ստացվող ակտիվները (բացառությամբ` դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հաշվետու տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ (անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից).
ժ) ռեզիդենտին պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.
ժա) տույժերի, տուգանքների և գույքային սանկցիաների տեսքով եկամուտները.
ժբ) անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.
ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների գումարը.
ժե) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդ 3 տարիներում պակաս ցույց տրված եկամուտը կամ ավել ցույց տրված նվազեցումը.
ժզ) երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.
ժէ) հավատարմագրային (լիազորագրային) կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.
ժը) մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և ֆինանսական այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.
ժթ) ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրության համար ապահովադիրներից ստացվող գումարները (այսուհետ` ապահովագրական վճարներ), վերաապահովագրության պայմանագրերի համաձայն ստացվող կոմիսիոն վարձատրությունները, ինչպես նաև ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները.
ժժ) գույքագրման և ստուգումների ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը (դրանք գնահատվում են տվյալ ռեզիդենտի մոտ առկա համանման արժեքով, իսկ դրանց բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով):
4.2. Շահութահարկի հաշվարկման նպատակով եկամուտ չեն համարվում.
ա) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից ռեզիդենտի կանոնադրական կապիտալում կատարված ներդրումները.
բ) ռեզիդենտի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը.
գ) համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները.
դ) արտարժույթի և արտարժությով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը.
ե) օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները.
զ) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները.
է) իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ռեզիդենտների կողմից ստացվող` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխհատուցման գումարները, որոնք հատուցում են ցուցակման նպատակով ձեռք բերված իրավաբանական, մարքետինգային, տեղեկատվական, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող աուդիտորական և հաշվապահական, ինչպես նաև ֆոնդային բորսայում ցուցակման ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի (այսուհետ նաև` ԱԱՀ) գումարները:
(4.2 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
5. Համախառն եկամտի նվազեցումները
5.1. Համախառն եկամտից նվազեցվում են դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար ռեզիդենտի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:
Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում` այլ անձանց եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5.2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես.
ա) նյութական (արտադրական բնույթի, վարչական և ընդհանուր տնտեսական նշանակության, իրացման (կոմերցիոն) բնույթի) ծախսերը:
Այստեղ ներառվում են նյութական ռեսուրսների (ապրանք, հումք, նյութեր, վառելիք, էներգիայի բոլոր տեսակներ, սահմանված կարգով անմիջականորեն դուրս գրվող գործիքներ, հարմարանքներ, սարքեր, լաբորատոր սարքավորումներ, հատուկ հագուստներ և այլ արագամաշ առարկաներ (շահագործման հանձնման պահից), համալրվող շինվածքներ, կիսապատրաստուկներ, պահեստամասեր, դետալներ, տարա և այլն) արժեքը, որոնք ռեզիդենտի գործունեության ընթացքում անմիջականորեն սպառվում են կամ իրենց արժեքն անմողջությամբ փոխանցում են արտադրվող արտադրանքին, մատուցվող ծառայությանը (կապիտալացվում են):
Նյութական ռեսուրսների սկզբնական արժեքը ձևավորվում է փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ գույքի արժեքը, ապա այն գնահատվում է տվյալ ռեզիդենտի մոտ առկա համանման գույքի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով), իսկ ռեզիդենտի կանոնադրական կապիտալում ներդրվածները` ըստ կողմերի պայմանավորվածության) և մինչև պահեստ տեղափոխման (փոխադրման) հետ կապված բոլոր ծախսերից (մատակարարների և վաճառահանողների վերադիրները (հավելավճարները), կոմիսիոն վարձատրությունները, ապրանքային և ֆոնդային բորսաների ծառայությունների (ներառյալ` բրոքերային ծառայությունների) արժեքը), եթե դրանք կատարվում են կողմնակի անձանց կողմից, ինչպես նաև ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը, մաքսային ծառայության համար կատարված վճարները և տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարները)` առանց փոխհատուցվող հարկերի.
բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, որի մեջ ներառվում են ռեզիդենտի ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ այլ վարձու աշխատողների աշխատավարձը (ներառյալ` խթանող և հավելյալ վճարները):
Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես` արտադրական ցուցանիշների համար պարգևատրումները, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումը, պրոֆեսիոնալ վարպետության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):
Հավելյալ վճարներ են (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերի, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունը), անչափահասների արտոնյալ ժամերի, կերակրող մայրերին աշխատանքի ընթացքում տրվող ընդմիջումների, ինչպես նաև պետական պարտավորութոյւնների կատարման հետ կապված ժամանակի վարձատրությունը, աշխատանքի անվտանգությունն ապահովելու նպատակով բժշկական հետազոտությունների գծով ծախսերը, աշխատավարձի մասնակի պահպանմամբ հարկադրված արձակուրդում գտնվող աշխատողներին վճարվող գումարները, աշխատող դոնորներին հետազոտվելու (զննում), արյուն հանձնելու և յուրաքանչյուր անգամ արյուն հանձնելուց հետո հատկացվող հանգստի օրերի համար կատարվող վճարումները, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ վճարվող գումարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները.
գ) աշխատանքից ազատման դեպքում` օրենքով սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին վճարվող արձակման նպաստները և չօգտագործված արձակուրդների համար փոխհատուցման գումարները.
դ) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից օրենքով սահմանված կարգով և չափերով կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները.
ե) ամորտիզացիոն մասհանումները` ռեզիդենտի գործունեությանը բազմակի անգամ մասնակցող ակտիվների (հիմնական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ, այլ մաշվող ակտիվներ) ամորտիզացիայի (մաշվածության) գումարները:
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները հաշվարկվում են ռեզիդենտին սեփականության իրավունքով պատկանող (կամ ֆինանսական վարձակալության վերցված) և գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցների (բացառությամբ` հողամասերի) գծով (ֆինանսական վարձակալության դեպքում` ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում է վարձակալը, իսկ վարձատուն ամորտիզացիոն մասհանումներ չի կատարում): Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից.
- շենքերի և շինությունների (բացառությամբ` հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի ու շինությունների), փոխանցվող հարմարանքների համար` |
20 տարի, |
- հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի ու շինությունների համար` |
10 տարի, |
- հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` |
3 տարի, |
- հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` |
1 տարի, |
- այլ հիմնական միջոցների (այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար)` |
5 տարի: |
Աղետի գոտում գտնվող շենքերի և շինությունների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է 1 տարի:
Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող ռեզիդենտների համար Գյումրի քաղաքում գտնվող շենքերի, շինությունների, փոխանցվող հարմարանքների, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի և Գյումրի քաղաքում տեղակայված այլ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է 1 տարի` Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների նկատմամբ կիրառվել են նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները, և այդ հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա ռեզիդենտը պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` շահութահարկի կանխավճարների ամսական գումարները և նվազագույն շահութահարկի ամսական գումարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:
Մինչև 50,0 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է 1 տարի:
Ռեզիդենտին իրավունք է վերապահված իր հայեցողությամբ ընտրելու հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետ (բայց ոչ պակաս տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից):
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես այդ հիմնական միջոցների սկզբնական (ձեռքբերման) արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատման արժեքի և տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն: Ընդ որում` հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա են հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների գումարները` այդ հիմնական միջոցների շահագործման (գործունեության մեջ օգտագործման) ժամանակահատվածին համապատասխան:
Տարվա ընթացքում նոր հիմնական միջոցներ մուտքագրելու դեպքում ռեզիդենտները հաշվետու տարում դրանց գծով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում են այդ հիմնական միջոցները շահագործման հանձնելու պահից սկսած` հիմնական միջոցների շահագործման հանձնման-ընդունման ակտի հիման վրա: Հիմնական միջոցների շահագործումից հանման ակտի հիման վրա շահագործումից հանված (այդ թվում` ժամանակավորապես) հիմնական միջոցների գծով այդ ժամանակաշրջանի համար ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում:
Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ հիմնական միջոցների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները):
Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում (բացառությամբ` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների): Դա, մասնավորապես, նշանակում է`
- վերագնահատման արդյունքում առաջացած հիմնական միջոցների արժեքի աճը կամ նվազումը հաշվի չի առնվում և այդ հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները վերագնահատումից հետո ևս կատարվում են սկզբնական (ձեռքբերման) արժեքից ելնելով,
- հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ հիմնական միջոցների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշվում է ռեզիդենտի կողմից` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Այդ ժամկետների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է սահմանվում 10 տարի (բայց ոչ ավել, քան ռեզիդենտի գործունեության ժամկետը): Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված (որոշված) ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն: Հարկվող շահույթը որոշելիս ոչ նյութական ակտիվների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ ոչ նյութական ակտիվների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները):
Մաշվող այլ ակտիվների մաշվածության գումարը բաշխվում է ամորտիզացիոն ժամկետում գծային մեթոդով` շահագործման հանձնման պահից: Հարկվող շահույթը որոշելիս ռեզիդենտն իր հայեցողությամբ ընտրում է մաշվող այլ ակտիվների ամորտիզացիոն ժամկետներ՝ ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Հարկվող շահույթը որոշելիս մաշվող այլ ակտիվների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ մաշվող ակտիվների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները).
զ) ապահովադիրների կողմից կատարված ապահովագրական վճարները, վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված կոմիսիոն վարձատրության ծախսերը:
Այստեղ, մասնավորապես, ներառվում են ապահովադիր հանդես եկող ռեզիդենտի գույքի (հիմնական միջոցների, արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և այլ ակտիվների) ապահովագրության նպատակով կատարված ապահովագրական վճարները (բացառությամբ` ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքում ներառվող ապահովագրական վճարների), ինչպես նաև ապահովադիր հանդես եկող ռեզիդենտների կողմից իր աշխատողների համար կատարված ապահովագրական վճարները, եթե այդ վճարումների կատարումը պարտադրված է օրենքով կամ գործատու հանդիսացող ռեզիդենտների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով.
է) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը (այդ թվում` գույքահարկ, հողի հարկ, ավելացված արժեքի հարկ), պետական տուրքերը, տեղական տուրքերը (վճարները) և այլ պարտադիր վճարները (բացառությամբ` ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքում ներառվող վճարումների).
ը) վարկերի և փոխառությունների տոկոսները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը չգերազանցող մասով (բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.07.2002 թ. N 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման» կարգին համապատասխան և հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականում):
Այստեղ, մասնավորապես, ներառվում են ռեզիդենտի ստացած բոլոր տեսակի վարկերի (կարճաժամկետ, երկարաժամկետ, տարկետված, հետաձգված, երկարաձգված, ժամկետանց, կետանցված), դրամական և գույքային փոխառությունների (այդ թվում` արտարժույթով ստացվածներինը) և այլ ներգրավված միջոցների դիմաց վճարվող տոկոսները, գույքի ֆինանսական վարձակալության դիմաց վճարվող տոկոսները.
թ) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.
ժ) գովազդային, մարքետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը, ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդային, մարքետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում.
ժա) ներկայացուցչական և հովանավորչական ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում.
ժբ) գործուղման ծախսերը (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարները, ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարները համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում (այդ չափերի սահմաններում օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարները համախառն եկամտից նվազեցվում են` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից).
ժգ) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատողներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում.
ժդ) դատական ծախսերը.
ժե) ռեզիդենտի կողմից այլ անձանց պատճառած վնասի հատուցումը.
ժզ) քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները (բացառությամբ` պետական և համայնքների բյուջեներ գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային պատժամիջոցների).
ժէ) աշխատողների (աշխատուժի) հավաքագրման ծախսերը.
ժը) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.
ժթ) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.
ժժ) գործառնական վարձակալության վերցված գույքի դիմաց վարձակալի կողմից կատարվող վարձավճարները.
իա) ծառայության երաշխիքային ժամկետ ունեցող արտադրատեսակների (ապրանքների) երաշխիքային նորոգման և սպասարկման ծախսերը.
իբ) գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսերը.
իգ) արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների վճարման հետ կապված ծախսերը.
իդ) կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման հետ կապված ծախսերը.
իե) խոտանից կորուստները (հայտնաբերված վերջնական խոտանի արժեքը, խոտանի շտկման ծախսերը, երաշխավորված նորոգման ծախսերը) և տվյալ տարվա համախառն եկամտի ստացման հետ կապված, տեխնոլոգիապես անհրաժեշտ, սակայն արտադրանք չտված արտադրության ծախսերը.
իզ) ներարտադրական պատճառներով պարապուրդից կորուստները.
իէ) ոչնչացված գույքի արժեքը, եթե այդ գույքի ոչնչացումը օրենքով սահմանված դեպքերում հանդիսանում է պարտադիր պահանջ, որի չկատարումը հանգեցնում է (կարող է հանգեցնել) ռեզիդենտի գործունեության իրավական սահմանափակմանը (մասնավորապես` լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելուն կամ լիցենզիայի գործողության կասեցմանը).
իը) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից` այդ հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10%-ին փոխհատուցվող ուսման տարեկան վարձը (հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը).
իթ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, գրավատների, արտարժույթի առքուվաճառք իրականացնող կազմակերպությունների, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող կազմակերպությունների և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների (բացառությամբ` վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած կազմակերպությունների) կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող պարտադիր վճարները (տարեկան վճար, լրացուցիչ վճար, միանվագ վճար)` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և չափերով:
Ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտների համար սույն կետում նշված ծախսերը, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր, հաշվի են առնվում ամբողջությամբ (բացառությամբ` օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, որոնք հաշվի են առնվում սույն հրահանգի 5.2 կետի «ժբ» ենթակետին համապատասխան): Ընթացիկ տարին որպես ԱԱՀ վճարող ավարտած ռեզիդենտների համար սույն կետում նշված ծախսերը, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր, ամբողջ տարվա համար հաշվի են առնվում այդ առավելագույն չափերի սահմաններում:
(5.2 կետը փոփ., լրաց. 30.09.09 N 2682-Ն, լրաց. 28.06.10 N 1499-Ն)
5.3. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հիմնական միջոցի վրա կատարված ծախսերի գծով հետևյալ սկզբունքով.
ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով, իսկ վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
բ) հիմնական միջոցի (այդ թվում` վարձակալված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտների համար.
գ) հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են տվյալ ամսվա 1-ի դրությամբ այդ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին (մնացորդային արժեքին` հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերություն` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները) և այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակետին համապատասխան, ընդ որում`
- եթե կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն մնացորդային ժամկետում.
Օրինակ 1. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 7,2 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 4,8 մլն դրամ և հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 2,4 մլն դրամ (7,2-4,8): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 3 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 1,8 մլն դրամի չափով:
Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է 2004 թ. հուլիսի 1-ից հետո ընկած ամորտիզացիոն մնացորդային ժամկետում:
2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,2 մլն դրամ (7,2:3:12), իսկ դրանց հանրագումարը` 1,2 մլն դրամ (0,2x6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը կազմում է 1,2 մլն դրամ (2,4-1,2), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 6 ամիս:
2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,5 մլն դրամ ((1,2+1,8):6), իսկ դրանց հանրագումարը` 3,0 մլն դրամ (0,5x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 4,2 մլն դրամ (1,2+3,0):
Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 3 տարում (սկզբնապես սահմանված ամորտիզացիոն (տվյալ դեպքում` նվազագույն) ժամկետում).
- եթե կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը և հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է 5 տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է մնացորդային ամորտիզացիոն ժամկետում (բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից).
Օրինակ 2. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 7,2 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 4,8 մլն դրամ և հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 2,4 մլն դրամ (7,2-4,8): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 3 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 3,3 մլն դրամի չափով:
Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:
2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,2 մլն դրամ (7,2:3:12), իսկ դրանց հանրագումարը` 1,2 մլն դրամ (0,2x6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 1,2 մլն դրամ (2,4-1,2), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 6 ամիս:
2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,125 մլն դրամ ((1,2+3,3):3:12), իսկ դրանց հանրագումարը` 0,75 մլն դրամ (0,125x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,95 մլն դրամ (1,2+0,75):
2005-2006 թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 1,5 մլն դրամ ((1,2+3,3):3), իսկ 2007 թ. (հունվար-հունիս) համար` 0,75 մլն դրամ ((1,2+3,3):3:12x6):
Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 5.5 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (2.5 տարի) և ամորտիզացիոն նվազագույն ժամկետի (3 տարի) հանրագումար):
Նույն օրինակում, եթե հիմնական միջոցի սկզբնական ամորտիզացիոն ժամկետը ռեզիդենտի կողմից սահմանվեր 7 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետից ավել), ապա 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) ամորտիզացիոն մնացորդային ժամկետը կազմելու է 4.5 տարի (7-2.5) և հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 7 տարում (2.5+4.5):
Նույն օրինակում, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 3 տարում (ամորտիզացիոն նվազագույն ժամկետում):
- եթե կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը և հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է 5 տարուց ոչ պակաս, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է մնացորդային ամորտիզացիոն ժամկետում (բայց ոչ պակաս, քան 5 տարվա ընթացքում).
Օրինակ 3. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 9,6 մլն դրամ և հաշվեկշռային արժեքը` 2,4 մլն դրամ (12,0-9,6): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 10 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 3,6 մլն դրամի չափով:
Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է 5 տարվա ժամկետում:
2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,1 մլն դրամ (12,0:10:12), իսկ դրանց հանրագումարը` 0,6 մլն դրամ (0,1x6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 1,8 մլն դրամ (2,4-0,6), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 1.5 տարի:
2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,09 մլն դրամ ((1,8+3,6):5:12), իսկ դրանց հանրագումարը` 0,54 մլն դրամ (0,09x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,14 մլն դրամ (0,6+0,54):
2005-2008 թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 1,08 մլն դրամ ((1,8+3,6):5), իսկ 2009 թ. (հունվար-հունիս) համար` 0,54 մլն դրամ ((1,8+3,6):5:12x6):
Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 13.5 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (8.5 տարի) և 5 տարվա հանրագումար):
Նույն օրինակում 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 5 տարում:
Օրինակ 4. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 2,4 մլն դրամ և հաշվեկշռային արժեքը` 9,6 մլն դրամ (12,0-2,4): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 10 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 9,9 մլն դրամի չափով:
Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն մնացորդային ժամկետում:
2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,1 մլն դրամ (12,0:10:12), իսկ դրանց հանրագումարը` 0,6 մլն դրամ (0,1x6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի ճանաչումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 9,0 մլն դրամ (9,6-0,6), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 7,5 տարի:
2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,21 մլն դրամ ((9,0+9,9):7,5:12), իսկ դրանց հանրագումարը` 1,26 մլն դրամ (0,21x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,86 մլն դրամ (0,6+1,26):
2005-2011 թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 2,52 մլն դրամ ((9,0+9,9):7,5):
Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 10 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (2.5 տարի) և ամորտիզացիոն մնացորդային ժամկետի (7.5 տարի) հանրագումար, որը հավասար է սկզբնապես սահմանված ամորտիզացիոն (տվյալ դեպքում` նվազագույն) ժամկետին).
Նույն օրինակում, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 5 տարում:
դ) վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակետին համապատասխան (այդ հիմնական միջոցի մնացորդային ամորտիզացիոն ժամկետում), եթե վարձակալված հիմնական միջոցի վրա այդ ծախսերի կատարման պարտականությունը նորմատիվ ակտով կամ պայմանագրով կրում է վարձակալը, ընդ որում` վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:
Այն հիմնական միջոցների (մասնավորապես` հողամասերի) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը, որոնց համար ամորտիզացիոն մասհանումների կատարումը օրենսդրությամբ նախատեսված չէ, ամորտիզացվում են սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակետին համապատասխան` այլ հիմնական միջոցների համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից ելնելով:
Շահութահարկի հաշվարկման նպատակով հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:
Սույն կետի կիրառման առումով անհատույց օգտագործմամբ վերցված (ամրակցված) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (ընթացիկ, կապիտալ) փոխառուի մոտ հաշվի են առնվում վարձակալի համար վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) համար սահմանված կարգով:
(5.3 կետը փոփ. 09.11.04 N 1-05/18-Ն, խմբ. 30.09.09 N 2682-Ն)
5.4. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է.
ա) բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա ռեզիդենտի կատարած ծախսերի չափով` ոչ նյութական ակտիվների համար սահմանված կարգով:
բ) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):
գ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած ռեզիդենտների համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամը, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով (սույն հրահանգի 5.12 կետին համապատասխան), եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (այդ թվում` միակողմանի գնման ակտ).
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ), որոնց համար հարկային մարմնին 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը և ձևերը հաստատելու մասին» N 129-Ն որոշմամբ սահմանված կարգով և ձևով ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմնից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:
(5.4 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
5.5. Շահութահարկի հաշվարկման նպատակով ծախս չեն համարվում.
ա) ռեզիդենտի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ այլ ձևով.
բ) այլ անձի կանոնադրական կապիտալում ռեզիդենտի կատարած ներդրումները.
գ) ռեզիդենտի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայաբաժինների) իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
դ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների ու պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը.
ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:
5.6. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում, մասնավորապես, հետևյալ ծախսերը.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող`
- վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար վճարները,
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը,
- ներկայացուցչական և հովանավորչական ծախսերը,
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի և դաշտային բավարարման համար ծախսերը,
- հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար ծախսերը,
- առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).
բ) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները (բացառությամբ քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողների).
գ) անհատույց տրամադրված ակտիվները, ներած պարտավորությունները (բացառությամբ սույն հրահանգի 5.9 կետի «ե» ենթակետում նախատեսված դեպքերի).
դ) միավորներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.
ե) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը:
Դրանք այն արտադրություններն ու տնտեսություններն են, որոնց գործունեությունը կապված չէ տվյալ ռեզիդենտի ստեղծման նպատակը հանդիսացող արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ: Մասնավորապես, այդ ծախսերի մեջ ներառվում են տվյալ ռեզիդենտի հաշվապահական հաշվեկշռում գտնվող բնակարանային-կոմունալ տնտեսությունների (բնակելի տների, հանրակացարանների, լվացքատների, բաղնիքների շահագործման և այլն), կենցաղային սպասարկման արհեստանոցների, ճաշարանների և հանրային սննդի այլ օբյեկտների, մանկական նախադպրոցական հիմնարկների (մսուր-մանկապարտեզների), ակումբերի, հանգստյան տների, առողջարանների, հանգստյան գոտիների, առողջապահական, մարզական և կուլտուր-լուսավորչական նշանակության այլ օբյեկտների պահպանման և շահագործման ծախսերը.
զ) ռեզիդենտի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը.
է) այն եկամուտների (մասնավորապես` շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից.
ը) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող վարկերի և փոխառությունների տոկոսները.
թ) օրենքով սահմանված դեպքերում շահույթի (զուտ շահույթի) հաշվին կատարված ծախսերը (մասհանումները, հատկացումները).
ժ) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման դեպքում` ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտի նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները.
ժա) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ օրենքով սահմանված դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքերում` չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները:
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ակտիվների մնացորդների սկզբնական (ձեռքբերման), իսկ մաշվող ակտիվների համար` մնացորդային արժեքները, հարկվող շահույթը որոշելիս հաշվի չեն առնվում (դրանց մասով համախառն եկամտից նվազեցումներ չեն կատարվում), եթե այդ ակտիվները ձեռք են բերվել պարզեցված հարկով հարկման ժամանակահատվածում:
Սույն կետի «ա» և «ը» ենթակետերում նշված դրույթները, բացառությամբ` օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, չեն տարածվում ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտների վրա:
(5.6 կետը փոփ., լրաց. 30.09.09 N 2682-Ն)
5.7. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի մթերման, պահպանման և իրացման պրոցեսում բացահայտված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող փաստաթղթերով հիմնավորված նյութական ռեսուրսների պակասորդից և փչացումից առաջացած բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:
Կորստի չափերը կիրառվում են միայն փաստացի պակասորդի առկայության դեպքում: Կորստի չափերի բացակայության դեպքում կորուստը համարվում է գերնորմատիվային պակասորդ: Գույքի պակասորդները, ինչպես նաև բնական կորստի չափերից ավելի փչացումները ձևակերպվում են մեղավոր անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կամ փաստացի այլ կորուստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով.
ա) վնաս պատճառողի կողմից կորսուտն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում, կամ`
բ) վնաս պատճառած անձին չպարզելու կամ վնաս պատճառած անձից անհրաժեշտ գումարները վերականգնելու անհնարինության հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` վերջինիս ընդունման տարում, կամ`
գ) անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում` վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:
5.8. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ այն հայտնաբերվելու տարվա ընթացքում:
Շահութահարկով հարկման առումով որպես պատահական կորուստ է ընդունվում ռեզիդենտի գույքի (շենքեր, շինություններ և այլ հիմնական միջոցներ, ապրանքանյութական պաշարներ և այլ նյութական արժեքներ) փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը (ոչնչացումը, վնասումը կամ որակական հայտանիշների անկումը), որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների, ինչպես նաև օրենսդրության փոփոխության (գործունեության տեսակի արգելում, ազգայնացում և այլն) հետևանքով (ներառյալ` տարերային աղետների հետևանքների կանխման կամ վերացման հետ կապված ծախսերը):
5.9. Այլ նվազեցումների թվին են դասվում մասնավորապես.
ա) գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին հատուցվող (վերադարձվող) միջոցների գումարը.
բ) անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով` պահուստին (պահուստաֆոնդին) կատարվող մասհանումները, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին (պահուստաֆոնդին) կատարված մասհանումները գերազանցող գումարը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները.
դ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող 3 տարիներում ավել ցույց տրված եկամուտը կամ պակաս ցույց տրված նվազեցումը.
ե) ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք, դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0.25%-ը.
զ) ռեզիդենտի մոտ նախորդ տարիներին առաջացած վնասները (բացառությամբ` կազմակերպությունների միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի), այսպես`
- ընթացիկ տարում իրավաբանական անձանց միաձուլման դեպքում` նոր առաջացած իրավաբանական անձի համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն միաձուլված իրավաբանական անձանց նախորդ տարիների գործունեությունից ստացած հարկային վնասները,
- իրավաբանական անձի (անձանց)` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում վերջինիս համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն միացած իրավաբանական անձի (անձանց) նախորդ տարիների գործունեությունից ստացած հարկային վնասները,
- իրավաբանական անձի բաժանման դեպքում նախորդ տարիների գործունեությունից ստացած հարկային վնասը փոխանցվում է նոր առաջացած իրավաբանական անձանց հավասարաչափ, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ,
- իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում նախորդ տարիների գործունեությունից ստացած հարկային վնասը նվազեցվում է վերակազմակերպված իրավաբանական անձի համախառն եկամտից, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ,
- իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) դեպքում նոր առաջացած իրավաբանական անձի համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն վերակազմավորված իրավաբանական անձի նախորդ տարիների գործունեությունից ստացած հարկային վնասները:
Ռեզիդենտի գործունեությունից վնասը (հարկային վնասը) սույն հրահանգի 5-րդ բաժնում նշված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ: Սույն նվազեցման կիրառման առումով հաշվետու և նախորդ տարիներին ռեզիդենտի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ.
է) ռեզիդենտի ստացած շահաբաժինների գումարը.
ը) ռեզիդենտի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե տվյալ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջի ուժով (օրենքով պարտադրված) և նախապես ճանաչվել էին որպես եկամուտ.
թ) իրավաբանական անձի լուծարման դեպքում` ռեզիդենտի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը.
ժ) ռեզիդենտի կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և սեփականաշնորհմանը մասնակցելու նպատակով ներդրման արժեքների, իսկ ինվեստիցիոն ֆոնդերում ներդրման դեպքերում` դրանց անվանական և ձեռքբերման (հաշվեկշռային) արժեքների տարբերությունը.
ժա) ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը (նվազեցումը կատարվում է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով ծախսերից անկախ): Այդ նվազեցումն իրականացնելիս, որպես վարձու աշխատող հաշմանդամներ, բացի հիմնական գործունեության մեջ ներգրավված հաստիքային աշխատող հաշմանդամներից, ներառվում են նաև համատեղության կարգով այլ կազմակերպություններից աշխատանքի ընդունված հաշմանդամները և քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարող հաշմանդամները:
5.10. Հարկման նպատակով բանկերի և վարկային կազմակերպությունների համախառն եկամուտը նվազեցվում է նաև.
ա) բանկի, վարկային կազմակերպության, արժեթղթավորման հիմնադրամի, ներդրումային ընկերության կամ ապահովագրական ընկերության տրամադրած վարկերի, փոխառությունների, ինվեստիցիոն արժեթղթերի, դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Հյաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով.
բ) հաճախորդների բանկային ավանդների և ներգրավված փոխառությունների վրա հաշվեգրված տոկոսների չափով.
գ) բանկի և վարկային կազմակերպության պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ` սերտիֆիկատները և մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում` պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտի) գումարների չափով.
դ) ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի և վարկային կազմակերպության վճարած միջնորդական վճարների, այդ թվում` հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.
ե) կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում` կանխիկ դրամի համալրման, բանկին և վարկային կազմակերպությանը և նրանց հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.
զ) հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
է) բանկի և վարկային կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.
ը) բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.
թ) կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի և վարկային կազմակերպության կրած կորուստների չափով:
(5.10 կետը փոփ. 30.09.09 N 2682-Ն)
5.11. Հարկման նպատակով ապահովագրական կազմակերպությունների համախառն եկամուտը նվազեցվում է նաև.
ա) վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրվող հանդիսացող ռեզիդենտի կողմից ապահովադիրներին վճարված ապահովագրական հատուցումների գումարների չափով, ինչպես նաև ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրող հանդիսացող ռեզիդենտների կողմից ապահովադիրներին վճարած ապահովագրական հատուցումների գումարների չափով.
բ) վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրողներին վճարած ապահովագրավճարների չափով.
գ) կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների, ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.
դ) ապահովագրական պահուստների մասհանումների չափով.
ե) ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարված (հաշվարկված) կոմիսիոն վարձատրության չափով.
զ) հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
է) ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդրման հետ կապված ծախսերի չափով:
5.12. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումները կատարվում են հետևյալ ձևով.
ա) արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության, արտադրական նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության վերցված հիմնական միջոցների գծով), նորոգում և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացմանը համապատասխան.
բ) առևտրական գործունեություն իրականացնող ռեզիդենտների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացմանը համապատասխան.
գ) այլ ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ակտիվների իրացմանը համապատասխան.
դ) ռեզիդենտի գործունեության հետ կապված վարչական ծախսերի, արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի, ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի, գործառնական այլ ծախսերի և ինվեստիցիոն ծախսերի, ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (այսուհետ` ժամանակաշրջանի ծախսեր) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):
ե) հաշվետու տարվա սկզբից ԱԱՀ վճարող չհամարվող ռեզիդենտների, որոնք նախորդ տարին ավարտել են որպես ԱԱՀ վճարող, հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են հաշվետու տարում, իսկ ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա ապրանքային մնացորդի վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մասով մատակարարների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված և նախկինում չհաշվանցված (համախառն եկամտից նվազեցված) ԱԱՀ-ի գումարները ներառվում են այդ տարվա համախառն եկամտի մեջ:
Սույն կետի «դ» և «ե» ենթակետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:
Վարչական ծախսերն են` կառավարման ապարատի աշխատավարձի, պարտադիր սոցիալական ապահովության, գործուղումների, նյութական և տրանսպորտային սպասարկման, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգման, պահպանման և շահագործման, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների, կադրերի պատրաստման և վերապատրաստման, աշխատուժի հավաքագրման հետ կապված ծախսերը, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսերը:
Արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերն են, մասնավորապես` փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, ուղեկցման, գովազդի, մարքետինգի ծախսերը:
Ոչ արտադրական բնույթի այլ ծախսերն են, մասնավորապես` գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերը:
Գործառնական այլ ծախսերն են, մասնավորապես՝ կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման, կարճաժամկետ արժեթղթերի իրացման, հումքի, նյութերի իրացման հետ կապված ծախսերը:
Ինվեստիցիոն ծախսերն են, մասնավորապես՝ երկարաժամկետ ակտիվների իրացման և այլ օտարման ծախսերը.
Ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերն են, մասնավորապես՝ վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների հաշվարկված տոկոսներ, վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների ստացման հետ կապված ծախսեր, գույքի ֆինանսական վարձակալության դիմաց տոկոսներ և վարձակալության հետ կապված այլ ծախսեր, արժեթղթերի թողարկման և տարածման հետ կապված ծախսեր:
(5.12 կետը փոփ., լրաց. 30.09.09 N 2682-Ն)
6. Շահութահարկի դրույքաչափեր
6.1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20% դրույքաչափով:
6.2. Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
(6.2 կետը փոփ. 30.09.09 N 2682-Ն)
6.3. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում՝ շահութահարկի հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող ռեզիդենտները շահութահարկը վճարում են գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափերով: Այդ նպատակով ռեզիդենտը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում՝ ըստ գործունեության առանձին տեսակների:
Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող ռեզիդենտները ըստ գործունեության առանձին տեսակների հարկվող շահույթների որոշման ժամանակ ժամանակաշրջանի ծախսերը (օրինակ` կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել, բաշխում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ գործունեության առանձին տեսակների գծով ստացված եկամուտների տեսակարար կշիռներից:
Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող ռեզիդենտները յուրաքանչյուր գործունեության մասով վարում են եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում: Ըստ գործունեության առանձին տեսակների համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը կարող է որոշվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:
(6.3 կետը փոփ. 30.09.09 N 2682-Ն)
6.4. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերի գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտները և նվազեցումները հաշվի են առնվում ռեզիդենտի հարկվող շահույթը (հարկային վնասը) որոշելիս (չեն պակասեցվում համախառն եկամտից և նվազեցումներից) և հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը նվազեցվում (պակասեցվում) է գործունեության այդ տեսակների համար տվյալ եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող շահութահարկի գումարի չափով:
(6.4 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
7. Շահութահարկի արտոնությունները
7.1. Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ռեզիդենտները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի մասով, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը:
Սույն հրահանգի իմաստով՝ գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը,
- տեխնիկական մշակաբույսերը,
- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
- կերարտադրության այլ արտադրանքը,
- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը,
- ծառերի և թփերի սերմեր, պտուղներում եղած սերմերը,
- ծառերի և թփերի սածիլները,
- ծառերի և թփերի տնկիները,
- անասնաբուծության արտադրանքը,
- խոզաբուծության արտադրանքը,
- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը,
- թռչնաբուծության արտադրանքը,
- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը,
- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը,
- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը,
- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:
Սույն կետում նշված ռեզիդենտների գործունեության այլ տեսակներից ստացված շահույթը ենթակա է շահութահարկով հարկման Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Շահութահարկի վճարումից ազատվում (հարկի նվազեցման արտոնությունից օգտվում) է նաև Համահայկական բանկը, իսկ ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի չափով (այդ գործունեության մասով ռեզիդենտները օգտվում են հարկվող օբյեկտի նվազեցման արտոնությունից):
(7.1 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
7.2. Եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի (բացառությամբ` բանկերի և վարկային կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500,0 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է՝
Ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրման սահմանված չափաքանակը լրանալու տարեթիվը |
Օտարեկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի նվազեցման չափը՝ ըստ տարիների | |
|
100%-ով |
50%-ով |
1998 |
1999 և 2000 թ. |
2000-2008 թ. ներառյալ |
1999 |
2000 և 2001 թ. |
2002-2009 թ. ներառյալ |
2000 |
2001 և 2002 թ. |
2003-2008 թ. ներառյալ |
2001 |
2002 և 2003 թ. |
2004-2007 թ. ներառյալ |
2002 |
2003 և 2004 թ. |
2005-2006 թ. ներառյալ |
2003 |
2004 և 2005 թ. |
|
2004 |
2005 և 2006 թ. |
|
2005 |
2006 և 2007 թ. |
|
2006 |
2007 և 2008 թ. |
|
2007 |
2008 և 2009 թ. |
|
Արտոնության ժամկետում ռեզիդենտի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով գործունեության ողջ ժամանակաշրջանի համար:
Այդ արտոնության կիրառման նպատակով.
ա) ներդրում է համարվում ռեզիդենտի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված ակտիվների ներհոսքը և (կամ) պարտավորությունների նվազումը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).
բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման և (կամ) անկախ փորձագիտական եզրակացության՝ օրենքով սահմանված կարգով.
գ) արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների վրա:
Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող ժամկետային արտոնությունները շարունակվում են մինչև դրանց ավարտը, ընդ որում`
- մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտներին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը ռեզիդենտը, իր հայեցողությամբ, հարկային տեսչության մարմնին ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունից` փաստացի ներդրման կատարումն ապահովելու նախապայմանով,
- նոր ստեղծված ռեզիդենտների համար մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան շահութահարկի գծով հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ ռեզիդենտի համար Օրենքի 39-րդ հոդվածով սահմանված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը վերապահված արտոնության ժամկետի չափով:
Շահութահարկով հարկման նպատակով «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` օտարերկրյա ներդրողների համար նախատեսված երաշխիքը վերաբերում է միայն Օրենքի 39-րդ հոդվածի փոփոխությանը:
7.3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100%-ով:
Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու շահագործող հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա համախառն եկամտի առնվազն 90%-ը կազմում է Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու տարածքից Հայաստանի Հանրապետությունից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների դիմաց եկամուտը, ապա տվյալ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100%-ով:
Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում օրենքով սահմանված կարգով հասարակ բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտները (բացառությամբ` պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ռեզիդենտների) օգտվում են հաշվետու տարիների շահութահարկը 50%-ով (բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար 300,0 մլն դրամով) նվազեցնելու արտոնությունից, եթե նրանց բաժնետոմսերի միջին տարեկան հաշվարկով առնվազն 20%-ի մասը պատկանում է հանրությանը, ֆինանսական հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան և նրանց բաժնետոմսերի թիվը միջին տարեկան հաշվարկով կազմում է առնվազն 100` նշված բոլոր պայմանները միաժամանակ տեղի ունենալու տարվա և դրան հաջորդող 2 հաշվետու տարիների ընթացքում (այսուհետ` ցուցակված ռեզիդենտների արտոնությունը): Ցուցակված ռեզիդենտների արտոնության կիրառման իմաստով`
1) արժեթղթերի ցուցակում է համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և ֆոնդային բորսայի կանոններով սահմանված որոշակի պահանջներին և չափանիշներին բավարարող արժեթղթերի` ֆոնդային բորսայում առևտրին թույլտվության գործընթացը.
2) հանրությանը պատկանող բաժնետոմսեր են համարվում ռեզիդենտի կողմից թողարկված այն բաժնետոմսերը, որոնք չեն պատկանում`
ա. այն անձանց, որոնք իրենց փոխկապակցված անձանց հետ համատեղ թողարկողի կանոնադրական կապիտալում ունեն ձայնի իրավունք տվող առնվազն 5%-ի մասնակցություն,
բ. տվյալ ռեզիդենտի կառավարման մարմինների անդամներին և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,
գ. տվյալ ռեզիդենտի դուստր ընկերությանը, դրա կառավարման մարմինների անդամներին և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,
դ. Հայաստանի Հանրապետությանը,
ե. տվյալ ռեզիդենտին.
3) միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մաս է համարվում տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասերի (արտահայտված տոկոսներով) հանրագումարի 1/12 մասը (2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտի` հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասը կազմել է առնվազն 20%), իսկ միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թիվ է համարվում տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ բաժնետերերի թվի հանրագումարի 1/12 մասը (2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թվի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտի բաժնետերերի թիվը կազմել է առնվազն 100).
4) փոխկապակցվածությունն ընդունվում է ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշանակության.
5) կառավարման մարմնի անդամներն են թողարկողի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, վարչության նախագահը, վարչության անդամները, տնօրենը, գլխավոր տնօրենը, գործադիր տնօրենը, տնօրենի տեղակալը, գլխավոր տնօրենի տեղակալը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, վերստուգող հանձնաժողովի նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները, գլխավոր վերստուգողը, վերստուգողը:
Ցուցակված ռեզիդենտների արտոնությունից օգտված ռեզիդենտից գանձվում է արտոնության կիրառման հետևանքով չվճարված (պակաս վճարված) շահութահարկի գումարը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերը` արտոնյալ ժամանակահատվածի համար, եթե արտոնյալ ժամանակահատվածում կամ դրան հաջորդող 3 տարիների ընթացքում ռեզիդենտի թողարկած հասարակ անվանական բաժնետոմսերն ապացուցակվում են (այդ թվում` ռեզիդենտի վերակազմակերպման արդյունքում), ռեզիդենտը լուծարվում է (բացառությամբ` սնանկացման արդյունքում լուծարման դեպքի), ռեզիդենտը չի ապահովում միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի առնվազն 20% մաս կամ ռեզիդենտ ընկերությունը ֆինանսական հաշվետվությունները չի կազմել և հրապարակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսան, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտների վերաբերյալ:
(7.3 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
7.4. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով անմիջապես բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը: Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը իրականացված ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:
Սույն կետում նշված գործարքների (գործառնությունների) և ծառայությունների մասով ևս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության շրջանակներում առաջացած դեբիտորական պարտքի ներման (կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնեցման) կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում այդ պարտքին համապատասխանող հետաձգված շահութահարկի գումարի մասով հարկային պարտավորությունը չի համարվում դադարված:
(7.4 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
7.5. Շահութահարկից ազատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:
7.6. Շահութահարկի արտոնություններից օգտվող ռեզիդենտները յուրաքանչյուր արտոնության մասով վարում են եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում:
Շահութահարկի արտոնությունից (արտոնություններից) օգտվող ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են սույն հրահանգի 6.3 կետի դրույթները:
8. Հարկային հաշվառումը
8.1. Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում ռեզիդենտը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:
8.2. Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանձնահատկությունները.
ա) եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է ռեզիդենտին անվերապահ վճարման (հատուցման) կամ ռեզիդենտը կատարել է գործարքից (կամ պայմանագրից) բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.
բ) ռեզիդենտի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև՝ ըստ փուլերի) պահից.
գ) տոկոսների տեսքով եկամուտները ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի ժամկետը լրանալու պահից (եթե պարտքի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան.
դ) գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից (եթե վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան):
8.3. Շահաբաժինների տեսքով եկամուտների ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից բաշխման մասին որոշման ընդունման օրը (բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր):
8.4. Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների (այսուհետ սույն կետում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից (այսուհետ սույն կետում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն: Ընդ որում`
1) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ցածր գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վաճառքի դեպքում`
ա. վաճառող ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է շենքի մնացորդային արժեքը (այսինքն` սկզբնական արժեքի կամ օրենքով սահմանված կարգով կատարված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը), ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. գնորդ ռեզիդենտ կազմակերպության մոտ շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ շենքի կադաստրային արժեքի և փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
2) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) անհատույց օտարման դեպքում`
ա. օտարող ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի չափով, որից նվազեցվում է շենքի մնացորդային արժեքը (այսինքն` սկզբնական արժեքի կամ օրենքով սահմանված կարգով կատարված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը), ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. ձեռք բերող ռեզիդենտ կազմակերպության մոտ շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ շենքի կադաստրային արժեքը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
3) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վաճառքի դեպքում հարկերը հաշվարկվում են և ակտիվները ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:
Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե շենքի օտարման գործարքի կողմ է հանդիսանում պետությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ իրավաբանական անձի միջոցով) կամ շենքն օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը:
(8.4 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
8.5. Ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների (այսուհետ սույն կետում` շենք) վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ` պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի (այսուհետ սույն կետում` կադաստրային արժեքի) 5%-ից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն: Ընդ որում`
1) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքի 5%-ից (տարեկան կամ տարեկանի վերածած) ցածր գումարով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում`
ա. վարձատու ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները (կարճաժամկետ կամ գործառնական վարձակալության դեպքում), ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. վարձակալ ռեզիդենտ կազմակերպության մոտ վարձակալության հետ կապված ծախսերը հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումն կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 5%-ի (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի վարձակալության փաստացի ժամանակահատվածը) և փաստացի վարձավճարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
2) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) անհատույց օգտագործման հանձնելու դեպքում`
ա. փոխատու ռեզիդենտի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև ռեզիդենտի մոտ այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկերը,
բ. փոխառու ռեզիդենտ կազմակերպության մոտ վարձավճարները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի տարեկան 5%-ից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումն կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով, իսկ շենքի կադաստրային արժեքի 5%-ը (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը) որպես ներված պարտավորություն ներառվում է համախառն եկամտի մեջ.
3) ռեզիդենտի կողմից շենքն այլ անձին (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքի 5%-ից (տարեկան կամ տարեկանի վերածած) ոչ պակաս գնով (այդ թվում` ԱԱՀ-ը) վարձակալության հանձնման դեպքում հարկերը հաշվարկվում են և ակտիվները ու պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը:
Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե շենքի վարձակալության կամ անհատույց օգտագործման գործարքի կողմ է հանդիսանում պետությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ իրավաբանական անձի միջոցով) կամ վարձատուն (փոխատուն) հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը:
(8.5 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
9. Շահութահարկի հաշվարկման կարգը եվ վճարման ժամկետները
9.1. Ռեզիդենտները շահութահարկի գումարները որոշում են ինքնուրույնաբար տարեկան արդյունքներով` Օրենքով սահմանված կարգով հաշվարկված հարկվող շահույթի մեծությունից ելնելով և սույն հրահանգի 6.1 կետում նշված դրույքաչափերով:
Ռեզիդենտնի կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածում նշված խախտումները թույլ տալու դեպքում ռեզիդենտի շահութահարկի մեծությունը հաշվարկում է հարկային մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Առանձին հարկ վճարողներին թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, շահութահարկի հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով: Այդ հարկ վճարողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ռեզիդենտները շահութահարկի գումարը վճարում են պետական բյուջե` մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ):
9.2. ԱԱՀ վճարող համարվող ռեզիդենտը յուրաքանչյուր տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է սույն հրահանգին կից հավելվածում բերված ձևով շահութահարկի հաշվարկ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իսկ ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարվող ռեզիդենտը այդ տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են միայն սույն հրահանգին կից հավելվածում բերված ձևով շահութահարկի պարզեցված հաշվարկ:
Շահութահարկի հաշվարկը չեն լրացնում (և չեն ներկայացնում).
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված ռեզիդենտները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված ու այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն հրահանգի 4.2 կետի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտները:
(9.2 կետը խմբ., փոփ. 30.09.09 N 2682-Ն)
9.3. Նախորդ հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներում ռեզիդենտի կողմից սխալներ հայտնաբերելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) ռեզիդենտը կարող է հարկային մարմին ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
Հարկային մարմինների կողմից ռեզիդենտների մոտ իրականացված ստուգումների ընթացքում հարկային օրենսդրությամբ ռեզիդենտի կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող տարիներին վերաբերող շահութահարկի հաշվարկների ճշտում չի իրականացվում (շահութահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում): Շահութահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիների համար: Ստուգված տարիների համար շահութահարկի գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:
9.4. Հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտը պարտավոր է կատարել շահութահարկի ամսական վճարումներ` շահութահարկի կանխավճարի ամսական գումարի և նվազագույն շահութահարկի ամսական գումարի առավելագույնի (այսուհետ` շահութահարկի ամսական վճարման գումար) չափով: Նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկումը կատարվում է 2004 թվականի ապրիլի 1-ից սկսած և նվազագույն շահութահարկի տարեկան գումարը (նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար) 2004 թվականի համար որոշվում է ապրիլ-դեկտեմբեր ամիսներին` 2004 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների համար հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումարով:
Շահութահարկի կանխավճարի ամսական գումարը տվյալ ամսվա նվազագույն շահութահարկի գումարից պակաս լինելու դեպքում (այդ թվում` երբ տվյալ ամսվա համար կանխավճարը չի հաշվարկվում)` ռեզիդենտները այդ ամսում կատարում են նվազագույն շահութահարկի ամսական վճարում: Այդ դեպքում նվազագույն շահութահարկի ամսական գումարի մեջ ներառվում է շահութահարկի կանխավճարի ամսական գումարը:
Շահութահարկի կանխավճարի ամսական գումարը տվյալ ամսվա նվազագույն շահութահարկի գումարին հավասար կամ այդ գումարից ավել լինելու դեպքում (այդ թվում` երբ բացակայում է տվյալ ամսվա նվազագույն շահութահարկի գումարի հաշվարկման բազան)` ռեզիդենտները այդ ամսում կատարում են շահութահարկի կանխավճարի ամսական վճարում: Այդ դեպքում շահութահարկի կանխավճարի ամսական գումարի մեջ ներառվում է նվազագույն շահութահարկի ամսական գումարը:
Ընթացիկ տարում նվազագույն շահութահարկի ամսական գումարները վճարում են նաև այն ռեզիդենտները, որոնք նախորդ տարում ունեցել են հարկային վնաս կամ նախորդ տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազ. դրամը:
Շահութահարկի նվազագույն գումարի սահմանումը առնչություն չունի ռեզիդենտի կողմից որպես հարկային գործակալ վճարվող շահութահարկի հետ:
Շահութահարկի ամսական վճարման գումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա 25-ից ոչ ուշ (2004 թվականում նվազագույն շահութահարկի ամսական գումարի առաջին վճարումը կատարվում է 2004 թվականի ապրիլի 26-ից ոչ ուշ): Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի ամսական վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում` նվազագույն շահութահարկի ամսական գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված ստուգման ընթացքում:
Ռեզիդենտի հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը (հաշվի առած հարկային արտոնություններին համապատասխանող շահութահարկի գումարները` մինչև սույն հրահանգի 9.15 և 9.16 կետերին համապատասխան տվյալ տարվա համար կատարվող նվազեցումների) չի կարող պակաս լինել այդ տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումարից (նվազագույն շահութահարկի տարեկան գումարից):
9.5. Բացառությամբ սույն հրահանգի 9.8 կետի «է» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերի ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարի ամսական գումարները հաշվարկվում են նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն հրահանգի 9.15 կետին համապատասխան օտարերկրյա պետություններում ստացված եկամուտներից վճարված շահութահարկի նախորդ տարում նվազեցվող գումարների դրական տարբերության, նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարների, շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու հետևանքով մինչ այդ հետաձգված և նախորդ տարում ստացված գումարներին վերաբերող շահութահարկի գումարի հանրագումարի 1/16-ի չափով:
Նվազագույն շահութահարկի ամսական գումարները հաշվարկվում են նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ակտիվների (այդ թվում` ապրանքների, արտադրանքի) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտներից (իրացումից ստացվող հասույթից) ելնելով (բացառությամբ` հիմնական միջոցների, արժեթղթերի և ֆոնդային ապրանքների (արտարժույթ, թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ և մետաղադրամ, վարկային ռեսուրսներ) իրացումից հասույթի), ներառելով վարկերի (փոխառությունների) դիմաց ստացվող տոկոսները և վարձավճարները (այսուհետ` նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա):
Նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում, մասնավորապես` ռոյալթիները, շահաբաժինները, ապահովագրական հատուցումները, անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, գույքային սանկցիաները (տույժեր, տուգանքներ), գույքագրման և ստուգումների ժամանակ բացահայտված գույքի ավելցուկը:
Զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորների համար նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում նաև զբոսաշրջային փաթեթով նախատեսված` այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունների (զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայությունների) արժեքը, եթե այդ ծառայությունների մատուցումը հիմնավորվում է սկզբնական (հաշվարկային) փաստաթղթերով, որոնք բավարարում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին:
Նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում նաև այդ եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը (ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ): Դա նշանակում է, որ նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում չեն ներառվում.
ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ծխախոտի արտադրանքը (սիգարներ, սիգարելաներ, սիգարետներ) անմիջապես ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ծխախոտի արտադրանքի համար մաքսային սահմանին վճարված հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ակցիզային հարկին և ավելացված արժեքի հարկին բաժին ընկնող հաշվարկային մեծությունները.
բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքները (բացառությամբ` ծխախոտի արտադրանքի) անմիջապես ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ենթաակցիզային ապրանքների համար մաքսային սահմանին վճարված ակցիզային հարկի գումարները.
գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքը (սիգարներ, սիգարելաներ, սիգարետներ) անմիջապես արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ծխախոտի արտադրանքի համար վճարված հաստատագրված վճարի գումարները.
Նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազան նվազեցվում է այդ ամիսների համար հաշվարկված` շահութահարկով հարկվող գործունեության մեջ oգտագործվող հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների չափով (բայց ոչ ավելի, քան այդ ամիսների նվազագույն շահութահարկի գումարի հաշվարկման բազայի 50%-ը), բացառությամբ այն ռեզիդենտների, որոնք նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազային վերաբերող ամսում չեն հանդիսացել ԱԱՀ վճարող: Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող ռեզիդենտների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող ռեզիդենտների, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման և միջազգային բեռնափոխադրման ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:
Նվազագույն շահութահարկի ամսական գումարը հաշվարկվում է նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայի և դրանից կատարված նվազեցումների տարբերության գումարի 1%-ի չափով:
Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք անմիջական ներմուծողների համար` իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և դիզելային վառելիքի իրացման մասով նվազագույն շահութահարկի գումարները հաշվարկվում և վճարվում են «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(9.5 կետը խմբ., լրաց. 30.09.09 N 2682-Ն)
9.6. Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում՝ ժամկետային) արտոնությունից օգտվող ռեզիդենտների համար շահութահարկի ամսական կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով) արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող ռեզիդենտների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան շահութահարկի ամսական կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև դրանց վերաբերող գումարների (եկամուտների) փաստացի ստացման հաշվետու տարվան հաջորդող տարին:
Ընթացիկ տարում շահութահարկի արտոնություններից օգտվող ռեզիդենտների նվազագույն շահութահարկի ամսական գումարը նվազեցվում է արտոնության չափով` արտոնության օգտվելու ժամանակաշրջանում:
9.7. Ռեզիդենտը շահութահարկի կանխավճարների ամսական գումարները չի վճարում հետևյալ դեպքերում.
ա) նոր հիմնադրված ռեզիդենտը (բացի վերակազմակերպման դեպքերից)` մինչև պետական գրանցման տարվա շահութահարկի հաշվարկի ներկայացման օրը (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը).
բ) այն ռեզիդենտը, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել` այդ (նախորդ) տարվա շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.
գ) այն ռեզիդենտը, որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազ. դրամը` այդ (նախորդ) տարվա շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.
դ) այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարում ազատվում է շահութահարկի վճարումից (կամ օգտվում է 100% արտոնությունից)` հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը հարկային մարմնին ներկայացնելուց հետո.
ե) այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարում եկամուտներ չի նախատեսում (գործունեություն չի իրականացնելու)` այդ մասին նախօրոք (նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո.
զ) այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարվա որևէ ամսում իրականացրել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որևէ ժամանակաշրջանում սահմանային չափերը գերազանցելու դեպքում)` տվյալ ամսում.
է) պետական ոչ առևտրային կազմակերպությունները` մինչև շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածում.
ը) այն հարկատուն, որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող` այդ տարվա շահութահարկի պարզեցված հաշվարկը ներկայացնելուց հետո, կամ հանդիսացել է բացառապես պարզեցված հարկ վճարող և (կամ) բացառապես շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ ընթացիկ տարում ԱԱՀ վճարող կամ չվճարող համարվելու հանգամանքից):
Ռեզիդենտը նվազագույն շահութահարկի ամսական գումարները չի հաշվարկում (և չի վճարում) հետևյալ դեպքերում.
ա) այն ռեզիդենտը, որն ընթացիկ տարվա որևէ ամսում նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել` տվյալ ամսում.
բ) այն ռեզիդենտը, որն ընթացիկ տարում ազատվում է շահութահարկի վճարումից (կամ օգտվում է 100% արտոնությունից).
գ) այն ռեզիդենտը, որն ընթացիկ տարվա որևէ ամսում իրականացրել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որևէ ժամանակաշրջանում սահմանային չափերը գերազանցելու դեպքում)` տվյալ ամսում.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունները` մինչև շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածի համար:
(9.7 կետը փոփ., լրաց. 30.09.09 N 2682-Ն)
9.8. Շահութահարկի ամսական վճարման գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.
ա) Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող ռեզիդենտները, որոնք հաշվետու տարում փաստացի ստացել են նախորդ տարիներին վերաբերող` հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան գումարներ (եկամուտներ), վերջիններիս գծով հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարները վճարում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ) և շահութահարկի այդ գումարները հաշվի են առնում հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հաշվարկելիս:
Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող ռեզիդենտները նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազան նվազեցնում են գործունեության այդ մասով փաստացի չստացված եկամուտների չափով, որոնք ներառվում են այդ եկամուտների փաստացի ստացման ամսվանը հաջորդող ամսվա նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում:
Օրինակ 5. Ռեզիդենտի 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2000,0 հազ. դրամ, որից 800,0 հազ. դրամը հաշվարկվել է 2003 թ. նոյեմբերին վերաբերող պետական գնումների շրջանակներում իրականացվող գործունեությունից: 2003 թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2004 թ. հունվարի 20-ին:
Պետական գնումների շրջանակներում իրականացվող գործունեությունից 2003 թ. նոյեմբերին և 2004 թ. մարտին վերաբերող գումարները (համապատասխանաբար` 8000,0 և 2000,0 մլն դրամ) ռեզիդենտը ստացել է 2004 թ. սեպտեմբերի 22-ին: Ընդունենք, որ ռեզիդենտի 2004 թ. մարտ-դեկտեմբերի հաշվով հաշվարկված 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր և 2005 թ. հունվար-ապրիլ ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայի և դրանից կատարված նվազեցումների տարբերությունները (առանց հաշվի առնելու պետական գնումների շրջանակներում իրականացված գործունեության արդյունքները) կազմում են ամսական 5000,0 հազ. դրամ, ընդ որում` հիմնական միջոցների համար հաշվարկված ամսական ամորտիզացիայի մասհանումների գումարները կազմում են նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայի 30%-ը: Ռեզիդենտի 2004 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 320,0 հազ. դրամ և 2004 թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2005 թ. հունվարի 20-ին:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 75,0 հազ. դրամ ((2000,0-800,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հունվարի 26-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. ապրիլի 1-ից սկսած ռեզիդենտը հաշվարկում է նաև նվազագույն շահութահարկի ամսական գումարներ: Ընդ որում` 2004 թ. մարտ-օգոստոս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների հաշվով հաշվարկված 2004 թ. ապրիլ-սեպտեմբեր և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 50,0 հազ. դրամ (5000,0x1%), իսկ 2004 թ. սեպտեմբեր ամսվա հաշվով 2004 թ. հոկտեմբեր ամսվա նվազագույն շահութահարկի ամսական գումարը` 70,0 հազ. դրամ ((5000,0+2000,0)x1%): Այստեղ` պետական գնումների շրջանակներում իրականացվող գործունեությունից 2003 թ. նոյեմբերին վերաբերող և 2004 թ. սեպտեմբերին ստացված գումարը (8000,0 հազ. դրամ) չի ներառվել այդ ամսվա համար 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում:
Քանի որ 2004 թ. ապրիլի 1-ից սկսած նվազագույն շահութահարկի ամսական գումարները չեն գերազանցում շահութահարկի կանխավճարի ամսական գումարներին, ապա ռեզիդենտը 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներում շահութահարկի ամսական վճարման գումարները վճարում է շահութահարկի կանխավճարի ամսական գումարի չափով (75,0 հազ. դրամ):
Այսպիսով` 2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 900,0 հազ. դրամ (75,0x12), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 470,0 հազ. դրամ (50,0x8+70,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 900,0 հազ. դրամ (75,0x12):
2005 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 70,0 հազ. դրամ ((320,0+800,0):16), իսկ 2004 թ. դեկտեմբեր և 2005 թ. հունվար-մարտ ամիսների հաշվով հաշվարկված 2005 թ. հունվար-ապրիլ ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը` 50,0 հազ. դրամ (5000,0x1%): Քանի որ 2005 թ. հունվար-ապրիլ ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարները չեն գերազանցում շահութահարկի կանխավճարի ամսական գումարներին, ապա ռեզիդենտը 2005 թ. հունվար-ապրիլ ամիսներում շահութահարկի ամսական վճարման գումարները վճարում է շահութահարկի կանխավճարի ամսական գումարի չափով (70,0 հազ. դրամ):
Մինչև 2005 թ. ապրիլի 25-ը (ներառյալ) ռեզիդենտը վճարում է նաև 2004 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի (320,0+800,0=1120,0 հազ. դրամ) և 2004 թ. ընթացքում կատարված շահութահարկի ամսական վճարման գումարների (75,0x12=900,0 հազ. դրամ) տարբերությունը (1120,0-900,0=220,0 հազ. դրամ):
բ) Այն ռեզիդենտը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ ընթացիկ տարում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հաշվարկում է` հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները:
Օրինակ 6. Ռեզիդենտը 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 400,0 հազ. դրամ, իսկ շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հաստատագրված վճարի շահութահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 800,0 հազ. դրամ: 2004 թ. համար ռեզիդենտը շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2003 թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2004 թ. հունվարի 20-ին:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 75,0 հազ. դրամ ((400,0+800,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հունվարի 26-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. ապրիլի 1-ից սկսած ռեզիդենտը հաշվարկում է նաև նվազագույն շահութահարկի ամսական գումարներ:
Այն ռեզիդենտը, որը նախորդ ամսում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ ընթացիկ ամսում իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է ամսվա սկզբից), ընթացիկ ամսվանից սկսած շահութահարկի կանխավճարների ամսական գումարները, իսկ նվազագուն շահութահարկի ամսական գումարները` ընթացիկ ամսվանը հաջորդող ամսվանից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ ամսում նվազագույն շահութահարկի ամսական գումար չի վճարում):
Օրինակ 7. Ռեզիդենտը 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: 2003 թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2004 թ. հունվարի 20-ին: 2004 թ. 1-ին կիսամյակում ռեզիդենտը հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ 2-րդ կիսամյակից սկսած իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 75,0 հազ. դրամ (1200,0:16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հուլիսի 26-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. օգոստոսի 1-ից սկսած ռեզիդենտը հաշվարկում է նաև նվազագույն շահութահարկի ամսական գումարներ:
Այն ռեզիդենտը, որը ընթացիկ ամսվա մի ժամանակահատվածում հանդիսացել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ մյուս ժամանակահատվածից սկսած իրականացնում է շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է ամսվա ընթացքում)`
- եթե հարկման կարգերի փոփոխության պահը կատարվել է մինչև ընթացիկ ամսվա 25-ը (ներառյալ), ապա այդ ամսվանից սկսած շահութահարկի կանխավճարների ամսական գումարները, իսկ նվազագուն շահութահարկի ամսական գումարները` այդ ամսվանը հաջորդող ամսվանից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ ամսում նվազագույն շահութահարկի ամսական գումար չի վճարում, իսկ այդ ամսվա հաշվով հաջորդ ամսում հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում ներառում է միայն հարկման կարգերի փոփոխության պահից մինչև հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը),
- եթե հարկման կարգերի փոփոխության պահը կատարվել է ընթացիկ ամսվա 25-ից հետո, ապա հաջորդ ամսվանից սկսած շահութահարկի կանխավճարների ամսական գումարները և նվազագուն շահութահարկի ամսական գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ ամսվա հաշվով հաջորդ ամսում հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում ներառում է միայն հարկման կարգերի փոփոխության պահից մինչև հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը):
գ) Այն ռեզիդենտը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող, իսկ ընթացիկ տարում շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն` հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հաշվարկում է` հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված պարզեցված հարկի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները:
Օրինակ 8. Ռեզիդենտը 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 400,0 հազ. դրամ, իսկ պարզեցված հարկի շահութահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 800,0 հազ. դրամ: 2004 թ. համար ռեզիդենտը շահութահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2003 թ. տարեկան շահութահարկի հաշվարկը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացվել է 2004 թ. հունվարի 20-ին:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 75,0 հազ. դրամ ((400,0+800,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հունվարի 26-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. ապրիլի 1-ից սկսած ռեզիդենտը հաշվարկում է նաև նվազագույն շահութահարկի ամսական գումարներ:
դ) Ընթացիկ տարում.
- իրավաբանական անձանց միաձուլման դեպքում` միաձուլումից հետո շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում է նոր առաջացած իրավաբանական անձը` հաշվի առնելով միաձուլված կազմակերպությունների համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարները և նվազագույն շահութահարկի ամսական գումարները:
Օրինակ 10. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները 2004 թ. սեպտեմբերի 8-ին միաձուլվել են, որի հետևանքով առաջացել է «Ե» կազմակերպությունը: «Ա» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2003 թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`
- «Ա» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (1-ից 8-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 4,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 12,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Ե» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (8-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 50,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, միաձուլումից հետո «Ե» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 112,5 հազ. դրամ ((600,0+1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ: Ընդ որում` «Ե» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (60,0+40,0+120,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (220,0>112,5), իսկ 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը` 72,0 հազ. դրամ (6,0+4,0+12,0+50,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական գումարը կազմում է 112,5 հազ. դրամ (72,0<112,5):
Օրինակ 11. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները 2004 թ. սեպտեմբերի 28-ին միաձուլվել են, որի հետևանքով առաջացել է «Ե» կազմակերպությունը: «Ա» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2003 թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`
- «Ա» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (1-ից 28-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 4,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 12,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Ե» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (28-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 50,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, մինչև միաձուլումը 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարները կազմակերպությունները վճարում են առանձին` 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ: Ընդ որում` «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (600,0:16) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 60,0 հազ. դրամ (60,0>37,5), «Բ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 40,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 75,0 հազ. դրամ (1200,0:16) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (120,0>75,0), «Գ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումար չունի, ընդամենը` այդ կազմակերպությունները 2004 թ. սեպտեմբերին վճարելու են 220,0 հազ. դրամ (60,0+40,0+120,0):
Միաձուլումից հետո «Ե» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 112,5 հազ. դրամ ((600,0+1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ: Ընդ որում` «Ե» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 72,0 հազ. դրամ (6,0+4,0+12,0+50,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 112,5 հազ. դրամ (72,0<112,5).
- իրավաբանական անձի այլ իրավաբանական անձի միանալու դեպքում` միանալուց հետո վերջինս շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում է հաշվի առնելով միացած կազմակերպությունների համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարները և նվազագույն շահութահարկի ամսական գումարները:
Օրինակ 12. «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները 2004 թ. սեպտեմբերի 8-ին միացվել են «Դ» կազմակերպությանը: «Ա» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2003 թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`
- «Ա» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (1-ից 8-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 4,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 12,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Դ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (1-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 50,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, միացումից հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 112,5 հազ. դրամ ((600,0+1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ: Ընդ որում` «Դ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (60,0+40,0+120,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (220,0>112,5), իսկ 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը` 72,0 հազ. դրամ (6,0+4,0+12,0+50,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը` 112,5 հազ. դրամ (72,0<112,5):
Օրինակ 13. «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները 2004 թ. սեպտեմբերի 28-ին միացվել են «Դ» կազմակերպությանը: «Ա» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2003 թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`
- «Ա» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (1-ից 28-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 4,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 12,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել և «Դ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (28-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 50,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, մինչև միացումը 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարները կազմակերպությունները վճարելու են առանձին` 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ: Ընդ որում` «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (600,0:16) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 60,0 հազ. դրամ (60,0>37,5), «Բ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 40,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 75,0 հազ. դրամ (1200,0:16) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (120,0>75,0), «Դ» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումար չունի, ընդամենը` այդ կազմակերպությունները 2004 թ. սեպտեմբերին վճարելու են 220,0 հազ. դրամ (60,0+40,0+120,0):
Միացումից հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կկազմի 112,5 հազ. դրամ ((600,0+1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ: Ընդ որում` «Դ» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 72,0 հազ. դրամ (6,0+4,0+12,0+50,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 112,5 հազ. դրամ (72,0<112,5).
- իրավաբանական անձի բաժանման դեպքում` բաժանումից հետո շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում են նոր առաջացած իրավաբանական անձինք հավասարաչափ, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:
Օրինակ 14. «Դ» կազմակերպությունը 2004 թ. սեպտեմբերի 8-ին բաժանվել է «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարի ամսական գումարների և նվազագույն շահութահարկի ամսական գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`
- «Դ» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ, իսկ 2004 թ. սեպտեմբերի (1-ից 8-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 12,0 հազ. դրամ,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (8-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 4,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել:
Տվյալ դեպքում, բաժանումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (1200,0:16:3), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ: Ընդ որում` այդ կազմակերպությունների 2004 թ. սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 40,0 հազ. դրամ (120,0:3) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 40,0 հազ. դրամ (40,0>25,0): «Ա» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 10,0 հազ. դրամ (12,0:3+6,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (10,0<25,0), «Բ» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 8,0 հազ. դրամ (12,0:3+4,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (8,0<25,0), «Գ» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 4,0 հազ. դրամ (12,0:3) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (4,0<25,0):
Օրինակ 15. «Դ» կազմակերպությունը 2004 թ. սեպտեմբերի 28-ին բաժանվել է «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարի ամսական գումարների և նվազագույն շահութահարկի ամսական գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`
- «Դ» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ, իսկ 2004 թ. սեպտեմբերի (1-ից 28-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 12,0 հազ. դրամ,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (28-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 4,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել:
Տվյալ դեպքում, մինչև բաժանումը «Դ» կազմակերպության 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 75,0 հազ. դրամ (1200,0:16) և 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (120,0>75,0), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ:
Բաժանումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունների շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (1200,0:16:3), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ: Ընդ որում` «Ա» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 10,0 հազ. դրամ (12,0:3+6,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (10,0<25,0), «Բ» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 8,0 հազ. դրամ (12,0:3+4,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (8,0<25,0), «Գ» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 4,0 հազ. դրամ (12,0:3) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 25,0 հազ. դրամ (4,0<25,0):
- իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում` առանձնանալուց հետո շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում է վերակազմակերպված իրավաբանական անձը, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:
Օրինակ 16. «Դ» կազմակերպությունից 2004 թ. սեպտեմբերի 8-ին առանձնացվել են «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարների ամսական գումարների և նվազագույն շահութահարկի ամսական գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`
- «Դ» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ, իսկ 2004 թ. սեպտեմբերի (1-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 12,0 հազ. դրամ,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (8-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 4,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել:
Տվյալ դեպքում, առանձնացումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները շահութահարկի կանխավճարի ամսական գումար չեն հաշվարկելու և 2004 թ. սեպտեմբերի 8-ից սկսած` այդ կազմակերպությունների 2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարները հավասար են նվազագույն շահութահարկի ամսական գումարներին (2004 թ. սեպտեմբերին շահութահարկի ամսական վճարման գումարներ չեն հաշվարկվում, իսկ 2004 թ. հոկտեմբերին դրանք կազմում են` «Ա» կազմակերպության համար 6,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպության համար 4,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպությունը շահութահարկի ամսական վճարման գումար չի հաշվարկում): «Դ» կազմակերպության 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (600,0:16) և 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (120,0>37,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. հոկտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (12,0<37,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ:
Օրինակ 17. «Դ» կազմակերպությունից 2004 թ. սեպտեմբերի 28-ին առանձնացվել են «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով շահութահարկի կանխավճարների ամսական գումարների և նվազագույն շահութահարկի ամսական գումարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Դ» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: Ընդունենք, որ`
- «Դ» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ, իսկ 2004 թ. սեպտեմբերի (1-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 12,0 հազ. դրամ,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի (28-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպությանը` 4,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել:
Տվյալ դեպքում, մինչև առանձնացումը «Դ» կազմակերպության 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (600,0:16) և 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (120,0>37,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ:
Առանձնացումից հետո «Ա», «Բ» և «Գ» կազմակերպությունները շահութահարկի կանխավճարի ամսական գումար չեն հաշվարկելու և 2004 թ. սեպտեմբերի 28-ից սկսած` այդ կազմակերպությունների 2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարները հավասար են նվազագույն շահութահարկի ամսական գումարներին (2004 թ. հոկտեմբերին շահութահարկի ամսական վճարման գումարները կազմում են` «Ա» կազմակերպության համար 6,0 հազ. դրամ և «Բ» կազմակերպության համար 4,0 հազ. դրամ, «Գ» կազմակերպությունը շահութահարկի ամսական վճարման գումար չի հաշվարկում): «Դ» կազմակերպության 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (600,0:16) և 2004 թ. հոկտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (12,0<37,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ.
- իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) դեպքում` շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
Օրինակ 18. «Ա» ՍՊԸ 2004 թ. սեպտեմբերի 8-ին (կամ 28-ին) վերակազմավորվել է «Ա» ՓԲԸ` փոխանցման ակտին համապատասխան: «Ա» ՍՊԸ 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: Ընդունենք, որ «Ա» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ, իսկ 2004 թ. սեպտեմբերի (1-ից 30-ը) հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 12,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, մինչև վերակազմավորումը և վերակազմավորումից հետո «Ա» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (600,0:16) և 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (120,0>37,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. հոկտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (12,0<37,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ:
ե) Նախորդ տարում իրավաբանական անձանց վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում են ընդհանուր սահմանված կարգով:
զ) Այն կազմակերպությունների գծով, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով, շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկվում և վճարվում են, հաշվի առնելով հետևյալը.
- ընթացիկ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու դեպքում շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում և վճարում է այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով (միացնելով բոլոր կազմակերպությունների շահութահարկի կանխավճարների ամսական գումարները և նվազագույն շահութահարկի ամսական գումարները):
Օրինակ 19. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները 2004 թ. սեպտեմբերի 8-ից դարձել են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող` «Դ» կազմակերպության միջոցով: «Ա» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2003 թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունների 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 220,0 հազ. դրամ, իսկ 2004 թ. սեպտեմբերի հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 22,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալուց հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 112,5 հազ. դրամ ((600,0+1200,0):16) և 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (220,0>112,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. հոկտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 112,5 հազ. դրամ (22,0<112,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ:
Նույն օրինակում, եթե նշված կազմակերպությունները դառնում են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող 2004 թ. սեպտեմբերի 28-ից, ապա կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալուց հետո «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 112,5 հազ. դրամ ((600,0+1200,0):16) և 2004 թ. հոկտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 112,5 հազ. դրամ (22,0<112,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ.
- նախորդ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու և ընթացիկ տարում նույն կարգով շահութահարկը վճարելու դեպքում, ընթացիկ տարում շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում և վճարում է այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով (ընդհանուր սահմանված կարգով հաշվարկելով շահութահարկի կանխավճարների ամսական գումարները և միացնելով բոլոր կազմակերպությունների նվազագույն շահութահարկի ամսական գումարները).
- ընթացիկ (կամ նախորդ) տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկը հաշվարկելու և վճարելու ընդհանուր սահմանված կարգին անցնելու դեպքերում, ընթացիկ տարում շահութահարկի ամսական վճարման գումարները վճարում են առանձին: Ընդ որում` ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հաշվարկելիս կազմակերպությունները հաշվի են առնում նախորդ տարվա իրենց մասով հաշվարկված շահութահարկի գումարները, իսկ շահութահարկը հաշվարկելու և վճարելու ընդհանուր սահմանված կարգին անցնելու ամսվա (կամ` նաև դրան հաջորդող ամսվա) նվազագույն շահութահարկի ամսական գումարները հաշվարկելիս կազմակերպությունները առանձնացնում են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարելու ամսվա իրենց մասով նվազագույն շահութահարկի ամսական գումարների հաշվարկման բազաները և դրանցից կատարված նվազեցումների տարբերությունները:
Օրինակ 20. «Ա», «Բ», «Գ» և «Դ» կազմակերպությունները մինչև 2004 թ. սեպտեմբերի 8-ը շահութահարկը հաշվարկում և վճարում են կենտրոնացված կարգով` «Դ» կազմակերպության միջոցով, իսկ 2004 թ. սեպտեմբերի 8-ից սկսած` ընդհանուր սահմանված կարգով: «Ա» կազմակերպության 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 1200,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը 2003 թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս: Ընդունենք, որ`
- «Ա» կազմակերպության 2004 թ. օգոստոսի հաշվով հաշվարկված սեպտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 60,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 120,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել,
- «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի հաշվով հաշվարկված հոկտեմբերի նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 6,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 4,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպությանը` 12,0 հազ. դրամ, իսկ «Դ» կազմակերպությունը նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա չի ունեցել:
Տվյալ դեպքում, կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դադարելուց հետո 2004 թ. շահութահարկի կանխավճարների ամսական գումարները կազմում են` «Ա» կազմակերպության համար 37,5 հազ. դրամ (600,0:16) և «Գ» կազմակերպության համար 75,0 հազ. դրամ (1200,0:16), իսկ «Բ» և «Դ» կազմակերպությունները 2004 թ. ընթացքում շահութահարկի կանխավճարների ամսական գումարներ չեն հաշվարկում: «Ա» կազմակերպության 2004 թ. սեպտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 60,0 հազ. դրամ (60,0>37,5), «Բ» կազմակերպության` 40,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 120,0 հազ. դրամ (120,0>75,0), որոնց վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ, իսկ «Դ» կազմակերպությունը շահութահարկի ամսական վճարման գումար չի հաշվարկելու: «Ա» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (6,0<37,5), «Բ» կազմակերպության` 4,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 75,0 հազ. դրամ (12,0<75,0), որոնց վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ, իսկ «Դ» կազմակերպությունը շահութահարկի ամսական վճարման գումար չի հաշվարկում:
Նույն օրինակում, եթե նշված կազմակերպությունները մինչև 2004 թ. սեպտեմբերի 28-ը շահութահարկը հաշվարկում և վճարում են կենտրոնացված կարգով` «Դ» կազմակերպության միջոցով, իսկ 2004 թ. սեպտեմբերի 28-ից սկսած` ընդհանուր սահմանված կարգով, ապա`
- մինչև կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դադարելը «Դ» կազմակերպության շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 112,5 հազ. դրամ ((600,0+1200,0):16) և շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 220,0 հազ. դրամ (220,0>112,5), որի վճարումը պետք է կատարվի 2004 թ. սեպտեմբերի 27-ից ոչ ուշ,
- կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դադարելուց հետո 2004 թ. շահութահարկի կանխավճարների ամսական գումարները կազմում են` «Ա» կազմակերպության համար 37,5 հազ. դրամ (600,0:16) և «Գ» կազմակերպության համար 75,0 (1200,0:16), իսկ «Բ» և «Դ» կազմակերպությունները 2004 թ. ընթացքում շահութահարկի կանխավճարների ամսական գումարներ չեն հաշվարկում: «Ա» կազմակերպության 2004 թ. հոկտեմբերի շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 37,5 հազ. դրամ (6,0<37,5), «Բ» կազմակերպության` 4,0 հազ. դրամ և «Գ» կազմակերպության` 75,0 հազ. դրամ (12,0<75,0), որոնց վճարումը պետք է կատարվի 2004 թ. հոկտեմբերի 25-ից ոչ ուշ, իսկ «Դ» կազմակերպությունը շահութահարկի ամսական վճարման գումար չի հաշվարկում:
է) Մինչև նախորդ տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը, ռեզիդենտը շահութահարկի ամսական վճարման գումարները հաշվարկում է նախորդ տարվա վերջին շահութահարկի կանխավճարի ամսական գումարից ոչ պակաս չափով:
Նախորդ տարվա շահութահարկի գումարը հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող` շահութահարկի ամսական վճարման գումարի առաջին մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների ճշտում (այդ թվում` նաև նախորդ տարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարներ չունեցող, սակայն այդ տարվա արդյունքներով ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարներ ունեցող ռեզիդենտների կողմից)` շահութահարկի կանխավճարի ամսական գումարները ճշտվում են տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հրահանգի 9.5 կետում նշված չափերով:
Օրինակ 21. Ռեզիդենտի 2003 թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2004 թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2003 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2003 թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1920,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2004 թ. մարտ-նոյեմբերի հաշվով հաշվարկված 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 130,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (1920,0:16): Ռեզիդենտը 2004 թ. ընթացքում շահութահարկի ամսական վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 26.01.2004 թ. և 25.02.2004 թ.` |
ամսական 100,0 հազ. դրամ, |
- 25.03.2004 թ.` |
160,0 հազ. դրամ (120,0+(120,0-100,0)x2), |
- 26.04.2004 թ., 25.05.2004 թ., 25.06.2004 թ., 26.07.2004 թ., 25.08.2004 թ., 27.09.2004 թ.,
25.10.2004 թ., 25.11.2004 թ., 27.12.2004 թ.` ամսական 130,0 հազ. դրամ (130,0>120,0):
2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 1530,0 հազ. դրամ (2x100,0+160,0+9x130,0), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 1170,0 հազ. դրամ (9x130,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 1440,0 հազ. դրամ (2x100,0+160,0+9x120,0):
Օրինակ 22. Ռեզիդենտի 2004 թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2005 թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2004 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2004 թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1280,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2004 թ. դեկտեմբեր և 2005 թ. հունվար-նոյեմբերի հաշվով հաշվարկված 2005 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 110,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, 2005 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 80,0 հազ. դրամ (1280,0:16): Ռեզիդենտը 2005 թ. ընթացքում շահութահարկի ամսական վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 25.01.2005 թ. և 25.02.2005 թ.` |
ամսական 110,0 հազ. դրամ (110,0>100,0), |
- 25.03.2005 թ.` |
110,0 հազ. դրամ (110,0>(80,0+(80,0-100,0)x2)), |
- 25.04.2005 թ., 25.05.2005 թ., 27.06.2005 թ., 25.07.2005 թ., 25.08.2005 թ., 26.09.2005 թ.,
25.10.2005 թ., 25.11.2005 թ., 26.12.2005 թ.` ամսական 110,0 հազ. դրամ (110,0>80,0):
2005 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 1320,0 հազ. դրամ (12x110,0), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 1320,0 հազ. դրամ (12x110,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 960,0 հազ. դրամ (2x100,0+40,0+9x80,0):
ը) Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտը այդ մասին նախօրոք (բայց նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) գրավոր հայտնում է հարկային մարմնին և շահութահարկի կանխավճարների ամսական գումարները որոշում է ինքնուրույն` հավասարաչափ բաշխելով ըստ ամիսների: Մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում:
Օրինակ 23. Ռեզիդենտի 2003 թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2004 թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2003 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2003 թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 9600,0 և 1920,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2004 թ. ապրիլի 12-ին գրավոր հայտնում է հարկային մարմնին, որ 2004 թ. հարկվող շահույթը նախատեսվում է 9600,0 հազ. դրամ գումարից պակաս և ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հաշվարկելու է 50,0 հազ. դրամի չափով: Ընդունենք, որ ռեզիդենտի 2004 թ. մարտ-նոյեմբերի հաշվով հաշվարկված 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 70,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (1920,0:16): Ռեզիդենտը 2004 թ. ընթացքում շահութահարկի ամսական վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 26.01.2004 թ. և 25.02.2004 թ.` |
ամսական 100,0 հազ. դրամ, |
- 25.03.2004 թ.` |
160,0 հազ. դրամ (120,0+(120,0-100,0)x2), |
- 26.04.2004 թ., 25.05.2004 թ., 25.06.2004 թ., 26.07.2004 թ., 25.08.2004 թ., 27.09.2004 թ.,
25.10.2004 թ., 25.11.2004 թ., 27.12.2004 թ.` ամսական 70,0 հազ. դրամ (70,0>50,0):
2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 990,0 հազ. դրամ (2x100,0+160,0+9x70,0), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 930,0 հազ. դրամ (9x70,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 810,0 հազ. դրամ (2x100,0+160,0+9x50,0):
թ) Ռեզիդենտի կողմից հարկային մարմնին շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում է նաև հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկված և չվճարված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների նկատմամբ տույժերի վերահաշվարկ:
Օրինակ 24. Ռեզիդենտի 2003 թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2004 թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2003 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2003 թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 6400,0 հազ. դրամ և 1280,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2004 թ. հունիսի 10-ին հարկային մարմին ներկայացնում է 2003 թ. շահութահարկի ճշտված հաշվարկ, ըստ որի 2003 թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 9600,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2004 թ. մարտ-նոյեմբերի հաշվով հաշվարկված 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 110,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, ռեզիդենտը 2004 թ. շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հունվար-փետրվար ամիսների համար հաշվարկում է 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2004 թ. մարտի 10-ին շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ, ըստ որի շահութահարկի կանխավճարների ամսական գումարները կազմում են 80,0 հազ. դրամ (1280,0:16), և ռեզիդենտը մինչև շահութահարկի ճշտված հաշվարկի ներկայացումը շահութահարկի ամսական վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 26.01.2004 թ. և 25.02.2004 թ.` |
100,0 հազ. դրամ, |
- 25.03.2004 թ.` |
40,0 հազ. դրամ (80,0+(80,0-100,0)x2), |
- 26.04.2004 թ. և 25.05.2004 թ.` |
ամսական 110,0 հազ. դրամ (110,0>80,0): |
Շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ, ըստ որի շահութահարկի կանխավճարների ամսական գումարները կազմում են 120,0 հազ. դրամ (1920,0:16): 2004 թ. մարտի 10-ին հարկային մարմին ճիշտ լրացված շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում ռեզիդենտը 2004 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներում շահութահարկի ամսական վճարման գումարները կվճարեր հետևյալ ժամկետներում և չափերով`
- 25.03.2004 թ.` |
160,0 հազ. դրամ (120,0+(120,0-100,0)x2), |
- 26.04.2004 թ., 25.05.2004 թ., 25.06.2004 թ., 26.07.2004 թ., 25.08.2004 թ., 27.09.2004 թ., 25.10.2004 թ.,
25.11.2004 թ., 27.12.2004 թ.` ամսական 120,0 հազ. դրամ (110,0<120,0):
2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 1440,0 հազ. դրամ (2x100,0+160,0+9x120,0), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 990,0 հազ. դրամ (9x110,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 1440,0 հազ. դրամ (2x100,0+160,0+9x120,0):
Օրինակ 25. Ռեզիդենտի 2004 թ. հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2005 թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2004 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2004 թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 9600,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2005 թ. հունիսի 12-ին հարկային մարմին ներկայացնում է 2004 թ. շահութահարկի ճշտված հաշվարկ, ըստ որի 2004 թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 4800,0 հազ. դրամ և 960,0 հազ. դրամ: Ընդունենք, որ ռեզիդենտի 2004 թ. դեկտեմբեր և 2005 թ. հունվար-նոյեմբերի հաշվով հաշվարկված 2005 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 110,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում, ռեզիդենտը 2005 թ. շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հունվար-փետրվար ամիսների համար հաշվարկում է 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2005 թ. մարտի 10-ին շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ, ըստ որի շահութահարկի կանխավճարների ամսական գումարները կազմում են 120,0 հազ. դրամ (1920,0:16) և ռեզիդենտը մինչև շահութահարկի ճշտված հաշվարկի ներկայացումը շահութահարկի ամսական վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 25.01.2005 թ. և 25.02.2005 թ.` |
110,0 հազ. դրամ (110,0>100,0), |
- 25.03.2005 թ.` |
160,0 հազ. դրամ (110,0<(120,0+(120,0-100,0)x2)), |
- 25.04.2005 թ. և 25.05.2005 թ.` |
ամսական 120,0 հազ. դրամ (110,0<120,0): |
Շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ, ըստ որի շահութահարկի կանխավճարների ամսական գումարները կազմում են 60,0 հազ. դրամ (960,0:16): 2005 թ. մարտի 10-ին հարկային մարմին ճիշտ լրացված շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում ռեզիդենտը 2005 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներում շահութահարկի ամսական վճարման գումարները կվճարեր հետևյալ ժամկետներում և չափերով`
- 25.03.2005 թ.` |
110,0 հազ. դրամ (110,0>(60,0+(60,0-100,0)x2)), |
- 25.04.2005 թ.` |
110,0 հազ. դրամ (110,0>(60,0-20,0)), |
- 25.05.2005 թ., 27.06.2005 թ., 25.07.2005 թ., 25.08.2005 թ., 26.09.2006 թ., 25.10.2005 թ.,
25.11.2005 թ., 26.12.2005 թ.` ամսական 110,0 հազ. դրամ (110,0>60,0):
2005 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 1320,0 հազ. դրամ (12x110,0), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 1320,0 հազ. դրամ (12x110,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 720,0 հազ. դրամ (2x100,0+0,0+40,0+8x60,0):
ժ) Ընթացիկ տարում ռեզիդենտի կողմից ինքնուրույն հայտնաբերված` նախորդ տարիներում ավել կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները (որոնք բխում են հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին), եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիներին, և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ չի կատարվում:
Այդ դեպքերում հայտնաբերված գումարները չեն ազդելու ընթացիկ տարվա նվազագույն շահութահարկի ամսական գումարների մեծությունների վրա:
(9.8 կետը փոփ. 09.11.04 N 1-05/18-Ն, 30.09.09 N 2682-Ն)
9.9. Ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարները հաշվարկելիս հաշվի են առնվում նաև նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված`
- շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ տարիներին են վերաբերում հայտնաբերված լրացուցիչ գումարները), եթե հայտնաբերված գումարները վերաբերում են այն տարիներին, որոնց համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված են եղել շահութահարկի հաշվարկները.
Օրինակ 26. Ռեզիդենտի 2003 թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 3200,0 հազ. դրամ, որը ներառում է 2003 թ. սեպտեմբերին հարկային մարմինների կողմից ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են 2001-2002 թթ. ռեզիդենտի գործունեությանը (ընդհանուր գումարով` 1300,0 հազ. դրամ): Ռեզիդենտը 2001-2002 թթ. համար շահութահարկի հաշվարկները հարկային մարմին ներկայացրել է սահմանված ժամկետներում, իսկ 2003 թ. համար շահութահարկի հաշվարկը` 2004 թ. հունվարի 20-ին:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (3200,0:16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2004 թ. հունվարի 26-ից ոչ ուշ, իսկ 2004 թ. ապրիլի 1-ից սկսած ռեզիդենտը հաշվարկում է նաև նվազագույն շահութահարկի ամսական գումարներ.
- այդ (նախորդ) տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի լրացուցիչ գումարները` ելնելով լրացուցիչ հայտնաբերված հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարներից:
Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում ավել կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերում են ընթացիկ տարվան նախորդող 3 տարիներին) և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ չի կատարվում, բացառությամբ հետևյալ դեպքերի`
- եթե ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիների արդյունքներով վճարման ենթակա լրացուցիչ շահութահարկի գումարներից որևէ մեկը վերաբերում է այն հաշվետու տարվանը, որի համար մինչև ստուգման ակտում արձանագրումը ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված չի եղել շահութահարկի հաշվարկը, ապա շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հաշվարկը (կամ վերահաշվարկը) կատարվում է այդ տարվա շահութահարկի հաշվարկի օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած: Հետագայում ռեզիդենտի կողմից այդ տարվա շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում այն պետք է համապատասխանի ստուգման արդյունքներին` ստուգված ժամանակաշրջանի համար ստուգման արդյունքներին չհամապատասխանող շահութահարկի հաշվարկի ներկայացումը և շահութահարկի գծով պարտավորությունների ճշտումը կարող է տեղի ունենալ միայն ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով,
- եթե ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերվել են նախորդ տարիների հաշվետու ժամանակաշրջանների համար շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի լրացուցիչ գումարներ, ապա շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հաշվարկը (կամ վերահաշվարկը) կատարվում է այդ տարիների շահութահարկի հաշվարկի օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած` ելնելով լրացուցիչ հայտնաբերված հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարներից:
Ընթացիկ տարում ստուգմամբ` նախորդ տարիներում ավել (կամ պակաս) վճարված (կամ չվճարված) նվազագույն շահութահարկի ամսական վճարման գումարներ հայտնաբերելու դեպքում կատարվում է այդ ամիսների նվազագույն շահութահարկի ամսական վճարման գումարների վերահաշվարկ:
9.10. Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում պակաս վճարված (կամ չվճարված) շահութահարկի ամսական վճարման գումարների նկատմամբ հաշվարկվում են միայն տույժեր` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, և հարկային օրենսդրությամբ սահմանված տուգանքները (այդ թվում` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տուգանքը) չեն կիրառվում:
Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց ռեզիդենտի կողմից նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ շահութահարկի գումարներ, ապա հաշվարկված տուգանքները ենթակա են պետական բյուջե վճարման ստուգման ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարը` ընթացիկ տարվա ապրիլի 25-ից ոչ ուշ: Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված շահութահարկի գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված շահութահարկի ամսական վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկը ներկայացնելու պահին:
Օրինակ 27. Ռեզիդենտը 2003 թ. ընթացքում շահութահարկի կանխավճարներ չի վճարում: Ռեզիդենտը 2004 թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2003 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2003 թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: 2004 թ. փետրվար-մարտ ամիսներին հարկային մարմինների կողմից ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել շահութահարկ (400,0 հազ. դրամ), որը վերաբերում է 2003 թ. ռեզիդենտի գործունեությանը: Ստուգման ակտը կազմվել է 2004 թ. մարտի 10-ին:
Տվյալ դեպքում, հաշվարկված տուգանքները ռեզիդենտը պարտավոր է վճարել մինչև 2003 թ. մարտի 22-ը, իսկ 2003 թ. շահութահարկի հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2003 թ. շահութահարկի գումարները (600,0 և 400,0 հազ. դրամ)` մինչև 2004 թ. ապրիլի 26-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր` շահութահարկի չվճարված գումարի նկատմամբ: Ընդ որում, 2004 թ. շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ չի կատարվում:
Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց ռեզիդենտի կողմից նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ շահութահարկի գումարներ, որոնք նվազագույն շահութահարկի գումարների պակաս հաշվարկելու արդյունք է, ապա լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարը ենթակա է պետական բյուջե վճարման` ընթացիկ տարվա ապրիլի 25-ից ոչ ուշ: Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված շահութահարկի գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված շահութահարկի ամսական վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկը ներկայացնելու պահին:
Օրինակ 28. Ռեզիդենտը 2004 թ. ընթացքում շահութահարկի կանխավճարներ չի վճարում: Ռեզիդենտը 2005 թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2004 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2004 թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: 2005 թ. փետրվար-մարտ ամիսներին հարկային մարմինների կողմից ռեզիդենտի մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել շահութահարկ (400,0 հազ. դրամ), որը վերաբերում է 2004 թ. ռեզիդենտի գործունեությանը և 2004 թ. նվազագույն շահութահարկի գումարների պակաս հաշվարկման արդյունք է: Ստուգման ակտը կազմվել է 2005 թ. մարտի 10-ին:
Տվյալ դեպքում, 2004 թ. շահութահարկի հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2004 թ. շահութահարկի գումարները (600,0 և 400,0 հազ. դրամ) ռեզիդենտը պարտավոր է վճարել մինչև 2005 թ. ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր` շահութահարկի չվճարված գումարի նկատմամբ, իսկ չվճարված նվազագույն շահութահարկի ամսական գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է 2005 թ. փետրվարի 10-ին: Ընդ որում, 2005 թ. շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վերահաշվարկ չի կատարվում:
9.11. Հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը նվազագույն շահութահարկի տարեկան գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` ռեզիդենտի լուծարման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` շահութահարկի ամսական վճարման գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն ռեզիդենտի հետագա տարիների շահութահարկի գումարներից (այդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը նվազագույն շահութահարկի տարեկան գումարից գերազանցելու դեպքում): Ընդ որում.
ա) եթե հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը գերազանցում է նվազագույն շահութահարկի տարեկան գումարից, իսկ տվյալ տարում կատարված շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը.
- գերազանցում է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարին, ապա`
կատարված շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի տարբերությունը ենթակա է հաշվանցման ռեզիդենտի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով.
- չի գերազանցում հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարին և գերազանցում է նվազագույն շահութահարկի տարեկան գումարը, ապա`
հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի և կատարված շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարի տարբերությունը վճարվում է պետական բյուջե, ընդ որում` այդ տարբերության գումարից առաջնահերթ նվազեցվում են նախորդ հաշվետու տարիներում վճարված և մինչ այդ չնվազեցված նվազագույն շահութահարկի տարեկան գումարները.
- չի գերազանցում նվազագույն շահութահարկի տարեկան գումարը, ապա`
հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի և կատարված շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարի տարբերությունը վճարվում է պետական բյուջե, ընդ որում` հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի և նվազագույն շահութահարկի տարեկան գումարի տարբերության գումարից առաջնահերթ նվազեցվում են նախորդ հաշվետու տարիներում վճարված և մինչ այդ չնվազեցված նվազագույն շահութահարկի տարեկան գումարները.
բ) եթե հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը չի գերազանցում նվազագույն շահութահարկի տարեկան գումարից, իսկ տվյալ տարվա համար կատարված շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը.
- գերազանցում է նվազագույն շահութահարկի տարեկան գումարը, ապա`
կատարված շահութահարկի ամսական վճարների գումարների հանրագումարի և նվազագույն շահութահարկի տարեկան գումարի տարբերությունը ենթակա է հաշվանցման ռեզիդենտի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով,
նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի տարբերությունը որպես նվազագույն շահութահարկի գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` ռեզիդենտի լուծարման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` շահութահարկի ամսական վճարների գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հետագա տարիների ռեզիդենտի գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարներից (վերջիններս այդ տարիների նվազագույն շահութահարկի տարեկան գումարներից գերազանցելու դեպքում).
- չի գերազանցում նվազագույն շահութահարկի տարեկան գումարը և գերազանցում է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը, ապա`
նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և կատարված շահութահարկի ամսական վճարների գումարների տարբերությունը վճարվում է պետական բյուջե,
կատարված շահութահարկի ամսական վճարների գումարների հանրագումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարի տարբերությունը որպես նվազագույն շահութահարկի գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` ռեզիդենտի լուծարման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` շահութահարկի ամսական վճարման գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հետագա տարիների ռեզիդենտի գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարներից (վերջիններս այդ տարիների նվազագույն շահութահարկի տարեկան գումարներից գերազանցելու դեպքում).
- չի գերազանցում հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի վճարվող գումարը, ապա`
նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և կատարված շահութահարկի ամսական վճարների գումարների տարբերությունը վճարվում է պետական բյուջե:
2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած ռեզիդենտների համար 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտերի համար 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից (դրան համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ): Սույն դրույթի կիրառման առումով 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունների համար համախառմ եկամտի մեջ չեն ներառվում բյուջետային հատկացումները և ամբողջությամբ բյուջե (պետական, համայնքների) փոխանցվող այլ եկամուտները: Եթե նշված ռեզիդենտների այդ տարիների համար ընդհանուր կարգով (հարկվող շահույթից համապատասխան դրույքաչափերով) հաշվարկված շահութահարկի գումարը`
- փոքր է համախառն եկամտի 2%-ից, ապա տվյալ տարվա վճարման ենթակա շահութահարկի գումարը կազմում է համախառն եկամտի 2%-ը և տարբերությունը որևէ ձևով ազդեցություն չունի հետագա տարիների շահութահարկի գումարների հաշվարկի վրա, իսկ վճարված նվազագույն շահութահարկի և փաստացի շահութահարկի դրական տարբերություն առաջանալու դեպքում այդ տարբերությունը չի փոխանցվում հաջորդ տարիներ,
- գերազանցում է համախառն եկամտի 10%-ը, ապա տվյալ տարվա վճարման ենթակա շահութահարկի գումարը կազմում է համախառն եկամտի 10%-ը և տարբերությունը որևէ ձևով ազդեցություն չունի հետագա տարիների շահութահարկի գումարների հաշվարկի վրա:
(9.11 կետը լրաց. 30.09.09 N 2682-Ն)
9.12. Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի ամսական վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում տույժերը կիրառվում է ժամանակին չմուծված շահութահարկի ամսական վճարների գումարների նկատմամբ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով: Հաշվետու տարվա շահութահարկի ամսական վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին հաշվետու տարվա շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը (բայց ոչ ուշ հաշվետու տարվանը հաջորդող ապրիլի 25-ը): Շահութահարկի ամսական վճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
Օրինակ 29. Ռեզիդենտը 2005 թ. ապրիլի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2004 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2004 թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2080,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 1230,0 հազ. դրամ (3x80,0+9x110,0), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 990,0 հազ. դրամ (9x110,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 960,0 հազ. դրամ (12x80,0): Ընդունենք նաև, որ 2004 թ. դեկտեմբեր և 2005 թ. հունվար-մարտ ամիսների հաշվով հաշվարկված 2005 թ. հունվար-ապրիլ ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2004 թ. ընթացքում (հունվար-մարտ ամիսներում` ամսական 80,0 հազ. դրամ և ապրիլ-դեկտեմբեր ամիսներում` ամսական 110,0 հազ. դրամ) և 2005 թ. հունվար-մարտ ամիսներում (ամսական 120,0 հազ. դրամ) շահութահարկի ամսական վճարման գումարները վճարել է սահմանված ժամկետներում և չափերով:
Տվյալ դեպքում, մինչև 2005 թ. ապրիլի 25-ը (ներառյալ) ռեզիդենտը վճարում է շահութահարկի գումար` 850,0 հազ. դրամ (2080,0-1230,0): 2005 թ. ապրիլ ամսվա շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 280,0 հազ. դրամ (2080,0:16x4-3x80,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 280,0 հազ. դրամ (120,0<280,0), որը ռեզիդենտը ևս վճարում է մինչև 2005 թ. ապրիլի 25-ը (ներառյալ):
Նույն օրինակում, եթե ռեզիդենտը 2004 թ. ընթացքում և 2005 թ. հունվար-մարտ ամիսներում շահութահարկի ամսական վճարման գումարները վճարել է ոչ ամբողջությամբ (օրինակ` շահութահարկի ամսական վճարների գումարների 60%-ի չափով) և մինչև 2005 թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարել է 850,0 հազ. դրամ շահութահարկի գումար ու 2005 թ. ապրիլի շահութահարկի ամսական վճարման գումար (280,0 հազ. դրամ), ապա 2004 թ. համար չվճարված (մասնակի վճարված) շահութահարկի ամսական վճարման գումարների (այսինքն` շահութահարկի ամսական վճարման գումարների 40%-ի) նկատմամբ հաշվարկվում են տույժեր` մինչև 2005 թ. ապրիլի 12-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերում 2005 թ. հունվար-մարտ ամիսներում չվճարված (մասնակի վճարված) շահութահարկի ամսական վճարման գումարներին: Միաժամանակ, 2005 թ. ապրիլի 25-ից տույժեր են հաշվարկվում 2004 թ. շահութահարկի չվճարված (մասնակի վճարված) գումարի` 492,0 հազ. դրամի (2080,0-(1230,0x60%+850,0)) նկատմամբ:
Օրինակ 30. Ռեզիդենտը 2005 թ. ապրիլի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2004 թ. հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2004 թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 976,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2004 թ. շահութահարկի ամսական վճարման գումարների հանրագումարը կազմում է 1230,0 հազ. դրամ (3x80,0+9x110,0), նվազագույն շահութահարկի տարեկան գումարը` 990,0 հազ. դրամ (9x110,0), շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը` 960,0 հազ. դրամ (12x80,0): Ընդունենք նաև, որ 2004 թ. դեկտեմբեր և 2005 թ. հունվար-մարտ ամիսների հաշվով հաշվարկված 2005 թ. հունվար-ապրիլ ամիսների նվազագույն շահութահարկի ամսական գումարը կազմում է 120,0 հազ. դրամ: Ռեզիդենտը 2004 թ. ընթացքում (հունվար-մարտ ամիսներում` ամսական 80,0 հազ. դրամ և ապրիլ-դեկտեմբեր ամիսներում` ամսական 110,0 հազ. դրամ) և 2005 թ. հունվար-մարտ ամիսներում (ամսական 120,0 հազ. դրամ) շահութահարկի ամսական վճարման գումարները վճարել է սահմանված ժամկետներում և չափերով:
Տվյալ դեպքում, ռեզիդենտի կողմից 2004 թ. համար ավել վճարված շահութահարկի գումարը 240,0 հազ. դրամ (1230,0-990,0) ենթակա է հաշվանցման ռեզիդենտի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ նվազագույն շահութահարկի տարեկան գումարի և հաշվարկված շահութահարկի գումարի տարբերությունը` 14,0 հազ. դրամ (990,0-976,0) հաշվանցվում է միայն ռեզիդենտի հետագա տարիների շահութահարկի գումարներից: 2005 թ. ապրիլ ամսվա շահութահարկի կանխավճարի ամսական գումարը կազմում է 4,0 հազ. դրամ (976,0:16x4-3x80,0) և այդ ամսվա շահութահարկի ամսական վճարման գումարը կազմում է 120,0 հազ. դրամ (120,0>4,0), որը հաշվանցվում է 2004 թ. համար ավել վճարված շահութահարկի գումարից:
Նույն օրինակում, եթե ռեզիդենտը 2004 թ. ընթացքում և 2005 թ. հունվար-մարտ ամիսներում շահութահարկի ամսական վճարման գումարները վճարել է ոչ ամբողջությամբ (օրինակ` շահութահարկի ամսական վճարների գումարների 60%-ի չափով, որը կազմում է 1230,0x60%=738,0 հազ. դրամ) և մինչև 2005 թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարել է 238,0 հազ. դրամ (976,0-738,0) շահութահարկի գումար ու 2005 թ. ապրիլի շահութահարկի ամսական վճարման գումար (120,0 հազ. դրամ), ապա 2004 թ. համար չվճարված (մասնակի վճարված) շահութահարկի ամսական վճարման գումարների (այսինքն` շահութահարկի ամսական վճարման գումարների 40%-ի) նկատմամբ հաշվարկվում են տույժեր` մինչև 2005 թ. ապրիլի 12-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերում 2005 թ. հունվար-մարտ ամիսներում չվճարված (մասնակի վճարված) շահութահարկի ամսական վճարման գումարներին: Միաժամանակ, 2005 թ. ապրիլի 25-ից տույժեր են հաշվարկվում 2004 թ. շահութահարկի չվճարված (մասնակի վճարված) գումարի` 14,0 հազ. դրամի (990,0-(1230,0x60%+238,0)) նկատմամբ:
Սույն հրահանգի 9.8 կետի «ը» ենթակետի պայմաններում շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հանրագումարը տվյալ տարվա շահութահարկի գումարի 75%-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտը վճարում է տույժ (շահութահարկի գումարի 1/16-ի հաշվով հաշվարկված շահութահարկի կանխավճարի ամսական գումարի և տվյալ ամսվա վճարված շահութահարկի կանխավճարի ամսական գումարի տարբերության նկատմամբ)` շահութահարկի կանխավճարի ամսական գումարի համար հրահանգի 9.4 կետում նախատեսված վճարման օրվանից մինչև հարկային մարմնին շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Նշվածը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ռեզիդենտը ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարներ չի հաշվարկում` եկամուտներ չնախատեսելու (գործունեություն չիրականացնելու) վերաբերյալ նախօրոք (նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո:
9.13. Բանկերի և վարկային կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` բանկը (վարկային կազմակերպությունը) լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ռեզիդենտ բանկը շահութահարկի (այդ թվում` շահութահարկի կանխավճարների ամսական գումարների և նվազագույն շահութահարկի ամսական գումարների) վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
Ռեզիդենտ այլ կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն կազմակերպության անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի (այդ թվում` շահութահարկի կանխավճարների ամսական գումարների և նվազագույն շահութահարկի ամսական գումարների) վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
9.14. Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող ռեզիդենտի շահութահարկի (այդ թվում` շահութահարկի կանխավճարների ամսական գումարների և նվազագույն շահութահարկի ամսական գումարների) վճարումները կասեցվում են լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
9.15. Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտից գանձվող շահութահարկը նվազեցվում (պակասեցվում) է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտից օտարերկրյա պետություններում իրենց օրենսդրությանը համապատասխան, իրենց պետության տարածքում ստացված շահույթից (եկամտից): Ընդ որում` նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից)` սույն հրահանգին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարին:
Նման նվազեցումների իրականացման համար հիմք են հանդիսանում ռեզիդենտի կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքները (կամայական ձևով կազմված, սակայն վճարված հարկի գումարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող), որոնք պետք է վավերացված լինեն այդ պետությունների հարկ գանձող համապատասխան մարմինների կողմից:
Եթե սույն կետի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է ռեզիդենտի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:
Օրինակ 31. Ռեզիդենտը գործունեություն է իրականացնում «Ն» երկրի տարածքում` առանձնացված ստորաբաժանման միջոցով: Հաշվետու տարում ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 12,0 մլն դրամ համախառն եկամուտ և «Ն» երկրում գործունեության իրականացումից` 3,0 մլն դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ: Ընդունենք, որ «Ն» երկրի օրենսդրության համաձայն այդ երկրում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց հասույթը հարկվում է 32% դրույքաչափով, «Ն» երկրի օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 0,8 մլն դրամ և վճարված շահութահարկը` 0,256 մլն դրամ:
Տվյալ դեպքում, Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի հաշվարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները` բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 15,0 մլն դրամ (12,0+3,0), Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 4,0 մլն դրամ և շահութահարկի գումարը կկազմի 0,8 մլն դրամ (4,0x20%): «Ն» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է նվազեցում (պակասեցում) հետևյալ կարգով` որոշվում է հաշվանցման թույլատրելի չափը, հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազեցումներ, հաշվարկվում է հարկվող շահույթը (ընդունենք` 1,0 մլն դրամ), հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շահութահարկի գումարը (1,0x20%=0,2 մլն դրամ):
Այսպիսով` նվազեցման սահմանային չափը կազմում է 0,2 մլն դրամ, իսկ «Ն» երկրի տարածքում փաստացի վճարվել է 0,256 մլն դրամ: Թույլատրվում է «Ն» երկրի տարածքում վճարված հարկի գծով կատարել նվազեցում (պակասեցում) միայն 0,2 մլն դրամի չափով: Արդյունքում ենթակա է լրացուցիչ վճարման 0,6 մլն դրամ (0,8-0,2):
Օրինակ 32. Ռեզիդենտը գործունեություն է իրականացնում «Ն» երկրի տարածքում` առանձնացված ստորաբաժանման միջոցով: Հաշվետու տարում ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 30,0 մլն դրամ համախառն եկամուտ և «Ն» երկրում գործունեության իրականացումից` 50,0 մլն դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ: Ընդունենք, որ «Ն» երկրի օրենսդրության համաձայն այդ երկրում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց հասույթը հարկվում է 35% դրույքաչափով, «Ն» երկրի օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 13,0 մլն դրամ և վճարված շահութահարկը` 4,55 մլն դրամ:
Տվյալ դեպքում, Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի հաշվարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները` բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 80,0 մլն դրամ (30,0+50,0), Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 20,0 մլն դրամ և շահութահարկի գումարը կկազմի 4,0 մլն դրամ (20,0x20%): «Ն» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է նվազեցում (պակասեցում) հետևյալ կարգով` որոշվում է հաշվանցման թույլատրելի չափը, հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազեցումներ, հաշվարկվում է հարկվող շահույթը (ընդունենք` 22,0 մլն դրամ), հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շահութահարկի գումարը (22,0x20%=4,4 մլն դրամ):
Այսպիսով` նվազեցման սահմանային չափը կազմում է 4,4 մլն դրամ, իսկ «Ն» երկրի տարածքում փաստացի վճարվել է 4,55 մլն դրամ: Հաշվետու տարում շահութահարկի գումարից (4,0 մլն դրամ) նվազեցվում (պակասեցվում) է սահմանային չափից միայն 4,0 մլն դրամը, իսկ սահմանային չափի և հաշվետու տարվա արդյունքներով առաջացած շահութահարկի գումարի դրական տարբերությունը (4,4-4,0=0,4 մլն դրամ) ենթակա է նվազեցման (պակասեցման) ռեզիդենտի հաջորդ տարիների շահութահարկի գումարներից:
(9.15 կետը փոփ. 09.11.04 N 1-05/18-Ն)
9.16. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիների օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ.
ա) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ ռեզիդենտի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում.
բ) եթե տվյալ ռեզիդենտի այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:
9.17. Հաշվարկված շահութահարկի գումարները (այդ թվում` շահութահարկի կանխավճարների ամսական գումարները), նվազագույն շահութահարկի տարեկան գումարները, շահութահարկի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, ինչպես նաև ռեզիդենտի կողմից այդ գումարների վճարումները հարկային մարմինների կողմից հաշվառվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում:
Հարկային մարմինների կողմից նվազագույն շահութահարկի ամսական գումարները անձնական հաշվի քարտերում չեն հաշվառվում:
10. Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում հարկվող շահույթը պակաս կամ հարկային վնասը ավել ցույց տալը
10.1. Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկվող շահույթը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում ռեզիդենտներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող շահույթի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) շահութահարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50%-ի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո 1 տարվա ընթացքում հարկվող շահույթը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` շահութահարկի գումարի 100%-ի չափով:
Այդ տուգանքները չեն կիրառվում այն ռեզիդենտների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին:
10.2. Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկային վնասն ավելի ցույց տալու դեպքում ռեզիդենտներից գանձվում է տուգանք` ավելի ցույց տված վնասի 20%-ի չափով, ընդ որում` տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով ավել ցույց տրված վնասի նկատմամբ:
Այդ տուգանքը չի կիրառվում այն ռեզիդենտների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումներն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների վնասի ավել հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ կատարել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին:
Օրինակ 33. Ռեզիդենտի 2001 թվականի համախառն եկամուտը կազմել է 30,0 մլն դրամ, իսկ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը` 33,8 մլն դրամ: Ռեզիդենտը 2002 թ. փետրվարի 6-ին իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել է 2001 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկ` 3,8 մլն դրամ հարկային վնասով:
2002 թ. մարտի 6-ին կատարված ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ 33,8 մլն դրամ ծախսերից 1,8 մլն դրամը փաստաթղթերով հիմնավորված չեն և, հետևաբար, ռեզիդենտը 2001 թվականի արդյունքներով հարկային վնասը ավել է ցույց տվել 1,8 մլն դրամով:
Ստուգման ակտով ռեզիդենտին առաջադրվում է 0,36 մլն դրամի չափով (1,8x20%) տուգանք` հարկային վնասն ավել ցույց տալու համար:
Օրինակ 34 (օրինակը բերված է առանց հաշվի առնելու տույժերի հաշվարկը). Ռեզիդենտի 2001 թվականի համախառն եկամուտը կազմել է 30,0 մլն դրամ, իսկ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը` 33,8 մլն դրամ: Ռեզիդենտը 2002 թ. փետրվարի 6-ին իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել է 2001 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկ` 3,8 մլն դրամ հարկային վնասով:
2002 թ. մարտի 6-ին կատարված ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ 33,8 մլն դրամ ծախսերից 4,8 մլն դրամը փաստաթղթերով հիմնավորված չեն և, հետևաբար, ռեզիդենտը 2001 թվականի արդյունքներով հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 1,0 մլն դրամով և հարկային վնասը ավել է ցույց տվել 3,8 մլն դրամով:
Հաշվի առնելով, որ նախորդ ստուգումը կատարվել է 2000 թվականին, ստուգման ակտով ռեզիդենտին առաջադրվում է 0,2 մլն դրամի չափով շահութահարկ (1,0x20%), ինչպես նաև 0,1 մլն դրամի չափով տուգանք` հարկվող շահույթը թաքցնելու համար (0,2x50%) և 0,76 մլն դրամի չափով տուգանք` հարկային վնասը ավել ցույց տալու համար (3,8x20%):
(10.2 կետը փոփ. 09.11.04 N 1-05/18-Ն)
10.3. Ռեզիդենտի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկում հարկվող շահույթը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև հարկային վնասն ավել ցույց տալու համար սահմանված տուգանքները չեն կիրառվում նաև այն դեպքերում, երբ այդ հաշվարկներում չեն արտացոլվել հաշվետու տարում կատարված ստուգման ակտով արձանագրված` նախորդ տարիներում պակաս ցույց տրված հարկվող շահույթը կամ ավել ցույց տրված հարկային վնասը:
11. Շահութահարկի գծով հաշվապահական ձեվակերպումները
11.1. Հաշվապահական շահույթի (վնասի) և հարկվող շահույթի (հարկային վնասի) հաշվարկման տարբերությունները ներառում են մշտական և ժամանակավոր տարբերությունները:
Մշտական տարբերությունները չեն ազդում հետագա տարիների շահութահարկի գումարի մեծության վրա, դրանք են`
- հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից չեն նվազեցվում,
- շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտի նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում,
- հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում,
- շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտի մեջ ներառվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում:
Ժամանակավոր տարբերությունը (ակտիվի (պարտավորության) հաշվապահական հաշվեկշռային արժեքի և հարկային բազայի միջև տարբերություն) ազդում է հետագա տարիների շահութահարկի գումարի մեծության վրա: Ակտիվի (պարտավորության) հարկային բազան այն գումարն է, որով ակտիվը (պարտավորությունը) հաշվի է առնվում շահութահարկով հարկման նպատակով:
Նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների և չօգտագործված հարկային վնասների հարկային հետևանքները հաշվառվում են 151 առաջին կարգի ակտիվային հաշվի դեբետում («Հետաձգված հարկային ակտիվներ»), իսկ հարկվող ժամանակավոր տարբերությունների հարկային հետևանքները` 422 առաջին կարգի պասիվային հաշվի կրեդիտում («Հետաձգված հարկային պարտավորություն»): Այս հաշիվները թղթակցում են 751 առաջին կարգի հաշվի («Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)») հետ:
11.2. Հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի չափով պետական բյուջեի պարտավորությունն արտացոլվում է 524 առաջին կարգի պասիվային հաշվի («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին») կրեդիտում, իսկ պարտավորության մարումը` այդ հաշվի դեբետում: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն ձևակերպվում է որպես պետական բյուջեի գծով դեբիտորական պարտք: Հաշվին կից կարող է բացվել երկրորդ կարգի հաշիվ` 5241 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր շահութահարկի գծով»):
Նվազագույն շահութահարկի գումարի հաշվառման համար առաջարկվում է «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» խմբում բացել նոր առաջին կարգի հաշիվ` 157 («Հետաձգված հարկեր նվազագույն շահութահարկի գծով»): Այս հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ, որտեղ արտացոլվելու են նվազագույն շահութահարկի վճարված և չվճարված գումարները: Ընդ որում` հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարները նվազագույն շահութահարկի տարեկան գումարից ավել լինելու դեպքում տարբերությունը առաջնահերթ հաշվանցվելու է այս հաշվում կուտակված` վճարված նվազագույն շահութահարկի գումարներից:
Հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գումարի չափով պետական բյուջեի պարտավորության առաջացում.
դտ 751 («Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»)
կտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»),
Շահութահարկի գումարի վճարում.
դտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»)
կտ 157 («Հետաձգված հարկեր նվազագույն շահութահարկի գծով»)` հաշվետու տարվա գործունեության արդյունքներով շահութահարկի գումարը նվազագույն շահութահարկի գումարից ավել լինելու դեպքում (նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չնվազեցված նվազագույն շահութահարկի գումարների մասով)
կտ 252 («Հաշվարկային հաշիվ»):
11.3. Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե վճարված շահութահարկի կանխավճարների ամսական գումարները արտացոլվում են 225 առաջին կարգի ակտիվային հաշվի («Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեին») դեբետում, իսկ պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների (այդ թվում` հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի) մարումը շահութահարկի կանխավճարների ամսական գումարների հաշվին, գերավճարների (այդ թվում` շահութահարկի) հաշվին և պետական բյուջեից շահութահարկի գերավճարի հետ ստացումը` այդ հաշվի կրեդիտում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պետական բյուջեի կողմից պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հաշվին կից կարող է բացվել երկրորդ կարգի հաշիվ` 2251 («Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով»):
Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե շահութահարկի կանխավճարների ամսական գումարների վճարում.
դտ 225 («Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեին»)
կտ 252 («Հաշվարկային հաշիվ»):
Հաշվետու տարվա վերջի դրությամբ շահութահարկի գծով պետական բյուջեի պարտավորությունների մարում շահութահարկի կանխավճարների ամսական գումարների և գերավճարների հաշվին.
դտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»)
կտ 225 («Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեին»):
Հաշվետու տարվա վերջում պետական բյուջեի նկատմամբ շահութահարկի գծով ունեցած գերավճարի վերադասակարգում.
դտ 225 («Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեին»):
կտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»):
Պետական բյուջեից շահութահարկի գերավճարի հետ ստացում.
դտ 252 («Հաշվարկային հաշիվ»)
կտ 225 («Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեին»):
11.4. Հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված` շահութահարկի հետաձգված արտոնությունից օգտվելու դեպքում շահութահարկի գումարի հետաձգված պարտավորություններն արտացոլվում են 542 առաջին կարգի պասիվային հաշվի («Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով») կրեդիտում, իսկ դրանց դուրս գրումը` այդ հաշվի դեբետում: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հետաձգված շահութահարկի գծով պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հաշվետու տարվա արդյունքներով հետաձգված շահութահարկի գումարի չափով պետական բյուջեի պարտավորության հետաձգում` մինչև իրացման դիմաց վճարման ստացումը.
դտ 751 («Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»)
կտ 542 («Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»):
Հետաձգված շահութահարկի գումարի գծով պետական բյուջեի պարտավորության առաջացում` իրացման դիմաց վճարման ստացման դեպքում.
դտ 542 («Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»)
կտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»):
11.5. Շահութահարկի գումարի (նվազագույն շահութահարկի տարեկան գումարից ոչ պակաս) և շահութահարկի ամսական վճարների գումարների ժամանակին չվճարելու համար տույժերի, ինչպես նաև շահութահարկի գծով տուգանքների հաշվարկման նպատակով 524 հաշվին կից կարող է օգտագործվել երկրորդ կարգի հաշիվ` 5248 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հարկերի դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների գծով»).
Շահութահարկի գումարի (նվազագույն շահութահարկի տարեկան գումարից ոչ պակաս) և շահութահարկի ամսական վճարների գումարների ժամանակին չվճարելու համար տույժերի, ինչպես նաև շահութահարկի գծով տուգանքների հաշվարկում.
դտ 714 («Գործառնական այլ ծախսեր»)
կտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»):
Շահութահարկի գումարի (նվազագույն շահութահարկի տարեկան գումարից ոչ պակաս) և շահութահարկի ամսական վճարների գումարների ժամանակին չվճարելու համար տույժերի, ինչպես նաև շահութահարկի գծով տուգանքների վճարում.
դտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»)
կտ 252 («Հաշվարկային հաշիվ»):
Շահութահարկի գումարի (նվազագույն շահութահարկի տարեկան գումարից ոչ պակաս) և շահութահարկի ամսական վճարների գումարների ժամանակին չվճարելու համար տույժերի, ինչպես նաև շահութահարկի գծով տուգանքների մասով պարտավորությունների մարում շահութահարկի ամսական վճարների գումարների և գերավճարների հաշվին.
դտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»)
կտ 225 («Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեին»):
11.6. Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիների հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններում թույլ տրված սխալների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված սխալները, որոնք պահանջում են հաշվապահական ձևակերպում) ուղղում.
ա) Հիմնական մոտեցման դեպքում նախորդ տարիներին վերաբերող սխալների ուղղման գումարը արտացոլվում է հաշվետու տարվա հաշվետվությունում` ճշտելով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը: Այդ նպատակով օգտագործվում է 341 առաջին կարգի ակտիվապասիվային հաշիվը («Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»), որի կրեդիտում արտացոլվում է սխալների ուղղումների արդյունքում առաջացած ճշգրտման գումարը (որը ավելացվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին), իսկ դեբետում` սխալների ուղղման արդյունքում առաջացած ճշգրտման գումարը (որը նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից): Հաշվին կից կարող է բացվել երկրորդ կարգի հաշիվ` 3411 («Էական սխալների ուղղման արդյունքում առաջացած ճշգրտում»):
Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող սխալների ուղղումից առաջացող լրացուցիչ շահութահարկի գումարի արտացոլում.
դտ 341 («Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»)
կտ 112 («Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»)
կտ 132 («Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»)
կտ 211 («Նյութեր»)
կտ 213 («Արագամաշ առարկաներ»)
կտ 215 («Արտադրանք»)
կտ 216 («Ապրանքներ») և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ:
Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող սխալների ուղղում, որոնք ավելացվում են չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին.
դտ 112 («Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»)
դտ 132 («Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»)
դտ 211 («Նյութեր»)
դտ 213 («Արագամաշ առարկաներ»)
կտ 215 («Արտադրանք»)
դտ 216 («Ապրանքներ») և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ:
կտ 341 («Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»):
Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող սխալների ուղղումից առաջացող լրացուցիչ շահութահարկի գումարի արտացոլում.
դտ 341 («Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»)
կտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»):
բ) Թույլատրելի այլընտրանքային մոտեցման դեպքում` սխալի ուղղման գումարը արտացոլվում է հաշվետու տարվա զուտ շահույթը (վնասը) որոշելիս: Այդ նպատակով օգտագործվում է 641 առաջին կարգի պասիվային հաշիվը («Նախորդ տարիների եկամուտներ») և 741 առաջին կարգի ակտիվային հաշիվը («Նախորդ տարիների ծախսեր»):
641 հաշվի կրեդիտում արտացոլվում է սխալների ուղղման արդյունքում առաջացած նախորդ տարիների եկամուտների գումարը, որը ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքում, իսկ դեբետում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին: Հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ` 6411 («Նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտներ (էական սխալների ուղղման արդյունքում)») և 6413 («Նախորդ տարիների ոչ գործառնական գործունեությունից եկամուտներ (էական սխալների ուղղման արդյունքում)»):
Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող սխալների ուղղում, որի արդյունքում առաջացած նախորդ տարիների եկամուտները ներառվում են հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում.
դտ 112 («Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»)
դտ 132 («Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»)
դտ 211 («Նյութեր»)
դտ 213 («Արագամաշ առարկաներ»)
դտ 215 («Արտադրանք»)
դտ 216 («Ապրանքներ») և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ
կտ 641 («Նախորդ տարիների եկամուտներ»):
741 հաշվի դեբետում արտացոլվում է սխալների ուղղման արդյունքում առաջացած նախորդ տարիների ծախսերի գումարը, որը ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքում, իսկ կրեդիտում` դրա դուրս գրումը ֆինանսական արդյունքին: Հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ` 7411 («Նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր (էական սխալների ուղղման արդյունքում)») և 7413 («Նախորդ տարիների ոչ գործառնական գործունեությունից ծախսեր (էական սխալների ուղղման արդյունքում)»):
Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող սխալների ուղղում, որի արդյունքում առաջացած նախորդ տարիների ծախսերը ներառվում են հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում.
դտ 741 («Նախորդ տարիների ծախսեր»)
կտ 112 («Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»)
կտ 132 («Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»)
կտ 211 («Նյութեր»)
կտ 213 («Արագամաշ առարկաներ»)
կտ 215 («Արտադրանք»)
կտ 216 («Ապրանքներ») և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ:
Հաշվետու տարվա վերջում հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիների եկամուտների և ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին.
դտ 641 («Նախորդ տարիների եկամուտներ»)
կտ 331 («Ֆինանսական արդյունք»), կամ`
դտ 331 («Ֆինանսական արդյունք»)
կտ 741 («Նախորդ տարիների ծախսեր»):
11.7. Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ տարիների շահութահարկի հաշվարկներում թույլ տրված սխալների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված սխալների) ուղղումները, որոնք չեն պահանջում նախորդ տարիների եկամուտների և նվազեցումների հաշվապահական ճշգրտումներ (մասնավորապես` մշտական տարբերություններին վերաբերող ճշգրտումների և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի կիրառման դեպքերում), արտացոլվում են միայն հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկում:
Այդ դեպքերում հաշվապահական հաշվառման մեջ ձևակերպվում են միայն գանձման ենթակա գումարները.
դտ 341 («Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»)` հիմնական մոտեցման դեպքում
դտ 741 («Նախորդ տարիների ծախսեր»)` թույլատրելի այլընտրանքային մոտեցման դեպքում
կտ 524 («Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»):
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ |
Փաստաթղթի համարը _________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի անվանումը |
2. Հարկ վճարողի հասցեն | ||||||||||||||||||||
3. ՀՎՀՀ |
4. Հեռախոսի համարը | ||||||||||||||||||||
|
6. Ներկայացման ամսաթիվը |
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
1. Հաշվետու տարվա համախառն եկամուտը |
||
ա) ապրանքների իրացումից հասույթը |
0101 | |
բ) արտադրանքի իրացումից հասույթը |
0102 | |
գ) ծառայությունների մատուցումից հասույթը |
0103 |
|
դ) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով |
0104 |
|
ե) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ |
0105 |
|
զ) տոկոսները |
0106 |
|
է) վարձավճարները |
0107 |
|
ը) ռոյալթիները |
0108 |
|
թ) ստացած շահաբաժինները |
0109 |
|
ժ) ապահովագրական հատուցումները |
0110 |
|
ժա) ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով |
0111 |
|
ժբ) անհատույց ստացված ակտիվները |
0112 |
|
ժգ) պարտավորությունների զեղչումից (ներումից) ստացվող եկամուտները |
0113 |
|
ժդ) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող |
0114 |
|
ժե) տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները |
0115 |
|
ժզ) գույքագրման արդյունքներով հայտնաբերված ակտիվների ավելցուկը |
0116 |
|
ժէ) դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները |
0117 |
|
ժը) նախկինում դուրս գրված (այդ թվում՝ մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) հետձևակերպման (մարման, պահուստի ճգրտման) գումարները |
0118 |
|
ժթ) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0119 |
|
ժժ) այլ եկամուտները |
0120 |
|
Ընդամենը համախառն եկամուտը՝ եկամուտների հանրագումարը |
0100 |
|
- այդ թվում՝ |
0100Ա |
|
2. Համախառն եկամտից նվազեցումները |
||
2.1. Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը |
||
ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0201 |
( ) |
բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված |
0202 |
( ) |
գ) իրացված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և |
0203 |
( ) |
դ) իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը |
0204 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող (ուղղակի) ծախսերը (տող0201+տող0202+տող0203+տող0204) |
0205 |
( ) |
ե) գործունեության հետ կապված վարչական ծախսերը |
0206 |
( ) |
զ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը |
0207 |
( ) |
է) ոչ արտադրական այլ ծախսերը |
0208 |
( ) |
ը) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը |
0209 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը (տող0206+տող0207+տող0208+տող0209) |
0210 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ծախսերը (տող0205+տող0210 ) |
0220 |
( ) |
2.2. Համախառն եկամտից նվազեցվող կորուստները |
||
ա) պատահական կորուստները |
0231 |
( ) |
բ) բնական կորուստները |
0232 |
( ) |
գ) փաստացի այլ կորուստները |
0233 |
( ) |
դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս) |
0234 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող կորուստները (0231-ից 0234 տողերի հանրագումարը) |
0230 |
( ) |
2.3. Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները |
||
ա) դուրս գրված (այդ թվում` մասնակի դուրս գրված) դեբիտորական պարտքերի (վարկերի) գումարները |
0241 |
( ) |
բ) նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները |
242 |
( ) |
գ) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0243 |
( ) |
դ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ) |
0244 |
( ) |
ե) ստացված շահաբաժինները |
0245 |
( ) |
զ) նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը |
0246 |
( ) |
է) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը |
0247 |
( ) |
ը) այլ նվազեցումները |
0248 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները |
0240 |
( ) |
Ընդամենը համախառն եկամտից նվազեցումները |
0200 |
( ) |
այդ թվում` |
0200Ա |
( ) |
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100-տող0100Ա)+(տող0200-տող0200Ա)) |
0300 |
|
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները |
0400 |
( ) |
5. Հարկվող շահույթը՝ հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման |
0500 |
|
6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
0600 |
|
- այդ թվում` |
0600Ա |
|
7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները |
||
Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը |
0701 |
( ) |
Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0702 |
( ) |
Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարները |
0703 |
|
Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը |
0700 |
|
Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0700Ա |
( ) |
8. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից օտարերկրյա պետություններում վճարված հարկի չնվազեցված գումարը |
0801 |
( ) |
Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի նվազեցվող մասը |
0802 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0800 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաջորդ տարիներ փոխանցվող գումարը (տող0801+տող0802-տող0800) |
0800Ա |
( ) |
9. Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների չնվազեցված գումարը |
0901 |
( ) |
Հաշվետու տարում մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտները |
0902 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0900 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաջորդ տարիներ փոխանցվող գումարը (տող0901+տող0902+տող0900) |
0900Ա |
( ) |
10. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո (տող0700+տող0800+տող0900) |
1000 |
|
11. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
1100 |
( ) |
12. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո (տող1000+տող1100) |
1200 |
|
13. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
||
Շահութահարկի գումարը` արտոնությունները կիրառելուց հետո (տող0700+տող1100, եթե ռեզիդենտը չի օգտվում 100% արտոնությունից, կամ 0) |
1301 |
|
Հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը |
1302 |
|
Շահութահարկի տարեկան գումարը գերազանցող նվազագույն շահութահարկի գումարը (տող1302-տող1301), եթե (տող1302-տող1301)>0, կամ 0) |
1303 |
|
Հաշվետու տարվա շահութահարկի գումարը (տող1200+տող1303) |
1300 |
|
14. Նվազագույն շահութահարկի վճարումները |
||
Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը |
1401 |
|
Հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները |
1402 |
|
Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (տող1401+տող1402) |
1400 |
|
15. Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը |
||
Շահութահարկի կանխավճարների ամսական գումարի հաշվարկման բազա |
1501 |
|
Հաշվետու տարվա հաստատագրված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը |
1502 |
|
Հաջորդ տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող արտոնության գումարը |
1503 |
( ) |
Հաջորդ տարվա կանխավճարների ամսական գումարը ((տող1501+ տող1502)։ 16+տող1503), եթե տող0500>0 և (տող1501+տող1502)>500.0, կամ 0) |
1500 |
Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ ամիսների
Աղյուսակ 1
Ամիս |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Ընդամենը |
Գումար |
ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ՝ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան.
Աղյուսակ 2
N |
Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ») |
||
2 |
Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը |
||
3 |
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը |
||
4 |
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը |
Հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները
Աղյուսակ 3
N |
Հիմնական միջոցի անվանումը (խումբը) |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) | |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1 |
|||
2 |
|||
3 |
|||
4 |
|||
5 |
|||
6 |
|||
7 |
|||
8 |
|||
9 |
|||
10 |
Հարկման նպատակով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները
Աղյուսակ 4
N |
Ոչ նյութական ակտիվի անվանումը (խումբը) |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) | |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1 |
|||
2 |
|||
3 |
|||
4 |
|||
5 |
Հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները
Աղյուսակ 5
Ակտիվների ԵՎ պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները ԵՎ հարկային բազաները (հաշվետու տարվա վերջում)
Աղյուսակ 6
N |
Ակտիվ /Պարտավորություն |
Հաշվապահական հաշվեկշռային արժեք |
Հարկային բազա |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Հիմնական միջոցներ |
||
2 |
Ոչ նյութական ակտիվներ |
||
3 |
Ներդրումներ (այդ թվում՝ տրված վարկեր, փոխառություններ) |
||
4 |
Հումք (նյութեր), կիսապատրաստուկներ |
||
5 |
Աճեցվող և բտվող կենդանիներ |
||
6 |
Արագամաշ առարկաներ |
||
7 |
Անավարտ արտադրություն |
||
8 |
Պատրաստի արտադրանք |
||
9 |
Ապրանքներ |
||
10 |
Տրված կանխավճարներ |
||
11 |
Դեբիտորական պարտքեր բյուջեներին |
||
12 |
Դեբիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով |
||
13 |
Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով |
||
14 |
Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
||
15 |
Այլ դեբիտորական պարտքեր |
||
16 |
Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ |
||
17 |
Դրամական միջոցներ |
||
18 |
Արժեթղթեր |
||
19 |
Այլ ակտիվներ |
||
20 |
Ընդամենը ակտիվներ (տող1+...+տող19) |
||
21 |
Ստացված վարկեր և փոխառություններ |
||
22 |
Ստացված կանխավճարներ |
||
23 |
Կրեդիտորական պարտքեր բյուջեներին |
||
24 |
Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով |
||
25 |
Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի մասով |
||
26 |
Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
||
27 |
Այլ կրեդիտորական պարտքեր |
||
28 |
Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ |
||
29 |
Կանոնադրական կապիտալի համալրված մասը |
||
30 |
Ընդամենը պարտավորություններ (տող21+...+տող29) |
Տնօրեն (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Հարկ վճարողի կնիքը` |
Հաշվապահ (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Շահութահարկի հաշվարկի լրացման
Շահութահարկի հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) լրացվում են. «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ռեզիդենտի) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հարկ վճարողի անվանումը» մասում` ռեզիդենտի ֆիրմային անվանումը և կազմակերպական իրավական ձևը, «Հարկ վճարողի հասցեն» մասում` ռեզիդենտի իրավաբանական հասցեն, «ՀՎՀՀ» մասում` ռեզիդենտի հարկ վճարողի հաշվառման համարը, «Հեռախոսի համարը» մասում` ռեզիդենտի տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» մասում` ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո տասնորդական թվերի նշումով, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են ռեզիդենտի ղեկավարի և հաշվապահի անունը (ազգանունը), որոնք ստորագրում են Հաշվարկը, և Հաշվարկը կնքվում է ռեզիդենտի կնիքով:
1. Հաշվարկի 1-ին բաժնում («Հաշվետու տարվա համախառն եկամուտը») ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների իրացումից (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0102 տող` սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0104 տող` հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքներից միջնորդավճարների ձևով (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևերով) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0105 տող` հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0106 տող` վարկի, փոխառության, ֆինանսական վարձակալության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը: 0107 տող` գործառնական վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (վարձավճարները): 0108 տող` ստացվող ռոյալթիները: 0109 տող` ստացվող շահաբաժինները: 0110 տող` ապահովագրական հատուցումները, որոնք ստացվել են ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերի համաձայն: 0111 տող` ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները: 0112 տող` անհատույց ստացված ակտիվները (այս տողը լրացվում է միայն առևտրային կազմակերպությունների կողմից), ընդ որում` անհատույց ստացված դրամական միջոցների և հողամասերի համար այս տողը լրացվում է դրանց ստացման հաշվետու տարում, իսկ անհատույց ստացված այլ ակտիվների համար` այն հաշվետու տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ (անկախ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից): 0113 տող` պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները (բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների): 0114 տող` պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները (իրական վնասը, բաց թողնված օգուտը): 0115 տող` տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները: 0116 տող` գույքագրման արդյունքներով հայտնաբերված ակտիվների ավելցուկը: 0117 տող` դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները: 0118 տող` նախկինում դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) հետ ձևակերպման (այդ թվում` մարման) և դեբիտորական պարտքերի (վարկերի) հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում եկամուտներին վերագրվող գումարները: 0119 տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում պակաս ցույց տրված եկամուտները կամ ավել ցույց տրված նվազեցումները: 0120 տող` ստացվող այլ եկամուտները: 0100 տող` ստացվող բոլոր եկամուտները (համախառն եկամուտը)` որպես 0101-ից 0120 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու ժամանակաշրջանում ստացվող եկամուտները): 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտների):
2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից կատարված` Օրենքի 9-րդ հոդվածով դասակարգված նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ):
Հաշվարկի 2.1 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից նվազեցվող ծախսերը՝ Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 30-32-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0203 տող` մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0204 տող` իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը (հարկային բազա), ընդ որում` որպես իրացված մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդային արժեք (հարկային բազա) ընդունվում է այդ ակտիվների սկզբնական արժեքի և Օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), իսկ այլ ակտիվների դեպքում` այդ ակտիվների սկզբնական արժեքը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները): 0205 տող` իրացված ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսեր)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար: 0206 տող` ռեզիդենտի գործունեության հետ կապված վարչական ծախսերը: 0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների իրացման հետ կապված ծախսերը: 0208 տող` ռեզիդենտի կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը: 0209 տող` ռեզիդենտի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը: 0210 տող` ռեզիդենտի կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը (ժամանակաշրջանի ծախսեր)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար. 0220 տող` ռեզիդենտի կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:
Հաշվարկի 2.2 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները՝ Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0231 տող` գույքի պատահական կորուստները: 0232 տող` գույքի բնական կորուստները (բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները (գերատեսչությունները)՝ համաձայնեցնելով վերադաս հարկային մարմնի հետ): 0233 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը): 0234 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում): 0230 տող` ռեզիդենտի գույքի փաստացի կորուստները` որպես 0231-ից 0234 տողերի հանրագումար:
Հաշվարկի 2.3 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները») ցույց են տրվում համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները՝ Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 25-29-րդ և 30-32-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0241 տող` դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) և դեբիտորական պարտքերի (վարկերի) հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում նվազեցումներին վերագրվող գումարները: 0242 տող` նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները: 0243 տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում ավել ցույց տրված եկամուտները կամ պակաս ցույց տրված նվազեցումները: 0244 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (համախառն եկամտի 0.25%-ի սահմաններում: 0245 տող` ստացվող շահաբաժինները: 0246 տող` համախառն եկամտից նվազեցվող` նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը (Օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան), որի գծով համախառն եկամտից նվազեցումը կատարվում է միայն հարկային մարմին ներկայացված` նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկային վնասի գումարը ցույց տալու դեպքում (բացառությամբ` նախորդ տարում Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի: 0247 տող` ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը` Օրենքի 38-րղ հոդվածի համաձայն: 0248 տող` համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները: 0240 տող` ռեզիդենտի այլ նվազեցումները` որպես 0241-ից 0248 տողերի հանրագումար:
0200 տող` համախառն եկամտից կատարված բոլոր նվազեցումները` որպես 0220, 0230 և 0240 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված նվազեցումները):
3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)` որպես 0100 և 0100Ա տողերի տարբերության ու 0200 և 0200Ա տողերի տարբերության հանրագումար:
4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0400 տողում ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.3 հոդվածով սահմանված արտոնության) գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող0600)` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող0600Ա):
7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում՝ Օրենքի 40-րդ և 401-րդ հոդվածներով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.
0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` որպես 0600, 0702 և 0703 տողերի հանրագումար: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես 0701, 0702 և 0703 տողերի հանրագումար:
8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Օտարերկրյա պետություններում վճարված շահութահարկի գումարը») ցույց են տրվում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված (գանձված) հարկի գումարների նվազեցվող մասը՝ Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը և Օրենքի 521 -րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0801 տող` նախորդ հաշվետու տարիներում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0802 տող` հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հետագա տարիների շահութահարկի գումարներից: 0800 տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0800Ա տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների այն մասը, որը ենթակա է հաշվանցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0801 և 0802 տողերի հանրագումարի ու 0800 տողի գումարի տարբերություն:
9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը») ցույց են տրվում առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարները՝ Օրենքի 521-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 և 0800 տողերի հանրագումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0901 տող` նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0902 տող` հաշվետու տարում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0900 տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0900Ա տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0901 և 0902 տողերի հանրագումարի ու 0900 տողի գումարի տարբերություն:
10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո») և 1000 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` հարկվող շահույթի նվազեցման և շահութահարկի վճարման ժամկետի արտոնությունները կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 0700, 0800 և 0900 տողերի հանրագումար:
11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 1100 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 36-րդ, 361-րդ, 36.2-րդ, 39-րդ, 391-րդ և 39.2-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները, որոնք նվազեցվում են մինչև Օրենքի 521-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից):
12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո») և 1200 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 1000 և 1100 տողերի հանրագումար (եթե [տող1000]+տող[1100]<0, ապա [տող1200]=0):
13. Հաշվարկի 13-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց է տրվում հաշվետու տարվա շահութահարկի գումարը` հաշվի առած Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը (որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար): Համապատասխան տողերում լրացվում են.
1301 տող` շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո (այսինքն` 0700 և 1000 տողերի հանրագումար), որը համեմատվում է հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարի հետ (հաշվետու տարում շահութահարկից ազատված կամ 100%-ով արտոնությունից օգտվող ռեզիդենտները այս տողը չեն լրացնում): 1302 տող` հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը` որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար: 1303 տող` հաշվետու համար լրացուցիչ վճարման ենթակա նվազագույն շահութահարկի գումարը (լրացվում է, եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը դրական է): 1300 տող` հաշվետու տարվա համար վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 1200 և 1303 տողերի հանրագումար (եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը բացասական է, ապա այդ տարբերությունը առաջնահերթ հաշվանցվում է նախորդ տարիներին վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարներից):
14. Հաշվարկի 14-րդ բաժնում («Նվազագույն շահութահարկի վճարումները») ցույց են տրվում վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են.
1401 տող` նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1402 տող` հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1400 տող` հաջորդ տարիներ փոխանցվող` վճարված և չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` որպես 1401 և 1402 տողերի հանրագումար:
15. Հաշվարկի 15-րդ բաժնում («Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարները` Օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում` հաշվետու տարվան հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվան հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Համապատասխան տողերում լրացվում են.
1501 տող` շահութահարկի գումարը` օրենքով սահմանված արտոնությունները (բացառությամբ` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 0700 և 0800 հանրագումար: 1502 տող` հաշվետու տարվա հաշվարկված հաստատագրված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված և հաշվետու տարվան վերաբերող հաստատագրված վճարի գումարների) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը: 1503 տող` հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող շահութահարկի նվազեցման արտոնության գումարը: 1500 տող` հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը` որպես 1501 և 1502 տողերի հանրագումարի 1/16-ի և 1503 տողի հանրագումար: Ընդ որում` այն ռեզիդենտները, որոնք հաշվետու տարին ավարտել են հարկային վնասով (տող0500<0) կամ չեն ունեցել հարկվող շահույթ (տող0500=0), կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 500,0 հազ. դրամը (տող1501+տող1502<500,0 կամ տող1501+տող1502=500,0), այդ տողը չեն լրացնում:
16. Աղյուսակ 1-ում նշվում են հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարները և դրանց հանրագումարը (նվազագույն շահութահարկի տարեկան գումարը):
17. Աղյուսակ 2-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 18-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերի, ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված լրացուցիչ տեղեկությունները. նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ):
18. Աղյուսակ 3-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածների` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում հիմնական միջոցների համար, ռեզիդենտի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված)` ըստ հիմնական միջոցների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
19. Աղյուսակ 4-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածների` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում ոչ նյութական ակտիվների համար, ռեզիդենտի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված)` ըստ ոչ նյութական ակտիվների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
20. Աղյուսակ 5-ում նշվում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները: Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
21. Աղյուսակ 6-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ հոդվածի` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված, ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները (3-րդ սյունակ), որոնք համապատասխանում են հաշվապահական հաշվեկշռում արտացոլված արժեքներին, և հարկային բազաները (4-րդ սյունակ), որոնք համապատասպանում են. մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքի և շահութահարկով հարկման նպատակով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությանը (հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), այլ ակտիվների և պարտավորությունների համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքին (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատման արժեքին):
(Հավելվածը փոփ., լրաց. 09.11.04 N 1-05/18-Ն, խմբ. 30.09.09 N 2682-Ն)
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ («Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված) |
Փաստաթղթի համարը _________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||
1. Հարկ վճարողի անվանումը |
2. Հարկ վճարողի հասցեն | ||||||||||||
3. ՀՎՀՀ |
4. Հեռախոսի համարը | ||||||||||||
5. Հաշվետու տարի |
6. Ներկայացման ամսաթիվը |
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
1. Հաշվետու տարվա համախառն եկամուտը |
||
ա) ապրանքների (արտադրանքի) իրացումից և այլ ակտիվների օտարումից, ծառայությունների մատուցումից հասույթը, տոկոսները և վարձավճարները |
0101 | |
բ) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0102 |
|
գ) այլ եկամուտները |
0103 |
|
Ընդամենը համախառն եկամուտը՝ եկամուտների հանրագումարը |
0100 |
|
- այդ թվում՝ |
0100Ա |
|
2. Համախառն եկամտից նվազեցումները |
||
2.1. Համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերը |
0201 |
( ) |
2.2. Համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը |
0202 |
( ) |
2.3. Համախառն եկամտից նվազեցվող կորուստները |
0203 |
( ) |
2.4. Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները, |
0204 |
( ) |
ա) հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)՝ դրան նախորդող 3 տարիներում ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0204Ա |
( ) |
բ) նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը |
0204Բ |
( ) |
գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված |
0204Գ |
( ) |
2. Ընդամենը համախառն եկամտից նվազեցումները |
0200 |
( ) |
- այդ թվում` |
0200Ա |
( ) |
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած ստուգման արդյունքները ((տող0100-տող0100Ա)+(տող0200-տող0200Ա)) |
0300 |
|
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները |
0400 |
( ) |
5. Հարկվող շահույթը՝ հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման |
0500 |
|
6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
0600 |
|
- այդ թվում` |
0600Ա |
|
7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները |
||
Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը |
0701 |
( ) |
Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված |
0702 |
( ) |
Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված |
0703 |
|
Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը |
0700 |
|
Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0700Ա |
( ) |
8. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից օտարերկրյա |
0801 |
( ) |
Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված հարկի |
0802 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաշվետու տարվա |
0800 |
( ) |
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաջորդ տարիներ |
0800Ա |
( ) |
9. Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը |
||
Նախորդ տարիների շահութահարկի գումարից մատուցված |
0901 |
( ) |
Հաշվետու տարում մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտները |
0902 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0900 |
( ) |
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաջորդ տարիներ փոխանցվող գումարը (տող0901+տող0902+տող0900) |
0900Ա |
( ) |
10. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո (տող0700+տող0800+տող0900) |
1000 |
|
11. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
1100 |
( ) |
12. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո (տող1000+տող1100) |
1200 |
|
13. ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը |
||
Շահութահարկի գումարը` արտոնությունները կիրառելուց հետո (տող0700+տող1100, եթե ռեզիդենտը չի օգտվում 100% արտոնությունից, կամ 0) |
1301 |
|
Հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը |
1302 |
|
Շահութահարկի տարեկան գումարը գերազանցող նվազագույն շահութահարկի գումարը (տող1302-տող1301), եթե (տող1302-տող1301)>0, կամ 0) |
1303 |
|
Հաշվետու տարվա շահութահարկի գումարը (տող1200+տող1303) |
1300 |
|
14. Նվազագույն շահութահարկի վճարումները |
||
Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը |
1401 |
|
Հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները |
1402 |
|
Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (տող1401+տող1402) |
1400 |
Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ ամիսների
Աղյուսակ 1
Ամիս |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Ընդամենը |
Գումար |
ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ՝ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան.
Աղյուսակ 2
N |
Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ») |
||
2 |
Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը |
||
3 |
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը |
||
4 |
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը |
Հարկման նպատակով հիմնական միջոցների ԵՎ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները
Աղյուսակ 3
N |
Հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) | |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1 |
|||
2 |
|||
3 |
|||
4 |
|||
5 |
|||
6 |
|||
7 |
|||
8 |
|||
9 |
|||
10 |
Տնօրեն (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Հարկ վճարողի կնիքը` |
Հաշվապահ (ազգանուն, անուն և ստորագրություն) ----------------------------------- ----------------------------------- |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Շահութահարկի պարզեցված հաշվարկի լրացման
Շահութահարկի հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) լրացվում են. «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ռեզիդենտի) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հարկ վճարողի անվանումը» մասում` ռեզիդենտի ֆիրմային անվանումը և կազմակերպական իրավական ձևը, «Հարկ վճարողի հասցեն» մասում` ռեզիդենտի իրավաբանական հասցեն, «ՀՎՀՀ» մասում` ռեզիդենտի հարկ վճարողի հաշվառման համարը, «Հեռախոսի համարը» մասում` ռեզիդենտի տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» մասում` ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո տասնորդական թվերի նշումով, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են ռեզիդենտի ղեկավարի և հաշվապահի անունը (ազգանունը), որոնք ստորագրում են Հաշվարկը, և Հաշվարկը կնքվում է ռեզիդենտի կնիքով:
1. Հաշվարկի 1-ին՝ բաժնում («Հաշվետու տարվա համախառն եկամուտը») ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում), սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքներից միջնորդավճարների ձևով (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևերով) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը), վարկի, փոխառության, ֆինանսական վարձակալության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը, գործառնական վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (վարձավճարները): 0102 տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում պակաս ցույց տրված եկամուտները կամ ավել ցույց տրված նվազեցումները: 0103 տող` ստացվող այլ եկամուտները: 0100 տող` ստացվող բոլոր եկամուտները (համախառն եկամուտը)` որպես 0101-ից 0103 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու ժամանակաշրջանում ստացվող եկամուտները): 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտների):
2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից կատարված` Օրենքի 9-րդ հոդվածով դասակարգված նվազեցումները` ծախսերը (Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան), փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստները (Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան) և այլ նվազեցումները (Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 25-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան): Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսեր): 0202 տող` ռեզիդենտի կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը (ժամանակաշրջանի ծախսեր): 0203 տող` գույքի պատահական և բնական կորուստները, ինչպես նաև բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (Օրենքով սահմանված դեպքերում): 0204 տող` ռեզիդենտի այլ նվազեցումները (այդ թվում` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը), նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը, ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը` Օրենքի 38-րղ հոդվածի համաձայն): 0204Ա տող` հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` նախորդ 3 տարիներում ավել ցույց տրված եկամուտները կամ պակաս ցույց տրված նվազեցումները: 0204Բ տող` համախառն եկամտից նվազեցվող` նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը (Օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան), որի գծով համախառն եկամտից նվազեցումը կատարվում է միայն հարկային մարմին ներկայացված` նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկային վնասի գումարը ցույց տալու դեպքում (բացառությամբ` նախորդ տարում Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի): 0204 տող` ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը` Օրենքի 38-րղ հոդվածի համաձայն: 0200 տող` համախառն եկամտից կատարված բոլոր նվազեցումները` որպես 0201, 0202, 0203 և 0204 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին»
ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցման եռամսյակների (կամ ամիսների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված նվազեցումները):
3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)` որպես 0100 և 0100Ա տողերի տարբերության ու 0200 և 0200Ա տողերի տարբերության հանրագումար:
4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0400 տողում ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.3 հոդվածով սահմանված արտոնության) գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները) և 0500 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող0600)` որպես 0500 տողի և 20%-ի արտադրյալ` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող0600Ա):
7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում՝ Օրենքի 40-րդ և 401-րդ հոդվածներով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.
0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերվում են նախորդ տարիններից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` որպես 0600, 0702 և 0703 տողերի հանրագումար: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես 0701, 0702 և 0703 տողերի հանրագումար:
8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Օտարերկրյա պետություններում վճարված շահութահարկի գումարը») ցույց են տրվում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված (գանձված) հարկի գումարների նվազեցվող մասը՝ Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը և Օրենքի 521-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0801 տող` նախորդ հաշվետու տարիներում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0802 տող` հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հետագա տարիների շահութահարկի գումարներից: 0800 տող՝ օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0800Ա տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների այն մասը, որը ենթակա է հաշվանցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0801 և 0802 տողերի հանրագումարի ու 0800 տողի գումարի տարբերություն:
9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը») ցույց են տրվում առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարները՝ Օրենքի 521-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 և 0800 տողերի հանրագումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0901 տող` նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0902 տող` հաշվետու տարում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0900 տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0900Ա տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 0901 և 0902 տողերի հանրագումարի ու 0900 տողի գումարի տարբերություն:
10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո») և 1000 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` հարկվող շահույթի նվազեցման և շահութահարկի վճարման ժամկետի արտոնությունները կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 0700, 0800 և 0900 տողերի հանրագումար:
11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 1100 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 36-րդ, 361-րդ, 36.2-րդ, 39-րդ, 391-րդ և 39.2-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները, որոնք նվազեցվում են մինչև Օրենքի 521-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից):
12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո») և 1200 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 1000 և 1100 տողերի հանրագումար (եթե [տող1000]+տող[1100]<0, ապա [տող1200]=0):
13. Հաշվարկի 13-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց է տրվում հաշվետու տարվա շահութահարկի գումարը` հաշվի առած Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարը (որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար): Համապատասխան տողերում լրացվում են.
1301 տող` շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո (այսինքն` 0700 և 1000 տողերի հանրագումար), որը համեմատվում է հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի տարեկան գումարի հետ (հաշվետու տարում շահութահարկից ազատված կամ 100%-ով արտոնությունից օգտվող ռեզիդենտները այս տողը չեն լրացնում): 1302 տող` հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը` որպես նվազագույն շահութահարկի ամսական գումարների հանրագումար: 1303 տող` հաշվետու համար լրացուցիչ վճարման ենթակա նվազագույն շահութահարկի գումարը (լրացվում է, եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը դրական է): 1300 տող` հաշվետու տարվա համար վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 1200 և 1303 տողերի հանրագումար (եթե 1302 և 1301 տողերի տարբերությունը բացասական է, ապա այդ տարբերությունը առաջնահերթ հաշվանցվում է նախորդ տարիներին վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարներից):
14. Հաշվարկի 14-րդ բաժնում («Նվազագույն շահութահարկի վճարումները») ցույց են տրվում վճարված և շահութահարկի գումարներից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` Օրենքի 471-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են.
1401 տող` նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարրից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1402 տող` հաշվետու տարում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները: 1400 տող` հաջորդ տարիներ փոխանցվող` վճարված և չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները` որպես 1401 և 1402 տողերի հանրագումար:
15. Աղյուսակ 1-ում նշվում են հաշվետու տարում հաշվարկված նվազագույն շահութահարկի ամսական գումարները և դրանց հանրագումարը (նվազագույն շահութահարկի տարեկան գումարը):
16. Աղյուսակ 2-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերի, 18-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված հետևյալ տեղեկությունները. նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող 3-րդ և 4-րդ սյունակներ), սահմանված կարգով ստեղծված դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ):
17. Աղյուսակ 3-ում նշվում են Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների համար, իրենց կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված)` ըստ հիմնական միջոցների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
(Հավելվածը խմբ. 30.09.09 N 2682-Ն)